Հայաստանի պետական մարմիններում աշխատանքի է անցել սփյուռքահայ 200 մասնագետ. մեկնարկում է «իԳործ» 2024-ը

22/01/2024 schedule15:28

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մեկնարկում է «իԳործ» 2024 ծրագրի հայտադիմումների ընդունումը, որը սփյուռքահայ մասնագետներին հնարավորություն է տալիս մեկ տարի ժամկետով աշխատել Հայաստանի պետական կառավարման 20-ից ավելի մարմիններում:

Ծրագրին կարող են դիմել այն սփյուռքահայ մասնագետները, ովքեր ունեն բակալավրի աստիճան և առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ կամ մագիստրոսի աստիճան (կամ համարժեք կամ ավելի բարձր) և 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ: 

2024 թվականի հայտադիմումներն ընդունվում են մինչև մարտի 4-ը՝ հայերենով, անգլերենով և ռուսերենով: Հարցազրույցների վերջնական փուլը հաջողությամբ անցած մասնագետներն այս տարվա սեպտեմբերի 1-ից աշխատանքի կանցնեն ՀՀ համապատասխան գերատեսչություններում: 

Ընտրված մասնակիցներին տրամադրվում է ավիատոմս (դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ), կեցություն նպաստ` ամսական 336.000 ՀՀ դրամ ծրագրի ընթացքում, առողջության ապահովագրություն և մեկ տարվա կացության կարգավիճակի տրամադրման վճարը:

Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի ֆինանսավորմամբ՝ 5 մասնագետներ հնարավորություն կստանան ծրագրի շրջանակներում աշխատել Շիրակի մարզում:

Մասնագետները կարող են լրացնել հայտադիմումը Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կայքում հետևյալ հղմամբ՝ http://diaspora.gov.am/hy/programs/25/fellowship:

«իԳործ» ծրագիրն իրականացվում է 5-րդ անգամ: Այն Հայաստանի Հանրապետության պատմության մեջ իրականացվող առաջին ծրագիրն է, որի շրջանակներում սփյուռքահայ մասնագետները պետական մակարդակով հրավիրվում են աշխատանքի ՀՀ կառավարությունում և այլ գերատեսչություններում:

Ծրագրի շրջանակներում արդեն իսկ սփյուռքահայ 200 մասնագետ աշխատանքի է անցել Հայաստանի պետական մարմիններում: Ծրագրի ավարտից հետո նրանց 70 տոկոսից ավելին մշտական աշխատանքի է անցել Հայաստանում, այդ թվում՝ զբաղեցնելով բարձրաստիճան պաշտոններ:

Ծրագիրը ներառվել է Միգրացիայի միջազգային կազմակերպության լավագույն փորձերի շտեմարանում, ինչպես նաև որպես օրինակելի ծրագիր ներկայացվել Եվրոպական միության ապագայի ֆորումի շրջանակներում:

Հարցերի պարագայում կարելի է կապ հաստատել ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ [email protected]  էլհասցեով:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
759 դիտում

Տեղի է ունեցել աշխարհի նորընծա չեմպիոն Վարազդատ Լալայանի պարգևատրման արարողությունը. լուսանկարներ

Վարազդատ Լալայանը դարձավ ծանրամարտի Աշխարհի չեմպիոն

Մասիսում կոտրել են վճարային տերմինալն ու գողացել դրամապահոցը

ԵԽԽՎ գերմանացի պատգամավորները տարիներ շարունակ հսկայական կաշառքներ են ստացել Բաքվից. ինչ է պահանջվել փոխարենը

ՀՀ-ում 16 տարեկանից բարձր բնակչության 25.5%-ը ծխող է, ղեկին ծխողների թիվը ևս մեծացել է. որքան է տուգանքը

Ներարկումներ են անում, ցույց տալիս մարմնի մասերը. Կադիրովը կոչ է արել փակել «այլասերող» գեղեցկության սրահները

Տան տանիքում հայտնաբերվել է 63-ամյա տղամարդու դի

Արջուտ գյուղում տրակտոր է հրդեհվել

«Վրացական երազանքի սառեցումը». ինչ ազդեցություն կարող է ունենալ հարևան երկրում տեղի ունեցողը ՀՀ-ի վրա

Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

Շոլցը կրկին դեմ է արտահայտվել գերմանական զենքով ՌԴ տարածքի խորքերին հարվածներ հասցնելուն

Տարածաշրջանի կայունության ուղին անցնում է Ադրբեջան-Հայաստան խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ. Գյուլեր

Ներմուծողից՝ արտադրող ու արտահանող. հաջողված բիզնեսի օրինակ պետական աջակցությամբ. տեսանյութ

Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ին անդամակցության կասեցումը մեծ սխալ է․ Բորդյուժա

Որոնք են 2025 թվականի գույներն ու տարին խորհրդանշող կենդանին․ ինչ սովորույթներ են եղել հնում Ամանորին

Լյուքսեմբուրգում վնասվածք ստանալուց հետո Փելոսին վիրահատության է ենթարկվել

Նեթանյահուն և Թրամփը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում

Բորդյուժան բացատրել է, թե ինչու Ուկրաինան երբեք չի հրավիրվել ՀԱՊԿ

Երևանում ու մարզերում սպասվում են ձյան տեղումներ, քամու ուժգնացում. ցրտելու է ևս մի քանի աստիճանով

Կառուցիր կամ գնիր քո նոր տունը Արագածոտնի մարզում. պետությունը սատար է կանգնում. տեսանյութ

Դեսպան Հովակիմյանը ներկա է գտնվել Չեռնոգորիայի նախագահի և տիկնոջ կողմից տրված նախատոնական ընթրիքին

Խոշոր հրդեհ Երևանի հյուրանոցներից մեկում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ

Կբացվեն Ազգային ժողովի այգու դռները

Վերին Լարսը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Աբովյանում մի խումբ երիտասարդների վիճաբանության հետևանքով 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

Հրդեհ՝ Սարահարթ գյուղում

Այս տարի Հայաստանում գրանցվել է կապույտ հազի 100-ից ավել դեպք

Շրջանառության մեջ է դրվել Գոհար Գասպարյանի ծննդյան 100-ամյակին նվիրված նամականիշ

Թբիլիսիի քաղաքապետը չեղարկել է գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությունը. ցույցերը չեն հանդարտվում

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է

Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրի ռեստորանում 12 մարդու դի է հայտնաբերվել

Ծանրամարտի ԱԱ․ հարթակ դուրս կգա Հայաստանի վերջին ներկայացուցիչը

Փակ և դժվարանցանելի հատվածներ, մերկասառույց. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ ժամը 10:00-ի դրությամբ

Մեկնարկում ենք նաև ընթերցանության օլիմպիադա․ Ժաննա Անդրեասյան

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վրաստանի նորընտիր նախագահին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ Քաղաքական ժողովը

Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Միխեիլ Ղավելաշվիլուն Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ

Սպիտակի ոլորաններում և Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է, Սյունիքում՝ բուք

Ես դեռ փարիզցի եմ, բայց միայն որպես երկրպագու. Մբապեն՝ ՊՍԺ-ի մասին

Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամներն այցելել են Լոռի. տեսանյութ