38 տարի անց. 1985 թվականից մեկնարկած Կապսի ջրամբարի շինարարությունը կրկին վերսկսվեց հիմնարկեքով

18/05/2023 schedule19:59

1985 թվականից մեկնարկած Կապսի ջրամբարի շինարարությունը կրկին վերսկսվել է: Դեռ խորհրդային ժամանակաշրջանում այս ջրամբարի առկայությունը համարվել էր հրատապ ու խիստ կարևոր: Առաջին քարը դրվել էր, պատվարի որոշակի հատված էր կառուցվել:

1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից հետո շինարարության տեմպը թուլացել, 1993 թվականին ամբողջությամբ կասեցվել էր։

347233044_1210441942991231_4219815754772601404_n.jpg (988 KB)

Ախուրյան գետի աջ ափին գտնվող ջրամբարի հրատապ անհրաժեշտության մասին նորանկախ Հայաստանը հիշել էր 2013-ին և կառավարության  օգոստոսի 8-ի նիստում հավանություն էր տրվել Հայաստանի և Գերմանիայի վերականգնման վարկերի բանկի (KfW) միջև ֆինանսավորման համաձայնագրի նախագծին, որն ուղղված էր ջրամբարի վերականգմանը, մասնավորապես՝ պատվարի բարձրացմանը:

Տևական դադարը կրկին խախտվեց երեկ՝ առաջին հիմնարկեքից 38 տարի անց միայն: Կրկին հիմնարկեք եղավ, կառավարության անդամները ողջունեցին ջրամբար ունենալու այս քայլն ու վստահ հայտարարեցին, որ այս անգամ գործն ավարտին է հասնելու:

347118378_913404176419918_2346833963293097744_n.jpg (878 KB)

Հիմնարկեքի արարողությանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Տարածքային կառավարման և ենթկառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, ՀՏԶՀ նախագահ Սարգիս Բաղինյանը, Ջրային Կոմիտերի նախագահ Վահագն Գևորգյանը, Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերը, Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնը, KFW գերմանական զարգացման բանկի տնօրեն (Արևելյան Եվրոպա, Կենտրոնական Ասիա և Կովկաս) Վերոնիկա Գարսիա դել Արկոն, համայնքապետեր և այլք։

347662397_197073023217787_9027547485171545603_n.jpg (893 KB)

«Կապսի մասին կարծես երկար տարիներ լսել ենք, լսել ենք, բայց խնդիրներ կային, և վերջապես հասանք մեկնարկին: Արդեն աշխատանքներ են տարվում ջրամբարի երկրորդ փուլի իրականացման համար, և մեծ սպասելիքներ կան, որ այդ ուղղությամբ ևս դրական արդյունքներ կգրանցվեն»,-լրագրողների հետ զրույցում փաստել է Գնել Սանոսյանը:

347117477_1918621385172201_2284594307801138602_n.jpg (475 KB)

Ծրագրի ընդհանուր բյուջեն  95.2 մլն եվրո է, այդ թվում վարկային միջոցներ՝ 68.5 մլն եվրո։ Ծրագիրն իրականացնում է Հայաստանի տարածքային զագացման հիմնադրամը։ Նախատեսվում է առաջին փուլում կառուցել ընդհանուր 25 մլն խմ ծավալով ջրամբար՝ հետագայում հասցնելով ջրամբարի առավելագույն ծավալը 60 մլն-ի:

Կա՞ն արդյոք ռիսկեր ու մտահոգություններ, որ այս անգամ ևս ծրագիրը կմնա անավարտ: Պատասխանատուները վստահեցրեցին, որ խնդիրներ չեն լինի, ֆինանսական գործընկերները հուսալի ու վստահելի են:

Ջրամբարի այս փուլի շինարարությունն իրականացնելու է չինական «Շանսի Քոնսթրաքշն Ինվեսթմենթ Գրուպ» ընկերությունը։

ջ.jpg (481 KB)

Ջրամբարի 25 մլն խմ ծավալով կառուցման դեպքում կբարձրացվի Շիրակի մարզում 2280 հա հողատարածքների մեխանիկական ոռոգումը կփոխարինվի ինքնահոսի՝ տարեկան խնայելով 1.3 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա։

Շինարարությանը զուգահեռ 38 տարի ձգձգված ևս մեկ ծրագիր կիրականացվի: Կապսի ջրամբարի պատճառով կտեղափոխվի Ջրաձոր գյուղն ամբողջությամբ, 84 տնով  զրոյից նոր էկոգյուղ կկառուցվի: Ջրաձորից միայն 3 ընտանիք է ԲԳՎ վերցրել, մնացածը նոր գյուղում են ապրելու:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1077 դիտում

Մալխաս Ամոյանը դարձավ ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն

Կարեն Ասլանյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Դեմ ըլալլով կողմ ըլլալ կամ ուղիղ հակառակը. ովքեր կլինեն Գյումրու նորընտիր ավագանու կազմում

Իրան-ԱՄՆ բանակցությունները կշարունակվեն ապրիլի 19-ին. Իրանի արտգործնախարար

Անթալիայում մեկնարկել է Արարատ Միրզոյանի հանդիպումը Հաքան Ֆիդանի հետ

Արթուր Ալեքսանյանը կիսաեզրափակչում 1:2 հաշվով պարտվել է բուլղարացի մրցակցին

ԼՂ-ը լուծարելուց հետո ուզում են լուծարել ՀՀ-ը կամ երկրի ներսում երկիր հիմնել. Կրեմլից հրաման ունեն․ Բլեյան

Մեղրիում «Կրթվելը նորաձև է». կայացել է Շարժման 25-րդ հանդիպումը. լուսանկարներ, տեսանյութ

Ավարտվել է Իրան-ԱՄՆ անուղղակի բանակցությունների առաջին փուլը. տեսանյութ

Ագարակում նոր մաքսակետ է կառուցվում, անձնագրային հսկողությունն իրականացնում է ԱԱԾ Սահմանապահ զորքը. վարչապետ

Ծաղկավանի վարչական տարածքում մեքենաներ են բախվել. կա վիրավոր

Աշխարհում մեկ մարմին իրավունք ունի մեկնաբանել մեր Սահմանադրությունը, դա ՀՀ Սահմանադրական դատարանն է. Միրզոյան

Ըմբշամարտի ԵԱ. Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ

Մինչև 50 կգ քաշ ունեցող չինացիներին խնդրում են մնալ տանը. ուժեղ քամիներ են մոլեգնում. տեսանյութ

Անթալիայում տեղի է ունեցել հանդիպում Թուրքիայի և Ռուսաստանի ԱԳ նախարների միջև

ՔԿՀ աշխատակցի տան դռան բռնակին պայթուցիկի նմանվող կասկածելի իր է հայտնաբերվել. հայտնի է՝ ում բնակարանն է

ՌԴ-ում կալանավորված Թաթուլ Ասիլյանը կհանձնվի Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին

ՆԳ նախարարն ու Իրանի դեսպանը անդրադարձել են համագործակցության ընդլայնման թիրախային ուղղություններին

Պատրաստվում ենք անտեսել պատմական հնարավորությունը և բանակցային սեղանին դնել խնդրահարույց նոր հարցե՞ր. Միրզոյան

Հրազդան և Ծաղկաձոր քաղաքներում ձյուն է տեղում

Ըմբշամարտի ԵԱ. Արթուր Ալեքսանյանը հաղթանակ է տարել մեկնարկում

Լուծումը հստակ է՝ ստորագրել պայմանագիրը և ինստիտուցիոնալ ճանապարհով վերջ տալ հակամարտությանը. Միրզոյան

Ալեքսանդրա Գրիգորյանը՝ 2024 թվականի Եվրոպայի լավագույն երիտասարդ ծանրորդ

ՀՀ-ն և Ադրբեջանը կարող են հույս դնել Վրաստանի վրա, խաղաղ Հարավային Կովկասը առաջնահերթություն է. Բոճորիշվիլի

Սուրբ Աթոռում Ադրբեջանի ֆինանսավորմամբ անցկացված միջազգային գիտաժողովում կեղծվել է ՀՀ պատմությունը. «Գեղարդ»

Օդի ջերմաստիճանը չի փոխվի. անձրևները կշարունակվեն, լեռնային շրջաններում ձյուն կտեղա

Երևանի Թումանյան փողոցի սյուների գովազդային վահանակներն ապամոնտաժվել են. տեսանյութ

Մեզ պետք չէ գոյատևել, մեզ պետք է ապրել, Նռնաձորի համար նոր ճանապարհ ենք կառուցում և մանկապարտեզ. վարչապետ

Ինչ է քննարկվել Միրզոյան-Բայրամով երկկողմ հանդիպման ժամանակ

Անթալիայում Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների մասնակցությամբ պանելային քննարկում է տեղի ունեցել

Ադրբեջանը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ չեն բացել. ՊՆ

Անթալիայում մեկնարկել է Միրզոյան-Բայրամով երկկողմ հանդիպումը

Հրդեհ է բռնկվել կայանված ավտոմեքենաներում. 1 հոգի տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն

ԵԽԽՎ նախագահը ներառվել է Բաքվի սև ցnւցակում

Քո կողմից խաբված գյումրեցին մնալու է իր չընտրած քաղաքապետի ղեկավարած Գյումրիում. Հակոբյանը՝ Գրիգորյանին

Բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. կա տուժած

ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանին. առանցքում են եղել աշխարհաքաղաքական զարգացումները

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 12-ին

Իրանի պատվիրակությունը ժամանել է Օման՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների

Արայիկ Հարությունյանը EWF կոնգրեսում ներկայացրել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի տեսլականը