Երևան
12 °C
Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ստեփանակերտ քաղաքի պարետ է նշանակել Սարդար Սաֆարովին, որը ոստիկանության գեներալ-մայոր է և ծնվել է 1973 թվականին Սումգայիթում:
Վերջինս ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը, Թուրքիայի ժանդարմերիայի սպաների դպրոցը և Ադրբեջանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության ակադեմիան:
Ալիևի այս նշանակումը քննարկումների տեղիք տվեց հայկական մեդիատիրույթում՝ առաջացնելով նաև որոշակի զարմանք: Բանն այն է, որ օրեր առաջ լրագրող, վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը «Ֆեյսբուք»-ում արված գրառումների միջոցով հայտնել էր, թե ԼՂ-ում առաջին հայը նշանակվել է Ադրբեջանի ներկայացուցիչ:
Վերջինս սկզբում չէր ցանկացել նշել նշանակված անձի անուն-ազգանունը՝ համարելով հարցը զգայուն: Հակոբյանը միայն մանրամասնել էր, որ նշանակված անձը միջին կարգի պաշտոնյա է եղել ԼՂ կրթության նախարարությունում, Շուշիի շրջանի վարչակազմում, բարեկամական սերտ կապեր ունի ԼՂ Ազգային ժողովում ընդդիմադիր խմբակցության պատգամավորներից մեկի հետ և ԼՂ նախկին նախագահներից մեկի հետ՝ քավոր-սանիկական կապեր»:
Այնուհետև, երբ լուրը կայծակնային արագությամբ տարածվել էր հայկական և ադրբեջանական մեդիատիրույթում, Հակոբյանը հրապարակել էր նշված անձի լուսանկարը և անուն ազգանունը: Նա Սարգիս Գալստյանն էր, որը ԼՂ կրթության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալն էր, ավելի վաղ եղել էր Շուշիի շրջանի վարչակազմում պաշտոնյա:
Լրատվամիջոցների հետ զրույցում ԼՂ Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանը հերքել էր այս տեղեկությունը, թե իր հորեղբայրը նշանակվել է Ստեփանակերտի պարետ՝ դա համարելով անհեթեթություն:
Այսօր արդեն «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը հայտնել է, որ Սարգիս Գալստյանի ընտանիքի անդամները խորհրդակցություն են անցկացնում իրավաբանների հետ Թաթուլ Հակոբյանի դեմ դատական հայց ներկայացնելու վերաբերյալ՝ զրպարտության համար:
Իսկ ահա Թաթուլ Հակոբյանը, անդրադառնալով իր հասցեին հնչող քննադատություններին, «Ֆեյսբուք»-ի էջում գրել է, որ պատրաստ է իր ամեն մի տողի համար պատասխան տալ, քանի որ իր մասնագիտությանը և հանրության հետ աշխատանքին լուրջ է վերաբերվում:
«Ես հավասարապես պատրաստ եմ սխալ տեղեկատվության համար ներողամտություն հայցել Պուտինից, Ալիևից, Էրդողանից, Շահրամանյանից, Փաշինյանից»,- գրելէ նա:
Ինչ վերաբերում է իր դեմ պատրաստվող հայցին, վերջինս նկատել է. «Արցախից Հայաստան տեղափոխված իմ ընկերներից մեկը, ով ծանոթ-բարեկամ է Սարգիս Գալստյանին, Երևանից զանգահարել է նրան և հարցրել, թե ինչ է անում Ստեփանակերտում: Գալստյանը, ինչպես ինձ փոխանցել էր նրա բարեկամը, ասել է, որ ինքը նշանակվել է ժամանակավոր կամենդանտ, ասել է, որ ինքը խոսում է Խանքենդիից, իր բարեկամներին, ովքեր ստիպված արտագաղթել են Հայաստան, խորհուրդ է տվել վերադառնալ Ղարաբաղ:
Այս լուրը տալիս ես չեմ նշել անուն-ազգանուն: Այն բանից հետո, երբ ադրբեջանական «Աղդամ ԹՎ»-ին Գալստյանի նկարով տվեց նման լուր, գուցե իմ էջեց են վերցրել, ես հրապարակեցի Սարգիս Գալստյանի անունը: Նրա նկարը ես չունեի, քանի որ իր ֆեյսբուքյան էջը այլ անունով է: Հետո գտա նրա Ֆեյսբուքի էջը՝ Սարար Շուշի, բնակվում է՝ Սանկտ Պետերբուրգում:
Հնարավո՞ր է ինձ մոլորության մեջ են գցել: Գրեթե բացառում եմ:
Մի քանի օր անց մամուլում հրապարակվեց մի հրամանագիր-փաստաթուղթ, ըստ որի՝ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը, նախքան Արցախը գոյությունը դադարեցնելու մասին հրամանագիրը, իր աշխատակից Գալստյանին պաշտոնի է նշանակել:
Գուցե Գալստյանը, ժամանակավոր կամենդանտ ասելով, սա է՞ նկատի ունեցել: Դժվարանում եմ ասել:
Ինձ ասացին նաև, դեռ չեմ նայել, ղեկին էի, որ Գալստյանը և իր բարեկամները, որ տեղափոխվել են Հայաստան, պատրաստվում են իմ դեմ դատական հայց ներկայացնել:
Սա շատ ողջունելի և քաղաքակիրթ եղանակ է: Շատ ցանկալի կլիներ, որ Գալստյանը անձամբ ներկա լիներ դատարանում: Երկու օր առաջ նրա հետ կապ են հաստատել, և, ըստ նրա բարեկամի, Գալստյանը դեռևս Արցախում է: Դատական պրոցեսը նաև կարող է օգտակար տեղեկատվությունների պատճառ դառնալ, հատկապես այսօր, երբ Արցախում իշխանափոխություն իրականացրած անձինք որևէ ձևով չեն պատասխանում լրագրողների հարցերին:
Իմ դեմ դատական հայցը, այո, կարող է շատ օգտակար լինել»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Որ մեքենաները կարող են երթևեկել Նորավան-Շինուհայր-Գորիս, Լծեն-Տաթև ճանապարհներով
Մեծ Բրիտանիան մասնակցել է ռուսական նավթային լցանավերի առգրավմանը․ Անդրեյ Կելին
Հովհաննես սարկավագ Ներսեսյանը միացել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման նախաձեռնությանը
Առաջարկ «Մեր ձևով» շարժմանն ու Նարեկ Կարապետյանին․ Թունյանը տեսանյութ է հրապարակել
Աֆղանստանում ձնաբքի և սառցե անձրևների հետևանքով 61 մարդ է մահացել
Բանակցություններն ավարտվել են․ ՌԴ պատվիրակությունը վերադարձել է հյուրանոց, ԱՄՆ պատվիրակները՝ օդանավակայան
Երկրաշարժ Թուրքիայում
Սերժ Սարգսյանի և ռուսաստանցի բիզնեսմենի ընտանիքի իշխանության տարիներին մարդիկ ընտրում էին գաղթի ճանապարհը
Հետաձգվել է 8000 չվերթ․ ԱՄՆ նահանգներում արտակարգ դրություն են հայտարարվել
ՀՖՖ-ն դիմել է ՈՒԵՖԱ-ին՝ Հայաստան-Ուկրաինա խաղում գրանցված միջադեպի վերաբերյալ
ԶՈՒ զինանշանի օգտագործումը կազմակերպությունների կողմից առանց համապատասխան գրավոր թույլտվության, արգելված է․ ՊՆ
Եղիպատրուշ գյուղում փայտե տնակ է այրվել
Ուկրաինա-Ռուսաստան-ԱՄՆ բանակցությունների երկրորդ փուլը ևս անցկացվում է փակ դռների հետևում
Շտապեմ ուրախությունս կիսել Ձեզ հետ․ վարչապետը վիճակագրություն է հրապարակել
Հաջորդ անգամ վարչապետի հետ համեմատվելուց հուսով եմ՝ երկար կմտածեն քաղաքական անմեղսունակները․ Չախոյան
Ներկայացվել է Ներքին գործերի նախարարության տարեկան հաշվետվությունը․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ բուք ու մառախուղ կլինի
Եղանակի պատճառով մոտ 40 դիմորդ Գորիսի քննական կենտրոն հասնել չի կարողացել
Եթե ոմանց նման ուզենայի խուսափել բանակից, մի բան կանեի, ինչպես իրենք․ Թորոսյանն արձագանքել է Կարապետյանին
Մեկնարկել է 2026 թվականի միասնական քննությունների առաջին փուլը
Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումը շարունակում է մնալ լուրջ և մտահոգիչ խնդիր․ ՄԻՊ
Նարեկ Մկրտչյանը Յուտայի Բրինգամ Յանգ համալսարանի նախագահի հետ քննարկել է համագործակցության ուղղությունները
Ինչ իրավիճակ է Սպիտակի ոլորաններում
ԱԺ-ն հյուրընկալել է Մեքսիկայի Պատգամավորների պալատի Մեքսիկա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը
Արգելափակումից դուրս է բերվել 195 տրանսպորտային միջոց, օգնություն ցուցաբերվել 722 քաղաքացու
Իրենք գտնելու են ճանապարհներ, որ ՀՀ-ն դե ֆակտո կառավարվի մի մարդու կողմից, ով դրա իրավունքը չունի․ Պարսիլյան
Ինչ արդյունք է արձանագրվել Աբու Դաբիում Ուկրաինա-Ռուսաստան-ԱՄՆ բանակցությունների առաջին փուլի ժամանակ
Կկնքենք խաղաղ միջուկային համագործակցության հիանալի համաձայնագիր Հայաստանի հետ. Թրամփ
Նարեկ Կարապետյանը հաստատել է, որ իրենց առաջադրանքը Հայաստանը ՀԱՊԿ վերադարձնելն ու ռուսական օրբիտայում պահելն է
Երբ կդադարի հանրապետությունում մոլեգնող բուքը․ Ազիզյանը տեղեկություն է հրապարակել
Գյումրիում տուն է այրվել
Սաստիկ բուք, տեսանելիության բացակայություն ՀՀ ավտոճանապարհներին․ իրավիճակը 10:30-ի դրությամբ
Կրթությունը պետք է զորեղացնի երիտասարդներին, մեծացնի մրցունակությունը կյանքի յուրաքանչյուր ասպարեզում․ նախարար
Ռեգուլյար բենզինի գինն էլ իջավ. Պապոյան
Երևանում կահույքի պարագաների խանութ է այրվել
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը փետրվարին կայցելի Հայաստան և Ադրբեջան․ Թրամփ
Հնարավոր է արդյոք կոալիցիա Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ․ Կարապետյանն ակնարկեց՝ կա Գյումրու օրինակը
Ես չեմ ծառայել ՀՀ զինված ուժերում, Սամվել Կարապետյանի որդիներն էլ չեն ծառայել
«Զանգեր»-Գորայք, Սիսիան-Գորիս հատվածներում սաստիկ բուք է․ տեսանյութ
ԱՄԷ նախագահը հանդիպել է ԱՄՆ, Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների ղեկավարների հետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT