Յուրաքանչյուր երկրորդ կին սեռական բռնության է ենթարկվում. տաբու, որի մասին չի խոսվում

17/02/2024 schedule21:38

«Հայկական ժամանակ»-ի հետ «Կանանց աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպության ծրագրերի ղեկավար Հասմիկ Գևորգյանը խոսել է Հայաստանում կանանց նկատմամբ բռնության դեպքերի, դրանց պատճառների և բռնարարներից պաշտպանվելու միջոցների մասին:

Ովքեր են բռնարարները

Բռնություն գործող անձինք տղամարդիկ են, հիմնականում՝ ամուսինները, զուգընկերները: Կան դեպքեր, որ եղբայրն է, կամ երեխան, այս դեպքերը ավելի քիչ են, շատ հաճախ ծնողները երեխայի գործադրած բռնությունը չեն բարձրաձայնում կամ եթե բարձրաձայնում են, քայլ չեն ձեռնարկում վերջ դնելու դրան. մայրը ոստիկանությունում դիմում չի գրում: Մեծ մաս են կազմում ֆիզիկական, հոգեբանական բռնության դեպքերը, գրանցվում են նաև տնտեսական բնույթի. թույլ չեն տալիս աշխատել, գումարը վերցնում են, չեն գրանցում ամուսնությունը, ինչ ձեռք է բերվում ամուսնության ընթացքում, սկեսուրի կամ փեսայի քրոջ անունով է գրանցվում, որ ամուսնալուծության դեպքում կինը նյութական հարց բարձրաձայնելու հնարավորություն չունենա:

Յուրաքանչյուր երկրորդ կին սեռական բռնության է ենթարկվում

Սեռական բռնության մասին խոսելը տաբու է, դժվար են բացվում, խոսում: Ոստիկանությունը չի գրանցում ամուսնու կողմից սեռական բռնության դեպքերը. դժվար ապացուցելի են: Հայաստանում կինը դաստիարակվում է հայրիշխանական համակարգում, ամուսնու ցանկություններին պետք է ենթարկվել՝ անկախ նրանից՝ ուզո՞ւմ ես այդ հարաբերությունը, թե՞ ոչ: Կնոջ կամքին հակառակ լինում է սեռական ակտ, քանի որ ամուսինն է, նորմալ է համարվում:

Ինչու է կինը մնում բռնարարի կողքին

Կարող է պատճառ լինել տնտեսական կախվածությունը. ամուսնացել է, երբեք չի աշխատել, ամուսինը մեկուսացրել է շրջապատից, ընտանիքը, ընկերները չեն ընդունում կնոջը, վերջինս նախընտրում է մնալ այդ պայմաններում, երեխաները տանիք, սնունդ ունենան: Կա նաև վախի զգացողությունը, հեշտ չէ վերջ դնել հարաբերություններին, բռնարարը սպառնում է՝ կզրկի երեխաներից, կվնասի ազգականներին, հետապնդում է: Հասարակության վերաբերմունքը ևս նպաստում է, որ կինը մնա բռնարարի կողքին, նաև՝ երեխաների հնարավոր մեղադրանքները:

Լռությունը որևէ կերպ չի պաշտպանում և չի լուծում խնդիրը 

Մենք պետք է պայքարենք մեր իրավունքների համար: Համարձակվելով բարձրաձայնել ընտանեկան բռնությունը՝ ոչ միայն փրկվում ենք, այլ նաև փրկում այն կանաց, որոնք տարիներ շարունակ բռնության պատճառով տառապում են: Հասարակության կարծիքը, մեղադրանքներն ու պիտակները մեր և մեր երեխաների կյանքն ավելի լավը չեն դարձնելու:

Անպատժելիություն

Հարուցվում են գործեր, սակայն՝ մնում թղթի վրա. պատճառաբանությունը հետևյալն է՝ բացակայում են փաստերը, չկան վկաներ, լինելու դեպքում էլ՝ քույր, եղբայր, այլ հարազատ, բռնարարի դեմ ցուցմունք չեն տալիս: Դրական բանն այն է, որ այժմ բռնության ենթարկված կնոջը ներկայացվում են իր իրավունքները, ուղղորդում ապաստարան: Գործառույթը ոստիկանությունը պատշաճ կատարում է, դատական համակարգի հետ կապված լուրջ խնդիրներ կան: Դատարանների մեծ մասը չեն գիտակցում ընտանեկան բռնության խնդիրը. մեղադրանքներ կարող են հնչեցնել զոհի հասցեին և արդարացնել ծեծը: Սոցապ նախարարությունն ամեն կերպ աշխատում է, ոստիկանությունը՝ նույնպես, իսկ այլ օղակներում խնդիրներ են առաջանում:

Կանայք դիմում են աջակցման կենտրոններ

2018 թվականին Հայաստանում ընդունվեց «Ընտանեկան բռնության մասին» օրենքը, բացի դրանից՝ 2019 թվականից սկսեցին շատանալ ՀԿ-ները: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ մեկտեղ մարզերում քարտեզագրեցինք բոլոր այն ՀԿ-ները, որոնք պատրաստ էին կանանց իրավունքներով զբաղվել, յուրաքանչյուր մարզում արդեն ունենք աջակցման կենտրոն: Եղավ օրենքը, եղան աջակցման կենտրոնները, յուրաքանչյուր տարի իրականացնում ենք արշավները, վերապատրաստումներ, իրազեկվածությունը բարձրացավ:

Մեկ ամսում՝ 50 շահառու

2010 թվականին թեժ գծին կար 50 զանգ, այս տարի՝ մոտավորապես 2220 զանգ: 2010 թվականին ամբողջ տարվա կտրվածքով կար 50 շահառու, այժմ՝ մեկ ամսում: Բռնության դեպքերի ծավալի առումով պետք է այն հանգամանքն էլ հաշվի առնել, որ պատերազմական իրավիճակում գտնվող երկիր ենք, և հստակ հետազոտություններն ապացուցում են, որ այդ իրավիճակում բռնության դեպքերի թվերն աճում են՝ կապված տրավմատիկ, հետտրավմատիկ սթրեսների հետ:

Վիճակագրությունը մարզերում և Երևանում

Հաճախ շատերի մոտ տպավորություն է, որ պետք է մարզերում շատ լինեն դեպքերը, Երևանում՝ ոչ, սակայն հավասարապես են շահառուները և՛ մարզերից, և՛ Երևանից: Բարձր ցուցանիշներով աչքի են ընկնում Գեղարքունիքի, Կոտայքի, Արմավիրի, Արարատի մարզերը և Երևանը: Երևանում բարձր թվերի առկայությունը պայմանավորված է նաև նրանով, որ ծառայություններն ավելի հասանելի են: Ենթադրենք կինը պոլիկլինիկա կամ ծնողական ժողով գնալու պատրվակով կարող է գալ աջակցման կենտրոն և խորհրդակցություն ստանալ, ծանոթանալ ծառայություններին: Մեղրիից շատ դժվար է հասնել Գորիս և ստանալ աջակցություն, տրանսպորտի, հասանելիության խնդիր կա: Մինչև աջակցման կենտրոնների գործելը Վայոց ձորում ցուցանիշը զրո էր, այժմ այլ է պատկերը:

Հերմինե Կարապետյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3956 դիտում

ԱՄՆ-ը և Ռուսաստանը պայմանավորվել են ապահովել անվտանգ նավագնացությունը Սև ծովում. Սպիտակ տուն

Մարտի 24-ին վրաերթի հետևանքով մահացած տղայի հայրը 1 օր անց նույն վայրում վրաերթի է ենթարկվել

Վերահաստատվել է խաղաղության և կայունության պահպանման հրամայականը. ԱԽ քարտուղարն ընդունել է Իրանի ԱԳ նախարարին

Մեկը կազինոյում էր, մյուսը Տանզանիայում բուքմեյքերական ընկերություն էր բացում, թալանել են Գյումրին. Ալեքսանյան

Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են կրակոցներ, որոնք չեն թիրախավորում ՀՀ տարածքը. ՊՆ

Խորհրդարանական ընդդիմությունը կատաղի պայքար է սկսել խաղաղության պայմանագրի հնարավոր ստորագրման դեմ. Կոնջորյան

ԱԳՆ-ում կայացել է ԻԻՀ ԱԳ նախարարի գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը. նախաբանը Արարատ Միրզոյանն է գրել

Հայկ Մամիջանյանն ուղիղ հաստատեց, որ ՀՀ-ում քաղբանտարկյալ չկա, ոչ մի կառույց զեկույց կամ տվյալ չունի. Սիմոնյան

Իրանի հետ փոխադարձ հարաբերությունները մեծ կարևորություն ունեն Հայաստանի համար. Ալեն Սիմոնյանը՝ Արաղչիին

ԲՏԱ նախարարն ընդունել է Grid Dynamics-ի ներկայացուցիչներին. քննարկվել է նոր աշխատատեղեր ստեղծելու հարցը

Խաղաղության պայմանագրում գերիների հարցը ներառելու կարիք չկա․ Ալեն Սիմոնյան

Սիրելի գյումրեցիներ, անտարբեր չմնաք, մեր երեխեքի ապագայի համար է, մեր քաղաքը լինելու է ամենալավը. Մինասյան

ՀՀ կառավարությունը հավատարիմ է խաղաղության օրակարգի իրագործմանը. վարչապետն ընդունել է Իրանի ԱԳ նախարարին

Դեմ ենք ցանկացած ռազմական քայլով տարաձայնությունները տարածաշրջանում լուծելուն. Աբբաս Արաղչի

«Իմ քայլը» հիմնադրամը մեկնարկեց «Մշակութային ճամփորդություն Հայաստանում» պիլոտային ծրագիրը. տեսանյութ

Դեռևս չենք պատասխանել ԱՄՆ նախագահի նամակին. Արաղչին՝ միջուկային ծրագրի հարցով գործարքի մասին

Խաղաղության համաձայնագիրը ստորագրելու պատրաստակամություն պաշտոնական Բաքվից չենք լսել. ՀՀ ԱԳ նախարար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Քաղաքաշինության բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի ընթացքը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 11-15 աստիճանով. առանձին հատվածներում ուժգին քամի կլինի

Երկու երկրներին խրախուսում ենք հնարավորինս արագ ստորագրել վերջնական փաստաթուղթը. Իրանի ԱԳ նախարար

Խաղաղության խաչմերուկը մեծ հնարավորություն կստեղծի ՀՀ-ի և Իրանի հարաբերությունները զարգացնելու համար. Արաղչի

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 25-ին

Ուրախ էի ներկա լինել ՀՀ-ում ԱՄՆ առևտրի պալատի խորհրդի ընտրությանը, պատրաստ եմ աշխատել նոր թիմի հետ. դեսպան

Որդին տնից գողացել է մոր զարդերն ու մեքենայի վաճառքից ստացված գումարը, խաղադրույքներ կատարել ու պարտվել

Թուրքիայի ակցիաների ժամանակ Էրդողանին վիրավորելու համար ձերբակալվել է 41 մարդ

Էսկալացիայի բարձրացման վտանգ տարածաշրջանում կա, հուսով ենք՝ խաղաղության համաձայնագրով խաղաղություն կգա. Արաղչի

Երկար տարիներ ՀՀԿ-ն հանդուրժում էր Քոչարյանին աջակցող վարձու, կնոպկայով խոսողների հարձակումները. Մամիջանյան

Լարսը բոլոր տրանսպորտային միջոցների համար բացվել է

Հայաստանը բարձր է գնահատում երկարամյա բարեկամությունը. ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Հունաստանին

Հրապարակվել են նախորդ տարվա փետրվարի համեմատ ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշները

Գերմանիայի կառավարությունը՝ Շոլցի գլխավորությամբ, հրաժարական է տվել

Ատեստավորման գործընթացն ակնհայտ դրականորեն է ազդել ԶՈՒ մարտական պատրաստության բարձրացման վրա. ԶՈՒ ԳՇ պետ

Հարավկովկասյան տարածաշրջանը շատ կարևոր տեղ ունի Իրանի արտաքին քաղաքականության մեջ. Արաղչի

Լուկաշենկոն 7-րդ անգամ անընդմեջ պաշտոնապես ստանձնել է Բելառուսի նախագահի պաշտոնը. տեսանյութ

Ալեն Սիմոնյանը քննադատել է Անդրանիկ Քոչարյանի խոսքերը

Նոր Գեղիի տներից մեկում հայտնաբերվել է Հնդկաստանի Հանրապետության քաղաքացու մարմին

ՌԴ սահմանապահ զորքերի ավտոմեքենան Մեղրի-Նռնաձոր ճանապարհին գլորվել է ձորը. կան զոհ և վիրավոր

Ռուբեն Մխիթարյանը կեղծ ընդդիմադիր է. Աջապահյան

Մեր երկրների միջև ձևավորված հարաբերությունները վկայությունն են անսասան բարեկամության. Պապիկյանը՝ Դենդիասին

Վարկերի հետ կապված խարդախությունների ճնշող մեծամասնության դեպքում քաղաքացիներն են փոխանցել տվյալներ. Գալստյան