Երևան
12 °C
Վերջին օրերի լրահոսի բազմազանության մեջ «կորավ» «Նեմեսիս» գործողության մասնակիցներին նվիրված հուշակոթողի բացման մասին լուրը։ Իրադարձություն, որը բնույթով գուցե կարելի է շարքային համարել՝ որպես «հերթական «օբյեկտի» բացման արարողություն, սակայն նպատակի, խորհրդի, նշանակության առումով՝ ոչ շարքային եւ անչափ կարեւոր, որը, կարծեք, պատշաճ քարոզչական էֆեկտ չունեցավ։
Լրատվական հոսքերը կառավարող հայտնի «մեդիամագնատները», ըստ ամենայնի, իրադարձությունն ակտիվ լուսաբանելու, տիրաժավորելու պատվեր չէին իջեցրել սեփական «նյուզմեյքերներին», քանի որ թեման չէր համապատասխանում իրենց «քարոզչական կուրսին»։
Հուշարձանը, որը կոչվում է Ազգային արժանապատվության ասպետներին նվիրված աղբյուր-հուշակոթող, բացվեց Հայաստանի համար արտաքին քաղաքական, անվտանգային առումով, մեղմ ասած, ոչ այնքան բարենպաստ՝ լարված շրջանում եւ մասնավորապես Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման փխրուն գործընթացի շրջափուլում։
Նկատենք, որ պաշտոնական Անկարան արձագանքել է հուշակոթողի բացմանը՝ դատապարտելով այն։
«Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարել է, թե «այդ ամոթալի հուշարձանի բացումը փառաբանում է հրեշավոր ահաբեկչությունների ճանապարհը բացած արյունալի գործողությունը, որի ժամանակ սպանվել են 31 թուրք դիվանագետ եւ նրանց ընտանիքի անդամներ»։
Ըստ Անկարայի՝ «նման կարգի սադրիչ քայլերն անհամատեղելի են Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները նորմալացնելու գործընթացի ոգու հետ, ոչ մի կերպ չեն նպաստի տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն հաստատելու ջանքերին: Ընդհակառակը՝ բացասական ազդեցություն կունենան նորմալացման գործընթացի վրա»։ (Ավելի վաղ հուշակոթողի տեղադրումը դատապարտել էր նաեւ Ադրբեջանը)։
Սա հուշակոթողի տեղադրման «թուրքական մեկնաբանությունն է», «Նեմեսիս»-ի գնահատման եւ ընկալման «թուրքական դիտանկյունը»։ Այն, բնականաբար, հակասում է հիշյալ գործողության «համահայկական ընկալմանն ու մեկնաբանմանը», որոնք լավագույնս ձեւակերպված են հուշակոթողի բացման վերաբերյալ Երեւանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ. «Հարգանքի տուրք, յուրօրինակ խոնարհում եւ հայրենիքի հանդեպ պատասխանատվության պատգամ»՝ «1915թ. Հայոց ցեղասպանությունը կազմակերպած եւ իրականացրած երիտթուրքերի պարագլուխներից, ինչպես նաեւ 1918թ. Բաքվի հայերի ջարդի կազմակերպիչներից վրեժ լուծած հերոս հայորդիների հանդեպ՝ Սողոմոն Թեհլիրյան, Արամ Երկանյան, Արմեն Գարո, Գրիգոր Մերջանով, Արա Սարգսյան, Ավետիք Իսահակյան, Հրաչ Փափազյան, Շահան Նաթալի, Հակոբ Մելքումով, Երվանդ Ֆունդուկյան, Միսաք Թորլաքյան, Արշավիր Շիրակյան, Արշակ Եզդանյան, Ստեփան Ծաղիկյան, Արտաշես Գեվորգյան, Պետրոս Տեր Պողոսյան»։
Հարկ է նշել, որ հուշակոթողի տեղադրման միջնորդությունը ներկայացրել էին Հայոց ցեղասպանության վրիժառուների ժառանգները: Աղբյուր-հուշակոթողը տեղադրվել է Երեւանի ավագանու 2021 թ․ սեպտեմբերի 15-ի որոշմամբ:
Հուշակոթողի բացումը, նկատենք, կարեւոր է դիտարկել ոչ միայն արտաքին, այլ նաեւ ներքաղաքական զարգացումների համատեքստում՝ հաշվի առնելով քաղաքական հայտնի դերակատարների կողմից իշխանության գլխին թափվող մեղադրանքների տարափը՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գինը «Հայց ցեղասպանության ուրացումն է», «1915 թվականի անմեղ զոհերի հիշատակի անարգումը»։
Այս քարոզչական նարատիվների շահառուները, հիշեցնենք, մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի կողմից ուղղորդվող քաղաքական ուժերն ու գործիչներն են, ի մասնավորի՝ ՀՅԴ-ն:
Քաղաքական այս ուժը, որի 9-րդ Ընդհանուր ժողովում էլ (1919 թ․) հավանության արժանացավ «Նեմեսիս» անվանված «Հատուկ գործ»-ը, բնականաբար, անտարբեր չէր կարող մնալ հուշակոթողի բացմանը եւ չէր կարող այդ իրադարձությունը չծառայեցնել սեփական PR-ին։
Դաշնակցական մամուլը ծանուցում է՝ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամները, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամները, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներն ու քաղաքացիներ (կոթողի պաշտոնական բացումից մեկ օր անց -խմբ․) այցելել են հուշարձան եւ ծաղիկ խոնարհել։ Հուշարձանի ֆոնին հաղթական դեմքերով խմբանկարներում, ֆեյսբուքյան գծուծ գրառումներում, սակայն, ոչ մի հիշատակում կամ հիշեցում չկա «Ցեղասպանության ուրացման մասին», այն մասին, թե ով է հատկապես «ուրանում», եւ ինչպես է տեղի ունենում ուրացման գործընթացը։
Մինչդեռ մեկ տարի առաջ այս օրերին նույն մայրաքաղաքի սրտում, հիշեցնենք, «քնած Լաոյին» ոգեկոչելու ակցիա էր տեղի ունենում, որը պիտի զարթներ ու դիմադրեր «խուժան», «թուրք ասկեարին», Երեւանի փողոցները թնդում էին «ոչ թրքացմանը» գոչյուններից, խորհրդարանի եւ արտախորհրդարանական ամբիոններից հնչում էին Ցեղասպանությունն ուրացողներին ուղղված «հաճոյախոսություններ» ու սպառնալիքներ․․․
Հուշակոթողի բացումը վկայությունն է այն բանի, թե որքան ճղճիմ ու փուչ են «ուրացման» մասին ահազանգողների «փաստարկները», եւ որքան վտանգավոր՝ ֆալշ, սնանկ թեզերի վրա կառուցված քաղաքական քարոզչությունը։
Հ․Գ. Մեկ տարի առաջ, երբ հայ-թուրքական կարգավորման գործընթացում առաջին քայլերն էին արվում, եւ, բնականաբար, Ցեղասպանության ուրացման մասին ագրեսիվ քարոզչությունը թափ էր հավաքում, լրատվականներն ու սոցցանցերը ողողված էին հրապարակ նետված կեղծ լուրով, թե՝ իշխանությունները մտադիր են ապամոնտաժել Մարալիկում տարիներ առաջ տեղակայված Սողոմոն Թեհլիրյանի հուշարձանը։ Իբրեւ թե նման պահանջ են ներկայացրել թուրքական իշխանությունները։
Կեղծ լուրը, որի աղբյուրը ԱԺ նախկին պատգամավոր էր, ԵԽԽՎ խորհրդարանական պատվիրակության նախկին անդամ (Ն.Զ.), տիրաժավորվում էր նույնիսկ հիշյալ համայնքի ղեկավարի հերքումից հետո։
«Ես եվրոպացի իմ գործընկերներից ունեմ ստույգ տեղեկատվություն, պնդում եմ, պատրաստ եմ ցանկացածի հետ գրազ գալ, որ առաջիկա ամիսներին Մարալիկում Սողոմոն Թեհլերյանի արձանն ապամոնտաժվելու է։ Ես փորձեցի մտահոգություններս «Ֆեյսբուք»-ի միջոցով բարձրաձայնել, կես ժամ հետո ինձ եկավ նախազգուշացում, գրառումս փակվեց, կես ժամ հետո եկավ հաղորդագրություն, որ դուք հանրային կարծիք ձեւավորող անձ եք, եւ իրավունք չունեք, իրենց կարծիքով, նման «տոտալ» անձնավորության գովազդել»,- ազդարարել էր, ինչպես պարզվեց, «գրազը կրված» նախկին պատգամավորը։
Թեհլիրյանի՝ Մարալիկում տեղակայված հուշարձանին ոչ ոք մատով չի դիպել, ավելին, ի հեճուկս սույն պատգամավորի՝ «եվրոպացի գործընկերների ստույգ տեղեկությունների», Երեւանի սրտում եւս ոչ միայն Թեհլերյանի, այլեւ «Նեմեսիս»-ի ողջ անձնակազմին նվիրված հուշակոթող է բացվել։ Ի դեպ, Թեհլիրյանին նվիրված հուշարձաններ կան նաեւ Թալինի շրջանի Մաստարա գյուղում, Երեւանում եւ ԱՄՆ-ում՝ Ֆրեզնոյում։
Նշենք, որ երբ այս նույն որակի «քարոզչական սոխակներն» ու նոխազերգուները աղաղակում էին «թուրքի առաջ կզելու» եւ «սրբադասված նահատակների արյունը պղծելու» համար, մայրաքաղաք Երեւանում անցյալ տարեվերջին տեղի էր ունենում «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» չորրորդ Գլոբալ ֆորումը, որին ներկա էր, իրենց բնութագրմամբ, «Ցեղասպանությունն ուրացող» քաղաքական վերնախավը՝ ՀՀ վարչապետը, ՀՀ նախագահը, Ազգային ժողովի նախագահը, Կառավարության անդամներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաեւ հանրահայտ ցեղասպանագետներ, միջազգային հեղինակավոր կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ, դեսպաններ, որոնք ցեղասպանված ժողովրդի հայրենիքում ի լուր աշխարհի ազդարարեցին՝ թող մոլորակի վրա այլեւս երբեք չլինեն ժողովուրդներ, որոնք կառերեսվեն ցեղասպանության արհավիրքի հետ։
Հեղինե Մանուկյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ. Վահագն Խաչատուրյան
Սահմանադրական ոգին Հայաստանում ուժեղ է և հաստատուն, իսկ սահմանադիրը՝ ժողովուրդը, ազատ և երջանիկ. վարչապետ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Սառը հաշվարկն ու ռուսական բենզինը. ինչու իրականում Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս․ Սրբուհի Գալյան
ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը. ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն
Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայր, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում․ տեսանյութ
Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում ևս մանկապարտեզ է կառուցվում․ վարչապետ
Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր չեն ճանաչվի․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը
Գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել․ առաջին անգամ պաշտոն ստանձնող դատախազները երդվել են
Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Հայտնի է՝ ժամը քանիսին ՍԴ-ն կհրապարակի ԱԺ ընտրությունների վերաբերյալ որոշումը
Սյունիքում քննարկվել են հանրակրթական դպրոցների ենթակայության փոփոխությունը, կառավարման նոր մոդելը
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ է լինելու
Նիկոլ Փաշինյանն այցելել է Դաշտաքար բնակավայր․ տեսանյութ
Հայաստանը և ԱՄՆ-ն վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը․ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Մենք աշխարհի ամենաուժեղ և ամենահզոր երկիրն ենք․ Թրամփը ելույթ է ունեցել ԱՄՆ անկախության 250-ամյակի միջոցառմանը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ անձրևներ կտեղան, առանձին հատվածներում՝ հորդառատ
Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար․ կապահովվի Արարատյան դաշտավայրի շուրջ 3220 հա հողերի ոռոգումը․ տեսանյութ
ԲՏԱ նախարարը ներկայացրել է մրցունակ, պատասխանատու և ներառական ԱԲ էկոհամակարգ ձևավորելու Հայաստանի տեսլականը
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին․ ինչպես մասնակցել
Հայաստանն ու Ադրբեջանն ապրում են խաղաղության մեջ. Ալիևը շնորհավորել է Թրամփին՝ անկախության 250-ամյակի առիթով
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկում են ունեցել
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի դագաղը դուրս է բերվել Մեծ Մոսալայից․ տեսանյութ
Թեհրան-Երևան հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից, առաջնորդվեն երկրների անկախ կամքով
ԱՄՆ-ն տոնում է անկախության հռչակագրի 250-ամյա հոբելյանը
Քննարկվել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում
Երևանում և Գեղարքունիքում քամին ավերածություններ է գործել
ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը ձեռք է բերել նոր բովանդակություն․ վարչապետի ուղերձները Թրամփին և Վենսին
Արևիկ գյուղի բնակելի տնակներից մեկում գազի բալոն է պայթել
Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ վարչապետ
Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Մայիսյանի տներից մեկի բակում ավտոմեքենա, տախտակ և այլ իրեր են այրվել․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության իրականացմանը․ Քոուլ
Նեթանյահու-Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել
Ընտրվել եմ ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու, շնորհակալ եմ վստահության համար․ առջևում պատասխանատու գործ ունենք
Ուժեղ տեղատարափ անձրև Գյումրիում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Սեղանի թենիս ԳՇ պետի հետ՝ նորակառույց մասնաշենքում․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT