Մենենդեսը և Ռիդը կոչ են անում Բայդենի վարչակազմին դադարեցնել ԱՄՆ-ի օգնությունը Ալիևի ռեժիմին

20/09/2023 schedule09:42

ԱՄՆ Սենատի հայկական հարցերով հանձնախմբի անդամ Բոբ Մենենդեսը և Զինված ծառայությունների հանձնաժողովի նախագահ Ջեք Ռիդը դատապարտել են Ադրբեջանի հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա և կոչ արել դադարեցնել ԱՄՆ օգնությունը Ալիևի ռեժիմին։

Երկու առաջատար սենատորները նամակ են հղել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին՝ հայտնելով իրենց անհանգստությունը ստեղծված իրավիճակի վերաբերյալ և կոչ անելով Բայդենի վարչակազմին «անհապաղ դատապարտել Ադրբեջանի կառավարության գործողությունները Լեռնային Ղարաբաղում և հայտարարել, որ Միացյալ Նահանգները չի երկարաձգի Ազատության աջակցության ակտի 907-րդ փոփոխության բացառությունը:

«Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կառավարությունը վերսկսել է ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի դեմ։ Դա տեղի է ունեցել Լաչինի միջանցքի իննամսյա շրջափակումից հետո, որը մեկուսացրել է էթնիկ հայերին Լեռնային Ղարաբաղում: Այս ընթացքում Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի բնակիչներին զրկել է տեղաշարժվելու և առաջին անհրաժեշտության ապրանքների, սննդամթերքի և դեղորայքի հասանելիությունից։ Ալիևի ռեժիմի կողմից ռազմական գործողությունների վերսկսմամբ այժմ պարզ է դառնում, որ Ադրբեջանը մտադիր է բոլոր անհրաժեշտ միջոցներով տարածաշրջանից վտարել Լեռնային Ղարաբաղում բնակվող էթնիկ հայերին»,- ասված է սենատորների նամակում։

«Ինչպես գիտեք, 1992 թվականի Ազատության աջակցության ակտի 907 ուղղումն արգելում է Միացյալ Նահանգների օգնությունը Ադրբեջանի կառավարությանը, քանի դեռ նախագահը չի որոշել և ծանուցել Կոնգրեսին, որ «Ադրբեջանի կառավարությունը ցուցադրական քայլեր է ձեռնարկում դադարեցնելու բոլոր շրջափակումները և ուժի այլ հարձակողական կիրառումը Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմ»։ 2002 թվականին՝ սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից և Աֆղանստան ներխուժումից հետո, Կոնգրեսը նախագահին իրավասություն տվեց 907-րդ հոդվածով արտոնություններ տրամադրելու և օգնության տարեկան երկարաձգում Ադրբեջանի կառավարությանը, եթե Ադրբեջանի նախագահը որոշի և հաստատի, որ որոշակի չափանիշներ են պահպանվում:

Տարիների ընթացքում նման երկարաձգումներ տրվել են երկու կողմերի նախագահների կողմից՝ ի պաշտպանություն Միացյալ Նահանգների ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության առաջնահերթությունների և համաձայն դաշնային օրենքի:

Հաշվի առնելով Ադրբեջանի ագրեսիայի վերսկսումը և Լաչինի միջանցքի շրջափակումը՝ մենք այլևս չենք կարծում, որ 907-րդ փոփոխության բացառման ժամկետի երկարաձգումը կարող է արդարացված լինել, և մենք ձեզ կոչ ենք անում հրապարակայնորեն հայտարարել այդ մասին։

Մենք նաև կոչ ենք անում խստորեն դատապարտել Ադրբեջանի ռազմական գործողությունները և աշխատել ապահովելու համար, որ մարդասիրական օգնությունը հասնի տարածաշրջան»,- ասված է նամակում։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2288 դիտում

Հայաստան-Իրաք երկկողմ հարաբերությունների օրակարգը՝ 2 երկրի նախագահների քննարկման առանցքում

Ալկոհոլի ազդեցության տակ գտնվող երիտասարդը Գյումրիում մեքենա է գողացել, բռնվել՝ Բավրայի ճանապարհին

Ինչ եղանակ է սպասվում մարզերում և Երևանում հունիսի 10-15-ը

Ռուսաստանը Ղարաբաղը պաշտոնապես ճանաչում է որպես Ադրբեջանի տարածք. Զախարովա

Մեկնարկել է միասնական քննությունների հիմնական փուլը. նախարարն այցելել է քննական կենտրոն

Հայաստանը վերահաստատել է ներառական և կայուն կառավարման համակարգ ստեղծելու իր հանձնառությունը. Ղազարյան

Իդրամը՝ էլեկտրոնային առևտրի զարգացման համագործակցության պանելային քննարկման մասնակից

Հայաստանում տեղի կունենա HIF Yerevan 2025 միջազգային ներդրումային ֆորումը

Լիլիթ Մակունցը ԱՄՆ-ում ներկա է գտնվել ՀՀ պատվո հյուպատոսության բացման պաշտոնական արարողությանը

Միրզոյանը ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ անունից համաձայնագիր է ստորագրել

Բացահայտվել է խաղատան կողմից 4.2 միլիարդ դրամի ստվերային շրջանառության դեպք. տեսանյութ

1,8 կգ թմրամիջոցի իրացման փորձ կատարած 5 անձ կալանավորվել է, 2 օտարերկրացու նկատմամբ հայտարարվել է հետախուզում

Բախվել են մեքենաներ. ուղևորը տեղափոխվել է բժշկական կենտրոն

Խաչատուրյանը Շումեյքերի հետ քննարկել է հաջորդ տարի Երևանում կայանալիք COP-17 համաժողովի կազմակերպչական հարցեր

«Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի շահառու 13 կանայք և աշխատակազմի 3 անդամ մեկնում են Չինաստան

Մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կամրջից ընկել երկաթգծերի վրա․ կա տուժած

Վերականգնվել է պետությանը պատճառված 52 մլն դրամ վնասը

Փաշինյանը նոր սաղմոս է մեջբերել

Վեհարանն ազատելու և նոր կաթողիկոս ընտրելու համար պետք է ստեղծել համակարգող խորհուրդ. վարչապետը մանրամասնել է

Առավոտյան ուժեղ կարկուտ է տեղացել Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Գտեք տղամարդկություն ձեր մեջ, պարոնա՛յք Սերժ Սարգսյան և Ռոբերտ Քոչարյան, անձամբ եկեք Ազգային ժողով. Ալեքսանյան

Գործընկերոջս հետ ներկա էի Անի համայնքի տոնին. հիմնահարցերը կրկին կլինեն ուշադրության կենտրոնում. Մանավազյան

Գարեգին Բ-ն փաստացի կաթողիկոս չէ, ունի անհամատեղելիություն. Ալեքսանյանն ասաց՝ ով պետք է նրան հեռացնի վեհարանից

Գարեգին Բ-ն օրհնել և օգնել է հայտնի եռյակին՝ ՀՀ նախագահներին, իրականացրել «Մարտի 1»-ը. Չախոյան. տեսանյութ

Ըմբշամարտի ԵԱ. Մարտին Մանջիկյանն ու Ջանես Նազարյանը եզրափակիչում են

Նրանք պիտի հստակ ասեն՝ օտարերկրյա պետությունների կողմից մեր եկեղեցու գործերին խառնվե՞լ է սա, թե՞ ոչ. Ռուբինյան

ՆԳՆ-ում օպերատիվ խորհրդակցություն է տեղի ունեցել. նախարարը հանձնարարականներ է տվել

Օվկիանոսները կրում են մարդկանց ոչ կայուն գործելաոճի բացասական հետևանքները. նախագահի ելույթը ՄԱԿ-ի համաժողովում

«Madleen» հումանիտար նավի նկատմամբ իրականացված գործողությունը դատապարտելի է. Թուրքիայի փոխնախագահ

Օհանյանը զավթել է պետական սեփականություն հանդիսացող հողատարածքը, իսկ Մինասյանն ապահովել առանձնատան տիրապետումը

Աթենքում տեղի է ունեցել Ինտերպոլի եվրոպական տարածաշրջանային կոնֆերանս. Հայաստանը մասնակիցների թվում է

Ներդրումներ երկրորդային շուկայում Superra-ի օգնությամբ, Կոնվերս Բանկի մասնակցությամբ

Եկեղեցիներում պատարագի փոխարեն քաղաքական քարոզ է արվում, այս աղետալի վիճակը չի կարող շարունակվել. տեսանյութ

«Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթը ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը. Ավինյան

Վերանորոգվել և վերազինվել է «Ավան»-ի արտահիվանդանոցային մանկական հոգեբուժական ծառայությունը

Մարտունու նորակառույց բժշկական կենտրոնը վերազինված և տեխնիկապես հագեցած է. վարչապետը տեսանյութ է հրապարակել

2024-ին արձանագրվել է հարկային եկամուտների 5.1 տոկոս աճ, մոտ 392 մլրդ վերադարձ՝ հարկ վճարողներին. ՊԵԿ

Արարատ Միրզոյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Օդրի Ազուլեին Բարեկամության շքանշան է փոխանցել

Երևանի տներից մեկում հայտնաբերվել են 1 կիլոգրամից ավելի մարիխուանա և զենք-զինամթերք. տեսանյութ

Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը երկարացվել է