Պատրա՞ստ ենք 4 գյուղի ավերակներ հանձնել, որ Բաքուն տեղ չունենա մեր բանակի դեմ «լեգիտիմ» պատերազմ սկսելու. Իոաննիսյան

20/03/2024 schedule14:34

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Տավուշի մարզի հատվածում գտնող որոշ ադրբեջանական գյուղերի մասին՝ վերջին օրերի քննարկումներին և այդ համատեքստում նկատել, որ ամեն ինչ շատ պարզ է. եթե Ադրբեջանը փորձի գրավել Ոսկեպարը կամ Ներքին Հանդը, ապա նրան դիմադրելու են հայկական բանակն ու միջազգային հանրությունը, քանի որ այդ բնակավայրերը Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված տարածքում են։

Իսկ եթե Ադրբեջանը փորձի գրավել Բաղանիս-Այրումը (չշփոթել հայկական Բաղանիս գյուղի հետ) կամ Խեյրիմլին, ապա նրան դիմադրելու է միայն հայկական բանակը, քանի որ այդ գյուղերը Ադրբեջանի տարածքում են։

«Ալիևն ասելու է. «Ինչո՞ւ Ուկրաինային կարելի է պատերազմով վերցնել Խերսոնը, իսկ ինձ չի կարելի վերցնել Բաղանիս-Այրումը», ու աշխարհը, մեծ հաշվով, ոչինչ չի ասի։

2022 թվականի սեպտեմբերի փորձը ցույց տվեց, որ միջազգային հանրությունն ու հայկական բանակը միասին կարողանում են ադրբեջանցիքին կանգնեցնել՝ ի տարբերություն 2020 ու 2023 թվականների պատերազմների, երբ միջազգային աջակցություն չկար։

Մենք պատրա՞ստ ենք 4 գյուղերի ավերակներ հանձնել Ադրբեջանին, որ Բաքուն տեղ չունենա մեր բանակի դեմ «լեգիտիմ» պատերազմ սկսելու համար։

Մենք պատրա՞ստ ենք միակողմանի զիջումների, որպեսզի մեր վրա ցանկացած հարձակում հստակ ու աներկբա ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքի վրա հարձակում լինի և արժանանա միջազգային հանրության հակազդեցությանը։

Այո, այդ զիջմամբ բանակի լավ դիրքերը փոխարինվելու են նոր ու ավելի թույլ մարտական դիրքերով։ Կարող ենք հրաժարվել (պահանջել փոխադարձ զիջումներ, որոնք, ակնհայտաբար, չենք ստանա)։ Դա մեր՝ ՀՀ քաղաքացիներիս որոշելիքն է»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ հարցի առնչությամբ օրերս Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր Տավուշի մարզի սահմանամերձ որոշ գյուղերի բնակիչների հետ: Փաշինյանն ասել էր, որ գյուղացիները իրեն կարող են մեղադրել, եթե ոչինչ չձեռնարկի: Նա չէր բացառել նաև հարցերի չկարգավորման դեպքում պատերազմի վերսկումը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
900 դիտում

Հզոր ցիկլոնի հետևանքները. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Լյուքսեմբուրգում Արարատ Միրզոյանն ու ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը համագործակցության հարցեր են քննարկել

Արայիկ Հարությունյանը մասնակցել է փոստային բացիկի և հատուկ ծրարի մարման արարողությանը

Նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման ծառայությունների ձեռքբերման մրցույթ. «ՔոնթուրԳլոբալ Հիդրո կասկադ»

Թրամփը չի խմել թագաժառանգ Բեն Սալմանի հյուրասիրած սուրճը. տեսախցիկները ֆիքսել են պահը. տեսանյութ

Բեռլինում հանդիպել են Սուրեն Պապիկյանն ու Միացյալ Թագավորության զինված ուժերի նախարարը. ի՞նչ է քննարկվել

Նյու Դելիում Հայաստան-Հնդկաստան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր են քննարկվել

ԵՄ-ն դիտարկում է Հայաստանը որպես վստահելի և արժանահավատ գործընկեր. Գերտ Յան Կուպմանը՝ վարչապետին

Հոսանքահարման հետևանքով զինծառայող է մահացել. ՊՆ

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերտ Յան Կուպմանի գլխավորած պատվիրակությանը

ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման մասնակիցները. Սուրեն Պապիկյանը լուսանկարներ է հրապարակել

Հնդիկ վաճառականները կրպակներից հեռացրել են թուրքական ապրանքները

Պողոս Պողոսյանը ասել է՝ «պրիվետ, Ռոբ», դրանից հետո Քոչարյանի թիկնապահները տարել են զուգարան, ծեծել․ Ալեքսանյան

Դոլարն ու եվրոն շարունակել են էժանանալ. ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 13-ին

2-ամյա երեխայի անհետացման չճշտված հրապարակումներն էմոցիաներ են ստեղծում. ընտանիքը ծանր վիճակում է. ՆԳՆ խոսնակ

Սուրեն Պապիկյանը Բեռլինում մասնակցել է ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման բացման արարողությանը

Թիթեղը հարվածել է հղի կնոջը, վնասել պտղին. չծնված երեխան փրկել է մոր կյանքը. մանրամասներ

Մարմարիկում որոնողական աշխատանքները կշարունակվեն մինչև կորած երեխայի գտնվելը. ջրում ցանցեր են տեղադրվել

AMIO Easy. ձեր բիզնեսի աճի արագ ուղին

7 տարի ինչ ասես չեք ասել ՀՀ ղեկավարին, ստոր լուտանքներ կպցրել ու չե՞ք մտածել պետության մասին. Հարությունյան

Ջրասուզակը հայտնաբերել է «Սմավերդի» լճակում ջրահեղձ եղած քաղաքացու դին և դուրս բերել ափ

Ո՞ր լրագրողական ծառայության համար է Թագուհի Թովմասյանը ձեռք բերել 3 բնակարան նախկին հոռի ժամանակում. Կոնջորյան

Ուկրաինայի նախագահը Ստամբուլում Պուտինից բացի ոչ ոքի հետ չի հանդիպի. Զելենսկիի գրասենյակ

16 հայցադիմում՝ Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքի հողամասերը վերադարձնելու պահանջով. մեկն արդեն բավարարվել է

Մհեր Գրիգորյանն ու Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանում ապաշրջափակմանը վերաբերող հարցեր

Պեսկովը չի հստակեցրել, թե ռուսական կողմից ով է մասնակցելու Ստամբուլի բանակցություններին

Վարչապետի դեպքում նման պոռթկումներ կարող են լինել հազարից մեկ անգամ. Եղոյանը՝ ԱԺ-ում տեղի ունեցածի մասին

Սպասվում են հորդառատ անձրևներ, ամպրոպ, կարկուտ և քամու ուժգնացում. ջերմաստիճանը կնվազի

Դուք «Ժիգուլի» եք․ Կոնջորյանը՝ ընդդիմությանը

Ադրբեջանի կրակոցները նպատակ ունեն խաթարել հանրային անդորրը, հուսով եմ՝ ժողովուրդն ամուր նյարդեր ունի. Եղոյան

Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի հետ աշխատանքային պայմանագիրը խզվել է

Ծառայողը թմրամիջոց է տեղափոխել ՔԿՀ՝ դատապարտյալներին փոխանցելու համար

Ucom-ի աշխատակիցները մասնակցել են Վայոց Ձորում անտառի վերականգնման աշխատանքին

Հայաստանին կվերադարձվի Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ շուրջ 2,7 միլիոն դոլար արժեքով հողամասը

Հայր ու որդի գնացել են «Սմավերդի լիճ» կոչվող ջրամբար. տղան անզգուշաբար ընկել է ջուրը, ջրահեղձ եղել

Աստղերին արգելվել է չափազանց բաց հանդերձանքով հանդես գալ Կաննի կինոփառատոնի կարմիր գորգին

Թրամփը ժամանել է Սաուդյան Արաբիա

Կարվել են զինվորական համազգեստի նման հագուստներ. բացահայտվել է շուրջ 3 մլրդ դրամի ստվերային շրջանառության դեպք

Մարտունու մարզադաշտը վերադարձվել է համայնքին. Գլխավոր դատախազություն

Վերահաստատում եմ Սուրբ Աթոռի հետ միջպետական հարաբերությունները խորացնելու Հայաստանի հանձնառությունը. վարչապետ