Երևան
12 °C
Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային ճանապարհը՝ Լարսի անցակետը, ամբողջությամբ փակվել է։ Ըստ պաշտոնական հաղորդագրությունների՝ պատճառը եղանակային անբարենպաստ պայմաններն են, և շուրջ 2680 բեռնատար սպասում է երթևեկության թույլտվության: Հարցը մեծ դժվարություններ է առաջացրել դեպի Ռուսաստան գյուղմթերք և այլ տեսակի ապրանքներ արտահանող հայ տնտեսվարողների համար:
Լարսի անցակետի փակվելը խիստ անհանգստություններ է առաջացրել հանրության շրջանում: Կան պնդումներ, որ դրա փակումը կապված է ոչ այնքան եղանակային պայմաններով, որքան քաղաքական նպատակներով: Այդ ամենը, ըստ էության, չի բացառել նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ «Ֆեյսբուք»-ում արված գրառման միջոցով ընդգծելով, որ որևէ Լարսի անցակետ փակել Հայաստանի վրա չի ազդի, եթե Հայաստանի բիզնեսը նոր շուկաներ գտնի արտասահմանում: Իսկ ՀՀ Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում չի բացառել, որ կարող է պատճառը քաղաքական լինել, սակայն հորդորել է չշտապել: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն էլ լրագրողներին հայտնել է, որ բեռներով բեռնված բեռնատարների մի մասն անցնում է, մի մասը՝ ոչ: Ըստ Սանոսյանի՝ գործընկերները որոշակի բեռի ուսումնասիրություն են անում և որոշակի խնդիրներ տեսնում:
Լարսի անցակետում գտնվող հայ վարորդները ևս կարծում են, որ խնդիրը քաղաքական բնույթ է կրում, և սրանով Ռուսաստանը փորձում է ճնշում գործադրել Հայաստանի վրա:
Հարցի առնչությամբ «Հայկական ժամանակ»-ը մեկնաբանություն է խնդրել նաև տնտեսագետ Արմեն Քթոյանից: Ըստ տնտեսագետի՝ գիտենք, որ Ռուսաստանը քաղաքական որոշումներ պարտադրելու համար ունի տնտեսական լծակներ, Հայաստանի խնդիրը պետք է լինի գործը չհասցնել դրան ու զուգահեռաբար ակտիվ աշխատել՝ արտահանման համար այլընտրանքային ուղղություններ գտնելու համար:
«Մենք մեր հարևանների հետ առևտրի մասով գովելու քիչ բան ունենք: Եթե Թուրքիան ու Ադրբեջանը հանում ենք հասկանալի պատճառներով, նույն Վրաստանի հետ կա աշխատելու հնարավորություն, որը լիարժեք չի օգտագործվում: Իրանի պարագայում մենք ավելի շատ ներմուծում ենք, քան արտահանում, ընդ որում՝ արտահանումն էլ գնալով նվազում է, իսկ Իրանը հսկայական շուկա է, որը մեծ պոտենցիալ ունի նաև արտահանման մասով: Մենք այդտեղ պետք է ջանքեր գործադրենք, Մերձավոր Արևելքի երկրների մասով կա չօգտագործված պոտենցիալ, ուղղություններ ու հնարավորություններ շատ կան, բայց դրանք շատ դեպքերում միայն տեսական են, որովհետև արտահանման արդյունավետությունը կախված է բազմաթիվ գործոններից»,- կարծում է Քթոյանը:
Ըստ տնտեսագետի՝ մեր արտահանման կեսից ավելին բաժին է ընկնում Ռուսաստանին, և եթե դիտարկենք, որ կարող է ինչ-որ պահի կարճաժամկետ կամ երկարաժամկետ հատվածում այս կամ այն շուկան փակվել հայ տնտեսվարողների առջև, ապա դա լուրջ ազդակ է, որը լուրջ տնտեսական հետևանքների կարող է հանգեցնել, քանի որ Հայաստանը բավականին մեծ կախվածություն ունի ռուսական շուկաներից, ընդ որում, ըստ նրա, այդ կախվածությունը գնալով ավելանում է:
«Կարևոր խնդիր է, և բարդությունն այն է, որ եթե ՌԴ-ն փակեց, չենք կարող այդ ապրանքը վերցնել տանել ուրիշ տեղ վաճառել. լոգիստիկական խնդիրներ կան, ՌԴ-ի հետ կապերը տասնամյակների ընթացքում են հաստատվել, դեռևս Խորհրդային միությունից են գալիս, ՌԴ-ի հետ աշխատելը անմաքս առևտրի ռեժիմում է, ինչը լրացուցիչ առավելություն է ստեղծում, այնտեղ տարատեսակ սխեմաներ կան, որոնցից մեր տնտեսվարող սուբյեկտներն օգտվել են, գիտեն: Այս պահին ռուսական շուկան տարբեր պատճառներով տնտեսվարողների համար ամենահարմարավետներից է, իսկ շուկա փոխելը կնշանակի լուրջ ցնցում այդ բիզնեսների համար, և չի բացառվում, որ որոշ տնտեսվարողներ պարզապես կդադարեն գործել»,- մտահոգություն է հայտնում Քթոյանը՝ հավելելով. «Ըստ էության՝ ունենք արտահանման դիվերսիֆիկացիայի ցածր մակարդակ, և դա խնդրահարույց է, անկախ նրանից՝ ՌԴ-ն դա քաղաքակա՞ն նպատակներով կօգտագործի, թե՞ ոչ»:
Քաղաքագետ Հայկ Սուքիասյանի խոսքով էլ՝ սա բարոյական, տնտեսական, քաղաքական ճնշման միջոց է Հայաստանի վրա, ինչպես նաև Ռուսաստանի կողմից ակնհայտ դիվանագիտական քայլ ՀՀ-ի դեմ: Քաղաքագետը կարծում է, որ այս ամենը կլինի այնքան, քանի դեռ Հայաստանը մնում է փակ սահմաններով:
«Ինչո՞ւ է ՌԴ-ն շատ անհանգստացած, որ ՀՀ-ն իր կոմունիկացիաները կբացի, որովհետև զրկվում է ճնշման միջոցներից մեկից, ընդ որում՝ այդ միջոցից միայն ՌԴ-ն չէ, որ օգտվում է, Վրաստանն էլ է օգտվում: Պարզվում է՝ եղանակը մի քիչ անձրևոտ է, մի երկու ամիս Լարսը փակվեց մեկ՝ վրացական, մեկ՝ ռուսական կողմից: ՀՀ-ում ինչ-որ տնտեսագետներ, ինչ-որ «անասնաբույժ» գեոպոլիտիկներ, «5-րդ շարասյան» ներկայացուցիչներ պնդում են, թե պետք չէ սահմանները բացել Թուրքիայի հետ, քանի որ վերջինս մեզ տնտեսապես կճնշի: Սրանք բոլորը կա՛մ տգետ են, կա՛մ կատարում են ՌԴ-ի հրամանը, որպեսզի ՀՀ-ն մնա մեկուսացված, կղզիացած: Լարսը մեզ համար կյանքի ճանապարհ է, որը երբ ցանկանան, կփակեն: ՀՀ-ն ամեն ինչ պետք է անի, որ կոմունիկացիաները բացի»,- ասում է նա:
Անկախ արհեստականորեն ստեղծվող դժվարություններից, ըստ Սուքիասյանի, Հայաստանն իր որդեգրած ճանապարհից չպիտի շեղվի:
«Այս պետությունը սովոր չէ, որ ՀՀ-ն ինքնուրույնություն ցույց տա, քանի որ ՀՀ վատթարագույն անցյալի ներկայացուցիչներն իրենց ոճիրներով հանդերձ նաև ՌԴ-ին սովորեցրել են, որ մենք ինքնուրույն չենք և առաջին հերթին ամեն ինչ պետք է Կրեմլին զեկուցենք: ՌԴ-ն ունի ցանկություն, տակտիկա և նպատակ, որ ՀՀ հաշվին թուրքական աշխարհի հետ գնա գործարքի, և այդ ճանապարհին տեսնելու ենք համագործակցություն, «գրկախառնություն» Ադրբեջանի, Թուրքիայի հետ: ՀՀ-ն պիտի սա գիտակցի և բնավորություն ցույց տա, աշխատի այլ բևեռների հետ»,- ընդգծում է քաղաքագետը:
Հերմինե Կարապետյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՏեղի է ունեցել աշխարհի նորընծա չեմպիոն Վարազդատ Լալայանի պարգևատրման արարողությունը. լուսանկարներ
Վարազդատ Լալայանը դարձավ ծանրամարտի Աշխարհի չեմպիոն
Մասիսում կոտրել են վճարային տերմինալն ու գողացել դրամապահոցը
ԵԽԽՎ գերմանացի պատգամավորները տարիներ շարունակ հսկայական կաշառքներ են ստացել Բաքվից. ինչ է պահանջվել փոխարենը
ՀՀ-ում 16 տարեկանից բարձր բնակչության 25.5%-ը ծխող է, ղեկին ծխողների թիվը ևս մեծացել է. որքան է տուգանքը
Ներարկումներ են անում, ցույց տալիս մարմնի մասերը. Կադիրովը կոչ է արել փակել «այլասերող» գեղեցկության սրահները
Տան տանիքում հայտնաբերվել է 63-ամյա տղամարդու դի
Արջուտ գյուղում տրակտոր է հրդեհվել
«Վրացական երազանքի սառեցումը». ինչ ազդեցություն կարող է ունենալ հարևան երկրում տեղի ունեցողը ՀՀ-ի վրա
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
Շոլցը կրկին դեմ է արտահայտվել գերմանական զենքով ՌԴ տարածքի խորքերին հարվածներ հասցնելուն
Տարածաշրջանի կայունության ուղին անցնում է Ադրբեջան-Հայաստան խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ. Գյուլեր
Ներմուծողից՝ արտադրող ու արտահանող. հաջողված բիզնեսի օրինակ պետական աջակցությամբ. տեսանյութ
Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ին անդամակցության կասեցումը մեծ սխալ է․ Բորդյուժա
Որոնք են 2025 թվականի գույներն ու տարին խորհրդանշող կենդանին․ ինչ սովորույթներ են եղել հնում Ամանորին
Լյուքսեմբուրգում վնասվածք ստանալուց հետո Փելոսին վիրահատության է ենթարկվել
Նեթանյահուն և Թրամփը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում
Բորդյուժան բացատրել է, թե ինչու Ուկրաինան երբեք չի հրավիրվել ՀԱՊԿ
Երևանում ու մարզերում սպասվում են ձյան տեղումներ, քամու ուժգնացում. ցրտելու է ևս մի քանի աստիճանով
Կառուցիր կամ գնիր քո նոր տունը Արագածոտնի մարզում. պետությունը սատար է կանգնում. տեսանյութ
Դեսպան Հովակիմյանը ներկա է գտնվել Չեռնոգորիայի նախագահի և տիկնոջ կողմից տրված նախատոնական ընթրիքին
Խոշոր հրդեհ Երևանի հյուրանոցներից մեկում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
Կբացվեն Ազգային ժողովի այգու դռները
Վերին Լարսը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Աբովյանում մի խումբ երիտասարդների վիճաբանության հետևանքով 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց
Հրդեհ՝ Սարահարթ գյուղում
Այս տարի Հայաստանում գրանցվել է կապույտ հազի 100-ից ավել դեպք
Շրջանառության մեջ է դրվել Գոհար Գասպարյանի ծննդյան 100-ամյակին նվիրված նամականիշ
Թբիլիսիի քաղաքապետը չեղարկել է գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությունը. ցույցերը չեն հանդարտվում
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրի ռեստորանում 12 մարդու դի է հայտնաբերվել
Ծանրամարտի ԱԱ․ հարթակ դուրս կգա Հայաստանի վերջին ներկայացուցիչը
Փակ և դժվարանցանելի հատվածներ, մերկասառույց. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ ժամը 10:00-ի դրությամբ
Մեկնարկում ենք նաև ընթերցանության օլիմպիադա․ Ժաննա Անդրեասյան
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վրաստանի նորընտիր նախագահին
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ Քաղաքական ժողովը
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Միխեիլ Ղավելաշվիլուն Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Սպիտակի ոլորաններում և Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է, Սյունիքում՝ բուք
Ես դեռ փարիզցի եմ, բայց միայն որպես երկրպագու. Մբապեն՝ ՊՍԺ-ի մասին
Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամներն այցելել են Լոռի. տեսանյութ
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT