Երևան
12 °C
«Մեր պետությունն այժմ գտնվում է պատմական այնպիսի կրախի առջեւ, որին անհրաժեշտ է միայն համազգային նոր զարթոնք, վերածնունդ, ռեւանշ: Այլապես բախտորոշ գեոպոլիտիկ քամիները խորտակման են տանելու հայկական պետականության նավակը (Սերժ Սարգսյանի թողած ինքնավստահ զարգացող երկրից վերածվել ենք բախտի քմահաճույքով ալեկոծ ճոճվող ու այս ու այնկողմ բախվող նավակի)»։
Չեք հավատա, բայց այս մեջբերման հեղինակը ՀՀԿ-ական է, նախկին փոխնախարար եւ պատգամավոր Արտակ Զաքարյանը։ Տպավորություն է ստացվում, որ Զաքարյանը ֆեյսբուքյան գրառման ժանրում սխալմամբ հանրայնացրել է Ձմեռ պապիկին գրած նամակը, որտեղ ցանկացած երեխա, ինչ տարիքում էլ լինի, ինչպես գիտենք, կիսվում է իր ֆանտաստիկ երազանքներով:
Երբ ՀՀԿ-ն է խոսում զարթոնքի, ռեւանշի մասին, դա ոչ այլ ինչ է, քան ֆանտաստիկ, եթե կուզեք՝ երկնագույն երազանք։ Զաքարյանի գրառմանն անդրադառնալու պատճառը, սակայն, ոչ այնքան դրա առաջին, որքան երկրորդ նախադասությունն է. արդյո՞ք նախկին պաշտոնյան սթափ է մտածել այն շարադրելիս, թե՞ ցանկալին իրականության տեղ դնելու հերթական նոպայի մեջ է եղել։
Փաստորեն, Սերժ Սարգսյանը հերիք չէ մեզ թողել էր զարգացող, հետն էլ, պարզվում է, «ինքնավստահ զարգացող» երկիր, այն կարգի ինքնավստահ, որ Սինգապուր դառնալուց «5 րոպե» պակաս էինք։ Մինչդեռ․․․․ եղավ 2018-ի հեղափոխությունը, ու ՀՀ «անշնորհակալ» քաղաքացիները, փաստորեն, չցանկացան լինել զարգացող երկրի քաղաքացիներ ու ինքնավստահ մերժեցին դրա «գլխավոր ճարտարապետին»։
2016 թ․Ապրիլյան պատերազմից հետո Պուտինի ուղարկած, Սերժ Սարգսյանի նշանակած վարչապետ Կարեն Կարապետյանն էր, չէ՞, որ իր տեխնոկրատների Կառավարության միջոցով փորձում էր Սերժ Սարգսյանի «պահած-շահած», մեզ թողած երկիրը տանել Սինգապուրի ճանապարհով, մասնավորապես Սյունիքի մարզն էլ դարձնել Իսրայել՝ միաժամանակ Կառավարության անդամներին սովորեցնելով «տարրական էթիկա», ասենք՝ «թարգել» «պրիմիտիվ գողությամբ» զբաղվելը։
Այդ՝ ինքնավստահ զարգացող պետության ղեկավարը, նշենք, այսօր դատարանի առաջ է կանգնած դիզվառելիքի «պրիմիտիվ գողության» գործով, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով էլ պատասխանողի կարգավիճակ ունի։ Արդեն առիթ ունեցել ենք հիշեցնելու, որ նրանից բացի՝ «ինքնավստահ զարգացող» պետության պատասխանատու պաշտոններ զբաղեցրած այլ անձինք էլ նույն՝ Հակակոռուպցիոն դատարանի՝ վարույթ ընդունած գործերով պատասխանողներ են, այդ թվում՝ Կարեն Կարապետյանին նախորդած Հովիկ Աբրահամյանը, որը քառօրյա պատերազմից հետո, ի դեպ, փարիսեցիաբար հայտարարում էր «գոտիները ձգելու», պետական միջոցները խնայողաբար ծախսելու մասին։
Ի դեպ, Կառավարության վերջին նիստի ժամանակ հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ, «Սերժի Վաչո» մականունով հայտնի, միլիարդատեր Վաչագան Ղազարյանից բռնագանձված «Եռաբլուր» պանթեոնին հարակից երեք հողատարածքները ամրացվել են Պետգույքի կոմիտեին։
Այ, եթե հիշյալ անձինք հալալ քրտինքով վաստակած լինեին իրենց ունեցվածքը, ոչ թե՝ պետական միջոցների թալանի ու յուրացման, Սերժ Սարգսյանը մեզ ժառանգած կլիներ ոչ թե զարգացող, այլ փթթած, ծաղկած, բարգավաճած, Սինգապուրին «ծալած, տակը դրած պետություն», որի բանակն այն աստիճան արդիականացված կլիներ, այնքան զինված ու ամրակայված, որ Ադրբեջանը ռիսկ չէր անի մտածել գոնե մի անօդաչու թռչող ճանճ գնել՝ ԼՂ հարցը պատերազմով լուծելու համար։
Ըստ Զաքարյանի, փաստորեն, ՀՀ-ն այժմ վերածվել է «բախտի քմահաճույքով ալեկոծ ճոճվող ու այս ու այնկողմ բախվող նավակի» (ինչպիսի՜ շքեղ համեմատություն)։ Նախկին պատգամավորը ակնհայտորեն «օպերաները» խառնել է, քանի որ հե՛նց այս ու այնկողմ բախվող նավակ հիշեցնող պետություն է մեզ թողել նրա քաղաքական պատրոնը՝ Սերժ Սարգսյանը։
«Բախտ» ասելով՝ Սերժ Սարգսյանի օրոք հասկանում էին ՀՀ ռազմավարական դաշնակցին, որի քմահաճույքով էլ Հայաստանը կառավարվում էր ներսից ու դրսից, տակից ու վրայից, այն աստիճան, որ ՀՀ-ն, օրինակ, մի գիշերում Մաքսային միությանը միանալու որոշում էր կայացնում, թեեւ մի քանի տարի ինքնավստահ բանակցել էր Եվրոպական միության հետ Ասոցացման եւ Ազատ առեւտրի համաձայնագրերի ստորագրման շուրջ։
Արտակ Զաքարյանին թերեւս պետք է բարեկամաբար հորդորել Սերժ Սարգսյանի թողած պետության վերաբերյալ կեղծ տեղեկանք ներկայացնելու փոխարեն հարցում անել Կառավարություն եւ ստանալ 2017-ին արված (իշխանությունների ֆինանսավորմամբ) մի վերլուծություն, ըստ որի՝ կրիտիկական ենթակառուցվածքների զարգացման տեսակարար կշռով Հայաստանը, պայմանական միավորներով, 10-1 հաշվով զիջել է Ադրբեջանին։ Ընդ որում՝ այս հաշվարկի մեջ ներառված չեն էլեկտրաէներգետիկ համակարգը, տրանսպորտը եւ սպառազինությունը, եւ եթե ներառվեին, հարաբերակցությունը կլիներ 20:1:
Այդ վերլուծության մասին, ի դեպ, 2021-ին Ազգային ժողովում՝ Կառավարության ծրագրի 2020թ. կատարողականի զեկույցի քննարկման ժամանակ, խոսեց նաեւ Նիկոլ Փաշինյանը՝ արձանագրելով՝ Սերժ Սարգսյանի թողած՝ Հայաստանի Հանրապետությունում ռազմարդյունաբերական համակարգն սկսեց ձեւավորվել միայն 2016 թվականի ապրիլից՝ Ադրբեջանից 11 տարի ուշացումով, իսկ բարձր տեխնոլոգիաների ոլորտը, ի տարբերություն Ադրբեջանի, ՀՀ-ում նախարարական մակարդակով 2017 թվականին դեռեւս ձեւավորված չէր: Մինչդեռ Ադրբեջանում 13 տարի առաջ այդ ոլորտում նախարարություն էր ձեւավորված, եւ 2017 թվականին արդեն Ադրբեջանն ուներ երկրի ուղեծրում 3 արբանյակ, որոնցից մեկը, որը գնել էր, հետախուզական։
«Այո՛, Ադրբեջանը հետախուզական արբանյակ էր գնում, իսկ Հայաստանի իշխանությունները գնում էին հողամասեր հունական կղզիներում, եվրոպաներում, այնտեղ, որտեղ հնարավոր էր»,- հայտարարել էր Փաշինյանը:
(Ի դեպ, «խորտակվող» Հայաստանի առաջին արբանյակը «ArmSat-1»-ը տիեզերք արձակվեց 2022 թվականի մայիսի 25-ին, արբանյակի ուղարկած տվյալները Հայաստանում կօգտագործվեն սահմանները հսկելու, արտակարգ իրավիճակները կանխարգելելու եւ կառավարելու, շրջակա միջավայրը պահպանելու նպատակով)։
Հարց Զաքարյանին՝ սա «հաստատուն զարգացո՞ղ», թե՞ «պատմական կրախի առաջ» կանգնած պետության նկարագիր է։
Հ․ Մանուկյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում«Խաղաղության խաչմերուկ»-ը կբերի տնտեսական փոխգործակցության, դա էլ կնպաստի թշնամանքի էջը թերթելուն. Խալաթյան
Իրանում ավտոբուսի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել
Փոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը
Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել
Գերմանիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել
Սպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին
Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին
Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ
Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ
Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին
Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր
Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է
Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը
Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու
Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր
Հնարավոր չէ կառուցել առանց քանդելու․ ՀՀ վարչապետ
2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը
Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողությունն էր․ վարչապետը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված
Ինչ մեքենաներ է գնել ՆԳ նախարարությունը. կառույցից պարզաբանել են
Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց․ Մեհրաբյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
Ցերեկվա տևողությունը կավելանա․ Սուրենյանը գրառում է արել
Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում
Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել․ ՀՀ վարչապետ
Հոբելյանական երեկո. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Բեռնատարի հետ բախումից հետո «BMW»-ն բռնկվել է. կա տուժած
«Հայկական ժամանակ»-ի լրագրողները ՆԳ նախարարության կողմից արժանացել են մրցանակի, պատվոգրի և շնորհակալագրի
Տոն օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում հերթապահություն է գործելու
Ախուրյանում տոնական տրամադրություն է. վառվել են գլխավոր տոնածառի լույսերը
Վայոց ձորի մարզում գորշ արջերը զբոսանքի են դուրս եկել. տեսանյութ
Գրիգորյան-Օվերչուկ համանախագահությամբ միջկառավարական հանձնաժողովի նիստ է կայացել. արձանագրություն է ստորագրվել
ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից
«Խաղաղության խաչմերուկը»՝ տարածաշրջանային խնդիրների արդար և իրագործելի լուծում. հունական պարբերականի հոդվածը
Շմոլ գազի թունավորումով բժշկական կենտրոն է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ. նրանց թվում անչափահասներ կան
Արժանիորեն նվաճեցիք աշխարհի չեմպիոնի սպասված կոչումը. ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչում՝ Վարազդատ Լալայանին
Եվրահանձնաժողովն առաջարկել է Վրաստանի պաշտոնյաների համար դադարեցնել առանց մուտքի արտոնագրերի ռեժիմը. նախագիծ
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT