Կապանում կանայք ասացին՝ իրենց ամուսինները աշխատավարձի օրը մտնում են բուքմեյքերական գրասենյակ, նոր գնում տուն. վարչապետ

22/06/2023 schedule13:10

Կառավարությունը այսօրվա նիստում հաստատեց «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, ներկայացնելով այն, նշեց՝ դրանով առաջարկվում է կարգավորել խաղային հաշիվների գումարների մուտքագրման հետ կապված հարաբերությունները և մասնավորապես սահմանել. «Առաջին՝ ինտերնետ շահումով խաղերի դեպքում հատուկ խաղային հաշիվը կարող է համալրվել բացառապես տվյալ խաղացողին պատկանող բանկային, այդ թվում՝ քարտային հաշիվների միջոցով, և երկրորդը՝ արգելվում է տոտալիզատորների մասնակիցների հաշիվներին դրամական միջոցներ մուտքագրել և ելքագրել կանխիկ եղանակով»:

Վահե Հովհաննիսյանը նկատեց՝ նախագծի ընդունումը նախևառաջ միտված է նրան, որ յուրաքանչյուր խաղացող կատարի խաղադրույք միայն իր խաղային հաշվից և իրեն պատկանող հաշվի միջոցներից՝ սրանով էլ ավելի վերահսկելի դարձնելով իր վարքագիծը. «Մյուս կողմից խաղացողները, ովքեր չունեն սեփական բանկային հաշիվներ, հնարավորություն չեն ունենա մասնակցել շահումով խաղերին»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ սա նույնպես սկզբունքային բարեփոխումներից է, որը իր համար ունի շատ երկար պատմություն՝ սկսվում է 2015-16 թվականներից Կապանում ունեցած հանդիպումներից. «Կապանում ունեցած հանդիպման ժամանակ շենքի բնակիչները, հիմնականում՝ կանայք, իմ ուշադրությունը հրավիրեցին փաստի վրա, որ շենքերի արանքում, գործնականում ամեն շենքի մոտ, երբեմն նույնիսկ շքամուտքի մոտ բուքմեյքերական գրասենյակներ կան: Նրանք ասում էին, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ում աշխատող իրենց ամուսինները աշխատավարձի օրը տուն են բերում դրա միայն մի մասը, քանի որ նախ մտնում են բուքմեյքերական գրասենյակներ, հետո՝ նոր գալիս տուն»:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ առաջին փուլով մեծ դժվարությամբ լուծել են բոլոր գազալցակայաններում խաղային ավտոմատների գործունեության հարցը և արգելել այն:

«Երբ մենք այդ խողովակը փակեցինք, մարդիկ սկսեցին մտածել ավելի քաղաքակիրթ բիզնեսի մասին, և գազալցակայաններում հայտնվեցին ամենատարբեր ծառայություններ»,- նշեց նա:

Վերջինիս խոսքով՝ հաջորդ փուլով, ըստ էության, փակել կամ էականորեն սահմանափակել բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը. «Ընդ որում՝ երկու որոշումների կայացումն էլ ուղեկցվել է բողոքի ակցիաներով»:

Ըստ վարչապետի՝ հաջորդ խնդիրն այն էր, որ մարդիկ գնում տերմինալներով կանխիկ միջոցներ էին ներդնում էլեկտրոնային դրամապանակներ և այնտեղից խաղադրույքներ կատարում. «Ժամանակի ընթացքում փոխեցինք այդ կարգավորումը՝ պահանջելով, որ նույնականացվի, թե ում է պատկանում էլեկտրոնային դրամապանակը»:

Որից հետո, ըստ Փաշինյանի, ի հայտ է եկել այլ խնդիր. «Երբ մարդիկ, օրինակ, բրոկերներ են ի հայտ գալիս, որոնք իրենց դրամապանակներով 100 միլիոնների շրջանառություն են անում, որը, ըստ էության, ապօրինի գործունեություն է: Գիտենք, որ քրեակատարողական հիմնարկներում շատ մոդայիկ են այդ ծառայությունները:

Հիմա մենք ինչ ենք ասում, ասում ենք, որ այդ դրամապանակները չեն կարող լիցքավորվել կանխիկ, կարող են լիցքավորվել անկանխիկ՝ միայն բանկային հաշվից կամ բանկային քարտից: Այսինքն՝ մենք բացառում ենք որևէ անհետագծելի խաղադրույք, որը շատ կարևոր է»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
880 դիտում

Մեր «Բոլերոն». վարչապետը բանտային օրագրից հերթական հատվածն է հրապարակել

Ցնցված եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից․ Նիկոլ Փաշինյան

«Խաղաղության խաչմերուկ»-ը կբերի տնտեսական փոխգործակցության, դա էլ կնպաստի թշնամանքի էջը թերթելուն. Խալաթյան

Իրանում ավտոբուսի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել

Փոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը

Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել

Գերմանիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել

Սպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին

Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին

Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ

Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ

Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին

Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր

Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է

Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը

Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու

Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին

ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր

Հնարավոր չէ կառուցել առանց քանդելու․ ՀՀ վարչապետ

2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը

Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողությունն էր․ վարչապետը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված

Ինչ մեքենաներ է գնել ՆԳ նախարարությունը. կառույցից պարզաբանել են

Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց․ Մեհրաբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Ցերեկվա տևողությունը կավելանա․ Սուրենյանը գրառում է արել

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել․ ՀՀ վարչապետ

Հոբելյանական երեկո. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Բեռնատարի հետ բախումից հետո «BMW»-ն բռնկվել է. կա տուժած

«Հայկական ժամանակ»-ի լրագրողները ՆԳ նախարարության կողմից արժանացել են մրցանակի, պատվոգրի և շնորհակալագրի

Տոն օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում հերթապահություն է գործելու

Ախուրյանում տոնական տրամադրություն է. վառվել են գլխավոր տոնածառի լույսերը

Վայոց ձորի մարզում գորշ արջերը զբոսանքի են դուրս եկել. տեսանյութ

Գրիգորյան-Օվերչուկ համանախագահությամբ միջկառավարական հանձնաժողովի նիստ է կայացել. արձանագրություն է ստորագրվել

ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից

«Խաղաղության խաչմերուկը»՝ տարածաշրջանային խնդիրների արդար և իրագործելի լուծում. հունական պարբերականի հոդվածը

Շմոլ գազի թունավորումով բժշկական կենտրոն է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ. նրանց թվում անչափահասներ կան