ՀՅԴ-ական գործիչների մազերը սպիտակում են. այս հարցում ևս «մեղավորը» Նիկոլ Փաշինյանն է

10/01/2024 schedule23:00

Երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Արթուր Խաչատրյանը փորձեց եւս մեկով ավելացնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին վերագրվող մեղքերը՝ վերջինիս մեղավոր համարելով իր՝ Խաչատրյանի մազերի սպիտակման (թե՞ սպիտակեցման) համար։

Փաստորեն, Նիկոլ Փաշինյանը (ըստ ընդդիմադիր գործիչների «արշինի»)  նյութափոխանակության որոշակի պրոցեսներ է խթանում իրենց օրգանիզմում, ինչի հետեւանքով վերջիններիս մազածածկույթը սկսում է ճերմակել։

Հուլիսի 17-ին իր՝ 52-ամյակը բոլորող, 1992-ից արդեն 133-ամյա կուսակցության անդամ, առնետի տարում, խեցգետնի համաստեղության տակ ծնված Արթուր Խաչատրյանը, ինչպես պարզվեց, Նիկոլ Փաշինյանի ելույթների եւ հարցազրույցների «ֆանատն» է եւ դրանք, մասնավորապես՝ ԼՂ-ին վերաբերող, լսելու հետեւանքով է, որ պարոն պատգամավորի մազերը սպիտակել են։

«Այսինքն՝ դուք տենց լսում եք՝ ինքն ինչ ասում է», հաղորդավար Պետրոս Ղազարյանի դիտարկմանը՝ Խաչատրյանն արձագանքեց․ «Այո, ցավոք սրտի, եւ էս մազերս, որ սպիտակել են, իր ա ելույթները եւ հարցազրույցները (նաեւ ձեզ հետ) լսելուց ա»։ «Շատ լավ»։ «Դե․․․․լավ չի էդքան, բայց․․․»,- խոսքին ցինիզմ հաղորդելով՝ գանգատվեց Խաչատրյանը։

Անկեղծորեն անհանգստություն է առաջացնում Խաչատրյանի եւ բոլոր ՀՅԴ-ական գործիչների մազերի սպիտակումը, սակայն հիմնավոր կասկածներ կան, որ նրանց մազերի գույնի հետ տեղի ունեցած պրոցեսը սթրեսի պատճառով է։ Միայն թե այդ սթրեսը պատերազմի, ԼՂ կորստի եւ հատկապես ԼՂ բանակցային պրոցեսը «Նիկոլ Փաշինյանի կողմից տապալելու» հետեւանքով ի հայտ եկած սթրես չէ։

Ենթադրում ենք՝ այդ սթրեսն ի հայտ է եկել կեղծված ընտրությունների միջոցով իշխանությունը ուզուրպացրած նախկին ռեժիմի կոալիցա կազմելու հնարավորությունից, կառավարական պորտֆելներից զրկվելու եւ փափագելի իշխանափոխությանը այդպես էլ չհասնելու հետեւանքով։ ԼՂ-ն ու բանակցություններն այստեղ բնավ կապ չունեն, քանի որ, եթե կապ ունենային, ապա Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի օրոք բանակցային սեղանին դրված կարգավորման տարբերակներին ծանոթանալուց եւ ԼՂ բանակցային գործընթացում ՀՀ դիվանագիտության մեծագույն ձեռքբերումը ջախջախելուց՝ ԼՂ-ին, որպես լիիրավ անդամ բանակցային սեղանից դուրս թողնելուց հետո ՀՅԴ-ական բոլոր գործիչները, անկախ տարիքից ու դիրքից, պետք է «դարդից» մեկ գիշերվա մեջ ալեզարդ ծերունիներ դառնային։

ՀՅԴ-ն էր, չէ՞, որ կտրուկ «դեմ կըլլար» «Մադրիդյան սկզբունքներ»-ին՝ (այս սկզբունքները հրապարակվել են 2006 թ. հունիսի 22-ին, իսկ 2007 թ. նոյեմբերի 29-ին Մադրիդում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի շրջանակներում ՀՀ-ի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներին պաշտոնապես հանձնվեց կարգավորման հիմնարար սկզբունքների տեքստը) դրանք որակելով «արցախակործան», «անարդար գործարք»։  

«Արցախյան հիմնահարցի վերջնական կարգավորման ուղին խաղաղ բանակցային գործընթացն է, որտեղ, սակայն, պետք է փոխվի խեղված ձեւաչափը, եւ ԼՂՀ-ն հանդես գա իբրեւ լիիրավ կողմ։ Բանակցային գործընթացում հիմք պետք է ընդունել Արցախի ժողովրդի՝ արդեն իսկ կայացած ինքնորոշման փաստը եւ առաջնորդվել 1991թ. անկախության եւ 2006թ. ԼՂՀ Սահմանադրության ընդունման հանրաքվեների արդյունքներով»,- մասնավորապես ասված էր 2009-ին ՀՅԴ Գերագույն մարմնի հայտարարության եւ ՀՀ-ում ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Ֆրանսիայի դեսպաններին ուղղված նամակի մեջ։

Հայտարարության հեղինակները, ի դեպ, ակնկալում էին, որ «ՀՀ նախագահը չի ստորագրի երկու հանրաքվեների միջոցով Արցախի ժողովրդի՝ արդեն իսկ արտահայտած կամքն անտեսող որեւէ փաստաթուղթ եւ անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի ԼՂՀ-ն բանակցությունների մեջ իբրեւ լիիրավ կողմ վերադարձնելու ուղղությամբ», «դատապարտելի, անթույլատրելի եւ իրավական ուժից զուրկ» էին համարում միջազգային որեւէ փաստաթղթի ընդունումը՝ առանց հակամարտության հիմնական կողմի՝ ԼՂՀ իշխանության անմիջական մասնակցության։

«Միջազգային հանրության հովանու ներքո ՀՀ, ԼՂՀ եւ Ադրբեջանի միջեւ ստորագրված ուժի կիրառումը բացառող փաստաթուղթը միայն կարող է ապահովել խաղաղ բանակցային գործընթացի անշրջելիությունը։ Մեզ համար Արցախը Հայաստան է եւ մնալու է այդպիսին»,- ասվում էր հայտարարության մեջ։

2016-ի ապրիլյան պատերազմից հետո էլ Խաչատրյանի գործընկեր Արմեն Ռուստամյանը վերահաստատեց ՀՅԴ-ի «դեմ ըլլալը» «Մադրիդյան սկզբունքներ»-ին՝ ազդարարելով․ ««Մադրիդյան սկզբունքների» հարցում Դաշնակցության դիրքորոշումը նույնն է։ Երկու հիմնական սկզբունք գոյություն ունի. «տարածքներ խաղաղության դիմաց», որը մենք մերժել ենք դեռ Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ, որովհետեւ խաղաղությունը պարգեւ չէ, որ մեկը մյուսին տա: Մյուս տարբերակը՝ «տարածքներ կարգավիճակի դիմաց», սա էլ Ադրբեջանի թեթեւ ձեռքով գլխիվայր շուռ են տվել, որ՝ սկզբից տարածքներ, հետո՝ կարգավիճակ: Այս սկզբունքը ճիշտ հակառակն է ենթադրում. սկզբից՝ կարգավիճակ, հետո նոր՝ տարածքներ: Այ, եթե վերադառնան այդ տրամաբանությանը, խոսեն կարգավիճակի մասին, խոսեն ինքնորոշման իրավունքի իրացման անհրաժեշտության մասին, բանակցությունները, կարծում եմ, կդառնան ավելի արդյունավետ»։ 

Երեկ Հ1-ի եթերում, սակայն, Արթուր Խաչատրյանը, ուրանալով ՀՅԴ-ի՝ նախքան այդ հայտնած դիրքորոշումը, թութակեց հայտնի ֆրազը՝ «Փաշինյանը վիժեցրեց բանակցային գործընթացը»․ «2018 թվականի նոյեմբերին խմբագիրների հետ հանդիպման ժամանակ ի՞նչ էր ասում ինքը, ասում էր՝ էս հետաձգված հանրաքվեի գաղափարը դուրս չի գալի։ Այսինքն՝ վիժեցրեց 2006 թվականից սեղանի վրա գտնված փաստաթուղթը։ Ասեց՝ ես չեմ կարող բանակցել Ղարաբաղի անունից, այսինքն՝ փորձեց փոխել բանակցությունների ֆորմատը ․․․եւ բանակցությունների ձախողումը բերեց պատերազմի»։ Յա, իրո՞ք,- նման դեպքում կասեր «դասականը», իսկ հայտնի ֆիլմի հերոսը կազդարարեր․ «Боже, какой типаж! Браво, браво! Замечательно. Поразительно. Гениально! Слушайте, я не узнаю́ вас в гриме! Кто Вы такой?»։

Պատասխանենք Խաչատրյանի փոխարեն՝ «Մադրիդյան սկզբունքների» «երդվյալ ջատագով»։

Խաչատրյանի ճամարտակությունների շարքը այսքանով չսահմանափակվեց, նա նշեց նաեւ, որ խաղաղության պայմանագիրը պետք է կնքվեր ոչ թե ՀՀ-ի եւ Ադրբեջանի, այլ Ադրբեջանի եւ Արցախի միջեւ՝ մոռանալով մի կարեւոր նյուանսի մասին՝ իր քաղաքական պատրոնները դեռ 98-ին բարեհաջող կերպով ոչնչացրել էին ԼՂ սուբյեկտայնությունը՝ որպես խաղաղության ենթադրյալ պայմանագրի պոտենցիալ կողմ։

Ահա այսպիսի «սթրեսաշատ» ուղի է անցել ՀՅԴ-ն նախկին իշխանության օրոք, սակայն կարողացել է իր մեջ ուժ գտնել եւ հաղթահարել այն՝ հանուն մի քանի պորտֆելի, կոալիցիոն սկզբունքով մեկ ու մեջ կիսելով իշխանությունը մի ուժի հետ, որի կողմից ԼՂ հարցով վարվող բանակցային գործընթացի տրամաբանությանը, փիլիսոփայությանը, եթե կուզեք՝ «ոգուն եւ տառին» (արտաքուստ) «նյետ» էր ասում։    

Հ․Գ․ Վերադառնալով Խաչատրյանի սպիտակած մազերի պատճառների որոնմանը՝ նկատենք՝ նա 2018-ին տեղի ունեցած «ժողովրդային, ոչ բռնի շարժման» (բնորոշումը ՀՅԴ-ինն է) արդյունքում է, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած Կառավարությունում ունեցավ կարիերայի աննախադեպ վերելք՝ նշանակվելով մի ամբողջ հանրապետության Գյուղատնտեսության նախարար, ապա ստիպված եղավ լքել բարձր պաշտոնը։ Երեկ Հ1-ի եթերում, նկատենք, Խաչատրյանը փորձում էր ուրանալ նաեւ իր կարիերայի այդ փուլը:

Նախքան հեղափոխությունը, հիշեցնենք, ՀՅԴ-ական գործիչը Շիրակի մարզպետն էր՝ 2017-2018 թթ․, իսկ դրանից առաջ էլ՝ 2016-2017թթ․, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի տեղակալը։ Թերեւս շատերը կհամաձայնեն, որ պաշտոնանկությունը կարող է իր կնիքը թողնել ոչ սթրեսակայուն մարդկանց արտաքին տեսքի եւ մասնավորապես մազերի գույնի վրա։

Հեղինե Մանուկյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
13651 դիտում

«Խաղաղության խաչմերուկ»-ը կբերի տնտեսական փոխգործակցության, դա էլ կնպաստի թշնամանքի էջը թերթելուն. Խալաթյան

Իրանում ավտոբուսի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել

Փոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը

Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել

Գերմանիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել

Սպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին

Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին

Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ

Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ

Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին

Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր

Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է

Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը

Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու

Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին

ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր

Հնարավոր չէ կառուցել առանց քանդելու․ ՀՀ վարչապետ

2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը

Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողությունն էր․ վարչապետը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված

Ինչ մեքենաներ է գնել ՆԳ նախարարությունը. կառույցից պարզաբանել են

Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց․ Մեհրաբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Ցերեկվա տևողությունը կավելանա․ Սուրենյանը գրառում է արել

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել․ ՀՀ վարչապետ

Հոբելյանական երեկո. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Բեռնատարի հետ բախումից հետո «BMW»-ն բռնկվել է. կա տուժած

«Հայկական ժամանակ»-ի լրագրողները ՆԳ նախարարության կողմից արժանացել են մրցանակի, պատվոգրի և շնորհակալագրի

Տոն օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում հերթապահություն է գործելու

Ախուրյանում տոնական տրամադրություն է. վառվել են գլխավոր տոնածառի լույսերը

Վայոց ձորի մարզում գորշ արջերը զբոսանքի են դուրս եկել. տեսանյութ

Գրիգորյան-Օվերչուկ համանախագահությամբ միջկառավարական հանձնաժողովի նիստ է կայացել. արձանագրություն է ստորագրվել

ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից

«Խաղաղության խաչմերուկը»՝ տարածաշրջանային խնդիրների արդար և իրագործելի լուծում. հունական պարբերականի հոդվածը

Շմոլ գազի թունավորումով բժշկական կենտրոն է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ. նրանց թվում անչափահասներ կան

Արժանիորեն նվաճեցիք աշխարհի չեմպիոնի սպասված կոչումը. ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչում՝ Վարազդատ Լալայանին

Եվրահանձնաժողովն առաջարկել է Վրաստանի պաշտոնյաների համար դադարեցնել առանց մուտքի արտոնագրերի ռեժիմը. նախագիծ