ԵԽԽՎ գերմանացի պատգամավորները տարիներ շարունակ հսկայական կաշառքներ են ստացել Բաքվից. ինչ է պահանջվել փոխարենը

15/12/2024 schedule19:05

Գերմանիայի Բունդեսթագի երկու նախկին պատգամավոր ընդդիմադիր CDU/CSU դաշինքից կներկայանա Մյունխենի Բարձրագույն շրջանային դատարան՝ այսպես կոչված՝ «ադրբեջանական գործով» կաշառակերության մեղադրանքով:

Այս մասին հայտարարել է Münchner Merkur թերթը՝ հղում անելով դատարանի ներկայացուցչին:

Նշվում է, որ դատավարությունը պետք է սկսվի հունվարի 16-ին։

«Ադրբեջանի գործն» ընդդեմ Աքսել Ֆիշերի և Էդուարդ Լինթների «Ադրբեջանի գործով» մեղադրյալներն են քաղաքական գործիչներ Աքսել Ֆիշերը Կարլսրուեից և Էդուարդ Լինթները՝ Ստորին Ֆրանկոնիայի Բավարիայի շրջանից։

Առաջինը մեղադրվում է կաշառակերության համար, երկրորդը՝ ընտրված պաշտոնյաներին կաշառելու՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Ադրբեջանի օգտին որոշումների վրա ազդելու համար։ Երկու կասկածյալներն էլ հերքում են իրենց մեղքը։

Հետաքննության տվյալներով՝ Լինթները, որը ԵԽԽՎ անդամ է 2010 թվականից, 2016 թվականին 19 կեղծ ընկերությունների միջոցով ստացել է մի քանի միլիոն եվրո։ Այս գումարի մի մասը նա փոխանցել է ժողովի մյուս անդամներին, որոնք պետք է ազդեին իրեն անհրաժեշտ որոշումների ընդունման վրա, պնդում են քննիչները։

Ենթադրվում է, որ Ֆիշերը, որը նույնպես աշխատում էր ԵԽԽՎ-ում 2010 թվականից, ելույթ է ունեցել Ադրբեջանի կողմից և գաղտնի փաստաթղթեր է փոխանցել։ Դրա դիմաց նա, ըստ գործի նյութերի, 21 հազար 800 եվրո կաշառք է ստացել 2016 թվականին:

Ֆիշերն ու Լինթները հերքում են մեղադրանքները. ինչ կա գործի նյութերում

DPA լրատվական գործակալությանը տված մեկնաբանությունում Էդուարդ Լինթները կաշառակերության մեղադրանքն անվանել է «լիակատար անհեթեթություն»։ Ըստ Լինթների՝ իր պատգամավորության ժամկետի ավարտից հետո նա աշխատել է որպես լոբբիստ՝ ապահովելու, որ Լեռնային Ղարաբաղը ճանաչվի որպես ադրբեջանական տարածք, ինչը «ճիշտ է միջազգային իրավունքի տեսանկյունից»: Դրա համար Բաքուն գումար է վճարել իր ընկերություններին, սակայն, ըստ Լինթների, ինքը դա չի փոխանցել այլ պատգամավորների:

Աքսել Ֆիշերը ևս  DPA-ին ասել է, որ իրեն առաջադրված մեղադրանքը «իրականությանը չի համապատասխանում» և հավելել, որ «ուրախ է, որ երեք տարի անց դատախազությունը վերջապես ներկայացրել է իր փաստաթղթերը դատարանին և բացատրել», թե ինչում է իրեն կասկածում։

Գործի նյութերի համաձայն, սակայն, նախկին պատգամավորների հիմնադրած երկու ընկերությունները պայմանագրեր են կնքել ադրբեջանական պետական ձեռնարկությունների հետ, որոնք ամսական վճարումներ են կատարել որոշակի ծառայությունների դիմաց: Ենթադրվում է, որ գումարն օգտագործվել է նաև գերմանացի և բելգիացի քաղաքական գործիչներին կաշառելու համար:

Կոռուպցիոն սկանդալի համար կասկածվողներից մեկն էլ Բունդեսթագի հանգուցյալ պատգամավոր Կարին Շտրենցն էր։ Հետաքննությունը պարզել էր, որ Լինթները Շտրենցին վճարել էր 150 հազար եվրո։ Փոխարենը՝ վերջինսնա երաշխավորել էր, որ 2015 և 2016 թվականներին ԵԽ-ն կընդունի այն որոշումները, որոնք անհրաժեշտ են Բաքվին։

Ֆիշերը համաձայնել է նաև Ադրբեջանի ներկայացուցչի հետ, որ ինքը ԵԽ-ում գործելու է այդ երկրի «ցուցումներով և շահերից ելնելով»։ Նա դրական է արտահայտվել Ադրբեջանի մասին, գաղտնի փաստաթղթեր է հանձնել Բաքվի ներկայացուցիչներին և դրա համար ստացել 22 հազար եվրո։ Ֆիշերը նաև համաձայնել է Ադրբեջանի ներկայացուցչի հետ, որ ԵԽ-ում գործելու է այդ երկրի «ղեկավարության և շահերի ներքո»։

Կաշառվել են նաև ընտրությունների գնահատականները

Եվրոպական կայունության նախաձեռնությունը պարզել է, որ Լինթները պատվիրակություն է կազմել 2013 թվականին Ադրբեջանի նախագահական ընտրությունները դիտարկելու համար։ Պատվիրակության անդամները դրական են գնահատել ընտրությունները այն դեպքում, երբ անկախ դիտորդներն ու այլ կազմակերպություններ արձանագրել են բազմաթիվ կեղծիքներ։ Ընդ որում, ակնհայտ կեղծիքներով ընտրությունների մասին դրական կարծիք են գրել պատվիրակության բոլոր անդամները: Երկու շաբաթ անց Լինթներն Ադրբեջանից ստացել է 61 հազար եվրո։

Իրեն տրված գումարի մի մասը քաղաքական գործիչն իր համար պահել է որպես պարգև, իսկ մնացածը բաժանել է ԵԽԽՎ մյուս անդամներին, պնդում են դատախազները։

Ադրբեջանից տրամադրվող գումարների դիմաց Վեհաժողովի պատվիրակներից պահանջվել է դրական արտահայտվել Ադրբեջանում անցկացված ընտրությունների մասին ԶԼՄ-ներում և դեմ լինել երկրի քաղբանտարկյալների ազատ արձակմանը, նշել, որ այդ մարդիկ ամենևին էլ քաղբանտարկյալներ չեն:

Դատախազներից մեկի խոսքով, Լինթների միջոցով մոտ 500 հազար եվրո է փոխանցվել ԵԽԽՎ բելգիացի և ադրբեջանցի անդամների ասոցիացիաներին։ Լրատվամիջոցները սրա վերաբերյալ հետաքննություն են անցկացրել դեռ 2017 թվականին:

Լինթները հաստատել է , որ Դաշնային քրեական ոստիկանության գրասենյակի աշխատակիցները խուզարկել են Բավարիայում գտնվող իր բնակարանը։ Նա կտրուկ հերքել է կաշառակերության ու կոռուպցիայի մեղադրանքները. «Սա անհեթեթություն է»,- ասել է նախկին պատգամավորը։

Ըստ դատախազների՝ Շտրենցն իր հերթին ստացել է առնվազն 22 հազար եվրո և ԵԽԽՎ-ում աչքի է ընկել իր ադրբեջանամետ պահվածքով։

Եվրախորհրդի անկախ փորձագետները կոռուպցիոն գործունեություն են հայտնաբերել 2018 թվականին պատգամավորների շրջանում և իրենց զեկույցում նշել Լինթների և Շտրենցի անունները։ Զեկույցում Լինթներին նշվում է որպես Ադրբեջանի «առանցքային լոբբիստ»:

Հետաքննության ընթացքում, որը տևել է ավելի քան չորս տարի, խուզարկություններ են իրականացվել 20 վայրերում, այդ թվում՝ Բունդեսթագի անդամների գրասենյակներում։

ՔԴՄ նախկին պատգամավորներ Աքսել Ֆիշերը և Էդուարդ Լինթները Բունդեսթագի անդամներ են եղել համապատասխանաբար 33 և 23 տարի։ Ֆիշերը պատգամավոր չէ 2009 թվականից, Լինթները՝ 2021 թվականից։ Մյուս կասկածյալը՝ քաղաքական գործիչ Կարին Շտրենցը, մահացել է 2021 թվականին։

Նախկինում նմանատիպ մեղադրանքներ էին առաջադրվել մեկ այլ պատգամավորի՝ Մարկ Հաուպտմանի նկատմամբ ևս, սակայն Թյուրինգիայում նրա կատմամբ հետաքննությունը կասեցվել էր։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6005 դիտում

Մեր որևէ ստրատեգիական ենթակառուցվածք սահմանազատման արդյունքում չի կարող մնալ ուրիշին․ Նիկոլ Փաշինյան

Բաքվում գտնվող մեր քաղաքացիներին հոգեներգործուն միջոցներով ՀՀ-ի դեմ են օգտագործելու․ վարչապետ

Ես կողմ եմ, որ Երևանն ունենա տրանսպորտ ոչ միայն այսօր, այլև 5 տարի հետո, 10 տարի հետո, 15 տարի հետո․ վարչապետ

Էլեկտրոնային ստորագրության ստացման համար նախատեսված վճարները կչեղարկվեն․ Նիկոլ Փաշինյան

Մեզ թվացել է, թե քարտեզի որ կետին նայենք, կարող ենք ասել, սա մեր հայրենիքն է․ Նիկոլ Փաշինյան

Հայտնի ուժերը փորձում են մեզ ներքաշել լեզվակռվի մեջ, ավանդաբար դա օգտագործվել է տարածաշրջանը պայթեցնելու համար

Մենք արտահերթ ընտրություններ չենք պլանավորում իրականացնել․ Նիկոլ Փաշինյան

Միացյալ Նահանգներից ռազմական ինքնաթիռներով անօրինական ներգաղթյալները վտարվում են երկրից

Ուկրաինան հակամարտության արդյունքում կկորցնի իր տարածքի մեկ երրորդը. Ֆիցո

Կանադացիների հարկերը զգալիորեն կնվազեցվեն, եթե Կանադան դառնա ԱՄՆ 51-րդ նահանգը. Թրամփ

Ինչու է Ռուսաստանը հրաժարվել «մտրակային» մոտեցումից Հայաստանի նկատմամբ. ինչ են «հասկացել» Մոսկվայում

Ազատանի գիշերային ակումբում ՌԴ քաղաքացի Աննան մոխրամանով հարվածել է 29-ամյա կնոջ քթին. վերջինս հիվանդանոցում է

Ժամանակավորապես կդադարեցվի Հաղթանակ կամրջի երթևեկությունը

Հետախուզական տվյալներ ունենք, որ արգելված հոգեներգործուն միջոցներով ցուցմունքներ են կորզելու. վարչապետ

TikTok-ը Ռուսաստանում խնդիրներով է աշխատում

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին

Տրանսպորտային ինչ մատչելի փաթեթներ է առաջարկել ChatGPT-ին՝ Արսեն Թորոսյանի հարցերին ի պատասխան

90-ականներին մարդիկ Հայաստանից ամենաշատը հեռացել են պատերազմի պատճառով. վարչապետ. տեսանյութ

ԲՏԱՆ անունից կեղծ տեղեկատվություն է տարածվում. ինչ է զգուշացնում նախարարությունը

Հութիները սպառնացել են ԱՄՆ-ին արգելել նավերի անցումը Բաբ էլ-Մանդեբի նեղուցով

Իրանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարը հրավիրվել է Ադրբեջանի ԱԳՆ

Ֆուտզալի ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել Ալբանիայի հետ հանդիպումներին

Գյումրիում Արմեն Տիգրանյանի տուն-թանգարան ունենալու անհրաժեշտություն կա. Քնարիկ Հարությունյան

ՀԱՄԱՍ-ը Կարմիր Խաչին է փոխանցել իսրայելցի չորս պատանդի. տեսանյութ

Հայտնի է՝ երբ եթեր կհեռարձակվի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը. տեսանյութ

Մեկնարկել է բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլը

Մեքենաներ են բախվել. «Օպել աստրա»-ն գլխիվայր շրջվել է, «Հոնդա»-ն ընկել է ջրահեռացման առվակը

ՀՀ-ում վարակների ակտիվ շրջան է. 3 շաբաթում 9000 հոգի դիմել է պոլիկլինիկա, հոսպիտալացված երեխաների տոկոսը մեծ է

Արթուր Հովհաննիսյանը քաղաքացիների ընդունելություն կիրականացնի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով. ինչ եղանակ սպասել առաջիկա օրերին

Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ է քննարկվել

Օրինակ Գյումրիում ուժեղ է, բայց այսօր բարբառները թուլանում են, մեկ ընդհանուր խոսույթ է ձևավորվում. վարչապետ

Բախվել են Հայաստանում հայտնի բանկերից մեկի կառավարչի «Toyota Land Cruiser»-ն ու «Mitsubishi Pajero»-ն

Հայաստանը խոպա՞ն է, որ ինչ ուզեք անեք ու հաշիվ չտաք. Չախոյանը՝ բարեփոխումների դեմ բոյկոտողներին

ԵՄ աջակցությամբ Հայաստանում փախստականների կարիքների հասցեագրմանն ուղղված նոր ծրագրեր կիրականացվեն

Հայրենիքի և պետության շուրջ մտածումներն են, որ ինձ բերել են հայրենիքը պետությունն է բանաձևին. վարչապետ

Սլովակիայում հակակառավարական ցույցեր են. փողոց է դուրս եկել շուրջ 60 հազար մարդ

Էրազմուս+ ծրագրերին Հայաստանի մասնակցությունը բնականոն շարունակվում է. ԿԳՄՍՆ պարզաբանումը

ՀՀ-ից երբեք ավելի մեծ արտագաղթ չի եղել, քան հենց այսօր այդ արտագաղթը կա սփյուռքից. վարչապետ. տեսանյութ