Երևան
12 °C
Վերջին մի քանի օրերին հանրային-տեղեկատվական քննարկումների «թոփ նյուզը» կրկին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն է, մասնավորապես՝ այդ կառույցում ՀՀ-ի մնալ-դուրս գալու հարցը, որը ՀԱՊԿ հիմնադիր մեր երկրի առաջ ծագել է հատկապես 2022-ին՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ իրականացրած սեպտեմբերյան ագրեսիայից հետո։
ՀԱՊԿ-ի խնդիրը, նկատենք, հուզում է ոչ միայն ՀՀ-ի, այլ նաեւ արտերկրի լսարանին, եւ ՀՀ վարչապետի որեւէ հարցազրույց, ասուլիս, ելույթ, այդ թվում՝ խորհրդարանի հետ հարցուպատասխանի ֆորմատով, առանց այդ հարցի արծարծման, կարծեք, տեղի չի ունենում։
Եվ մինչ տեղական շահագրգիռ խումբ-խմբակները ՀԱՊԿ-ի նկատմամբ ՀՀ-ի «դեմարշը» անհատականացնում են ու որակում ընդդեմ ՀԱՊԿ անդամ, ՀՀ դաշնակից երկրի՝ ՌԴ-ի արված քայլ, կոլեկտիվ անվտանգության այդ կառույցը, փաստորեն, նույնացնելով մեկ սուբյեկտի հետ, Փաշինյանի կառավարությանն էլ մեղադրում ՀԱՊԿ «ախոյան» ՆԱՏՕ-ի հետ «խաղեր տալու» համար, դաշնակից երկրի քարոզչամեքենան հմտորեն որսում է ՀՀ-ից ուղարկվող «հակառուսական սիգնալն» ու ՀԱՊԿ-ի անունից «կոլեկտիվ հիմունքներով» «հաշվի է կանչում» ՀՀ-ին։
Թե՝ եթե որոշել եք լքել մեզ, ապա որտե՞ղ է «ազատման դիմումը»։ Տպավորություն է՝ ՀԱՊԿ-ում շահագրգռված են ՀՀ-ի անդամության ժամ առաջ դադարեցմամբ, որպեսզի իրենց գլուխն առմիշտ ազատեն անդամ երկրի նկատմամբ գոնե ֆորմալ առումով ստանձնած պատասխանատվությունից՝ չեզոքացնելով «ուվաժայեմիյ Իլհամ Հեյդարովիչի» հետ վատամարդ դառնալու առիթները։
ՀՀ-ն էլ վարչապետի շուրթերով մեկ անգամ չէ, որ շարադրել է իր նկատառումներն ու «պրետենզիաները» հիշյալ կառույցի գործունեության առնչությամբ, ֆիքսել փաստը, որ կոլեկտիվ անվտանգության երաշխավորման համար կոչված սույն կառույցը չի կատարում իր կանոնադրային պարտավորությունները անդամ երկիր ՀՀ-ի նկատմամբ եւ դաշտ ապահովել համապատասխան ադեկվատ, պատճառաբանված եզրահանգումների համար։
Փաստ է, որ ՀՀ-ն ռենտգենի ենթարկեց բուտաֆորիկ այդ կառույցի ներսում տիրող իրավիճակը՝ իր օրինակով ապացուցելով, որ ՀԱՊԿ-ը չունի ոչ միայն պատասխանատվություն, այլեւ պատասխանատվության գոտի, ՀԱՊԿ-ի ունեցածը անպատասխանատվությունն է, հետեւապես ՀՀ-ն չի պատրաստվում իր տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը ի պահ հանձնել նման որակի կառույցի։
Լիկբեզ՝ «կոլեկտիվ անհասկացողների» համար
ՀԱՊԿ-ի վերաբերյալ ՀՀ վարչապետի դիտակումներից առանձնացնեք մի քանիսը։ Մասնավորապես Հ1-ին նախորդ տարեվերջին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը հանրամատչելի ներկայացրեց «ՀԱՊԿ-ի հետ կապված պրոբլեմը»:
«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հետ կապված պրոբլեմն ինչի՞ մեջ էր․ իրենք ասում են՝ մենք գանք, դիտորդներ լինենք: Ասում ենք՝ դիտորդներ գան, ի՞նչ անեն: Պատասխան չկա: Եվ երկրորդը՝ մենք ասում ենք՝ Հավաքական անվտանգության պայմանագրի պատասխանատվության գոտին ֆիքսեք: ՀՀ-ն ՀԱՊԿ անդամ է, չէ՞, ՀՀ-ն նշանակում է՝ ՀԱՊԿ պատասխանատվության գոտի է, ֆիքսեք՝ ո՞րն է այդ պատասխանատվության գոտին, որովհետեւ մենք ունենք իրավիճակ, երբ այդ պատասխանատվության գոտին խախտվել է, ընդ որում՝ այս ընկալումը մենք չենք առաջարկել: Մեր պայմանավորվածությունների հիմքում եղել է այն, որ ՀՀ ինքնիշխան տարածքը կարմիր գիծ է ՀԱՊԿ-ի եւ Ռուսաստանի Դաշնության համար: Մենք ասում ենք՝ կարմիր գիծը խախտվել է, իրենք ասում են՝ ոչ, ոնց որ թե կարմիր գիծը չի խախտվել: Ասում ենք՝ շատ լավ, այս թուղթը, այս գրիչը՝ գծեք՝ ձեր ասած կարմիր գիծը որտեղո՞վ է անցնում: Ընդ որում՝ ասում ենք՝ մեր մեկնաբանության հետ եթե համաձայն չեք, խնդիր չկա, դուք ձեր ձեռքով գծեք այդ կարմիր գիծը, հասկանանք՝ այդ կարմիր գիծը որտեղո՞վ է անցնում: Իրենք ասում են՝ չենք կարող այդ կարմիր գիծը գծել: Նշանակում է՝ դուք Հայաստանում կարմիր գիծ չունեք, դուք Հայաստան գալիս եք ի՞նչ անեք»,- ասել էր վարչապետը:
The Telegraph-ին շաբաթներ առաջ տված հարցազրույցում էլ վարչապետը կարեւոր նկատառում էր արել․ ի պատասխան հարցի՝ «Դուք վերջերս խոսեցիք այն մասին, որ Հայաստանն այլեւս չի կարող հենվել Ռուսաստանի վրա որպես իր հիմնական ռազմական եւ պաշտպանական գործընկեր, Ռուսաստանը չկատարեց իր պարտականությունները ՀԱՊԿ մասով, ի՞նչ է սա նշանակում գործնականում, Հայաստանը դիտարկո՞ւմ է ապագայում ՆԱՏՕ-ի անդամակցություն»՝ ՀՀ կառավարության ղեկավարը շեշտել էր.
«Մենք չենք ասել, որ ժխտում ենք եւ մերժում ենք Ռուսաստանի հետ համագործակցությունն ընդհանարապես եւ անվտանգության ոլորտում մասնավորապես: Մենք ասել ենք, որ պատրաստվում ենք դիվերսիֆիկացնել անվտանգային ոլորտում մեր հարաբերությունները: Ի՞նչ է սա նշանակում, արդյոք սա նշանակում է, որ մենք անվտանգային ոլորտում պատրաստվում ենք մեր հարաբերությունները խզել Ռուսաստանի հետ: Ոչ, դա չի նշանակում, բայց դա նշանակում է, որ անվտանգության ոլորտում պատրաստվում ենք եւ պատրաստ ենք եւ քննարկում ենք ու աշխատում հարաբերություններ հաստատել, օրինակ՝ ԵՄ-ի հետ, ԱՄՆ-ի հետ, ԻԻՀ-ի հետ, Հնդկաստանի հետ․․․ եւ էլի բազմաթիվ երկրների հետ, որոնց հետ մենք քննարկում ենք: Նույն Միացյալ Նահանգների կամ Ֆրանսիայի կամ Հնդկաստանի կամ ԵՄ-ի հետ անվտանգային ոլորտում մեր հարաբերությունները, բնականաբար, ուղղված չեն ՌԴ-ի դեմ: Դրանք պարզապես այն արձանագրման իրողությունն են, որ նախկինում մեր ունեցած անվտանգային հարաբերությունները չեն հասցեագրում մեր անվտանգային կարիքները»:
Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին, ապա, ըստ վարչապետի, օրակարգում այդպիսի հարց չկա:
Արդ, ամփոփելով մինչեւ այժմ հնչած՝ ՀԱՊԿ-ի վերաբերյալ գնահատականներն ու արձանագրումները՝ եզրահանգենք՝ ի՞նչ է շահելու ՀՀ-ն մնալով ՀԱՊԿ-ում եւ ի՞նչ է կորցնելու՝ դուրս գալով ՀԱՊԿ-ից։
Եթե ի գիտություն ընդունենք ՀԱՊԿ անդամ երկիր Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի անբռնազբոս մեկնաբանությունը, ապա «ՀԱՊԿ-ը չի փլուզվի ՀՀ-ի դուրս գալով»։
Իսկ այ ՀՀ-ն․․․․ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, ի պատասխան ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցի, Նիկոլ Փաշինյանը տվեց այդ հարցի պատասխանն ու մասնավորապես նշեց․
«ՀԱՊԿ-ը, փոխանակ կատարելու ՀՀ-ի նկատմամբ իր պարտականությունները՝ անվտանգային ոլորտում դիմակայելու, ընդհակառակը, անվտանգային խնդիրներ է առաջացնում ՀՀ-ի համար, ու այդ դիրքորոշումը, ուղիղ ասում եմ, որ սպառնալիք է ՀՀ ազգային անվտանգությանը: Հետեւաբար ՀԱՊԿ-ը, ի հեճուկս սեփական պարտավորությունների, որ պետք է ապահովեր ՀՀ անվտանգության նկատմամբ համարժեք դիրքորոշում, անում է ուղիղ հակառակը: Հիմա մենք դե ֆակտո սառեցրել ենք, ու եթե այս պրոցեսը շարունակվի, դե յուրե էլ պիտի սառեցնենք, ի՞նչ անենք»:
Ի լրումն Լուկաշենկոյի վերոհիշյալ դիտարկման՝ ասենք՝ ՀԱՊԿ-ը առանց ՀՀ-ի չի փլուզվի, քանի որ (քաղաքականապես) փլուզված կառույցը հնարավոր չէ փլուզել, պետք է ուղղակի ճար գտնել ու ժամ առաջ դուրս գալ փլատակներից։ ՀՀ-ն հենց դա է փորձում անել։
Հ․Գ․ Ի դեպ, փլուզման եւ/կամ փլուզված լինելու մասին․ համացանցի արխիվային նյութերում գտանք ռուս պրոպագանդիստների «հյութեղ» զրույցը ՀԱՊԿ-ի մասին։ Կրեմլի խոսնակ Սոլովյովն իր՝ 2022-ի նոյեմբերին եթեր հեռարձակված հաղորդման շրջանակներում այսպիսի հարցադրում է անում՝ «մեր տարածքներ ներխուժե՞լ են՝ Զապորոժիե, Լուգանսկ, Խերսոն, իսկ ո՞ւր է ՀԱՊԿ-ը, որտե՞ղ են ՀԱՊԿ զորքերը»։ Հաղորդման փորձագետներից մեկը հարցնում է՝ իսկ ՌԴ-ն այդ հարցը բարձրացրե՞լ է ՀԱՊԿ-ի առաջ։ Սոլովյովն էլ «ժողովուրդների բարեկամ» Ստալինի ոճով վրա է բերում՝ այո՛, իսկ եթե ՌԴ-ն դնի՛ այդ հարցը։ Նրան արձագանքում է Կրեմլի մեկ այլ «սոխակ»՝ Մարգարիտա Սիմոնյանն ու կիսահեգնական տոնով նետում․ «Գիտե՞ք՝ ինչ կասեն խորամանկաբար, կասեն՝ երբ մենք ստորագրում էինք ՀԱՊԿ-ի ստեղծման տակ, այդ ժամանակ Ռուսաստանի սահմանները այլ էին». «Եթե նրանք այդպես արձագանքեն, ապա հարց է ծագում՝ այդ դեպքում ինչի՞ համար են այսպիսիք պետք ՀԱՊԿ-ում»։
Հաղորդման փորձագետներից մեկը ժպտադեմ արձագանքում է՝ ես դեմ եմ իլյուզիաներին, ինչին էլ ի պատասխան՝ Սոլովյովը «պեչատում» է՝ այդ դեպքում ի հայտ է գալիս որոշ կազմակերպությունների գոյության իմաստը, այն դեպքում, երբ հենց իրենց է պետք (աջակցություն - խմբ․), ապա՝ խնդրե՜մ, իսկ երբ մեզ է պետք՝ բոլորն ասում են՝ ո՜ւյ, տղաներ, ո՛չ, ո՛չ»։
Փաստորեն, նույնիսկ ՌԴ-ի հետ նույնացվող կառույցի մասին նույն ՌԴ-ում են վաղուց՝ «անձնական օրինակով» հասկացել, որ ՀԱՊԿ-ը ընդամենը ազդեցիկ հապավում է, իրականում՝ փուչիկ, բուտաֆորիա, եթե կուզեք՝ «ռազմաքաղաքական մուլյաժ»։
Հեղինե Մանուկյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում«Խաղաղության խաչմերուկ»-ը կբերի տնտեսական փոխգործակցության, դա էլ կնպաստի թշնամանքի էջը թերթելուն. Խալաթյան
Իրանում ավտոբուսի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել
Փոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը
Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել
Գերմանիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել
Սպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին
Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին
Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ
Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ
Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին
Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր
Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է
Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը
Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու
Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր
Հնարավոր չէ կառուցել առանց քանդելու․ ՀՀ վարչապետ
2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը
Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողությունն էր․ վարչապետը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված
Ինչ մեքենաներ է գնել ՆԳ նախարարությունը. կառույցից պարզաբանել են
Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց․ Մեհրաբյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
Ցերեկվա տևողությունը կավելանա․ Սուրենյանը գրառում է արել
Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում
Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել․ ՀՀ վարչապետ
Հոբելյանական երեկո. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Բեռնատարի հետ բախումից հետո «BMW»-ն բռնկվել է. կա տուժած
«Հայկական ժամանակ»-ի լրագրողները ՆԳ նախարարության կողմից արժանացել են մրցանակի, պատվոգրի և շնորհակալագրի
Տոն օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում հերթապահություն է գործելու
Ախուրյանում տոնական տրամադրություն է. վառվել են գլխավոր տոնածառի լույսերը
Վայոց ձորի մարզում գորշ արջերը զբոսանքի են դուրս եկել. տեսանյութ
Գրիգորյան-Օվերչուկ համանախագահությամբ միջկառավարական հանձնաժողովի նիստ է կայացել. արձանագրություն է ստորագրվել
ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից
«Խաղաղության խաչմերուկը»՝ տարածաշրջանային խնդիրների արդար և իրագործելի լուծում. հունական պարբերականի հոդվածը
Շմոլ գազի թունավորումով բժշկական կենտրոն է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ. նրանց թվում անչափահասներ կան
Արժանիորեն նվաճեցիք աշխարհի չեմպիոնի սպասված կոչումը. ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչում՝ Վարազդատ Լալայանին
Եվրահանձնաժողովն առաջարկել է Վրաստանի պաշտոնյաների համար դադարեցնել առանց մուտքի արտոնագրերի ռեժիմը. նախագիծ
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT