Երևան
12 °C
Վանո Սիրադեղյանն ասում է․ «Երբ բերանը չափ չի ունենում, ոտքերն ամեն պահի պիտի պատրաստ լինեն ծլկելու։ Միայն թե պետություն ղեկավարելը թաղի լակոտների կռիվ չէ, որ մեր քրֆես ու փախչես։ Ոչ էլ ազգային ազատագրական ղաչաղություն, որ քրդի մի կովի դիմաց հայկական մի գյուղ մատնես մորթվելու ու սարով անցնես մյուս գավառ։ Իսկ դուք՝ փրկիչներդ, պետության ներքին ու արտաքին հարաբերությունները իջեցրիք Ցախի մեյդանի հայաթի կռվի մակարդակին։ Երկիրը դարձրիք Թուլեքի Թագավորություն։ Հայաստանի մթնոլորտը կարիք ունի միանգամից մաքրվելու ասիական բաղնիքի այն գարշահոտից, որ օդում կախված է լինում աշխարհազորի եւ մեդրեսեների սաների խմբակային ու զանգվածային լոգանքից հետո»։
Երկիր ղեկավարելուն հավակնող Լեւոն Քոչարյանը գիտի՞ Սիրադեղյանին, հասցրե՞լ է ծանոթանալ նրա գրչին, թե՞ գլուխներից ճանաչում է միայն իրենց տան ու քաղաքական խմբակի գլխին՝ երկիրը «Թուլեքի Թագավորության» դարձնողներից մեկին։
Արդ, եթե իմացած լիներ բերանի չափի, ավելի ճիշտ՝ այն չափավոր բացելու ճակատագրական նշանակության մասին, իրեն թույլ չէր տա անփույթ գտնվել ուսերից վերեւ գտնվող կենսական կարեւոր օրգանին տրված բառի հետ, հատկապես, երբ հենց այդ բառով էր ուզում ընդգծել իր խոսակցի զբաղեցրած դիրքը։
Ընդհանրապես, գլխի հետ կապված բանավեճ սադրելը ընդդիմության շահերից չի բխում, քանի որ, ինչպես փորձն է ցույց տալիս, բանավեճը գնում, հանգում Է այն հարցին, թե «որտե՞ղ է թաղված շան գլուխը», այսինքն, թե երբ՝ ում օրոք եւ ումով են սկսվել Հայաստանին, հայ ժողովրդին, եւ, ինչպես ընդունված էր ասել, «հայկական երկու պետականություններին» պատուհասած արհավիրքները, ովքեր էին իրական հայրենասերները, ովքեր՝ նրանց գլխատածները, ովքեր էին գործ անողներն ու ովքեր՝ գործակալները, միայն թե՝ բառի բուն իմաստով, այլ ոչ՝ «անշարժ գույքի»։
Բայց քանի որ Լեւոն Քոչարյանի ծոծրակին ճոճվող օրգանը դեռ չի հասցրել թրծվել քաղաքական բանավեճերում, նրան հատուկ են թաղի, ավելի ճիշտ՝ «քաղաքական քուչի»՝ հատուկ այսրոպեական պոռթկումները՝ առանց դրանց ռեզոնանսներն ու հետեւանքները հաշվարկելու՝ այն, ինչին ականատես եղանք ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ։
Ի դեպ, Կառավարության ղեկավարի հակադարձումը՝ «գլուխ» բառի հոլովմամբ, չգիտես՝ ինչու, հունից հանեց Ռոբերտ Քոչարյանի կուրացիայի տակ գործող ընդդիմադիր պատգամավորներին, այդ թվում՝ այսօր ընդդիմություն հռչակված «քաղաքական ուժի գլխի փոքր տղա» Քոչարյանին։
Բայց այդպես էլ պարզ չդարձավ՝ ինչո՞ւ էին նրանք ընդդիմանում իրերն իրենց անուններով կոչելուն։ Ենթադրում ենք՝ նրանք ավելի կոշտ ու գռեհիկ հակադարձման կարժանանային, եթե Կառավարության ղեկավարի պաշտոնում այսօր պատգամավորների հարցերին պատասխաներ որդի Քոչարյանի հայրը։
«Թուլեքի Թագավորության» վարքականոնով ու բառուբանով առաջնորդվող ավագ Քոչարյանն իր որդու ոճով հարց շարադրող ընդդիմադիրներին նախ մեծ հավանականությամբ կհիշեցներ «պարողին խանգարող բանի» մասին, ապա իր հետ «գլուխ դնողներին» կանվաներ «մոսկաներ» (моська՝ փոքրիկ շուն, թուլա), «մանր-մունր քաղաքական գործիչներ», «իքիբիրներ»՝ հընթացս հիշեցնելով՝ «երբ մարդ ուզում է փրկել իր մարմնի մի մասը, որ գտնվում է մեջքից մի քիչ ցածր, եւ դրա համար պատրաստ է ուղղակի մոռանալ բոլոր սրբությունները»։
Այս վերջին նախադասության մեջ նկարագրվող գործողությունը՝ փրկելը, ի դեպ, իր պաշտոնավարման ողջ շրջանում ու հատկապես հեղափոխությունից հետո վիրտուոզ կերպով կատարել է ինքը Քոչարյանը՝ Բաղրամյան 26-ի նախկին գլուխը։
Այսուհանդերձ, Քոչարյանի փոքր տղան ու նրա գործընկերները ստիպված են վերադառնալ ադեկվատության դաշտ ու վերջապես հասկանալ, որ քաղաքական բարձրագույն ամբիոնից հնչող ելույթները որակի ու բովանդակության առումով պետք է հավակնեն ավելի բարձր մակարդակի, քան, Սիրադեղյանի ասած, Ցախի մեյդանի հայաթի մակարդակն է։
Հեղինե Մանուկյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՄարտի 30-ին գյումրեցին չի գնալու «Պրագա-մռագա», Դոնբաս, Պուտին, Թրամփ, նա իր գիտակից քվեն տալու է. Մինասյան
Չե՛ս կարող իմ ձայնը կտրես, Պետրո՛ս. Ռուբեն Մխիթարյանը վիճաբանել է Պետրոս Ղազարյանի հետ
Թուրքերեն հայաթը օգտագործելով՝ հաց եք վաստակում, մեղադրում ինձ թուրքական լինելու համար. Մինասյանը՝ Մխիթարյանին
Ուկրաինայի կարգավորման շուրջ բանակցություններում Եվրոպան կներկայացնեն Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան. Զելենսկի
Գյումրիում 8 անձ է ձերբակալվել. խուզարկություններ, խոստովանական ցուցմունքներ, ընտրակաշառք, ձեռագիր ցուցակներ
Հոր ընկերոջ բակում անզգուշաբար արձակված կրակոցից վնասվածք ստացած 7-ամյա երեխան տեղափոխվել է հիվանդանոց
Համայնքապետի աթոռը՝ «փրկօղակ». ինչի համար են մեղադրվում Վոլոդիա Գրիգորյանի հայրը և եղբայրը
Գտի՛ ր քո տեղամասը. ինչպես ստուգել և ճշտել տվյալները
Իրավական գործընթացները կապել իմ անվան հետ, ոչ միայն անտրամաբանական է, այլ սխալ հաշվարկ. Սարիկ Մինասյան
Ռազմական ակադեմիա է այցելել Կանզասի ազգային գվարդիայի գլխավոր սերժանտ Քրիս Հարգիսը
Հունաստանի հետ հարաբերություններն առանձնակի նշանակություն ունեն Հայաստանի համար. նախագահը՝ դեսպանին
Էրդողանը տեսանյութ է հրապարակել, որտեղ տեղ են գտել կադրեր Վրաստանի բողոքի ակցիաներից
Հայաստանը Իրանում առևտրական կցորդ կունենա
Տրանսպորտից առանց վճարելու օգտվելու համար պատիժ կսահմանվի. նախագիծն ուղարկվել է ԱԺ
Վարչապետի գլխավորությամբ մի շարք օրենքների նախագծեր են քննարկվել
Բանակցել են հողեր վերադարձնելու մասին, բայց՝ քարոզել Բաքվում չայ խմելը. Չախոյանը՝ նախկին նախագահների մասին
Մեղրիի զբոսայգին վերակառուցվել է. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Հայկ Մարությանը նոր «զբաղմունք» է գտել. նա «գաղտագողի» լուսանկարում է «Հայկական ժամանակ»-ի խմբագրության շենքը
Երևանի ավագանին նոր անդամ ունի
Տեղամասային կենտրոններում փակցված կլինեն կուսակցությունների և դաշիքների անուններն օտար լեզուներով. պարզաբանում
ՏՏ-ի նկատմամբ հետաքրքրությունը Հայաստանի մարզերում. Yandex ծրագրավորման դպրոցի փորձը Գյումրիում և Վանաձորում
Նման մարդկանց տեղը իրենց սիրելի վայրում է՝ գաղութում․ Նազելի Բաղդասարյանը՝ Վարդան Ղուկասյանի մասին
Միայն սենսացիա փնտրող լրագրողներից մեկին ընդամենը հիշեցրի ամիսներ առաջ իրեն ասած մի նախադասություն. Քոչարյան
Ո՛չ Քոչարյանը, ո՛չ Սարգսյանը, ո՛չ Տեր-Պետրոսյանը չեն ընտրվել ՀՀ նախագահ, չընտրված եռյակն են. Սիմոնյան
Գյումրեցին այլընտրանք չունի, քան ընտրությունը հին բարքերի, բռնության, սպառնալիքի և Ազատության միջև. Մանավազյան
Եթե մեկը կորոշի՝ ձայնը պետք է դառնա վաճառքի առարկա, թողում եմ այստեղ․ Ալեքսանյանը ԱԺ ամբիոնին 5 հազար դր․ դրեց
Հովիկ Աղազարյանը և Տարոն Մարգարյանը զրկվեցին պատգամավորական անձեռնմխելիությունից
Խուզարկություններ Վարդենիսի համայնքապետարանում, 3 աշխատակից կալանավորվել է
«Գելափը» 2021-ին տվել էր՝ Քոչարյան Ռոբիկը պետք է մեզնից շատ ձայն հավաքի, 30 տոկոս շեղում էր եղել․ Ալեքսանյան
Չեմ կարծում՝ պարտվելու ենք, որ գյումրեցին կուրացել է, չի տեսնում՝ ովքեր են մի կողմում, ովքեր՝ մյուս. Սիմոնյան
Ընտրակաշառքը ժողովրդավարության վրա հարձակում է, Գյումրու մեր քաղաքացիների ձայնը վաճառքի ենթակա չէ. Բարսեղյան
Նրանք, ովքեր այսօր ընտրակաշառք են բաժանում Գյումրիում, վաղը պատրաստ կլինեն վաճառել քաղաքը. Մանուկյան
Զարմանում եմ, որ մարդիկ փորձում են ձայնագրություններից հետո թպրտալ․ Վահագն Ալեքսանյան
Դեսպան Քվինը Սյունիքում վերահաստատել է ԱՄՆ աջակցությունը ՀՀ տարածքային ամբողջականությանը
ՔՊ-ն մասնակցում է Աղազարյանին և Մարգարյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդության քվեարկությանը
ՔՊ-ն կողմ կքվեարկի Տարոն Մարգարյանին և Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու՝ դատախազի միջնորդություններին
Պուշկինից Տերյան ուղղությամբ ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքից մինչև ելք կարգելվի մեքենաների կայանումը
Մարտի 30-ին գյումրեցին կասի իր որոշումը, դրանից հետո ձեր կեղտոտ բերաններով ինչքան կուզեք հայհոյեք. Պալյան
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջարկվել է Մարիաննա Բաղինյանի թեկնածությունը
Մարտուն Գրիգորյանի որդին ձերբակալվել է
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT