Երևան
12 °C
ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում պարզվել են «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար՝ «Դոգ» մականվամբ հայտնի Վարդան Ղուկասյանի կողմից առանձնապես խոշոր չափերի շորթում կատարելու, դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու հանցագործության նոր դրվագներ և հանգամանքներ:
Ինչպես հայտնվել էր, նախաքննությամբ ձեռք էին բերվել բավարար փաստեր՝ Վարդան Ղուկասյանի կողմից «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Արտակ Գալստյանի, ինչպես նաև երկու այլ անձանց կողմից խմբի կազմում քաղաքացի Տ․ Ա․-ից (-խմբ. «Ուժը Հայրենյաց» կուսակցության ղեկավար Տիգրան Արզաքանցյան) 53 միլիոն 806 հազար 500 ՀՀ դրամին համարժեք 110 հազար ԱՄՆ դոլար, իսկ գիշերային ակումբի պատասխանատու ներկայացուցչից 60 հազարից 100 հազար ԱՄՆ դոլար գումարի չափով շորթում կատարելու վերաբերյալ։
Պարզվել էր նաև, որ Վարդան Ղուկասյանը 2021թ․ հուլիսի 9-ին «Youtube.com» կայքի՝ իր անվամբ բացված անհատական էջով հանրության համար հասանելի ձևաչափով հրապարակված տեսաելույթների ընթացքում ցուցաբերել է դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք, ինչպես նաև «youtube» և «facebook» սոցիալական կայքերի իր անհատական էջերով՝ հնչեցրել պայմանագրային զինծառայողների նկատմամբ, քաղաքական հայացքներով պայմանավորված, բռնություն գործադրելու հրապարակային կոչեր և արդարացրել նրանց նկատմամբ բռնությունը։
Քրեական վարույթի շրջանակներում կատարված մեծածաված քննչական և վարութային գործողությունների արդյունքում ձեռք են բերվել նրա կողմից խմբի կազմում կատարված առերևույթ նույնաբնույթ հանցավոր այլ գործողությունների մասին փաստական տվյալներ ևս։
Մասնավորապես՝ պարզվել է, որ Վարդան Ղուկասյանը «Youtube.com» կայքի իր անհատական էջով նույն դատավորի հասցեին 2021թ․ նոյեմբերի 29-ին և 2022թ․ մարտի 3-ին հրապարակված տեսաելույթների միջոցով հնչեցրել է վերջինիս աշխատանքային գործունեության հետ կապված վիրավորական արտահայտություններ։
Բացի այդ, Վարդան Ղուկասյանը քրեական վարույթով մեղադրյալ՝ իր հետ համագործակցած, խմբի անդամ հանդիսացող երկու անձանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանքի վերաբերյալ, մի դեպքում՝ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավորի, մեկ այլ դեպքում՝ Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի կողմից կայացված, վարույթն իրականացնող մարմնի միջնորդութունները բավարարելու վերաբերյալ որոշումների առթիվ, հանձնարարել է իր հետ մտերիմ, տարբեր սոցիալական ցանցերում Վարդան Ղուկասյանի գործունեությունը տարածող համացանցի մի շարք օգտահաշիվների կառավարմամբ զբաղվող երկու անձանց ձեռք բերել այդ դատավորների, նրանց մերձավոր ազգականների լուսանկարները, մոնտաժելու միջոցով դրանց վրա կատարել անպարկեշտ գրառումներ:
Վերջիններս կատարել են հանձնարարությունը և պատրաստված՝ մոնտաժված, անպարկեշտ, արատավորող գրառումներով լուսանկարներն ուղարկել են Վարդան Ղուկասյանին, ով 2023թ․ ապրիլինի և հունիսին սոցիալական ցանցերի իր էջերով, ուղիղ հեռարձակամամբ ցուցադրել է այդ լուսանկարները կամ հրապարակայնորեն դատավորի և նրա մերձավորների վերաբերյալ հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ, վիրավորական արտահայտություններ։
Նոր փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ Վարդան Ղուկասյանը մի դեպքում դեռևս ինքնությունը չպարզված անձանց հետ, իսկ մյուս դեպքում՝ «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Ա․Գալստյանի, Կ․ և Լ․Ղուկասյանների հետ նախնական համաձայնությամբ, խմբերի կազմում, երկու տարբեր անձանց և նրանցից մեկի մերձավոր ազգականների մասին արատավորող, նրանց իրավունքներին և օրինական շահերին վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքի միջոցով 2021թ․ դեկտեմբերին և 2022թ․ սեպտեմբերին ներկայացրել է առանձնապես խոշոր չափի գույք հանձնելու պահանջ:
Ըստ այդմ՝ 2021թ․ դեկտեմբերին ինքնությունը դեռևս չպարզված անձը, Վարդան Ղուկասյանի հետ նախնական համաձայնությամբ, նախապես ձեռք բերելով Ջերմուկ համայնքի ղեկավարի պաշտոնն զբաղեցնող Վ․Ա․-ի մասնակցությամբ տեղի ունեցած ենթադրյալ վիճաբանության միջադեպի վերաբերյալ տեսագրություն, 2021թ․ դեկտեմբերին արտասահմանյան հեռախոսահամարներից հեռախոսակապ է հաստատել Վ․Ա․-ի հետ։
Հետագայում՝ 2022թ․ մայիսին, նույն հեռախոսահամարի «WhatsApp» հավելվածին ուղարկված հաղորդագրությունների միջոցով «Դոգ» մականվամբ Վարդան Ղուկասյանի անունից Վ․Ա․-ի օգնականին այդ անձը ներկայացրել է 138 միլիոն ՀՀ դրամին համարժեք 300 հազար ԱՄՆ դոլար Վ․ Ա․-ի կողմից իրենց հանձնելու, այսինքն՝ իր կողմից ուղարկված էլեկտրոնային դրամապանակին երեք օրը մեկ հիշյալ գումարը մաս-մաս փոխանցելու պահանջ։
Հակառակ դեպքում նա սպառնացել է իրենց կողմից համացանցի տիրույթում հրապարակել Վ․Ա․-ի մասին արատավորող, նրա իրավունքներին և օրինական շահերին վնասող տեղեկություններ: Մերժում ստանալուց հետո, Վ․Ղուկասյանն իրագործել է իր և ինքնությունը չպարզված անձի կողմից տրված սպառնալիքները և 2022թ․ հուլիսին սոցցանցի իր անհատական էջով հրապարակել տեսանյութը՝ տուժողի հասցեին գործածելով վիրավորական, արատավորող արտահայտություններ:
Մյուս դեպքում Վարդան Ղուկասյանը, Ա․Գալստյանի, քույրեր Կ․ և Լ․Ղուկասյանների հետ խմբի կազմում, 2022թ․ աշնանը ծրագրել և իրականացրել են քաղաքացի Շ․Բ․-ից նրա և նրա ընտանիքի անդամների մասին արատավորող տեղեկություններ համացանցի միջոցով հրապարակելու սպառնալիքով Կ․Ղուկասյանի համար 500 հազար ԱՄՆ դոլար գումարին համարժեք 3-4 բնակարան գնելու պահանջ ներկայացնելու, մերժում ստանալուց հետո Վարդան Ղուկասյանի կողմից սոցցանցային էջերի միջոցով նման տեղեկություններ հրապարակելու, բանակցություններից հետո 100 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումարի տրամադրման շուրջ համաձայնություն ձեռք բերելու հանցավոր գործընթացը։ Այս դրվագի մասին ՀՀ քննչական կոմիտեն մանրամասն տեղեկատվություն հրապարակել էր ավելի վաղ։
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի հիման վրա Վ․Ղուկասյանին ներկայացված մեղադրանքը լրացվել է, և նրան նոր մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով /երկու դրվագ/, ՀՀ քրեական գործող օրենսգրքի 489-րդ հոդվածի 2-րդ մասով (Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը), 258-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով / չորս դրվագ/ (Շորթումը), 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով(Բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը) և 490-րդ հոդվածի 2-րդ մասով /երկու դրվագ/ (Դատավորի, դատախազի, քննիչի, քննչական մարմնի ղեկավարի, հետաքննության մարմնի, փաստաբանի, ներկայացուցչի, փորձագետի կամ հարկադիր կատարողի նկատմամբ սպառնալիքը կամ նրանց մասին տեղեկություն հրապարակելը կամ նրանց գույքը ոչնչացնելը կամ վնասելը կամ նրանց նկատմամբ բռնություն գործադրելը):
Վարդան․Ղուկասյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրված կալանքը, և նրա նկատմամբ իրականացվում է միջազգային հետախուզում:
Ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀ քննչական կոմիտեն հանդես էր եկավ հաղորդագրությամբ՝ հայտնելով, որ «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար՝ «Դոգ» մականունով հայտնի Վարդան Ղուկասյանին կլանավորելու որոշում է կայացվել, քայլեր են ձեռնարկվել նրան ԱՄՆ-ից ՀՀ փոխանցելու ուղղությամբ:
Հաղորդագրությունից պարզ էր դառնում, որ գործն առնչվում է «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանից խաբեությամբ ավելի քան 110 հազար դոլար գումարի չափով շորթում կատարելու, ինչպես նա մեկ այլ անձի՝ ծառայությունների մատուցման քողի ներքո գիշերային ակումբի պատասխանատու ներկայացուցչին գույքային պահանջներ ներկայացնելու, վերջինիցս 60 հազարից - 100 հազար ԱՄՆ դոլար գումարի չափով շորթում կատարելու վերաբերյալ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ես Թուրքիայում համալսարան չեմ գնացել, թուրքական դիպլոմ չունեմ, չկա մարդ, որ ինձ այնտեղ դաս է տվել. Ռուբինյան
Բարձր ենք գնահատում դժվարին իրավիճակում Իրանի նկատմամբ ՀՀ կառավարության դիրքորոշումը, աջակցությունը. Փեզեշքիան
ԱԺ նախագահ ընտրվելու դեպքում ակնհայտորեն չեմ շարունակի Թուրքիայի հետ բանակցությունների ՀՀ ներկայացուցիչը լինել
Պետք է հորդորեն էս աննորմալին դնել մանդատն ու չգալ ԱԺ. Ռուբինյանը՝ զինվորներին մահ մաղթող Ղազարյանի մասին
Նոր շունչ Կասկադին՝ մայրաքաղաքի մշակութային սրտին. «Ռենշին»-ը և GTB-ն՝ հանուն Կասկադի և Երևանի ապագայի
Մոլդովայի վարչապետը հայտարարել է հրաժարականի մասին
Ձերբակալվել է երկու անձ․ հայտնաբերվել է մարիխուանայի 30 փաթեթ
ՀՀ վարչապետը հանդիպում է ունեցել Իրանի նախագահի հետ. լուսանկարներ
Ընդունվել են օրենսդրական փոփոխություններ՝ առցանց խաղային գործունեության և ֆինանսական հաշիվների վերաբերյալ
Դատախազական համակարգի գործառույթը գնալով պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովը
Հուլիսի 6-ից քաղաքացիները կարող են դիմել վարելու իրավունքի վերականգնման համար․ ՆԳ նախարար
Արմեն Աշոտյանի կալանքը երկարաձգվել է
Հո ճիժ չե՞նք, ես եկել, 7 տարի սռոկ եմ էթում, ամեն ինչ խառն ա. սաղին կասեմ՝ 80 ա էս ամիս. նոր ձայնագրություններ
Քրեական աստիճանակարգության կարգավիճակ ունեցող եզդի Ջնդին ստանձնել է մեծ պարտքի ստացումը. նախաքննության ավարտ
Թեհրանում ՀՀ վարչապետին դիմավորել է Իրանի փոխնախագահը. լուսանկարներ
ՀՀ վարչապետը ժամանել է Իրան
Նյու Յորքում Առաջին տիկնանց և պարոնների գլոբալ ակադեմիայի դասընթացն ավարտվել է. մասնակցում էր Աննա Հակոբյանը
Այսօր սպասվում է ամենաշոգ օրը. հուլիսի 4-ից ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կնվազի 5-7 աստիճանով
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Իրան
Երվանդ Բոզոյանի բնակարանում խուզարկություն է ընթանում
Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքով ձերբակալված Ջավադյանը, Մալոյանը կալանավորվել են
Գագիկ Բեգլարյանը կմնա կալանավորված
Հանրային լողափերում մեկնարկել է ուժեղացված ծառայությունը․ տեսանյութ
Քաղաքային որոշ բնակավայրերում 5-6 տարեկան երեխաների նախադպրոցական ծառայությունները կպատվիրակվեն նաև մասնավորին
2027-ի հունվարի 1-ից կատարողականի գնահատման վրա հիմնված համակարգը ՏԻՄ-երում պետք է աշխատի. Նիկոլ Փաշինյան
Արթուր Հովհաննիսյանը շնորհավորել է, սա մեր ներկուսակցական ընտրությունն է, որևէ մեկը որևէ մեկից չի նեղանում
Գիտենք՝ Կարապետյանն ինչպես է հարստացել. նման հիմարները նման մեթոդներով այլևս չեն կարող հարստանալ
ՔՊԿ վարչության նիստ է կայացել. տեղի է ունեցել խմբակցության ղեկավարի ընտրություն․ տեսանյութ
Անհամբերությամբ սպասում եմ Ձեր երկրի հետ սերտ համագործակցությանը․ Եգիպտոսի նախագահը՝ Նիկոլ Փաշինյանին
Ալեն Սիմոնյանի մասով դեռ պետք է մտածենք, ես նախապես չեմ պլանավորել, որ նա չի լինելու ԱԺ նախագահ կամ պատգամավոր
Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության մասին պնդումները չեն համապատասխանում իրականությանը. հայտարարություն
Չի բացառվում, որ շենքեր գրավեն, զենք կիրառեն. ՌԴ-ն մտածում է՝ ՍԴ-ի որոշումից հետո մարդկանց հանի փողոց
Արուսյակ Մանավազյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարի թեկնածու
Վաղը մեկնելու եմ Իրան, շփումներ ղեկավարության հետ նախատեսված են․ Փաշինյան
Երկրաշարժ Հայաստանում
Ճիշտ համարեցի, որ պաշտոնավարման ժամկետի ավարտին ԱԺ նախագահը Ձեզ շնորհակալություն հայտնի․ Սիմոնյանը՝ նախագահին
Երկաթուղիները Հայաստանի սեփականությունն են, պետք է ծառայեն ՀՀ շահերին․ ՀԿԵ-ն տեղյակ է գործընթացներից․ վարչապետ
Արտյոմ և Արամ Խաչատրյանները կկալանավորվեն․ կիրառված 200 մլն դրամ գրավը կդառնա պետության եկամուտ
Վաղուց նախապատրաստվել ենք՝ մոնոպոլիաները վերացնելով. Փաշինյանը՝ ՌԴ-ից ներկրվող վառելիքից կախվածության մասին
Վերահաստատում եմ համագործակցելու իմ պատրաստակամությունը․ Բրազիլիայի նախագահը շնորհավորել է վարչապետին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT