Երևան
12 °C
«Հանրային ձայն» կուսակցության կառավարման խորհուրդը հայտարարություն է տարածել «Դոգ» մականվամբ հայտնի Վարդան Ղուկասյանին կուսակցության շարքերից հեռացնելու և վերջինիս կողմից հավաք կազմակերպելու առնչությամբ:
Խորհուրդը նաև հայտնել է, որ դադարեցված են ոչ միայն «Դոգ»-ի, այլև Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության ղեկավարի լիազորությունները, կասեցված են վերջինիս որոշումները:
Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.
«Ինչպես նախորդ հայտարարությամբ հայտնել էինք, 09.01.2024թ «Հանրային Ձայն» կուսակցության կառավարման խորհրդի որոշմամբ, հիմք ընդունելով կանոնադրության 3.8.5 կետը, այն է (կուսակցության անդամի անդամությունը դադարում է այլ երկրի քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում), դադարեցված է համարել Վարդան Յուրիկի Ղուկասյանի կուսակցության անդամությունը։
Այսօր լիազոր մարմինը գրանցել է 09.01.2024թ «Հանրային ձայն» կուսակցության խորհրդի որոշումները, ըստ որի՝ դրանք մտել են օրինական ուժի մեջ։
Այդ որոշումներով «Հանրային ձայն» կուսակցությունը ունի հետևյալ կազմը՝
Կառավարման խորհուրդ՝ 18 հոգի
Կառավարման Խորհրդի ղեկավար՝ Արտակ Գավրուշայի Գալստյան
Խորհրդի որոշումներից հետո բլոգեր Վարդան Ղուկասյանը եթերով, իսկ այնուհետ սոցիալական կայքերով հայտարարություն է տարածել «Հանրային ձայն» կուսակցության կառավարման խորհրդի անունից, որ իբր վերջիններս 19 հունվարի 2024թ ժամը 18։00 -ին հրավիրել են կուսակցության համագումար և հրավիրել է մարդկանց հավաքի։
«Հանրային ձայն» կուսակցության կառավարման խորհուրդը արդեն իսկ հանդես է եկել հերքող հայտարարությամբ, սակայն ունենք մտավախություն, որ որոշակի չիրազեկված մարդիկ կարող են այնուամենայնիվ հայտնվել շփոթության մեջ և գնան հավաքի։
Այս առումով հայտարարում ենք, որ «Հանրային ձայն» կուսակցության կառավարման խորհուրդը համագումար չի հրավիրել, կազմակերպված հավաքի հետ առնչություն չունի, հավանական սադրանքների, հակօրինական, ահաբեկչական գործողությունների համար պատասխանատվություն կրել չի կարող, քանի որ չի հանդիսանում տվյալ հավաքի կազմակերպիչ։
Ինչպես նաև հաղորդում ենք ներկայացրել ՀՀ իրավապահներին այն մասին, որ «Հանրային ձայն» կուսակցության կառավարման խորհրդի անունը օգտագործելով, այն էլ այն անձի կողմից, ով այլևս առնչություն չունի կուսակցության հետ, նման հավաք կազմակերպելը իր մեջ առերևույթ պարունակում է ինքնիրավչության հանցակազմ և քրեորեն պատժելի է, և անհրաժեշտ է ձեռք առնել համապատասխան միջոցներ ապօրինի հավաք կազմակերպող բլոգերի ՀՀ ում գտնվող աջակիցներին բացահայտելու և հավաքի եկած քաղաքացիների անվտանգությունը և հասարակական կարգը ապահովելու նպատակով։
Իրավապահներին նաև հայտնել ենք, որ խորհրդի նախագահի որոշմամբ դադարեցվել է մինչ այդ «Հանրային Ձայն» կուսակցության Երևանի ավագանու ֆրակցիայի ղեկավար Վահան Ավագյանին տրված լիազորագիրը, չեղյալ են հայտարարվել վերջինիս կողմից կայացված բոլոր որոշումները, որոնք չեն ստացել կառավարման խորհրդի հավանությունը։ Հայտնել ենք նաև, որ կուսակցության կնիքը 09. 01.2024թ ժամը 12։00 ից գտնվում է խորհրդի ղեկավարի նոր պաշտոնակատարի մոտ և նոր կնիք պատվիրելու այլ անձանց ցանկացած փորձ հակաօրինական է, քրեորեն պատժելի, իսկ դրանով կամ նախկինով կնքված և խորհրդի կողմից չհաստատված ցանկացած փաստաթուղթ հակաօրինական և ուժ չունեցող»:
Հիշեցնենք՝ հունվարի 11-ի առավոտյան «Հանրային ձայն» կուսակցության կառավարման խորհուրդը հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ կուսակցության խորհրդի անդամ Վարդան Ղուկասյանը ՌԴ քաղաքացիություն ունի, և այդ հիմքով դադարեցված է համարվում նրա անդամությունը կուսակցությանը։
«Հանրային ձայն» կուսակցության հիմնադիր, խորհրդի անդամ Վարդան Ղուկասյանն էլ, որը հանրության շրջանում առավել հայտնի է «Դոգ» մականվամբ, ուղիղ եթերում հայտարարել էր, որ եթե ինքը կուսակցությունում չլինի, այն կդադարի գոյություն ունենալ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հիմա պատեհ չէ, ժամանակը չէ. Ռուբինյանը՝ ԱԺ աշխատակազմում փոփոխություններ անելու մասին
Ես Թուրքիայում համալսարան չեմ գնացել, թուրքական դիպլոմ չունեմ, չկա մարդ, որ ինձ այնտեղ դաս է տվել. Ռուբինյան
Բարձր ենք գնահատում դժվարին իրավիճակում Իրանի նկատմամբ ՀՀ կառավարության դիրքորոշումը, աջակցությունը. Փեզեշքիան
ԱԺ նախագահ ընտրվելու դեպքում ակնհայտորեն չեմ շարունակի Թուրքիայի հետ բանակցությունների ՀՀ ներկայացուցիչը լինել
Պետք է հորդորեն էս աննորմալին դնել մանդատն ու չգալ ԱԺ. Ռուբինյանը՝ զինվորներին մահ մաղթող Ղազարյանի մասին
Նոր շունչ Կասկադին՝ մայրաքաղաքի մշակութային սրտին. «Ռենշին»-ը և GTB-ն՝ հանուն Կասկադի և Երևանի ապագայի
Մոլդովայի վարչապետը հայտարարել է հրաժարականի մասին
Ձերբակալվել է երկու անձ․ հայտնաբերվել է մարիխուանայի 30 փաթեթ
ՀՀ վարչապետը հանդիպում է ունեցել Իրանի նախագահի հետ. լուսանկարներ
Ընդունվել են օրենսդրական փոփոխություններ՝ առցանց խաղային գործունեության և ֆինանսական հաշիվների վերաբերյալ
Դատախազական համակարգի գործառույթը գնալով պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովը
Հուլիսի 6-ից քաղաքացիները կարող են դիմել վարելու իրավունքի վերականգնման համար․ ՆԳ նախարար
Արմեն Աշոտյանի կալանքը երկարաձգվել է
Հո ճիժ չե՞նք, ես եկել, 7 տարի սռոկ եմ էթում, ամեն ինչ խառն ա. սաղին կասեմ՝ 80 ա էս ամիս. նոր ձայնագրություններ
Քրեական աստիճանակարգության կարգավիճակ ունեցող եզդի Ջնդին ստանձնել է մեծ պարտքի ստացումը. նախաքննության ավարտ
Թեհրանում ՀՀ վարչապետին դիմավորել է Իրանի փոխնախագահը. լուսանկարներ
ՀՀ վարչապետը ժամանել է Իրան
Նյու Յորքում Առաջին տիկնանց և պարոնների գլոբալ ակադեմիայի դասընթացն ավարտվել է. մասնակցում էր Աննա Հակոբյանը
Այսօր սպասվում է ամենաշոգ օրը. հուլիսի 4-ից ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կնվազի 5-7 աստիճանով
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Իրան
Երվանդ Բոզոյանի բնակարանում խուզարկություն է ընթանում
Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքով ձերբակալված Ջավադյանը, Մալոյանը կալանավորվել են
Գագիկ Բեգլարյանը կմնա կալանավորված
Հանրային լողափերում մեկնարկել է ուժեղացված ծառայությունը․ տեսանյութ
Քաղաքային որոշ բնակավայրերում 5-6 տարեկան երեխաների նախադպրոցական ծառայությունները կպատվիրակվեն նաև մասնավորին
2027-ի հունվարի 1-ից կատարողականի գնահատման վրա հիմնված համակարգը ՏԻՄ-երում պետք է աշխատի. Նիկոլ Փաշինյան
Արթուր Հովհաննիսյանը շնորհավորել է, սա մեր ներկուսակցական ընտրությունն է, որևէ մեկը որևէ մեկից չի նեղանում
Գիտենք՝ Կարապետյանն ինչպես է հարստացել. նման հիմարները նման մեթոդներով այլևս չեն կարող հարստանալ
ՔՊԿ վարչության նիստ է կայացել. տեղի է ունեցել խմբակցության ղեկավարի ընտրություն․ տեսանյութ
Անհամբերությամբ սպասում եմ Ձեր երկրի հետ սերտ համագործակցությանը․ Եգիպտոսի նախագահը՝ Նիկոլ Փաշինյանին
Ալեն Սիմոնյանի մասով դեռ պետք է մտածենք, ես նախապես չեմ պլանավորել, որ նա չի լինելու ԱԺ նախագահ կամ պատգամավոր
Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության մասին պնդումները չեն համապատասխանում իրականությանը. հայտարարություն
Չի բացառվում, որ շենքեր գրավեն, զենք կիրառեն. ՌԴ-ն մտածում է՝ ՍԴ-ի որոշումից հետո մարդկանց հանի փողոց
Արուսյակ Մանավազյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարի թեկնածու
Վաղը մեկնելու եմ Իրան, շփումներ ղեկավարության հետ նախատեսված են․ Փաշինյան
Երկրաշարժ Հայաստանում
Ճիշտ համարեցի, որ պաշտոնավարման ժամկետի ավարտին ԱԺ նախագահը Ձեզ շնորհակալություն հայտնի․ Սիմոնյանը՝ նախագահին
Երկաթուղիները Հայաստանի սեփականությունն են, պետք է ծառայեն ՀՀ շահերին․ ՀԿԵ-ն տեղյակ է գործընթացներից․ վարչապետ
Արտյոմ և Արամ Խաչատրյանները կկալանավորվեն․ կիրառված 200 մլն դրամ գրավը կդառնա պետության եկամուտ
Վաղուց նախապատրաստվել ենք՝ մոնոպոլիաները վերացնելով. Փաշինյանը՝ ՌԴ-ից ներկրվող վառելիքից կախվածության մասին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT