Նորածինը մահացել է

06/09/2011 schedule13:07

Դեպքի կապակցությամբ ոստիկանության Վայոց ձորի մարզի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր, եւ նորածնի մահվան ստույգ պատճառները հայտնի կդառնան դատաբժշկական փորձաքննության եզրակացությունից հետո: Առայժմ միայն, «Մուրացան» հիվանդանոցի նորածնային վերակենդանացման բաժանմունքի վարիչ Հրանտ Կալենտերյանը մեզ հետ զրույցում նշեց. «Սուր ասֆիքսիայի պատճառով է երեխան ընդունվել մեզ մոտ: Դա սուր զարգացող թթվածնային քաղցն է օրգանիզմում, որի հետեւանքով զարգացել է ուղեղի այտուց եւ նման ծանր վիճակ` օրգանիզմի ընդհանուր բազմաօրգան անբավարարություն: Երեխայի կյանքը հաջողվեց պահպանել 15 օր, սակայն, ցավոք սրտի, թթվածնային քաղցի հիմնական բարդությունները, որոնք բերում են բոլոր օրգան համակարգերի աշխատանքի խաթարման, մեզ չհաջողվեց վերացնել»: Բժշկի խոսքով, թթվածնային քաղցի պատճառ կարող էր լինել այն, որ պորտալարը երեք անգամ փաթաթված է եղել  երեխայի վզին: «Դա` ըստ բժշկական փաստաթղթերի եւ ըստ Վայքի` ծնունդն ընդունող բուժանձնակազմի հայտնած տվյալների: Ամեն դեպքում կլինիկան, իհարկե, 100 տոկոսով նման է ծանր ասֆիքսիայի կլինիկայի»,- ասաց բժիշկը:

Նշենք, որ ծննդկանի հարազատները մի շարք մեղադրանքներ էին հնչեցնում Վայքի հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքի վարիչ Մետաքսյա Հովհաննիսյանի հասցեին, պնդում, որ ծննդաբերության ընթացքում նա սեղմել է երեխայի գլուխը, ինչի հետեւանքով նորածինը գլխուղեղի արյան զեղում է ստացել: Հարազատները փոխանցել էին նաեւ, որ Երեւանի բժիշկները երեխայի խնդրով դիմել են անգլիացի իրենց գործընկերներին: 

«Այնտեղից պատասխանը գալիս է, որ ուժեղ հարվածից ուղեղի վրա արյուն է զեղված: Հնարավոր չէ այդ երեխային ոչ առաջ բերել, ոչ հետ: Այդպես ինչքան պիտի ապրի»,- պատմել էր հարազատներից Ծովինար Խաչատրյանը: Անդրադառնալով արյան զեղմանը վերաբերող հարցին` «Մուրացանի» նորածնային վերակենդանացման բաժանմունքի վարիչը պատասխանեց. «Տեսանելի ոչ մի հարված չկար: Հիպոքսիայի հետեւանքով կամ ծննդաբերության ընթացքում արյունազեղում կարող է զարգանալ, բայց մեր կատարած հետազոտումները չեն վկայում արյունազեղման մասին, որովհետեւ սոնոգրաֆիկ հետազոտությունը սահմանափակ հնարավորություն ունի, ամբողջ ուղեղը չի կարող վերցնել իր դիտարկման տակ: Չի բացառվում արյունազեղում, բայց մենք չենք հաստատել: Դա կարելի էր հաստատել կոմպյուտերային տոմոգրաֆիայով, բայց երեխայի վիճակը այնքան ծանր էր, որ հնարավոր չէր տանել, նման հետազոտություն անցկացնել»,- նկատեց բժիշկ Կալենտերյանը: Սոնոգրաֆիկ հետազոտությունների եզրակացության մասին անգլիացի գործընկերներին դիմել է «Մարգարյան» ծննդատան բժիշկ Պավել Մազմանյանը: Երեկ մեզ հետ զրույցում նա ասաց, որ անգլիացիներից պատասխան դեռ չի ստացվել:

Իսկ ահա ՀՀ առողջապահության նախարարությունը  չի շտապում  եզրակացություններ ու գնահատականներ ներկայացնել, չնայած համապատասխան հանձնաժողով նախարարի հանձնարարությամբ ստեղծվել էր օգոստոսի 31-ին: Չի շտապում, որովհետեւ նախ դեռեւս չի հանգել վերջնական եզրակացության, հետո էլ  «ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի պահանջներին համապատասխան` առողջապահության նախարարությունը իրավասու է նախնական քննության տվյալները հրապարակել միայն գործի վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ»: «Բոլոր դեպքերում նախարարությունը նույնպես զուգահեռաբար մասնագիտական վարույթ անում է, եւ այդ գործընթացի մասնակից է»,- ասաց ԱՆ մոր եւ մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը: Նա նկատեց, որ գլխուղեղի արյան զեղումը, եթե դա եղած լինի, իհարկե, կարող էր երեխայի մահվան պատճառ դառնալ, բայց նաեւ ծննդկանի հարազատների` այդ մասին հայտարարությունները  իրականությունից հեռու համարեց: «Երեխայի գլուխը դուրս է եկել, բժիշկը կամ բուժքույրը ձեռքով պահել են, որ դուրս չգա եւ գլխի մեջ արյունազեղո՞ւմ է առաջացել: Իրենց նկարագրածով դա է»,- ասաց վարչության պետը: Վերջինս անդրադարձավ ծննդկանի հարազատների մեկ այլ հայտարարությանը, թե ծննդաբերական բաժանմունքի վարիչ Մետաքսյա Հովհաննիսյանը արդեն ծննդաբերող կնոջը միայն մի քանի ժամ հետո է այցելել` պահանջելով ծննդաբերության պրոցեսը ձգձգել այնքան, քանի դեռ ինքն իր բուրդը չի չփխել: «Բայց ծննդաբերական գործընթացը դադարեցնել կամ դանդաղեցնել հնարավոր չէ: Արագացնել հնարավոր է, խթանել հնարավոր է: Ընդ որում, երբ հորը հարցրիք, որ լավ, բժշկի գալուց հետո երեխան ե՞րբ ծնվեց, նա պատասխանեց` ժամուկես հետո: Աբսուրդ է, անհնար բան է,- ընդգծեց Կարինե Սարիբեկյանը եւ հավելեց:- Ուզում եմ ասել` պատկերացումները ժողովրդական են, մեկնաբանություններն էլ ոչ պրոֆեսիոնալ»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1990 դիտում

Պտտահողմը Շիրակի մարզի Հառիճ գյուղից. տեսանյութ

ԱՊՀ անդամ պետությունների զբոսաշրջության հարցերով խորհրդի նիստ է տեղի ունեցել

Կայացավ հերթական հանդիպումս երիտասարդների հետ. Ալեն Սիմոնյան

Խաղաղության հասնելու ժամանակն է, համաձայնագրի ստորագրումը կարևոր է ԱՄՆ-ի համար. Թրամփն Ալիևին նամակ է գրել

Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել

Կանարյան կղզիներում միգրանտներին տեղափոխող նավ է խորտակվել. կան զոհեր

Ուրախ էի մասնակցել միջոցառմանը Սարդարապատում, որը ընդգծեց ուժեղ հայկական պետականության կարևորությունը. Գալագեր

Պաշտպանության փոխնախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է «IDET» 18-րդ միջազգային ցուցահանդեսին

«Հավատարիմ ստրուկները». ընդդիմությունը Ռուսաստանի «ոտքերն» է ընկել. տեսանյութ

Հանրապետության տոնի առթիվ ՆԳՆ մի շարք ծառայողներ պարգևատրվել են պետական բարձր պարգևներով

Բախվել են «Մերսեդես»-ն ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց

Հայտնի են ռուս-ուկրաինական բանակցությունների նոր փուլի օրն ու վայրը. Լավրովը հայտարարություն է արել

Ջրի կուտակման ավազանի մոտակայքում քաղաքացին ձորն է ընկել

Մոսկվան պատրաստ է խաղաղության, բայց ոչ ցանկացած գնով. Պուտինը պայմաններ է առաջադրել

Կոտայքում մեքենաներ են բախվել․ կա 7 վիրավոր, բոլորը երեխաներ են

Ժողովրդին կոչով դիմող Քոչարյանին հիշեցրեք, որ կապ չունի հայ ազգի հետ, ինքն է իրեն տարանջատել հայերից. Չախոյան

Ինչ անի վարչապետը՝ ոտքով դուռ բացի՞, ծեծի՞. Քոչարյանը չի պատկերացնում լինել ղեկավար ու մարդ չսպանել. տեսանյութ

Պտտահողմն ու կարկուտը Արթիկում ավերածությունների պատճառ են դարձել. լուսանկարներ, տեսանյութեր

Մահացել է փորձառու օդաչու Մերուժան Ծատուրյանը

Մերձմոսկվայում այրվում է «Արմենիա Մարկետ»-ը. տեսանյութ

Նախագահի նստավայրում Հանրապետության տոնի առիթով պարգևատրման հանդիսավոր արարողություն է տեղի ունեցել. տեսանյութ

Առաջին հանրապետության օրը հայ ժողովրդի ազատության ու ինքնիշխանության կամքի խորհրդանիշն է. Ավինյան

Ձագարը տեսեք. կարկուտ և տորնադո Նահապետավանում. Գագիկ Սուրենյանը նոր տեսանյութեր է հրապարակել

Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկը հայերենով շնորհավորել է Առաջին հանրապետության տոնը. տեսանյութ

«Նիվա»-ից հնչած հայհոյանքի պարզաբանումը վերածվել է ծեծկռտուքի և ավարտվել դանակահարությամբ

Ստամբուլը կարող է դիտարկվել որպես ՌԴ-Ուկրաինա բանակցությունների հաջորդ փուլի հնարավոր վայր. Պեսկով

10 հազար դոլար կաշառք՝ մեղադրյալին վաղեմության հիմքով ազատելու համար. հայտնի է Արտուշ Գաբրիելյանի մեղադրանքը

Տորնադո Արթիկում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Մարինա Ծատուրյանն արժանացել է Երախտագիտության մեդալի

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել մայիսի 28-ին

Լեհաստանի Սեյմի պատվիրակությունը կժամանի Հայաստան

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Հանրապետության տոնի առթիվ Ապարանի համայնքապետարանի կողմից կազմակերպված միջոցառմանը

«Գարդման, Շիրվան, Նախիջևան»-ը վերահաստատում է հայ փախստականների իրավունքների վերականգնման պայքարը. Գաբրիելյան

Միջնակարգ կրթության ավարտին սովորողը պետք է քաղաքացու դիրքից արժևորի Հայաստանը. ԿԳՄՍ նախարար

Սահմանազատմամբ մենք ամրապնդում ենք մեր ինքնիշխանությունը. Մհեր Գրիգորյան

7 տարում շուրջ 210,7 մլրդ դրամի գույք և դրամական միջոց է վերադարձվել Հայաստանին․ Սիմոնյան

Կեցցե՛ ազատ, ինքնիշխան և ժողովրդավարական Հայաստանը. Օլիվիե Դըկոտինյի

ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրվել է Արտակ Զեյնալյանի թեկնածությունը

Թզբեհ նվիրել եմ բարեկամ երկրի նախագահներից մեկին, նման ավանդույթ կա. Ալեն Սիմոնյան

ՆԳ նախարարն ու ոստիկանության պետը հարգանքի տուրք են մատուցել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակին