Երևան
12 °C
Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանն ասում է, որ եթե վերլուծելու լինենք ԼՂ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականից հետո ԼՂ-ում ստեղծված իրավիճակը, ակնհայտորեն երևում է, որ այնտեղ սկսում են գործել ինչ-որ խմբավորումներ։ Վերջինս Ստեփանակերտում իրավիճակը գնահատում է անորոշ, միևնույն ժամանակ՝ հասկանալի՝ հետագա զարգացումներով։
«Լեռնային Ղարաբաղում իրավիճակը ցույց է տալիս, որ համակցված գործողություններ են ընթանում Ռուսաստանի և Արցախում հայտնված նոր կոռումպացված խմբավորման միջև։ Ռուսաստանն իր մտադրություններն ու քայլերն է իրականացնում Արցախում, այժմ էլ նույնն անելու է իր նոր գործընկերների՝ դաշտ եկած իշխանության ներկայացուցիչների հետ։ Խմբավորման և ՌԴ-ի համատեղ քայլերը իրականացվելու են հենց դրա համար, որ ռուսները կարողանան տարածաշրջանային իրենց քաղաքականության հարցն անցկացնեն։ Այդ պայմանավորվածությունները հիմնված են շահերի ընդհանրության վրա»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա։
Վերջինս կապ է տեսնում նաև ԼՂ-ում առկա դրության, Արայիկ Հարությունյանի հրաժարականի և ՌԴ-ի Կարմիր խաչի կողմից Ակնայի (Աղդամ) ճանապարհով դեպի ԼՂ հումանիտար օգնությամբ բեռնատար ուղարկելու միջև։ Ըստ նրա, սակայն, այստեղ ԼՂ նոր իշխանություններն անակնկալի եկան, որով էլ նսեմացվեց, այսպես կոչված, «5-րդ շարասյան» դերը թե՛ ԼՂ-ում, թե՛ ՀՀ-ում։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ռուսական Կարմիր խաչն Ակնայի (Աղդամ) ճանապարհով հումանիտար օգնությամբ բեռնատար է ուղարկել ԼՂ: Ելնելով Ադրբեջանի կողմից իրականացվող լիակատար շրջափակման հետևանքով առաջացած սուր հումանիտար խնդիրները մեղմելու անհրաժեշտությունից՝ ԼՂ իշխանությունները որոշել էին թույլ տալ Ասկերան քաղաքով ռուսական բեռների մուտքը ԼՂ: Սակայն, ըստ ԼՂ տեղեկատվական շտաբի, Ադրբեջանը խախտել է պայմանավորվածությունը, այն է, որ պետք է Լաչինի միջանցքը ևս գործարկվեր, և ԼՂ ղեկավարությունը թույլ չի տվել, որ ՌԴ-ի ուղարկած բեռը մտնի ԼՂ:
Ըստ Մեհրաբյանի՝ առաջին հերթին Աղդամի ճանապարհը դարձավ պատրվակ, որով էլ սկսեցին պահանջել Արայիկ Հարությունյանի հրաժարականը, և վերջնարդյունքը եղավ այն, որ նրա հրաժարականի հիմքում դրվեց այդ պնդումը։
«Հետո եկավ նրան փոխարինող խմբավորումը, նրանք էլ շատ արագ ցույց տվեցին իրենց․ նույն օրը համաձայնություն տվեցին, որ Աղդամի ճանապարհով, այսպես կոչված, ՌԴ հումանիտար բեռը, որը հետո տարածվեց, որ ոչ թե հումանիտար բեռ է, այլ վերմակներ, մուտք գործի Ստեփանակերտ։ Հիմա ականատես եղանք, որ հանուն Ալիևի փրկության ՌԴ-ն զրոյացրեց իր դրածոներին։ Ռուսաստանցիները արցախցիներին նույնիսկ այս դեպքում խաբեցին»,- նկատում է նա։
Քաղաքագետի խոսքով՝ այս բոլոր քայլերից առավել է ընդգծվում այն, որ ՌԴ-ն պայմանավորվածություններ ունի Ադրբեջանի հետ, և վերջիններիս շահերն ավելի են բխում միմյանց հետաքրքրություններից:
«Մի ժամանակ կային նաև այլ խմբավորումներ. Ռուբեն Վարդանյանը, օրինակ, ասում էր՝ Աղդամի ճանապարհի մասին հայտարարություններ անողներն ու դրանից օգտվողները սպասարկում են Ադրբեջանի շահերը, այժմ էլ ողջունում և իր լիակատար աջակցությունն է հայտնում այդ որոշումն ընդունող մարդկանց։ Սա ցույց է տալիս, որ նա պարզապես քաղաքական «յալանչի» է։ Պարզ երևում է, որ ՌԴ-ն իր պահանջները տարածաշրջանում թելադրելու համար օգտագործում է իր բութ գործիքները՝ ընդդիմության ներկայացուցիչներին, Ադրբեջանին և «6-րդ պալատին»»,- կարծում է զրուցակիցը:
Անդրադառնալով Հայաստանի ընդդիմության կողմից կրկին ակտիվ տարածվող այն հայտարարություններին, թե ԼՂ հարցը պետք է լուծվի փողոցում՝ քաղաքագետը դրանք ևս «յալանչիություն» է որակում․ «Այն, որ ընդդիմությունը ՀՀ վարչապետի հրաժարականը պահանջում է այն օրերին, երբ Ադրբեջանը սահմանին փորձում է լարվածություն ստեղծել, նորմալ է. աջակիցներ են միմյանց։ Հիմա, եթե դուրս գան փողոցները, ոչինչ չի փոխվի, իրենց ոչ ոք չի միանա։ Հետո ի՞նչ պետք է բղավեն՝ «կեցցե՞ Աղդամը», «Լավրո՞վը», թե՞ «Մաշա Զախարովայի արև»։ Հնարավոր է՝ գնան ամեն տեսակի քայլի, ընդհուպ մինչև զինված հարձակումներ։ Ռուսաստանը պատրաստ է ընդդիմությանը օգտագործել տարածաշրջանում իր հարցերը լուծելու համար»։
Քաղաքագետի նկատառմամբ՝ այս պարագայում արդեն Հայաստանը պետք է վճռորոշ քայլեր ձեռնարկի։
Իսկ ինչ վերաբերում է Թուրքիայի նախագահի այն հայտարարությանը, որ վերջինս պատրաստվում է ՀՀ վարչապետի հետ զրույց ունենալ ԼՂ-ում ստեղծված իրավիճակի շուրջ, Մեհրաբյանը դրական է համարում դա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ԱԺ-ում հանդիպել է Սուրեն Պապիկյանի հետ
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Ակադեմիական քաղաքի ենթակառուցվածքային աշխատանքների մեկնարկի պլանը
Հայաստանը եղել է և կշարունակի հավատարիմ մնալ փոխշահավետ հարաբերություններ ձևավորելու ռազմավարությանը. Պապոյան
ԱԽ քարտուղարը Ջոշուա Հաքին ներկայացրել է ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի զարգացումները
ԱԳ նախարարն ու Ջոշուա Հաքը Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգային հարցեր են քննարկել
Երևանի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժինը նոր պետ ունի
Պաշտոնանկություններ Քննչական կոմիտեում 590 հազար դոլարի հափշտակության գործի շրջանակներում
Կարևորել եմ կրթության դերը անձի զարգացման գործում. գյումրեցի աշակերտները հանդիպել են Զարուհի Բաթոյանի հետ
Կայացել է «Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի շրջանակում իրականացվող «Ստեղծենք միասին» նախագծի բարեգործական ընթրիքը
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 29-ին
Հայաստանը և Ադրբեջանն ապրելու են խաղաղ. տարօրինակ են մարմնավաճառի, ալկաշի ու զիբիլի կատվի աղմուկը. Սիմոնյան
Հրացան, ատրճանակներ, նռնակ և 161 փամփուշտ. Գյումրիում զենք-զինամթերք է հայտնաբերվել
Այս հարցում նվազագույն մտահոգություն չկա. էրդողանը՝ Հայաստանի հետ կարգավորման մասին
236 մլն եվրո՝ Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման համար
Արա Շիրինյանն ու Քրիստինե Մելքոնյանը նշանակվել են Հանրային հեռարձակողի խորհրդի անդամներ
Երևանում ու մարզերում սպասվում են հորդառատ անձրևներ. ջերմաստիճանը կնվազի
Մոսկվան Ստամբուլում հանդիպում անցկացնելու համար Կիևից համաձայնություն չի ստացել. Կրեմլ
Երևանը պատրաստ է Մինսկի խմբի լուծարման դիմումը ստորագրել «Խաղաղության պայմանագրի» ստորագրման օրը. Գրիգորյան
Թուրքիան գոհունակությամբ է ընդունում Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռնարկվող քայլերը. Էրդողան
Մենք երբեք խաղաղության օրակարգով չենք խաբել, շարունակում ենք աշխատել սահմանազատման համար. Գրիգորյան
«Մուրացան» հիվանդանոցում 1,5 տարեկան երեխա է մահացել. բուժկենտրոնը մանրամասներ է հայտնել դեպքից
Երեխան ծնողի սեփականությունը չէ, հասուն մարդը ինչո՞ւ պետք է ապրի իր ծնողի հետ. վարչապետ
«ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ»-ը հրավիրում է «բազմաֆունկցիոնալ տպիչ սարքի մատակարարման և տեղադրման» մրցույթ
«Hayat Project»-ի համերգի ժամանակ երգչուհին ընկել է բեմից․ տեսանյութ
ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանն արդարացվել է
Ավելացվում են արձակուրդի ժամկետները. Պապիկյանը ներկայացրել է «Զինվորական ծառայության» օրենքի դրույթները
Սուրեն Պապիկյանը բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ այցելել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադ. լուսանկարներ
Yandex Go-ում հայտնվել է հնարավորություն՝ պատվիրելու ուղևորություններ քաղաքների միջև
Կրակոցներն անհանգստացնում են, բայց Հայաստանը ձգտում է խաղաղության. Արմեն Խաչատրյան
Նորատուս գյուղում գայլերը հոշոտել են շուրջ 70 գառ
Ամիօ լիզինգ. խելացի ընտրություն տեխնիկական վերազինման համար
Լավ, հոգեհանգիստ լինի՝ կարելի է Համալիրում անել, բայց հարսանիք՝ ոչ, խելագարվել կարելի է ուղղակի. վարչապետ
Թոքաբանության ազգային կենտրոնը միացվում է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնին
ԱԺ-ն ամբողջությամբ ընդունել է ցեմենտի ներքին շուկան և արտադրությունը պաշտպանելու նախագիծը և այլ նախագծեր
Ձրի հասկացության հետ մեր վերաբերմունքը պետք է ճշգրտենք. այս աթոռի վրա մի ժամ նստելը կոնկրետ գին ունի. վարչապետ
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար է նշանակվել
15-ամյա պատանին վիճաբանության ժամանակ դանակով հարվածել է 16-ամյա եղբորը
Պայթյուն Ստավրոպոլում. սպանվել են ՌԴ ԶՈՒ վետերան, քաղաքային վարչակազմի պաշտոնյա Զաուր Գուրցիևը և ևս մեկ անձ
Ապրիլին վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են 70 հարկ վճարողի մոտ․ տուգանքի չափը՝ 49.5 մլն դրամ
Պուտինը շնորհավորել է միության գործընկերներին և ՀՀ վարչապետին ԵԱՏՄ օրվա կապակցությամբ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT