Երևան
12 °C
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող՝ «Հանրային ձայն» կուսակցության ղեկավարներ՝ «Դոգ» մականունով հայտնի Վարդան Ղուկասյանի և Արտակ Գալստյանի կողմից առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու, դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու և այլ առերևույթ հանցավոր արարաքների վերաբերյալ քննվող քրեական վարույթով ի հայտ են բերվել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, ղեկավարելու, հանցավոր կազմակերպությանը մասնակցելու հատկանիշներ պարունակող տվյալներ։
Այս մասին հայտնում են ՔԿ-ից:
«Մասնավորապես՝ Վ․ Ղուկասյանը և Ա․ Գալստյանը անձանց և կազմակերպությունների վերաբերյալ արատավորող, նրանց իրավունքներին և օրինական շահերին վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով գույքային միջոցներ կամ գույքի նկատմամբ իրավունքներ ձեռք բերելու, անձանցից խարդախությամբ գումարներ հափշտակելու, հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցները օրինական շրջանառության մեջ դնելու նպատակներով 2021թ. կեսերին ստեղծել և ղեկավարել են անհամեմատ ծավալուն հանցավոր նպատակներ հետապնդող, համակարգվածությամբ ու կառուցվածքային կայուն նկարագրով աչքի ընկնող հանցավոր կազմակերպություն։
Վերջինիս գործունեության մեջ ներգրավել է տվյալ պահին քննությանը հայտնի 10 անձ՝ նրանց միջև գործառույթների ընդգծված դերաբաշխմամբ։ Վերջիններիս զգալի մասին մեղսագրվող հանցավոր արարքների մասին ՀՀ քննչական կոմիտեն հընթացս տեղեկացրել է։
Քննության ներկա փուլում արդեն իսկ պարզվել են հանցավոր սխեմայով տարբեր անձանցից առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու 4 դրվագներ, որոնցով շանտաժի միջոցով այդ անձանցից պահանջվող գումարները կազմել են ընդհուպ մինչև 500 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ կամ գույքային միջոցներ։
Նշված դեպքերով կիրառված հանցավոր սխեմայի վերլուծությունը փաստում է, որ Վ․ Ղուկասյանը տարբեր սոցիալական հարթակներում լսարան ձևավորելու, հետագայում նշված լսարանի հանրային կարծիքը որպես իր սպառնալիքների իրականացման գործոն օգտագործելու նպատակով առցանց սոցիալական հարթակներում ստեղծել է բազմաթիվ օգտահաշիվներ, որոնց կառավարմամբ զբաղվել են նաև հանցավոր խմբի՝ տվյալ գործառույթն ստանձնած անդամները։
Լուրջ սոցիալական, քաղաքական որոշումների կայացման վրա ազդելու հնարավորություն ստանալու, պետական մարմինների գործունեության նկատմամբ վերահսկողություն հաստատելու նպատակով հանցավոր կազմակերպության՝ համակարգչային տեխնիկայի, սոցիալական ցանցերի օգտահաշիվների կառավարման, շորթումներ կատարելուն հարմարեցված համակարգչային ծրագրերի, մոնտաժային հմտությունների տիրապետող անդամները Վ․ Ղուկասյանի հանձնարարությամբ հավաքել, մշակել են տեղեկություններ և նյութեր տարբեր անձանց, այդ թվում նաև իրավապահ մարմինների ղեկավարների, դատավորների, նրանց գործողությունների վերաբերյալ, որոնք փոխանցել են Վ․ Ղուկասյանին։
Դրանց հիման վրա, վերջինս նշված բազում օգտահաշիվներով հեռարձակումների միջոցով, բարոյական նորմերի բացահայտ անտեսմամբ, հայհոյախառն բառամթերքով, անպարկեշտ արտահայտություններով, արատավորող տեղեկություններ հրապարակելով թիրախավորել է մասնավոր անձանց և կազմակերպություններին, պետական մարմիններին, այդ թվում նաև իրավապահ համակարգին, դրանցում ծառայություն իրականացնող անձանց՝ նպատակ հետապնդելով հարկադրել վերջիններիս ձեռնպահ մնալ հանցավոր կազմակերպության կողմից կատարված հանցագործության դեպքերը բացահայտելու ուղղությամբ իրենց օրինական ծառայողական պարտականությունների կատարումից և այդ կերպ ապահովել հանցավոր կազմակերպության անդամների «անձեռնմխելիությունը»:
Նույն նպատակով և նկարագրված մեխանիզմով Վ․ Ղուկասյանը անձի արժանապատվությունը ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորող խոսույթով, արատավորող տեղեկություններով թիրախավորվել է նաև տարբեր ատյանների այն դատավորներին, որոնք բավարարել են հանցավոր խմբի անդամ հանդիսացող, քրեական վարույթներով որպես մեղադրյալ ներգրավված յուրային, հանցավոր խմբում ընգրկված անձանց խափանման միջոց կալանքի ընտրության կամ կալանքի ժամկետի երկարացման վերաբերյալ միջնորդությունները՝ ունենալով նաև հետագայում իր համախոհների նկատմամբ հնարավոր ոչ ցանկալի դատական ակտերի կայացման վրա ազդեցություն գործադրելու նպատակ։
Հանցավոր կազմակերպության հետապնդած նպատակները քողարկելուն ծառայեցվել է «Հանրային ձայն» կուսակցությունը՝ որպես հնարավորություն՝ ի շահ կազմակերպության ազդելու սոցիալական, քաղաքական կամ տնտեսական որոշումների վրա, ինչպես նաև, օրինական շահույթ հետապնդող գործունեությամբ զբաղվելու պատրանք ստեղծելու նպատակով ստեղծված «Հանրային ձայն» տաքսի ծառայությունն ու նույնանուն պահնորդական (անվտանգության) ծառայությունը, բարեգործական որոշակի ակցիաներ իրականացնելը:
Ավելին․ հանցավոր կազմակերպության գործունեությունն ավելի դյուրին իրականացնելու, իրավապահ մարմինների հետ «խնդիրներ չունենալու» նպատակով Ա․ Գալստյանի կողմից, նույնանուն իրավաբանական ծառայության քողի ներքո, հավաքագրվել են փաստաբաններ։ Դրա իրական նպատակը եղել է իրավաբանական ծառայությունների քողի տակ հանցավոր կազմակերպության գործունեության արդյունքում՝ մասնավորապես շորթմամբ և խարդախությամբ ձեռք բերված գույքային և նյութական միջոցների հանցավոր ծագումը թաքցնելը կամ խեղաթյուրելը:
Հանցավոր կազմակերպության առանձին անդամներ անձնական կապեր են ստեղծել իրավապահ կամ այլ պետական կառույցների աշխատակիցների հետ՝ դրանք օգտագործելով հանցավոր խմբի նպատակներից բխող անհրաժեշտ տեղեկատվության, օրինակ՝ հրապարակման ոչ ենթակա, ուղղակի կերպով անձանց նույնականացնող, ինչպես նաև յուրայինների վերաբերյալ վարույթ իրականացնող քննիչի, նրա ընտանիքի անդմաների մասին տեղեկություններ ստանալուն։
Հանցավոր կազմակերպությունն իր կայունությունն ապահովել է ներքին գործառույթային «ստորաբաժանումների» ստեղծմամբ և գործարկմամբ, նաև զգալի, դեռևս օրինականության տեսանկյունից պարզման ենթակա դրամական միջոցների շրջանառության միջոցով: Հանցավոր կազմակերպության ղեկավարներից մեկի ընտանիքի անդամը փաստացի կատարել է կազմակերպության գանձապահի դերը՝ իր անվամբ բանկում բացված պահախցիկում պահելով հանցավոր կազմակերպության գործունեության արդյունքում ձեռք բերված գույքը, դրամական միջոցները, ապահովելով հանցավոր կազմակերպության ֆինանսական շարժի անվտանգությունը և գաղտնիությունը։
Ֆինանսական միջոցների բաշխումն ու տնօրինումն իրականացվել է հանցավոր կազմակերպության ղեկավարների ցուցումներով:
Քննությամբ նախնական տվյալներ են ձեռք բերվել նաև առերևույթ հանցավոր խմբավորման անդամներից մեկի կողմից պետական դավաճանություն կատարելու վերաբերյալ։ Այդ մասին նյութերը, քննության առարկա դարձնելու նպատակով, ըստ քննչական ենթակայության, ուղարկվել են այլ նախաքննական մարմին։
Ընդհանուր առմամբ, իրականացվող լայնածավալ քննության ընթացքում ստացվել են հանցավոր կազմակերպության, դրա անդամների կողմից առերևույթ կատարված հանցագործությունների, այդ թվում՝ շորթումների, խարդախությունների, փողերի լվացման, դատարանների նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու և այլ՝ ընդհանուր շուրջ երեք տասնյակից ավելի դեպքերի մասին տվյալներ, որոնք ստուգման առարկա են քրեական վարույթի շրջանակներում։
Հաշվի առնելով, որ ձեռք բերված տվյալներն առերևույթ պարունակում են հանցավոր կազմակերպություն ստեղծելու, ղեկավարելու և հանցավոր կազմակերպությանը մասնակցելու հատկանիշներ՝ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածի 1-ին մասով (Հանցավոր կազմակերպություն ստեղծելը կամ ղեկավարելը) և 319-րդ հոդվածի 1-ին մասով (Հանցավոր կազմակերպությանը մասնակցելը) նախաձեռնվել է քրեական վարույթ և իրականացվում է նախաքննություն»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀ քննչական կոմիտեն հանդես էր եկավ հաղորդագրությամբ՝ հայտնելով, որ «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար՝ «Դոգ» մականունով հայտնի Վարդան Ղուկասյանին կլանավորելու որոշում է կայացվել, քայլեր են ձեռնարկվել նրան ԱՄՆ-ից ՀՀ փոխանցելու ուղղությամբ:
Հաղորդագրությունից պարզ էր դառնում, որ գործն առնչվում է «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանից խաբեությամբ ավելի քան 110 հազար դոլար գումարի չափով շորթում կատարելու, ինչպես նա մեկ այլ անձի՝ ծառայությունների մատուցման քողի ներքո գիշերային ակումբի պատասխանատու ներկայացուցչին գույքային պահանջներ ներկայացնելու, վերջինիցս 60 հազարից - 100 հազար ԱՄՆ դոլար գումարի չափով շորթում կատարելու վերաբերյալ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հիմա պատեհ չէ, ժամանակը չէ. Ռուբինյանը՝ ԱԺ աշխատակազմում փոփոխություններ անելու մասին
Ես Թուրքիայում համալսարան չեմ գնացել, թուրքական դիպլոմ չունեմ, չկա մարդ, որ ինձ այնտեղ դաս է տվել. Ռուբինյան
Բարձր ենք գնահատում դժվարին իրավիճակում Իրանի նկատմամբ ՀՀ կառավարության դիրքորոշումը, աջակցությունը. Փեզեշքիան
ԱԺ նախագահ ընտրվելու դեպքում ակնհայտորեն չեմ շարունակի Թուրքիայի հետ բանակցությունների ՀՀ ներկայացուցիչը լինել
Պետք է հորդորեն էս աննորմալին դնել մանդատն ու չգալ ԱԺ. Ռուբինյանը՝ զինվորներին մահ մաղթող Ղազարյանի մասին
Նոր շունչ Կասկադին՝ մայրաքաղաքի մշակութային սրտին. «Ռենշին»-ը և GTB-ն՝ հանուն Կասկադի և Երևանի ապագայի
Մոլդովայի վարչապետը հայտարարել է հրաժարականի մասին
Ձերբակալվել է երկու անձ․ հայտնաբերվել է մարիխուանայի 30 փաթեթ
ՀՀ վարչապետը հանդիպում է ունեցել Իրանի նախագահի հետ. լուսանկարներ
Ընդունվել են օրենսդրական փոփոխություններ՝ առցանց խաղային գործունեության և ֆինանսական հաշիվների վերաբերյալ
Դատախազական համակարգի գործառույթը գնալով պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովը
Հուլիսի 6-ից քաղաքացիները կարող են դիմել վարելու իրավունքի վերականգնման համար․ ՆԳ նախարար
Արմեն Աշոտյանի կալանքը երկարաձգվել է
Հո ճիժ չե՞նք, ես եկել, 7 տարի սռոկ եմ էթում, ամեն ինչ խառն ա. սաղին կասեմ՝ 80 ա էս ամիս. նոր ձայնագրություններ
Քրեական աստիճանակարգության կարգավիճակ ունեցող եզդի Ջնդին ստանձնել է մեծ պարտքի ստացումը. նախաքննության ավարտ
Թեհրանում ՀՀ վարչապետին դիմավորել է Իրանի փոխնախագահը. լուսանկարներ
ՀՀ վարչապետը ժամանել է Իրան
Նյու Յորքում Առաջին տիկնանց և պարոնների գլոբալ ակադեմիայի դասընթացն ավարտվել է. մասնակցում էր Աննա Հակոբյանը
Այսօր սպասվում է ամենաշոգ օրը. հուլիսի 4-ից ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կնվազի 5-7 աստիճանով
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Իրան
Երվանդ Բոզոյանի բնակարանում խուզարկություն է ընթանում
Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքով ձերբակալված Ջավադյանը, Մալոյանը կալանավորվել են
Գագիկ Բեգլարյանը կմնա կալանավորված
Հանրային լողափերում մեկնարկել է ուժեղացված ծառայությունը․ տեսանյութ
Քաղաքային որոշ բնակավայրերում 5-6 տարեկան երեխաների նախադպրոցական ծառայությունները կպատվիրակվեն նաև մասնավորին
2027-ի հունվարի 1-ից կատարողականի գնահատման վրա հիմնված համակարգը ՏԻՄ-երում պետք է աշխատի. Նիկոլ Փաշինյան
Արթուր Հովհաննիսյանը շնորհավորել է, սա մեր ներկուսակցական ընտրությունն է, որևէ մեկը որևէ մեկից չի նեղանում
Գիտենք՝ Կարապետյանն ինչպես է հարստացել. նման հիմարները նման մեթոդներով այլևս չեն կարող հարստանալ
ՔՊԿ վարչության նիստ է կայացել. տեղի է ունեցել խմբակցության ղեկավարի ընտրություն․ տեսանյութ
Անհամբերությամբ սպասում եմ Ձեր երկրի հետ սերտ համագործակցությանը․ Եգիպտոսի նախագահը՝ Նիկոլ Փաշինյանին
Ալեն Սիմոնյանի մասով դեռ պետք է մտածենք, ես նախապես չեմ պլանավորել, որ նա չի լինելու ԱԺ նախագահ կամ պատգամավոր
Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության մասին պնդումները չեն համապատասխանում իրականությանը. հայտարարություն
Չի բացառվում, որ շենքեր գրավեն, զենք կիրառեն. ՌԴ-ն մտածում է՝ ՍԴ-ի որոշումից հետո մարդկանց հանի փողոց
Արուսյակ Մանավազյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարի թեկնածու
Վաղը մեկնելու եմ Իրան, շփումներ ղեկավարության հետ նախատեսված են․ Փաշինյան
Երկրաշարժ Հայաստանում
Ճիշտ համարեցի, որ պաշտոնավարման ժամկետի ավարտին ԱԺ նախագահը Ձեզ շնորհակալություն հայտնի․ Սիմոնյանը՝ նախագահին
Երկաթուղիները Հայաստանի սեփականությունն են, պետք է ծառայեն ՀՀ շահերին․ ՀԿԵ-ն տեղյակ է գործընթացներից․ վարչապետ
Արտյոմ և Արամ Խաչատրյանները կկալանավորվեն․ կիրառված 200 մլն դրամ գրավը կդառնա պետության եկամուտ
Վաղուց նախապատրաստվել ենք՝ մոնոպոլիաները վերացնելով. Փաշինյանը՝ ՌԴ-ից ներկրվող վառելիքից կախվածության մասին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT