Երևան
12 °C
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչիում մասնակցել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին: Նախ տեղի է ունեցել տեսալուսանկարահանման արարողությունը, այնուհետև կայացել են նեղ ու լայն կազմերով նիստերը:
Նեղ կազմով նիստում վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես նշել է.
«Պատվիրակությունների հարգելի ղեկավարներ,
Հարգելի Սերգեյ Նիկոլայի,
Ուրախ եմ ողջունել գործընկերներին ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում։ Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր ռուս ընկերներին և անձամբ Միխայիլ Վլադիմիրիին՝ ավանդաբար ջերմ ընդունելության և այսօրվա հանդիպումը բարձր մակարդակով կազմակերպելու համար։
Այսօրվա մեր հանդիպումը տեղի է ունենում Անկախ պետությունների համագործակցության Կանոնակարգի ընդունման 30-ամյակի տարում, և այս համատեքստում ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունը ԱՊՀ հիմնադրումից ի վեր հետևողականորեն հանդես է գալիս մեր միավորման շրջանակներում՝ ԱՊՀ կանոնադրությամբ ամրագրված նպատակներին և սկզբունքներին համապատասխան փոխշահավետ և հավասար համագործակցության համակարգված զարգացման, ինչպես նաև դրա գործունեության արդյունավետության և գործնական ազդեցության բարձրացման օգտին։
Ընդհանուր առմամբ, դրական եմ գնահատում Համագործակցության շրջանակներում այս տարի կատարված աշխատանքը համագործակցության ամրապնդմանն ուղղված ջանքերի համախմբման տեսանկյունից: Նաև գոհունակությամբ նշեմ, որ այսօրվա հանդիպման օրակարգում ընդգրկված փաստաթղթերի ցանկն ընդգրկում է մեր երկրների կենսագործունեության լայն շրջանակ, որոնց արդյունավետ իրականացումը, ի վերջո, ուղղված է փոխշահավետ համագործակցության հետագա զարգացմանը՝ ի շահ ԱՊՀ անդամ պետությունների քաղաքացիների բարեկեցության և կյանքի որակի բարելավման:
Հայաստանի Հանրապետությունը «Ծառայությունների ազատ առևտրի, ներդրումների հիմնադրման, գործունեության և իրականացման մասին» համաձայնագիրը համարում է մեծ հնարավորություն ԱՊՀ անդամ երկրներում ներդրումային գործունեության զարգացմանը նոր թափ հաղորդելու համար և իր պատրաստակամությունն է հայտնում այդ Համաձայնագրի դրույթների գործնական կիրառման առումով:
Մեր առջև ծառացած կարևոր խնդիրներից է մեր երկրների տնտեսվարող սուբյեկտների միջև արդյունաբերական կոոպերացիոն կապերի ակտիվացման և փոխգործակցության համար նպաստավոր պայմանների ստեղծումը՝ նորարարական արդյունաբերական կլաստերների և գիտաարտադրական գոտիների ձևավորման նպատակով։
Գիտելիքի ինտենսիվ նոր ճյուղերի ստեղծումը և բարձր տեխնոլոգիական արդյունաբերական ներուժի արդիականացումը հիմնական գործոնն է կայուն և նորարար տնտեսական զարգացման հասնելու համար, ինչպես նաև մեր տնտեսությունների մրցունակության բարձրացման համար անհրաժեշտ պայման: Այս համատեքստում ուզում եմ նշել Արդյունաբերական համագործակցության զարգացման հայեցակարգի և միջոցառումների համալիրի ընդունման կարևորությունը։
Գիտելիքահեն ինտենսիվ նոր ճյուղերի ստեղծումը և բարձր տեխնոլոգիական արդյունաբերական ներուժի արդիականացումը կայուն և նորարար տնտեսական զարգացմանը հասնելու հիմնական գործոնն է, ինչպես նաև մեր տնտեսությունների մրցունակության բարձրացման անհրաժեշտ պայմանը: Այս համատեքստում նշեմ Արդյունաբերական կոոպերացիայի զարգացման հայեցակարգի և Միջոցառումների համալիրի ընդունման կարևորությունը։
Գիտական և տեխնոլոգիական արագ առաջընթացի ֆոնին աստիճանաբար ավելի են սրվում բնապահպանական խնդիրները, և շրջակա միջավայրի համար ռիսկերը նվազեցնելու արդյունավետ մեխանիզմների ստեղծման պահանջարկը մեծանում է: Հետևաբար, խաղաղ նպատակներով էկոլոգիապես մաքուր միջուկային էներգիայի զարգացումը էական նշանակություն ունի կայուն զարգացում ապահովելու և շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը նվազեցնելու համար:
Այս համատեքստում, հայկական կողմն աջակցում է Ռադիացիոն իրավիճակի մոնիտորինգի նպատակով տվյալների փոխանակման ոլորտում համագործակցության համաձայնագրի ստորագրմանը, որն ուղղված է ոչ էներգետիկ նպատակներով, մասնավորապես՝ գիտության, բժշկության և գյուղատնտեսության ոլորտներում միջուկային տեխնոլոգիաների օգտագործման մեխանիզմների օպտիմալ մոտեցումների մշակմանը։
Հարգելի գործընկերներ,
Ժամանակակից իրողություններում արդիական է նաև հեռահաղորդակցական ցանցերում խարդախության դեմ պայքարը, և մենք պետք է համատեղ միջոցներ ձեռնարկենք տվյալների գաղտնիությունն ու անվտանգությունը պաշտպանելու համար, այդ թվում՝ գաղտնագրման ժամանակակից մեթոդների, բազմագործոն նույնականացման և կասկածելի գործունեությունը հայտնաբերելու նպատակով մոնիտորինգի համակարգերի կիրառմամբ:
Հեռահաղորդակցության ցանցերում խարդախության դեմ պայքարը պահանջում է ինտեգրված մոտեցում, որը միավորում է հեռահաղորդակցության օպերատորներին, իրավապահ մարմիններին, պետությանը և օգտատերերին: Իսկ համապատասխան հուշագրի ստորագրումը պայմաններ կստեղծի միջազգային հեռահաղորդակցության ծառայությունների շուկայի արդյունավետ գործունեության և զարգացման, ինչպես նաև հեռահաղորդակցության ցանցերում խարդախության տարածումը կանխելու համար։
Կարևորելով ԱՊՀ շրջանակներում համագործակցության հումանիտար բաղադրիչը՝ ցանկանում եմ նշել, որ Հայաստանի կառավարությունը մշտապես աջակցում է հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական կյանքի տարբեր ոլորտներին ինտեգրելու, ինչպես նաև նոր սերնդի և երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպի խթանման ծրագրերին։
Հայկական կողմը ողջունում է հաշմանդամություն ունեցող երեխաների շրջանում ԱՊՀ երկրների Սպարտակիադայի ծրագրի իրականացումը, որի նպատակը նրանց ակտիվ ապրելակերպի մեջ ներգրավելն է։
Հատկապես կնշեմ «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք» միջպետական ծրագրի իրականացումը որպես երիտասարդների զարգացման, նրանց ստեղծագործական ներուժին աջակցելու և հասարակական կյանքում ակտիվ մասնակցության համար պայմաններ ապահովելու արդյունավետ գործիք։ Նման նախաձեռնությունները նպաստում են առաջնորդների նոր սերնդի ձևավորմանը, որոնք իվիճակի են դիմակայել մեր ժամանակի մարտահրավերներին և նպաստել մեր երկրների զարգացմանը։ Այս տեսանկյունից, ցանկանում եմ հաստատել պատրաստակամությունը, որ Կապան քաղաքը 2026 թ-ին ստանա այս պատվավոր կարգավիճակը։
Ամփոփելով ասվածը՝ ակնհայտ է, որ մեր Համագործակցության հնարավորությունները՝ որպես փոխգործակցության բազմապրոֆիլ հարթակ, դեռ լիովին չեն իրացվել։ Վստահ եմ, որ մեր համատեղ կառուցողական ջանքերը պետք է ուղղված լինեն համագործակցության ողջ ներուժն օգտագործելու գործում զգալի առաջընթացի հասնելուն։
Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ հաստատել հայկական կողմի անփոփոխ կառուցողական մտադրությունը խորացնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում փոխշահավետ համագործակցությունը՝ Համագործակցությունում այս տարի Ղրղզստանի նախագահության առաջնահերթությունների իրականացման շրջանակներում։
Շնորհակալություն ուշադրության համար»։
Վարչապետ Փաշինյանը ԱՊՀ գործընկերների հետ շրջայց է կատարել նաև «Եվրասիա. մեր տուն» խորագրով ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ԱՊՀ պետությունների ընկերությունների արտադրությանը` տարբեր ոլորտներում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՄեր «Բոլերոն». վարչապետը բանտային օրագրից հերթական հատվածն է հրապարակել
Ցնցված եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից․ Նիկոլ Փաշինյան
«Խաղաղության խաչմերուկ»-ը կբերի տնտեսական փոխգործակցության, դա էլ կնպաստի թշնամանքի էջը թերթելուն. Խալաթյան
Իրանում ավտոբուսի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել
Փոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը
Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել
Գերմանիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել
Սպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին
Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին
Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ
Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ
Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին
Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր
Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է
Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը
Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու
Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր
Հնարավոր չէ կառուցել առանց քանդելու․ ՀՀ վարչապետ
2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը
Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողությունն էր․ վարչապետը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված
Ինչ մեքենաներ է գնել ՆԳ նախարարությունը. կառույցից պարզաբանել են
Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց․ Մեհրաբյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
Ցերեկվա տևողությունը կավելանա․ Սուրենյանը գրառում է արել
Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում
Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել․ ՀՀ վարչապետ
Հոբելյանական երեկո. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Բեռնատարի հետ բախումից հետո «BMW»-ն բռնկվել է. կա տուժած
«Հայկական ժամանակ»-ի լրագրողները ՆԳ նախարարության կողմից արժանացել են մրցանակի, պատվոգրի և շնորհակալագրի
Տոն օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում հերթապահություն է գործելու
Ախուրյանում տոնական տրամադրություն է. վառվել են գլխավոր տոնածառի լույսերը
Վայոց ձորի մարզում գորշ արջերը զբոսանքի են դուրս եկել. տեսանյութ
Գրիգորյան-Օվերչուկ համանախագահությամբ միջկառավարական հանձնաժողովի նիստ է կայացել. արձանագրություն է ստորագրվել
ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից
«Խաղաղության խաչմերուկը»՝ տարածաշրջանային խնդիրների արդար և իրագործելի լուծում. հունական պարբերականի հոդվածը
Շմոլ գազի թունավորումով բժշկական կենտրոն է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ. նրանց թվում անչափահասներ կան
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT