Երևան
12 °C
Մոլդովայում մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովի բացման արարողությունը։
Քիշնևից 35 կմ հեռավորության վրա գտնվող «Միմի» ամրոցի բակում Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն կարմիր գորգի վրա դիմավորել է մասնակից շուրջ 5 տասնյակ երկրների ղեկավարներին, այդ թվում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, բացման արարողության ավարտին կարվի նաև արարողակարգային լուսանկար:
2022-ին անցկացված առաջին գագաթնաժողովից հետո մասնակիցների թիվն այս տարի աճել է, Պրահայում անցկացված գագաթնաժողովին հրավիրվել էին 44 երկրների ղեկավարներ:
Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովին մասնակցելու հրավեր է ուղարկվել Եվրոպական խորհրդի նախագահին, Եվրոպական հանձնաժողովի նախագահին ու Եվրախորհրդարանի նախագահին, 47 երկրների ղեկավարների, բացի Հայաստանից՝ մասնակցում են նաև Վրաստանը, Ադրբեջանը, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Միացյալ Թագավորությունը, Ուկրաինան, Իսպանիան, Լեհաստանը և այլ երկներ:
Գագաթնաժողովին մասնակցում են ինչպես ԵՄ անդամ, այնպես էլ ոչ անդամ երկրներ: Եվրոպական քաղաքական համայնքը ստեղծվել է նախորդ տարի՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկով: Այն նպատակ ունի խթանել քաղաքական երկխոսությունը և համագործակցությունը՝ լուծելու ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող խնդիրներն ու ամրապնդելու եվրոպական մայրցամաքի անվտանգությունը, կայունությունն ու բարգավաճումը:
Այս տարի գագաթնաժողովը հյուրընկալել է ԵՄ անդամ չհանդիսացող Մոլդովան՝ ի դեմս նախագահ Մայա Սանդուի: Երկրորդ գագաթնաժողովը կկենտրոնանա հիմնականում 3 թեմաների քննարկման վրա, հիմնական թեմաներից է նաև խաղաղության և անվտանգության համար համատեղ ջանքերը: Գագաթնաժողովի շրջանակում նախատեսված է նաև «Energy, connectivity» թեմայով կլոր սեղան քննարկում: Սա երբևէ Մոլդովայում անցկացված ամենամեծ միջազգային միջոցառումն է: Հենց այս գագաթնաժողովի շրջանակում է նախատեսվում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ հնգակողմ հանդիպումը:
Նախորդ տարի Պրահայում հոկտեմբերի 6-ին Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովից հետո կայացել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քառակողմ հանդիպումը: Նույն օրը հանդիպել էին նաև Հայաստանի և Թուրքիայի ղեկավարները:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՈրպես նախարար՝ չեմ տեսնում, որ տարածաշրջանում էսկալացիայի համար հիմքեր կան․ Պապիկյան
Չի բացառվում, որ ընտրություններին ՀԱԿ-ը միանա Հայկ Մարությանին․ Զուրաբյան
«Երևանի ավտոբուս» ընկերությունն աշխատանքի է հրավիրում վարորդների
Կոտայքում «Տոյոտան» դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին. կա տուժած
2024-ին ռուսական բիզնեսը սկսել է կրճատել Հայաստանի հետ գործառնությունները. Օվերչուկը խոսել է պատճառի մասին
Չի բացառվում, որ Կիսելյովի հաղորդումը չհեռարձակվի Հայաստանում, նա խոսել է ՀՀ ինքնիշխանության դեմ. ԲՏԱ նախարար
ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում անազատության մեջ պահվող հայերին
Առավելագույն թափանցիկությունը հանրային վստահության բարձր մակարդակ կստեղծի. ԲԴԽ նախագահը՝ Վահագն Խաչատուրյանին
Հայտարարություններին արձագանքողները դառնում են հանցագործության զոհ. ինչ է զգուշացնում դատախազությունը
Սա Հայաստանում է. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Օդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում
Աշխատաժամանակը 8 ժամից՝ 7, օրերի քանակը՝ 5-ից՝ 4. նախագիծը դրվել է հանրային քննարկման. ԱՍՀ նախարար
Իրանը կպատասխանի, եթե ԱՄՆ-ը կամ Իսրայելը որոշեն հարձակվել. Փեզեշքիան
ԼՂ-ից տեղահանված 440 ընտանիք արդեն իսկ ստացել է բնակարանի ձեռքբերման հավաստագիր. նախարարը մանրամասնել է
Մանկական ճարպակալումը լուրջ առողջապահական խնդիր է, տարածվածությունն աճում է. Մուրադյանը՝ խնդրի լուծման մասին
Միմյանց հետ աշխատել են ՀՀ և ԱՄՆ պետական կառույցները, այլ շրջանակներ ներգրավված չեն եղել. Հունանյան
Փալոնը ողջունել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը
Հայաստանում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրան բողոքի հայտագիր է հանձնվել
Հայաստանն ու Միացյալ Նահանգները նոր էջ են բացում երկկողմ հարաբերություններում. Լիլիթ Մակունց
Ինչու է հիմա կնքվում ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ, ինչ սպասել առաջիկայում
14 տարվա դադարից հետո Սիրիայի արտգործնախարարն ուղևորվել է Թուրքիա
53-ամյա կինը նետվել է Երևանի շենքերից մեկի 7-րդ հարկից. հայտնաբերվել է նրա դին
Արշակ Կարապետյանը կեղծ լուսանկար է հրապարակել
Հայաստանի կողմից վարվող բալանսավորված արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային հանգրվանին․ վարչապետ
Երևանցի երիտասարդները մասնակից կդառնան նախաձեռնվող ծրագրերին. քաղաքապետարան
Պատմական փաստաթղթի ստորագրումը նշանակալի ձեռքբերում է Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում. Չախոյան
Ցուրտը դա էր, ոչ թե գիշերվա -1․․․-3 աստիճանը, որը հունվարի համար նորմայից բարձր է. Սուրենյան
Ովքեր և ինչպես 2025 թվականին պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր
Արարատ Միրզոյանը և Էնթոնի Բլինքենը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
«Սևան» ՔԿՀ ազատազրկման դատապարտված անձինք Անահիտ Մանասյանին են ներկայացրել առկա խնդիրները
Նոր հանգրվան ԱՄՆ-ՀՀ զարգացող հարաբերություններում. Պետդեպը՝ ռազմավարական գործընկերության փաստաթղթի մասին
Ուժեղ դաշնակիցները դառնում են տարածաշրջանային կայուն գործընկերներ․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն
Կենցաղային սարքավորումների և էլեկտրոնիկայի մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունը չի վճարել խոշոր հարկեր
Նոր համաձայնագրերը խառնելու են Պուտին-Ալիև դուետի պլանները, հիբրիդային սպառնալիքներն ահագնանալու են. Սաֆարյան
Արարատ Միրզոյանը ԱՄՆ պետքարտուղարության հյուրերի մատյանում գրառում է կատարել
Քթի կոտրվածք, ուղեղի ցնցում. Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիան հարձակման է ենթարկվել
Հրապարակվել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության փաստաթղթի ամբողջական տեքստը
Ստամբուլում մեկ օրում կեղծ ոգելից խմիչքից 11 մարդ է մահացել
Երևանի և 3 մարզի մի շարք հասցեներ 2-6 ժամով կհոսանքազրկվեն
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT