Երևան
12 °C
Հայկական ժողովրդական հեքիաթի հիման վրա նկարահանված հայտնի մուլտֆիլմ կա՝ «Ոսկե պայտ», որի հերոսը ագահ, անկուշտ մարդ է, եւ մի պատառ հաց բաշխելով կախարդ ծերուկին՝ հացի դիմաց գերբնական կարողությամբ է օժտվում՝ ինչի որ ձեռք է տալիս, միանգամից ոսկի է դառնում՝ տան կենցաղային իրերից մինչեւ սեղանի սպասք ու համադամ կերակուրներ։ Երբ ագահ, անկշտում մարդը գլխի է ընկնում, թե ինչ փորձանք է գլխին բերել իր ագահությամբ, ձեռքերը տանում է դեպի գլուխն, ու ամեն ինչ ոսկի դարձնող իր ձեռքերի հպումից ինքն էլ է ոսկեկուռ դառնում եւ արձանանալով՝ տապալվում։
Այս մուլտֆիլմի սցենարն է, հավանաբար, ոմանց մտապատկերում հայտնվում ամեն անգամ, երբ ծանուցվում ենք նախկին իշխանության ներկայացուցիչ այս կամ այն պաշտոնյայի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթների եւ Հակակոռուպցիոն դատարան ներկայացված հայցերի բովանդակության մասին, թե՝ այսինչ պաշտոնյայից դատախազությունը պահանջում է բռնագանձել այսքան անշարժ գույք, այսքան փոխադրամիջոց եւ ընդհուպ միլիոն դոլարով ու միլիարդ դրամով հաշվվող դրամական միջոցներ:
Այս մուլտֆիլմի հերոսի պես, փաստորեն, նախկին իշխանության անկուշտ ներկայացուցիչները, որոնք կոռուպցիայի դեմ ՀՀ իշխանության մղած պայքարը հեգնում ու կասկածի տակ են դնում, չեն բավարարվել 1, 10, նույնիսկ 50 պարկ ոսկով, ու պետական մասսայական թալանի ու չարաշահումների շրջանակներում դիզել են ու դիզել, հավանաբար՝ հայրենասիրական վեհ ու ազնիվ մղումներից դրդված։ Դժվար թե նրանց «ոսկե արձանների» տապալմանը ականատես լինեինք, եթե տեղի չունենար 2018-ի «Թավշյա» հեղափոխությունը։
Դատախազությունն ու իրավապահ մարմիններն էլ, նկատենք, հայտնվել են հիշյալ մուլտֆիլմի հերոսի կարգավիճակում, սակայն հակառակ իմաստով՝ նախկին իշխանության օրոք բարձր ու պատասխանատու պաշտոններ զբաղեցրած որ չինովնիկի «կյանքն ու ստեղծագործական գործունեությունը» որ ուսումնասիրում են, նրանց կառավարած որ ոլորտին որ դիպչում են, միանգամից կոռուպցիայի են բախվում, ապօրինի դիզած գույքի ու կարողության։
Փաստ է, որ Հակակոռուպցիոն դատարանի առաջ այսօր կանգնած են ՀՀ նախագահներից երկուսն իրենց ընտանիքի անդամներով, նախագահներից մեկի դեպքում՝ նաեւ փեսան ու փեսայի ծնողները, նախկին վարչապետը, նրա խնամին, նախկին վարչապետներից մեկի նախկին քաղաքապետ որդին, ՊԵԿ նախկին նախագահը, պաշտպանության նախկին նախարարներ, նախկին քաղաքապետներ, մարզպետներ, գյուղապետներ ու միջին օղակի տարբեր չինովնիկներ, չմոռանանք նաեւ իշխանամերձ օլիգարխիայի կարկառուն ներկայացուցիչներին։ Նախկին նախագահներից մեկը, որի օրոք կոռուպցիայի բոլոր տեսակների դեմ «անողոք պայքարն» իրականացվում էր աչքաչափով ու մոտավորապես, «ինչքան ուզես, էդքան խփեմ»-ի տրամաբանությամբ, օրերս իրեն առաջադրված քրեական գործով դատական նիստից առաջ անդրադարձել է կոռուպցիայի թեմային՝ անելով սենսացիոն հայտարարություն։
«Եկել են, ասում են՝ ժողովրդավարություն, ժողովրդավարություն, ժողովրդավարություն։ Եթե գլխավորը ժողովրդավարությունն ա, կոռուպցիայի դեմ պայքարն ա, եթե, ըստ իրենց, իրենք տենց ինտենսիվ, հետեւողականորեն պայքարում են, ապա արդյունքը տեսնում ենք։ Տեսնում ենք Արցախի կորուստ, Հայաստանի տարածքային կորուստներ, խոսքի ազատության սահմանափակումներ, քաղբանտարկյալներ եւ այլն։ Իսկ եթե դուք, ձեր կարծիքով, ուզում եք ինձ ինչ-որ բանի դեմ տալ, այո, ժողովրդավարությունը շատ պարագաներում խանգարում ա երկրի անվտանգությանը։ Ես չեմ վախենում դրա մասին խսել, այսինքն՝ դրանք հակադրության մեջ են մտնում։ Էդ չի նշանակում, որ ժողովրդավար երկիրը ավելի քիչ անվտանգ ա, քան ոչ ժողովրդավարական երկրները։ էդ նշանակում ա, որ մեր երկիրը ժողովրդավարության էն ճանապարհը, որ պետք է անցնել մեկ ժամում, փորձում ա անցնել 5 րոպեում, դրա համար գլորվում ա, պրոբլեմներ են առաջանում»,- ասել էր նա:
Սարգսյանի մտքի այս արգասիքը կարելի էր զավեշտ համարել ու մի կուշտ ծիծաղել, սակայն այն, ինչ ասել է նախկին նախագահը, «լացելու բան» է։ Իսկ լացելու է, քանի որ եթե իր պաշտոնավարման 10 տարիների ընթացքում Սերժ Սարգսյանն ու նրա ենթակաները «դանդաղ շտապելու» փոխարեն գոնե միջին տեմպերով գործեին, ապա երկիրը երկիր կլիներ, ոչ թե՝ ֆուտլյար, պետությունը ինքնիշխան կլիներ, ոչ թե ռազմավարական դաշնակցի «ֆորպոստի» կարգավիճակում, ժողովրդավարական ինստիտուտները կգործեին՝ գոնե ժողովրդին «յոլա տանելու» մակարդակով, կոռուպցիա կոչվող երեւույթն էլ դրա դեմ պայքարողները այն չէին շփոթի «պոզով-պոչով» անդուր կենդանու հետ, այլ կպատկերացնեին կոնկրետ դիմագծեր ունեցող մարդկանց կերպարանքով ու կշտապեին նրանց բռնելու, թեկուզ դանդաղ շտապելով, 5 րոպեանոց ճանապարհը մեկ ժամում անցնելով։
Լացելու է, քանի որ ստացվել է այնպես, որ Սերժ Սարգսյանն իր կառավարման օրոք չի կարողացել ո՛չ ժողովրդավարական ինստիտուտները կայացնել, ո՛չ էլ այդ ուղղությամբ բարձիթողի վիճակը կոմպենսացնել՝ երկրի պաշտպանական իմունիտետն ամրապնդելով, մինչեւ ատամները ժամանակակից զենքերով, «5-րդ սերնդի» պատերազմին պատրաստվելով։ Այստեղ է, որ «Իսկանդերն» ու «կանսերվի բանկեքը», իրոք, հակադրության մեջ են մտնում։ Անգամ՝ ժողովրդավարական գործընթացները խորտակելու, կոռուպցիայի դեմ պայքարը ձախողելու գնով նախկին ռեժիմը ո՛չ ՀՀ-ի եւ ո՛չ էլ ԼՂ-ի անվտանգությունը երաշխավորել չի կարողացել։ Արդ, հիմա եկել, դատարանի բակում կանգնել, լրագրողների ու տեսախցիկների առաջ ու մեր բոլորի «տոնը փչացնում է», որ ի՞նչ անի։
Հիշողության թարմացում
Սարգսյանի հիշողությունը, թերեւս, արժի թարմացնել՝ իր օրոք՝ 2014-ին կազմված ու իր սեղանին դրված մի «սպռավըչկայի» հղում անելով։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հիշեցնենք, 2019-ին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում ներկայացրեց գաղտնի այդ զեկույցը, որը, նրա բնորոշմամբ, հանգեցնում է այն եզրակացության, որ նախկին կառավարման համակարգը հիմնված է եղել կոռուպցիայի վրա։
«Ու երբ կոռուպցիան հանում ես, պարզվում է՝ տակը կառավարման համակարգ չկա։
Այս զեկույցը տալիս է ամբողջական պատկերացում այն մասին, թե ինչ վիճակում է եղել կամ հիմա ինչ վիճակում է Հայաստանը, որովհետեւ այն պրոբլեմները, որոնց մասին այստեղ գրված է, մեկ տարվա ընթացքում հնարավոր չէր շտկել։ Շատ կարեւոր է արձանագրել, թե ինչ իրավիճակում ենք մենք ժառանգել Հայաստանը։ Եզրակացությունն այն է, որ մեր երկիրը գտնվում է ինստիտուցիոնալ կաթվածահար վիճակում, պետական ինստիտուտները կաթվածահար են, եւ մեր պետությունը ձախողված է։ Ներկայիս կառավարությունը, ըստ էության, պետք է զրոյից ստեղծի ինստիտուտներ, որոնք կլուծեն պետության առջեւ կանգնած խնդիրները»,- նշել էր Փաշինյանը։
Ի դեպ, Սերժ Սարգսյանն ինքն էլ կհիշի, թե 6 տարի առաջ ԱԺ-ին ուղղված իր ուղերձում հաջողության ինչպիսի բանաձեւ դրեց շրջանառության մեջ։
«Ազնվություն գումարած պրոֆեսիոնալիզմ հանած կոռուպցիա». սա է ցանկալի հաջողության բանաձեւը: Կոռուպցիան դիլետանտների համար է գրավիչ, պրոֆեսիոնալների համար այն տհաճ է, վանող եւ պարզապես անշահավետ»:
Այս բանաձեւի հանրահռչակումից ամիսներ անց՝ արդեն դեկտեմբերի այս օրերին՝ տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովի ժամանակ, վարչապետության պատրաստվող նախագահն արդեն բացեիբաց էր ահազանգում պետական համակարգում, մասնավորապես համայնքային կառավարման մակարդակում առկա «բարդակ»-ի մասին։
«Գաղտնիք չէ (փաստորեն, ինքը տեղյակ է եղել -խմբ․), որ շատ համայնքապետներ չարաշահում են իրենց պաշտոնը եւ այն օգտագործում անհասկանալի եւ անընդունելի եկամուտներ ունենալու համար՝ սկսած նրանից, ո՛ր տարբեր խորամանկություններով, տարբեր ձեւերով օտարում են համայնքներին պատկանող հողերը, ո՛ր անազնիվ վերաբերմունք են ցուցաբերում համայնքային բյուջեների նկատմամբ, եւ չմանրամասնեմ, որովհետեւ ինձ համար շատ տհաճ է այս խոսակցությունը: Մի բան եմ ուղղակի ուզում ասել. շատ ներողամիտ ենք եղել համայնքապետների նկատմամբ: ․․․Մենք պատրաստ ենք, անկեղծ եմ ասում, պատրաստ ենք մեր աչքի լույսի պես ձեզ վերաբերվել, ․․․․բայց մենք պատրաստ չենք տեսնելու, թե ձեզնից ոմանք ինչպես են մեր բնակչության փողերը տանում իրենց տուն: Ամո՛թ է»,- ազդարարել էր ժողովրդավարության փոխարեն ամենաթողությունը զարգացած, պատժելու փոխարեն ներողամտություն ցուցաբերած, կոռուպցիայի դեմ պայքարում «անդունդը գլորված» նախկին նախագահը:
Հ․Մանուկյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԿցորդիչով բեռնատարը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել. Իրանի քաղաքացի վարորդը հիվանդանոցում է
ՏԿԵ նախարարությունում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի պատվիրակության հետ քննարկվել են իրականացվող աշխատանքները
Հնարավոր է էլեկտրոնային կառավարման համակարգերից օգտվելու որոշակի սահմանափակում լինի. ՊԵԿ-ը պարզաբանել է՝ ինչու
Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է. ի՞նչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
Ի դեմս Վարդանիկի՝ ռոբասերժական ծայրագավառականների նպատակը նույնն է՝ զոհաբերել ՀՀ ինքնիշխանությունը. Չախոյան
Մենք հույս ունենք, որ Հայաստանի խաղաղության օրակարգը, ի վերջո, կսկսի նաև շոշափելի պտուղներ տալ. Միրզոյան
ՀՀ նախագահը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ խաղաղության հաստատման ուղին շարունակելու հարցում
Դատապարտյալը ծնողից պահանջել է երեխաների նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ անել և տեսաձայնագրել
Այն հարգանքը, որ ունի ոստիկանությունը, պետք է ամենօրյա աշխատանքով ավելացնենք՝ հատիկ-հատիկ, գրամ-գրամ. վարչապետ
Կրակոցներ «Գանձակ» հացատան մոտ. կասկածյալը դեպքի վայրից դիմել է փախուստի
Ասում են՝ Ղարաբաղը ՀՀ կառավարությունը լուծարեց․ ո՞ւմ հիշողությունն է այդքան կարճ․ նախարար
Վրաստանի նախագահը կայցելի Հայաստան. օրը հայտնի է
Օդի ջերմաստիճանը կբարձրանա. անձրևները կշարունակվեն, մի քանի մարզում ձյուն կտեղա
Բրյուսելում քննարկվել են խաղաղության հասնելու ՀՀ կառավարության կողմից իրականացվող հստակ քայլերը
Ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 16-ին
Իմ մոտիվացիան հավատքն է Աստծո և կատարածս աշխատանքի նկատմամբ. Մալխաս Ամոյան
Զրահապատ մեքենայով, միութենական պետությանը կողմ, ընտանիքի հետ խռով. Վարդան Ղուկասյանը կրկին քաղաքապետ է
Թրամփը հայտարարել է «ինքնաարտաքսման» ծրագրի մասին. ներգաղթյալներին կտրամադրվի ավիատոմս և գումար
Գրիգորյանն ու Էռնեկյանը խոսել են «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ»-ի ներդրումային ծրագրերի իրականացումից
Մինսկի խմբի գոյությունը կարգավորված hակամարտnւթյան դեպքում կարող է անգամ հակառակ ազդեցություն ունենալ. նախարար
Այդ ծրագրերը ջանք են պահանջում, հետևողականություն. դա մեր օրակարգն ու աշխատանքն է. վարչապետ
Հավանաբար ես կլինեմ զրահապատ մեքենայով. Վարդան Ղուկասյանը ծառայողական ավտոմեքենայից կհրաժարվի
IDBank-ը միացել է BACEE-ին․ Բուդապեշտում անդամակցության պայմանագիր է կնքվել
Սպասելի էր, որ ամաչելու եք ներկա լինել ձեր ջանքերով գլուխ բերված կրկեսին. Հարությունյանը՝ Մարտուն Գրիգորյանին
Նոր Սահմանադրության մեջ չպետք է հղում լինի Անկախության հռչակագրին, բայց որոշողը ժողովուրդն է. Փաշինյան
Վոլոդյա Գրիգորյանը ստանձնեց Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնը
Ucom-ը ներկայացնում է UPlay-ը՝ տալով ժամանցի նոր դարաշրջանի մեկնարկը
Վարդան Ղուկասյանը չի բացառում 2026-ին վարչապետի թեկնածու առաջադրվելու հնարավորությունը
ԱՄՆ պետքարտուղարությունը չեղարկել է 139 օտարերկրյա ծրագրի ֆինանսավորում, այդ թվում՝ Հայաստանում
Տարածաշրջանի ողջ ներուժը կբացահայտվի Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո. Կավելաշվիլի
Կողմ եմ միութենական պետությանը՝ Բելառուսի սկզբունքով. Ղուկասյան
Բայց շատ անորակ ցիրկ է, Ֆրունզը կասեր՝ էքսպրեսիա չկա, հըլը լավ ճվա. Սաֆարյանը՝ Ղուկասյանի ընտրության մասին
Պարեկային ծառայություն անցնելու համար սահմանված տարիքային շեմը կհանվի. ՆԳ նախարար
Ղուկասյանը քաղաքապետ դարձավ Մարտուն Գրիգորյանի, Թևանյան Անդրանիկի, նաև էն կլոունի շնորհիվ. Ղազարյան
Միրզոյանն ու Սլովենիայի փոխվարչապետը քննարկել են տարածաշրջանային ու միջազգային թեմաներ
Թող Սերժ Սարգսյանը գնա և տեսնի, թե ինչ էր ինքն ասում 2018 թվականին. Նիկոլ Փաշինյան
Քվեարկությանը մասնակցողները կրելու են իրենց ընտանիքների և Գյումրու ապագայի պատասխանատվությունը. Հարությունյան
Մենք այս փուլում առաջարկում ենք երկաթուղային կապը բացել, մասնավորապես, Հորադիզ-Երասխ գծի վրա. վարչապետ
Վերջին երեք տարում ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումները եռապատկվել են․ ՆԳ նախարար
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT