Կարծես թե վերջնական համաձայնագիրն արդեն երևում է. Բլինքենը՝ Միրզոյան-Բայրամով բանակցությունների մասին

05/05/2023 schedule00:29

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին՝ Միացյալ Նահանգներ մեկնելու և Արտաքին գործերի ինստիտուտում հանդիպումն իրականացնելու համար:

«Շնորհակալ եմ հատկապես նրանց երկխոսության հանձնառության համար, քանի որ երկու կողմն էլ՝ Հայաստանն ու Ադրբեջանը, ընդունում են, որ դեպի խաղաղություն տանող միակ ճանապարհը երկխոսությունն է: ԱՄՆ-ն ուրախ է առաջարկել իր տարածքը, շենքային պայմանները և մյուս բոլոր հարմարությունները, որպեսզի իրականացվեն խաղաղ բանակցություններ, որոնց նպատակով էլ հենց մենք նախաձեռնել ենք այս հանդիպումը»,- ԱԳ նախարարների բանակցությունների ավարտին ասել է Բլինքենը:

Նա նշել է՝ անցած օրերի ընթացքում տեղի են ունեցել լուրջ, խորը քննարկումներ ամենակարևոր և հրատապ հարցերի շուրջ, արձանագրվել է զգալի, նշանակալի առաջընթաց:

«Հուսով եմ՝ երկու նախարարներն ինձ նման հավատում են, որ խաղաղության համաձայնագիրը հեռու չէ, և այն կապահովի Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար կայուն խաղաղություն: Այդ խաղաղությունն ավելի մեծ ազդեցություն կունենա ոչ միայն երկու ժողովուրդների կյանքում, այն տարածաշրջանային և ավելի գլոբալ ազդեցություն կունենա»,- ասել է նա՝ նկատելով՝ հիմքը, որ իր գործընկերները ստեղծել են, ցույց է տալիս՝ իրենք համաձայնության հասնելուն արդեն մոտ են:

Բլինքենը շեշտել է՝ յուրաքանչյուր մարաթոնի վերջին կիլոմետրն ամենադժվարն է, սակայն ԱՄՆ-ն այստեղ է, որպեսզի օգնի իր երկու բարեկամ երկրներին հեշտությամբ ավարտել այդ մարաթոնը և հասնել եզրակետին:

«Ոչինչ էլ հեշտ չէ, բայց առաջ շարժվելու ձգտումը և հանձնառությունն իրական են, ինչպես նշեցի՝ անցած մի քանի օրվա ընթացքում զգալի առաջընթաց ենք արձանագրել, կարծես թե վերջնական համաձայնագիրն արդեն երևում է, և մենք հանձնառու ենք այդ համաձայնագրին հասնելու հարցում»,- նշել է ԱՄՆ պետքարտուղարը՝ հավելելով, որ անհամբեր սպասում է հետագա առաջընթացին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1694 դիտում

Ինչ քայլեր են ձեռնարկվում Երևանի խցանումների կարգավորման համար․ մանրամասնում է քաղաքապետը

ՀՀ նախագահությամբ ԵՏՀ գործողությունների ծրագիրը հագեցած էր․ վարչապետը՝ ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին

Թատրոն, որտեղ միշտ սպասում են քեզ. ձեռքբերումներ և կորուստներ. ինչպես է ամփոփում 2024-ը Գյումրու տիկնիկայինը

Երևանի քաղաքապետարանը պետք է շարունակի սուբսիդավորել ընդհանուր տրանսպորտը. Ավինյան

Իրանին շնորհվել է Եվրասիական տնտեսական միությանը կից դիտորդ պետության կարգավիճակ

Աղբահանության վճարի հետ կապված մեթոդն է փոխվել, ոչ թե վճարի չափը. Տիգրան Ավինյան

ՊՆ թիկունքային ապահովման վարչության նոր պետ է նշանակվել

ՀՀ պատվիրակությունները Բելառուսում անցկացվելիք ԵԱՏՄ նիստերին կմասնակցեն հեռավար կամ չեն մասնակցի․ վարչապետ

Վարչապետը Լուկաշենկոյին հիշեցրեց Բելառուսի մասին արված իր հայարարությունը․ նրանք լարված զրույց ունեցան

Ստորագրվել է Հայաստանի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառող կոնվենցիան

Մտնում ենք ամենակարևոր և վճռորոշ փուլերից մեկը. Ժաննա Անդրեասյանը մասնակցել է ԿԶՆԱԿ-ի տարեկան համաժողովին

ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցեցի հեռավար ձևաչափով. վարչապետ

Նախարարը կարևորել է ՀՀ արդարադատության համակարգում իրականացվող բարեփոխումներին ուղղված ԱՄՆ-ի աջակցությունը

Ադրբեջանական խոցված ինքնաթիռին թույլ չեն տվել վայրէջք կատարել Ռուսաստանի օդանավակայաններում․ նոր մանրամասներ

Նախարարը հանդիպել է տեքստիլ արդյունաբերության ներկայացուցիչների հետ․ քննարկվել են ոլորտի խնդիրները

Մայր Աթոռը նպատակահարմար չի համարում Հանրայինի եթերով Կաթողիկոսի ուղերձի հեռարձակումը

Ի՞նչ աշխատանքներ են 2024-ին իրականացվել Էրեբունի վարչական շրջանում․ ներկայացրել է Հակոբ Բալայանը

Երևանում և մարզերում երթևեկության կազմակերպման փոփոխություններ են իրականացվել

Ֆրանսիան Ռուսաստանին առաջարկել է Ուկրաինայի հարցով երկխոսություն սկսել․ Լավրով

Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտային հարկի վերադարձի դեպքում․ մանրամասնում են ՊԵԿ-ից

ԵԱՏՄ-ն հաստատվել է որպես ձևավորվող բազմաբևեռ աշխարհի ինքնուրույն և ինքնաբավ կենտրոններից մեկը. Պուտին

Նոր պաշտոնանկություն. վարչապետը որոշում է ստորագրել

Երևան-Սևան միջպետական ավտոճանապարհին և Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություններ են կատարվել

Օդի ջերմաստիճանը 4-6 աստիճանով կնվազի. առանձին շրջաններում ձյուն կտեղա

Որոնք են եղել Հայաստանի նախագահության ժամանակ ԵԱՏՄ առաջնահերթությունները. վարչապետը թվարկել է. տեսանյութ

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ մեկնարկել է ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը

Այլևս ակնհայտ է, որ ադրբեջանական օդանավը խոցել է ռուսաստանյան ՀՕՊ-ը. Դանիել Իոաննիսյան

Բախվել են մարդատարն ու «Կամազ»-ը. զոհ և տուժածներ կան

Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին

Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ նիստը կնախագահի հեռավար

Հրապարակվել է նոյեմբեր ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշը

«Քո կողքին» աջակցության ծրագրի շահառուները՝ IDBank-ում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 26-ին

ՏԻՄ-երը երիտասարդական աշխատողի հաստիք կունենան. Արթուր Մարտիրոսյան

Կրեմլը չի ​​մեկնաբանի ադրբեջանական ինքնաթիռի կործանման պատճառները, կսպասի փորձաքննության արդյունքներին. Պեսկով

Նարեկ Մկրտչյանն այցելել է Լոռու երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն, շնորհավորել առաջիկա տոների առիթով

Ժամանակավորապես կդադարեցվի ՀՀ բնական գազի մատակարարումը. Վրաստանում վթարավերականգնողական աշխատանք է կատարվում

Արա Մկրտչյանը նշանակվել է Հայաստանում Հորդանանի պատվավոր հյուպատոս

Սահմանվել են Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինները. վարչապետը որոշում է ստորագրել

Քուչակում մեքենաներ են բախվել. կա վիրավոր