Այդ անբարոյականը սկսում է գրել, վերջում ժամ է դնում վրաս. Արզաքանցյանը մանրամասնել է, թե ինչ է պահանջել իրենից «Դոգ»-ը

27/06/2023 schedule13:52

«Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը և վերջինիս փաստաբան Գեորգի Մելիքյանն այսօր ասուլիս էին հրավիրել, որի ժամանակ մանրամասներ հայտնեցին, թե ինչպես է Վարդան Ղուկասյանը (հանրությանն առավել հայտնի «Դոգ» մականվամբ) սպառնացել Արզաքանցյանին և փորձել գումար կորզել:

«Քանի որ պարոն Արզաքանցյանի հետ կապված միջադեպը, որի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել, որոշակի հանրային հնչողություն ունի, կարևորում ենք, որ պարոն Արզաքանցյանը իր արձագանքը տա հանրային հարթակներում հնչեցված մեղադրանքներին կամ ապացույցներին»,- ասուլիսի մեկնարկին ասաց նրա փաստաբանը:

Նա նաև ընդգծեց, որ նախաքննական գաղտնիքի հետ կապված կաշկանդված են լիարժեք ներկայացնել բոլոր ապացույցները, սակայն դատավարությունից հետո աներկբա կդառնա, որ պարոն Արզաքանցյանի հանդեպ տեղի ունեցած հանցագործությունը առկա է, և մեղավորները պետք է ենթարկվեն պատասխանատվության:

Տիգրան Արզաքանցյանն էլ նշեց. «Այդ անձը իրեն ազնիվ է համարում, «Հանրային ձայն» է կոչում իրենց կուսակցությունը: Կուսակցության խմբի անդամներն էլ պետք է իմանան, որ նրա համար պարզապես գործիք են, հայտնի մարդկանց անունները վարկաբեկելու և յութուբյան իր ալիքում մեծ դիտումներ ապահովելու համար: Իրենք լուրջ ընկերություն են ստեղծել շորթումներ անելու համար»:

Արզաքանցյանը ներկայացրեց նաև հատվածներ «Դոգի» և իր ունեցած նամակագրությունից:

«Այդ անբարոյականը պարզում է իմ համարը տարբեր խողովակներով, հիմա նայեք՝ Վարդան Ղուկասյան՝ «Դոգ», էդպես էլ գրած ա անունը: «Լսում ես այ տղա», գրում է, «Փարիզ լա՞վ էր»: Ես Փարիզում էի այդ ժամանակ: Գրում եմ՝ դու ո՞վ ես, ասում է գուշակի երեք անգամից: Հետո սկսում է գրել, գրել, գրել, գրել.... վերջում ժամ է դնում իմ վրա, որ ժամանակ ունեմ մինչև երեկո: Մի հատ անբարոյական մարդ, որ ես իրենից ու իր չար լեզվից վախենամ ու վճարեմ գումարներ, որ չանդրադառնա ինձ և իմ ընտանիքին»,- պատմեց Արզաքանցյանը:

Վերջինս նկատեց՝ այդ մարդուն լսելը արդեն հանցագործություն է. «Որովհետև դուք ձեր գլուխը լցնում եք զիբիլով՝ աղբով, այդ տականքի բառերը դաջվում են ուղեղի մեջ: Մարդը եթե ծնողների է վիրավորում, երեխաներին, քաղաքական գործիչների, մշակույթի գործիչներին: Իրավունք չունենք թույլ տալու, որ մեր ապագա սերունդը նայի նման հայհոյանքներ, իսկ շորթման համար իրենք պետք է պատասխան տան: Մեր իրավապահ մարմինները, կարող եմ վստահ ասել, որ ամենօրյա հետևողական աշխատանք են կատարում, որ այդ հանցագործ խումբը պատասխան տա իրենց բոլոր արարքների համար»:

Ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀ քննչական կոմիտեն հանդես էր եկավ հաղորդագրությամբ՝ հայտնելով, որ «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար՝ «Դոգ» մականունով հայտնի Վարդան Ղուկասյանին կլանավորելու որոշում է կայացվել, քայլեր են ձեռնարկվել նրան ԱՄՆ-ից ՀՀ փոխանցելու ուղղությամբ:

Հաղորդագրությունից պարզ էր դառնում, որ գործն առնչվում է «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանից խաբեությամբ ավելի քան 110 հազար դոլար գումարի չափով շորթում կատարելու, ինչպես նա մեկ այլ անձի՝ ծառայությունների մատուցման քողի ներքո գիշերային ակումբի պատասխանատու ներկայացուցչին գույքային պահանջներ ներկայացնելու, վերջինիցս 60 հազարից - 100 հազար ԱՄՆ դոլար գումարի չափով շորթում կատարելու վերաբերյալ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2629 դիտում

Ես Թուրքիայում համալսարան չեմ գնացել, թուրքական դիպլոմ չունեմ, չկա մարդ, որ ինձ այնտեղ դաս է տվել. Ռուբինյան

Բարձր ենք գնահատում դժվարին իրավիճակում Իրանի նկատմամբ ՀՀ կառավարության դիրքորոշումը, աջակցությունը. Փեզեշքիան

ԱԺ նախագահ ընտրվելու դեպքում ակնհայտորեն չեմ շարունակի Թուրքիայի հետ բանակցությունների ՀՀ ներկայացուցիչը լինել

Պետք է հորդորեն էս աննորմալին դնել մանդատն ու չգալ ԱԺ. Ռուբինյանը՝ զինվորներին մահ մաղթող Ղազարյանի մասին

Նոր շունչ Կասկադին՝ մայրաքաղաքի մշակութային սրտին. «Ռենշին»-ը և GTB-ն՝ հանուն Կասկադի և Երևանի ապագայի

Մոլդովայի վարչապետը հայտարարել է հրաժարականի մասին

Ձերբակալվել է երկու անձ․ հայտնաբերվել է մարիխուանայի 30 փաթեթ

ՀՀ վարչապետը հանդիպում է ունեցել Իրանի նախագահի հետ. լուսանկարներ

Ընդունվել են օրենսդրական փոփոխություններ՝ առցանց խաղային գործունեության և ֆինանսական հաշիվների վերաբերյալ

Դատախազական համակարգի գործառույթը գնալով պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովը

Հուլիսի 6-ից քաղաքացիները կարող են դիմել վարելու իրավունքի վերականգնման համար․ ՆԳ նախարար

Արմեն Աշոտյանի կալանքը երկարաձգվել է

Հո ճիժ չե՞նք, ես եկել, 7 տարի սռոկ եմ էթում, ամեն ինչ խառն ա. սաղին կասեմ՝ 80 ա էս ամիս. նոր ձայնագրություններ

Քրեական աստիճանակարգության կարգավիճակ ունեցող եզդի Ջնդին ստանձնել է մեծ պարտքի ստացումը. նախաքննության ավարտ

Թեհրանում ՀՀ վարչապետին դիմավորել է Իրանի փոխնախագահը. լուսանկարներ

ՀՀ վարչապետը ժամանել է Իրան

Նյու Յորքում Առաջին տիկնանց և պարոնների գլոբալ ակադեմիայի դասընթացն ավարտվել է. մասնակցում էր Աննա Հակոբյանը

Այսօր սպասվում է ամենաշոգ օրը. հուլիսի 4-ից ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կնվազի 5-7 աստիճանով

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Իրան

Երվանդ Բոզոյանի բնակարանում խուզարկություն է ընթանում

Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքով ձերբակալված Ջավադյանը, Մալոյանը կալանավորվել են

Գագիկ Բեգլարյանը կմնա կալանավորված

Հանրային լողափերում մեկնարկել է ուժեղացված ծառայությունը․ տեսանյութ

Քաղաքային որոշ բնակավայրերում 5-6 տարեկան երեխաների նախադպրոցական ծառայությունները կպատվիրակվեն նաև մասնավորին

2027-ի հունվարի 1-ից կատարողականի գնահատման վրա հիմնված համակարգը ՏԻՄ-երում պետք է աշխատի. Նիկոլ Փաշինյան

Արթուր Հովհաննիսյանը շնորհավորել է, սա մեր ներկուսակցական ընտրությունն է, որևէ մեկը որևէ մեկից չի նեղանում

Գիտենք՝ Կարապետյանն ինչպես է հարստացել. նման հիմարները նման մեթոդներով այլևս չեն կարող հարստանալ

ՔՊԿ վարչության նիստ է կայացել. տեղի է ունեցել խմբակցության ղեկավարի ընտրություն․ տեսանյութ

Անհամբերությամբ սպասում եմ Ձեր երկրի հետ սերտ համագործակցությանը․ Եգիպտոսի նախագահը՝ Նիկոլ Փաշինյանին

Ալեն Սիմոնյանի մասով դեռ պետք է մտածենք, ես նախապես չեմ պլանավորել, որ նա չի լինելու ԱԺ նախագահ կամ պատգամավոր

Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության մասին պնդումները չեն համապատասխանում իրականությանը. հայտարարություն

Չի բացառվում, որ շենքեր գրավեն, զենք կիրառեն. ՌԴ-ն մտածում է՝ ՍԴ-ի որոշումից հետո մարդկանց հանի փողոց

Արուսյակ Մանավազյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարի թեկնածու

Վաղը մեկնելու եմ Իրան, շփումներ ղեկավարության հետ նախատեսված են․ Փաշինյան

Երկրաշարժ Հայաստանում

Ճիշտ համարեցի, որ պաշտոնավարման ժամկետի ավարտին ԱԺ նախագահը Ձեզ շնորհակալություն հայտնի․ Սիմոնյանը՝ նախագահին

Երկաթուղիները Հայաստանի սեփականությունն են, պետք է ծառայեն ՀՀ շահերին․ ՀԿԵ-ն տեղյակ է գործընթացներից․ վարչապետ

Արտյոմ և Արամ Խաչատրյանները կկալանավորվեն․ կիրառված 200 մլն դրամ գրավը կդառնա պետության եկամուտ

Վաղուց նախապատրաստվել ենք՝ մոնոպոլիաները վերացնելով. Փաշինյանը՝ ՌԴ-ից ներկրվող վառելիքից կախվածության մասին

Վերահաստատում եմ համագործակցելու իմ պատրաստակամությունը․ Բրազիլիայի նախագահը շնորհավորել է վարչապետին