Ռուսաստանը սկսել է ազդարարել ԼՂ-ից դուրս գալու մասին, մենք պետք է պատրաստ լինեինք այս ամենին. Տիգրան Խզմալյան

18/07/2023 schedule22:45

Չնայած այն հանգամանքին, որ ռուս խաղաղապահ ուժերը Լեռնային Ղարաբաղում պետք է մնան մինչև 2025 թվականը, ինչպես նախատեսված է նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությամբ, Եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը կարծում է, որ ՌԴ-ն արդեն սկսել է ազդարարել ԼՂ-ից դուրս գալու մասին: Խզմալյանն այս եզրահանգմանն է եկել՝ դատելով այդ երկրի վերջին հայտարարություններից:

«Հայտարարություններից ստացվում է, որ Ռուսաստանը հեռանում է տարածաշրջանից, և դա կապված է Ուկրաինայում իր պարտության հետ, ինչը կանխատեսելի է։ Մենք պետք է պատրաստ լինեինք այս ամենին, քանի որ դրա մասին ակնարկել էր նաև Թուրքիայի նախագահ Էրդողանը, երբ հայտարարել էր, որ ռուս խաղաղապահ առաքելությունը 2025 թվականին հեռանալու է Ղարաբաղից, ինչպես հեռացավ 1918 և 1991 թվականներին»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա:

Անդրադառնալով ՌԴ արտաքին գործերիր նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոյի այն հայտարարությանը, որ Մոսկվան միշտ հարգել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ վերջինս ասում է. «ՌԴ-ի այս հայտարարությունները ցույց են տալիս, որ նրանք պատրաստ են վաճառել սեփական հասարակությանը, իրենց հեռացումը և առիթն օգտագործելով՝ մեղադրել Հայաստանին։ Սա, եթե այդքան տխուր չլիներ, կլիներ ծիծաղելի, որովհետև 2020 թվականին ՌԴ նախագահն էր հայտարարում, թե Ղարաբաղն Ադրբեջան է և երեք տարի անց ասում՝ Հայաստանն է ճանաչում: Սա կեղծարարություն է»:

44-օրյա պատերազմի պարտության պատճառը ևս, ըստ քաղաքական գործչի, ՌԴ-ն է:

«Ռուսական ցինիզմը հասել է այն աստիճանի, որ մեզ են մեղադրում։ Այսինքն՝ զոհին են մեղադրում, որն էլ դահիճների սիրած գործն է, ինչպես Թուրքիան է հայերին մեղադրում ցեղասպանության համար։ Անխուսափելի է, որ ՌԴ-ն դուրս կգա Արցախից, այն իր վրայից արդեն դե ֆակտո հանել է պատասխանատվությունը: Թեպետ, եթե պատասխանատվության զգացում ունենային, դեռ վաղուց կկատարեին իրենց իսկ առաջարկած հայտարարության բոլոր կետերն ու թույլ չէին տա, որ Ադրբեջանը շրջափակի Արցախը ու փակի Լաչինի միջանցքը»,- ընդգծում է նա:

Վերջինիս կարծում է, որ այժմ Հայաստանում և ԼՂ-ում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որի հետևանքով խարխլվել է մեր ինքնապաշտպանությունը, սակայն, ըստ Խզմալյանի, պետք է մտածել ԼՂ բնակչության գոյությունը միջազգային երաշխիքներով ապահովելու մասին:

«Ադրբեջանի նպատակը մեր հայրենակիցներին հայրենազրկելն է, բայց դա կարելի է կանխել Եվրամիության, ՆԱՏՕ-ի, ՄԱԿ-ի միջոցով։ Պետք է հնարավորինս ակտիվ ու արագ առաջ տանենք մեր դիվանագիտական աշխատանքը, քանի որ ԱՄՆ-ի ու Եվրոպայի օգնությունը մեզ կարող է տևել տարիուկես, ԱՄՆ-ում հետո սկսվելու է նախընտրական շրջանը, ու կկրկնվի այն, ինչ եղավ 2020 թվականի նոյեմբերին։ Բացի Արցախից, ՌԴ-ն հեռանալու է նաև Գյումրիից. 102-րդ բազան հեռացվելու է, որի համար տարիներ շարունակ պայքարում ենք։ Այս ամենը հաշվի առնելով՝ կարևոր է, որ ապահովենք միջազգային խաղաղապահների ներկայությունը, այսինքն, երբ մի օր Ռուսաստանը որոշի գնալ Արցախից, այդ վայրկյանից Արցախ պետք է մտնեն միջազգային խաղաղապահները»,- ասում է զրուցակիցը:

Խզմալյանի խոսքով՝ Հայաստանի պահանջը պետք է լինի ԼՂ հատուկ կարգավիճակը։

«Եթե չկա արցախահայության պաշտպանություն, չկա խաղաղություն, հետևաբար կսկսվի ինքնապաշտպանության գործընթաց, որը կվերափոխվի պատերազմի։ Հայաստանը պաշտոնապես հայտարարել է, որ որևէ վերապահում չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ, հետևաբար կարգավիճակի հարցը պետք է լուծվի Կոսովոյի կամ Կիպրոսի օրինակով, կամ լինի պարզապես միջազգային երաշխիքներով պաշտպանված տարածք։ Ինքս եվրոպական և ամերիկյան դիվանագետներին ցանկացած առիթով նշում եմ, որ բոլորիս նպատակը միայն խաղաղությունն է, բայց դա չպետք է հաստատվի հայերի հաշվին, ոչնչանա Արցախն ու արցախահայությունը»,- ընդգծում է նա:

Ինչ վերաբերում է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հայտարարությանն այն մասին, թե ռուսական կողմը վերահաստատել է իր պատրաստակամությունը մոտ ապագայում Մոսկվայում կազմակերպել արտգործնախարարների եռակողմ հանդիպում՝ քննարկելու ամենաբարձր մակարդակով պայմանավորվածությունների իրականացման ուղիները, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի համաձայնեցման հարցը, Խզմալյանը սա որակում է ինչ-որ իրադարձություն, որը երբեք չի կատարվելու։

«Դա հերթական փոշին է, որ փչում է ՌԴ-ն։ Մոսկվայում այլևս որևէ որոշում չի կարող ընդունվել։ Իրենք չեն կարողանում վերահսկել սեփական բանակը, իրենց պետականությունը լրջագույն սպառնալիքի տակ է, ուստի ՌԴ-ն չի կարող լինել որևէ երկրի երաշխավոր, որն էլ Ադրբեջանը հասկանում է։ Վերջերս, օրինակ, Ալիևը հայտարարում էր, թե հայ գրոհայինները ռուսական համազգեստ են հագնում, որով էլ նպատակ ունի կրակել ռուս զորախմբի ուղղությամբ, միջազգային հանրության մոտ էլ կարդարացնի նրանով, որ ինչպես Ուկրաինան, այնպես էլ Ադրբեջանը պաշտպանում է իր տարածքը, այս դեպքում՝ ռուս-հայկական դաշինքից»,- կարծում է քաղաքական գործիչը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
12853 դիտում

236 մլն եվրո՝ Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման համար

Արա Շիրինյանն ու Քրիստինե Մելքոնյանը նշանակվել են Հանրային հեռարձակողի խորհրդի անդամներ

Երևանում ու մարզերում սպասվում են հորդառատ անձրևներ. ջերմաստիճանը կնվազի

Մոսկվան Ստամբուլում հանդիպում անցկացնելու համար Կիևից համաձայնություն չի ստացել. Կրեմլ

Երևանը պատրաստ է Մինսկի խմբի լուծարման դիմումը ստորագրել «Խաղաղության պայմանագրի» ստորագրման օրը. Գրիգորյան

Թուրքիան գոհունակությամբ է ընդունում Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռնարկվող քայլերը. Էրդողան

Մենք երբեք խաղաղության օրակարգով չենք խաբել, շարունակում ենք աշխատել սահմանազատման համար. Գրիգորյան

«Մուրացան» հիվանդանոցում 1,5 տարեկան երեխա է մահացել. բուժկենտրոնը մանրամասներ է հայտնել դեպքից

Երեխան ծնողի սեփականությունը չէ, հասուն մարդը ինչո՞ւ պետք է ապրի իր ծնողի հետ. վարչապետ

«ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ»-ը հրավիրում է «բազմաֆունկցիոնալ տպիչ սարքի մատակարարման և տեղադրման» մրցույթ

«Hayat Project»-ի համերգի ժամանակ երգչուհին ընկել է բեմից․ տեսանյութ

ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանն արդարացվել է

Ավելացվում են արձակուրդի ժամկետները. Պապիկյանը ներկայացրել է «Զինվորական ծառայության» օրենքի դրույթները

Սուրեն Պապիկյանը բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ այցելել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադ. լուսանկարներ

Yandex Go-ում հայտնվել է հնարավորություն՝ պատվիրելու ուղևորություններ քաղաքների միջև

Կրակոցներն անհանգստացնում են, բայց Հայաստանը ձգտում է խաղաղության. Արմեն Խաչատրյան

Նորատուս գյուղում գայլերը հոշոտել են շուրջ 70 գառ

Ամիօ լիզինգ. խելացի ընտրություն տեխնիկական վերազինման համար

Լավ, հոգեհանգիստ լինի՝ կարելի է Համալիրում անել, բայց հարսանիք՝ ոչ, խելագարվել կարելի է ուղղակի. վարչապետ

Թոքաբանության ազգային կենտրոնը միացվում է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնին

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունել է ցեմենտի ներքին շուկան և արտադրությունը պաշտպանելու նախագիծը և այլ նախագծեր

Ձրի հասկացության հետ մեր վերաբերմունքը պետք է ճշգրտենք. այս աթոռի վրա մի ժամ նստելը կոնկրետ գին ունի. վարչապետ

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար է նշանակվել

15-ամյա պատանին վիճաբանության ժամանակ դանակով հարվածել է 16-ամյա եղբորը

Պայթյուն Ստավրոպոլում. սպանվել են ՌԴ ԶՈՒ վետերան, քաղաքային վարչակազմի պաշտոնյա Զաուր Գուրցիևը և ևս մեկ անձ

Ապրիլին վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են 70 հարկ վճարողի մոտ․ տուգանքի չափը՝ 49.5 մլն դրամ

Պուտինը շնորհավորել է միության գործընկերներին և ՀՀ վարչապետին ԵԱՏՄ օրվա կապակցությամբ

Մանկապարտեզի նախկին տնօրենի կողմից հափշտակվել է առանձնապես խոշոր չափերով գումար. նախաքննությունն ավարտվել է

Մասկը հեռանում է պետական պաշտոնից

Ապարան-Քուչակ ճանապարհի ավտովթարից տուժել է 12 անձ, Վանաձորում՝ 5 անձ. նախարարը հորդորում է զգոն լինել

12 մարդ տուժել է, մեկը՝ մահացել. խոշոր ավտովթար-հրդեհ Ապարան-Քուչակ ճանապարհին

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Խոզնավար բնակավայրի ուղղությամբ. վնասվել է տուն

1 զոհ և 4 վիրավոր, խոշոր ավտովթար Վանաձորում. լուսանկարներ

Երևանում ավտոմեքենաներ են այրվել

Կայացել է «Իմ քայլը» հիմնադրամի «Ստեղծենք միասին» նախագծի բարեգործական ընթրիքը. տեսանյութ

Վարդան Մինասյանը և մարզչական շտաբը լքում են «Արարատ-Արմենիա»-ն

Պտտահողմը Շիրակի մարզի Հառիճ գյուղից. տեսանյութ

ԱՊՀ անդամ պետությունների զբոսաշրջության հարցերով խորհրդի նիստ է տեղի ունեցել

Կայացավ հերթական հանդիպումս երիտասարդների հետ. Ալեն Սիմոնյան

Խաղաղության հասնելու ժամանակն է, համաձայնագրի ստորագրումը կարևոր է ԱՄՆ-ի համար. Թրամփն Ալիևին նամակ է գրել