Թևանյանն առաջարկում է նոր ընտրություններ, Մարությանը պնդում՝ կոալիցիա չի կազմի, «Դոգ»-ն էլ՝ պարտավորագիր ուզում

28/09/2023 schedule16:49

Երևանի նախկին քաղաքապետ, սեպտեմբերի 17-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ «Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը երեկ հայտարարեց, որ ընդունում է «Մայր Հայաստան» դաշինքի ցուցակը գլխավորող Անդրանիկ Թևանյանի պահանջը, այն է՝ կիսել Հայաստանում ամբողջական իշխանափոխություն անելու նրա քաղաքականությունը:

Իսկ «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանին, որը հանրության շրջանում առավել հայտնի է «Դոգ» մականվամբ, Մարությանը առաջարկեց ավագանու կազմից ստեղծել հանձնաժողով, և դրա նախագահ նշանակել «Հանրային ձայն»-ի անդամներից մեկին, որը կունենա բոլոր լծակները՝ վերահսկողություններ կատարելու:

Ինչ վերաբերում է Երևանի քաղաքապետարանի վերահսկողական վարչությունը այս կուսակցությանը տալուն, Մարությանն ասաց, որ դա քաղաքապետը չի նշանակում, իրականացվում է մրցույթի միջոցով, և չի կարող երաշխավորել, թե ով կընտրվի:

Մարությանի հայտարարությանը քիչ ուշ արձագանքեց «Մայր Հայաստան» դաշինքը՝ հայտնելով, որ պատրաստ է քվեարկել Մարությանի օգտին, և վերջինս դառնա քաղաքապետ: Իսկ «Հանրային ձայն»-ի նախագահ Վարդան Ղուկասյանը հայտնեց, որ չի պատրաստվում առանց որևէ ստորագրության, ասել է, թե, կոալիցիոն փաստաթղթի քվեարկել Մարությանի օգտին:

«Ազգային առաջընթաց» կուսակցությունը այսօր արդեն հայտարարություն է տարածել՝ պարզաբանելով, որ կուսակցությունը չի միացել որևէ ուժի և որևէ ուժ չի միացել իրենց, և որևէ կոալիցիայի մասին խոսք չի գնում։

«Մենք ասել ենք, որ դաշինքի չենք գնում, կոալիցիա չենք կազմում որևէ ուժի հետ։

Մենք ասել ենք ու ասում ենք՝ եթե ավագանու մանդատ ստացած ուժերը իրոք ցանկանում են իշխանությունից զրկել ՔՊ-ին Երևանում, ապա առաջարկում ենք քվեարկեք մեր թեկնածուի օգտին:

Մենք վերահաստատում ենք մեր խոստումը և նպատակը՝ ՔՊ պետք է հեռանա թե՛ Երևանի, թե՛ ՀՀ կառավարումից՝ ստեղծված աղետալի իրավիճակի և բոլոր ոլորտները ձախողելու համար։

«Մայր Հայաստան»-ը հայտարարել է, որ պատրաստ է ձայն տալ մեր առաջադրած թեկնածուին։ «Հանրային ձայն»-ը ևս համաձայն է, բայց պաշտոնի կամ պաշտոնների բաշխման պայման է դրել և պահանջում է կոալիցիոն պայմանագիր կնքել, ինչը հակասում է մեր սկզբնական առաջարկությանը։

Հետագա զարգացումների մասին կտրամադրվեն լրացուցիչ պարզաբանումներ։
Մենք հավատարիմ ենք մնալու մեր նախընտրական խոստումներին ու մեր սկզբունքներին»,- ասվում է պարզաբանման մեջ:

Իսկ ահա «Մայր Հայաստան» դաշինքն էլ այսօր նոր հայտարարություն է տարածել՝ նշելով, որ կոնսենսուսի բացակայության պայմաններում առաջարկում է Երևանի ավագանու նոր ընտրություններ։

««Մայր Հայաստան» դաշինքը, լիարժեքորեն հանձնառու լինելով իր հայտարարած սկզբունքներին, մասնավորապես՝ հասնելու ամբողջական իշխանափոխության և նոր ազգային իշխանությունների ձևավորման, որի համար Երևանի ավագանու ընտրությունները դիտարկվում են որպես մեկնարկային քայլ, ինչի համար ստացել է մեր համաքաղաքացիների անգնահատելի վստահությունը, գտնում է, որ ոչ իշխանական դաշտում կոնսենսուսը միակ պայմանն է, որի պարագայում հնարավոր է հասնել «Քաղաքացիական պայմանագրի» իշխանազրկմանը։

Հաշվի առնելով այս առումով մեր հանրության հետ ազնվորեն գործելու անհրաժեշտությունը՝ կոչ ենք անում ավագանու ընտրությունների արդյունքում ընդդիմադիր հռչակված կուսակցություններին հանդես գալու աներկբա հայտարարություններով և դիրքորոշումներով, որոնք տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք չեն տա և հնարավորություն կընձեռեն միասնական ջանքերով բացառելու գործող իշխանության վերարտադրումը։

Կոնսենսուսի բացակայության պարագայում՝ նիստին չներկայանալու և քվորում չապահովելու միջոցով, Երևանի ավագանու նոր ընտրությունների անցկացումը կմնա միակ լուծումը ստեղծված իրավիճակում»,- ասվում է հայտարարության մեջ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2236 դիտում

Հիմա պատեհ չէ, ժամանակը չէ. Ռուբինյանը՝ ԱԺ աշխատակազմում փոփոխություններ անելու մասին

Ես Թուրքիայում համալսարան չեմ գնացել, թուրքական դիպլոմ չունեմ, չկա մարդ, որ ինձ այնտեղ դաս է տվել. Ռուբինյան

Բարձր ենք գնահատում դժվարին իրավիճակում Իրանի նկատմամբ ՀՀ կառավարության դիրքորոշումը, աջակցությունը. Փեզեշքիան

ԱԺ նախագահ ընտրվելու դեպքում ակնհայտորեն չեմ շարունակի Թուրքիայի հետ բանակցությունների ՀՀ ներկայացուցիչը լինել

Պետք է հորդորեն էս աննորմալին դնել մանդատն ու չգալ ԱԺ. Ռուբինյանը՝ զինվորներին մահ մաղթող Ղազարյանի մասին

Նոր շունչ Կասկադին՝ մայրաքաղաքի մշակութային սրտին. «Ռենշին»-ը և GTB-ն՝ հանուն Կասկադի և Երևանի ապագայի

Մոլդովայի վարչապետը հայտարարել է հրաժարականի մասին

Ձերբակալվել է երկու անձ․ հայտնաբերվել է մարիխուանայի 30 փաթեթ

ՀՀ վարչապետը հանդիպում է ունեցել Իրանի նախագահի հետ. լուսանկարներ

Ընդունվել են օրենսդրական փոփոխություններ՝ առցանց խաղային գործունեության և ֆինանսական հաշիվների վերաբերյալ

Դատախազական համակարգի գործառույթը գնալով պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովը

Հուլիսի 6-ից քաղաքացիները կարող են դիմել վարելու իրավունքի վերականգնման համար․ ՆԳ նախարար

Արմեն Աշոտյանի կալանքը երկարաձգվել է

Հո ճիժ չե՞նք, ես եկել, 7 տարի սռոկ եմ էթում, ամեն ինչ խառն ա. սաղին կասեմ՝ 80 ա էս ամիս. նոր ձայնագրություններ

Քրեական աստիճանակարգության կարգավիճակ ունեցող եզդի Ջնդին ստանձնել է մեծ պարտքի ստացումը. նախաքննության ավարտ

Թեհրանում ՀՀ վարչապետին դիմավորել է Իրանի փոխնախագահը. լուսանկարներ

ՀՀ վարչապետը ժամանել է Իրան

Նյու Յորքում Առաջին տիկնանց և պարոնների գլոբալ ակադեմիայի դասընթացն ավարտվել է. մասնակցում էր Աննա Հակոբյանը

Այսօր սպասվում է ամենաշոգ օրը. հուլիսի 4-ից ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կնվազի 5-7 աստիճանով

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Իրան

Երվանդ Բոզոյանի բնակարանում խուզարկություն է ընթանում

Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքով ձերբակալված Ջավադյանը, Մալոյանը կալանավորվել են

Գագիկ Բեգլարյանը կմնա կալանավորված

Հանրային լողափերում մեկնարկել է ուժեղացված ծառայությունը․ տեսանյութ

Քաղաքային որոշ բնակավայրերում 5-6 տարեկան երեխաների նախադպրոցական ծառայությունները կպատվիրակվեն նաև մասնավորին

2027-ի հունվարի 1-ից կատարողականի գնահատման վրա հիմնված համակարգը ՏԻՄ-երում պետք է աշխատի. Նիկոլ Փաշինյան

Արթուր Հովհաննիսյանը շնորհավորել է, սա մեր ներկուսակցական ընտրությունն է, որևէ մեկը որևէ մեկից չի նեղանում

Գիտենք՝ Կարապետյանն ինչպես է հարստացել. նման հիմարները նման մեթոդներով այլևս չեն կարող հարստանալ

ՔՊԿ վարչության նիստ է կայացել. տեղի է ունեցել խմբակցության ղեկավարի ընտրություն․ տեսանյութ

Անհամբերությամբ սպասում եմ Ձեր երկրի հետ սերտ համագործակցությանը․ Եգիպտոսի նախագահը՝ Նիկոլ Փաշինյանին

Ալեն Սիմոնյանի մասով դեռ պետք է մտածենք, ես նախապես չեմ պլանավորել, որ նա չի լինելու ԱԺ նախագահ կամ պատգամավոր

Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության մասին պնդումները չեն համապատասխանում իրականությանը. հայտարարություն

Չի բացառվում, որ շենքեր գրավեն, զենք կիրառեն. ՌԴ-ն մտածում է՝ ՍԴ-ի որոշումից հետո մարդկանց հանի փողոց

Արուսյակ Մանավազյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարի թեկնածու

Վաղը մեկնելու եմ Իրան, շփումներ ղեկավարության հետ նախատեսված են․ Փաշինյան

Երկրաշարժ Հայաստանում

Ճիշտ համարեցի, որ պաշտոնավարման ժամկետի ավարտին ԱԺ նախագահը Ձեզ շնորհակալություն հայտնի․ Սիմոնյանը՝ նախագահին

Երկաթուղիները Հայաստանի սեփականությունն են, պետք է ծառայեն ՀՀ շահերին․ ՀԿԵ-ն տեղյակ է գործընթացներից․ վարչապետ

Արտյոմ և Արամ Խաչատրյանները կկալանավորվեն․ կիրառված 200 մլն դրամ գրավը կդառնա պետության եկամուտ

Վաղուց նախապատրաստվել ենք՝ մոնոպոլիաները վերացնելով. Փաշինյանը՝ ՌԴ-ից ներկրվող վառելիքից կախվածության մասին