Երևան
12 °C
Լեռնային Ղարաբաղի լուծարման հրամանագիրը ստորագրած, ապա՝ ՀՀ գալուց հետո դրա գոյության փաստը կասկածի տակ դրած Սամվել Շահրամանյանի այցը «Եռաբլուր» զինվորական պանթեոն ուղեկցվեց հերթական սկանդալով՝ միջոցառումը լուսաբանող հայաստանյան լրատվամիջոցի օպերատորին եւ լրագրողին ուղղված հայհոյանքով։
24news.am-ը, ի դեպ, իր յութուբյան ալիքում զետեղելով տեսանյութը, այն վերնագրել էր այսպես․ «Շահրամանյանի «ախրաննիկի» լկտի պահվածքը. Եռաբլուրում հայհոյել է «24news»-ի լրագրողին եւ օպերատորին»։
ԼՂ նախագահի պաշտոնը մի քանի օրով զբաղեցնողի «ախրանիկներից» մեկին հավանաբար թվացել է, թե՝ հանուն ԼՂ-ի, հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին հարգանքի տուրք մատուցելու արարողությունը լուսաբանելը ոտնձգություն է «շեֆի» նկատմամբ եւ հետեւաբար պետք է ամեն կերպ կանխել այն՝ անպարկեշտ արտահայտություն տեղալով լուսաբանողների հասցեին։ Եվ այս ամենը՝ Շահրամանյանի լուռ համախոհությամբ՝ առանց վերջինիս կողմից իր թիկնապահին ուղղված սաստման։
Նկատենք, որ ՀՀ-ում գտնվելու մի քանի ամիսների ընթացքում Շահրամանյանի՝ հանրության մեջ դուրս գալն առանց աղմուկի չի ուղեկցվում։
Հիշեցնենք, որ ՀՀ-ում ԼՂ ներկայացուցչության դիմաց ամիսներ առաջ տեղի ունեցած բազմամարդ ակցիայի ժամանակ իր համերկրացիների հետ բացատրական աշխատանքներ տանել փորձող Շահրամանյանը, մոռանալով իր կարգավիճակի, դիրքի եւ վերջապես կրթական ցենզի մասին, ձեռքը տնկել էր արցախցիներից մեկի ուղղությամբ ու սպառնացել՝ ասելով. «Կյամ գանգդ կոտրիմ հատե տըղ»։ Ընդ որում՝ ԼՂ նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը կրկնել էր իր սպառնալիքը, իսկ նրա երկու կողմերում կանգնած «ախրանիկներից» մեկը «շեֆի» խոսքից «դուխավորվել» եւ իր հերթին էր սպառնալից տոնով հորդորել քաղաքացուն սուս մնալ։
Հընթացս նշենք, որ Շահրամանյանին 2008 թվականին շնորհվել է Սամբո ըմբշամարտի Հայաստանի Հանրապետության սպորտի վարպետի կոչում, 2020 թվականի մայիսի 29-ից էլ նա եղել է ԼՂ ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի եւ զբոսաշրջության նախարար: Դժվար է ասել՝ քաղաքացուն սպառնալիս Շահրամանյանի մեջ խոսում էր ըմբշամարտի վարպե՞տը, թե՞ ռազմահայրենասիրության ոլորտը համակարգած նախարարը։
Շահրամանյանի «հանրային հայտնության» շուրջ հերթական աղմուկը շուրջ երկու ամիս առաջ էր. մամուլը գրեց, որ Երեւանում պարեկները կանգնեցրել էին վերջինիս ավտոշարասյունը եւ ասել, որ նա իրավունք չունի այդպես երթեւեկելու։
«Պարեկն ավելորդ բան թույլ չի տվել, շատ կուլտուրական մոտեցել եւ զգուշացրել է Սամվել Շահրամանյանին, որ ավտոշարասյունով երթեւեկելու իրավունք չկա»,- պարզաբանել էր ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը՝ հավելելով. «Ավտոշարասյունով երթեւեկելու իրավունք ունեն այն պաշտոնական անձինք, որոնց, Կառավարության որոշումով, նախատեսված է ավտոշարասյուն ունենալ»:
Նշենք, որ Շահրամանյանի՝ նախագահի պաշտոնում պաշտոնավարման 9-րդ օրը Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա իրականացրեց ԼՂ-ի նկատմամբ, տեղի բնակչությունը մի քանի օրերի ընթացում բռնի տեղահանվեց, ձերբակալվեցին եւ Ադրբեջան տարվեցին ԼՂ ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչները, իսկ Շահրամանյանը եկավ Երեւան:
Ի դեպ, ԼՂ հանրային ՀԸ-ին տված հարցազրույցում դիմելով արցախահայությանը՝ Շահրամանյանը կոչ էր արել՝ «շարունակել ապրել արցախցիներին վայել կյանքով, վայել կարգապահությամբ»։
Հարգանքի արժանի կոչ է, միայն թե՝ կոչ անողը առաջինը պետք է հարգի իր իսկ կոչն ու մյուսների համար լավ օրինակ ծառայի։
Հեղինե Մանուկյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում«Խաղաղության խաչմերուկ»-ը կբերի տնտեսական փոխգործակցության, դա էլ կնպաստի թշնամանքի էջը թերթելուն. Խալաթյան
Իրանում ավտոբուսի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել
Փոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը
Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել
Գերմանիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել
Սպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին
Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին
Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ
Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ
Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին
Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր
Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է
Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը
Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու
Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր
Հնարավոր չէ կառուցել առանց քանդելու․ ՀՀ վարչապետ
2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը
Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողությունն էր․ վարչապետը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված
Ինչ մեքենաներ է գնել ՆԳ նախարարությունը. կառույցից պարզաբանել են
Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց․ Մեհրաբյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
Ցերեկվա տևողությունը կավելանա․ Սուրենյանը գրառում է արել
Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում
Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել․ ՀՀ վարչապետ
Հոբելյանական երեկո. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Բեռնատարի հետ բախումից հետո «BMW»-ն բռնկվել է. կա տուժած
«Հայկական ժամանակ»-ի լրագրողները ՆԳ նախարարության կողմից արժանացել են մրցանակի, պատվոգրի և շնորհակալագրի
Տոն օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում հերթապահություն է գործելու
Ախուրյանում տոնական տրամադրություն է. վառվել են գլխավոր տոնածառի լույսերը
Վայոց ձորի մարզում գորշ արջերը զբոսանքի են դուրս եկել. տեսանյութ
Գրիգորյան-Օվերչուկ համանախագահությամբ միջկառավարական հանձնաժողովի նիստ է կայացել. արձանագրություն է ստորագրվել
ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից
«Խաղաղության խաչմերուկը»՝ տարածաշրջանային խնդիրների արդար և իրագործելի լուծում. հունական պարբերականի հոդվածը
Շմոլ գազի թունավորումով բժշկական կենտրոն է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ. նրանց թվում անչափահասներ կան
Արժանիորեն նվաճեցիք աշխարհի չեմպիոնի սպասված կոչումը. ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչում՝ Վարազդատ Լալայանին
Եվրահանձնաժողովն առաջարկել է Վրաստանի պաշտոնյաների համար դադարեցնել առանց մուտքի արտոնագրերի ռեժիմը. նախագիծ
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT