Աղվան Վարդանյանը այսքան տարի անց տեղյա՞կ է, թե ում հրահանգով «Հոկտեմբերի 27»-ին գլխատվեց Հայաստանի կառավարությունը

21/03/2024 schedule23:00

Ազգային ժողովում տեղի ունեցած «ասք գլխի մասին» օպերացիայից հետո կայքերից մեկը դիմել է նախկին (հեռացվա՞ծ, թե՞ սառեցված) դաշնակցական Աղվան Վարդանյանին եւ խնդրել մեկնաբանել կատարվածը, մասնավորապես՝ ինչպես է վերաբերում «գլխի հետ կապված երկխոսությանը»։

Ընկեր Աղանն էլ իրեն հատուկ բարոյախրատական ոճով արձագանքել է․ «Գիտեք՝ կառավարության գլուխը վատ արտահայտություն չէ։ Ճիշտ արտահայտություն է։ Կա պետության գլուխ, իշխանության գլուխ, կառավարության գլուխ։ Հայտնի, աշխարհում տարածված դարձվածքներ են։ Դեռ գլուխ բառը թողնենք՝ ինչ խոր ու մեծ բովանդակություն ունի։ Ե՛վ բազմիմաստ։ Ողբերգությունն այն է, որ Հայաստանում ե՛ւ պետության, ե՛ւ կառավարության գլուխ ասելը խիստ չափազանցություն է։ Ո՞ւր է այդտեղ գլուխ։ Թերեւս՝ գլխակեր»։

Արդ, եթե «գլուխ» բառը «վատ արտահայտություն չէ», ինչո՞ւ ՀՀ վարչապետի կողմից այդ բառի գործածումը՝ ի պատասխան ՀՅԴ-ական պատգամավորներից մեկի հարցի եւ ի գիտություն «գլխի փոքրիկ տղա» Լեւոն Քոչարյանի՝ իրարանցում, փոթորիկ առաջացրեց դահլիճում ներկա ընդդիմադիրների «անմեղ ու ջինջ» հոգիներում։ Մի՞թե կիրթ ու դաստիարակված քաղաքական գործիչները նման ագրեսիվ վարք կցուցաբերեին իրենց հասցեին հնչած հաճոյախոսությանը։ Հարցի առնչությամբ հրավիրում ենք անձի սոցիալական վարքի շեղումներով զբաղվող պրոֆեսիոնալների ուշադրությունը։   

Ինչ վերաբերում է «գլխակերին»․ մասնագիտությամբ բանասեր պարոն Վարդանյանը, վստահաբար, լավ գիտի այս բարդ բառի նշանակությունը։ Այն, կարծեք, մենիմաստ է՝ ի տարբերություն «գլուխ» բառի, նշանակում է գլուխ ուտող, ընդ որում՝ ինչ-որ մեկի կամ շատերի գլուխն ուտելու իմաստով։ Եվ այս բառի իմաստը լավ իմանալու հանգամանքն էլ, թերեւս, պարոն Վարդանյանին պետք է ստիպեր մի լավ մտածել այն գործածելուց առաջ, իսկ որ ավելի լավ է՝ ձեռնպահ մնալ դրա գործածումից՝ հատկապես Ազգային ժողովում ծավալված «երկխոսության» համատեքստում։

Ինչո՞ւ, որովհետեւ «գլխակեր» ու «Դաշնակցություն» բառերը մեզանում տեւական ժամանակ է՝ ընկալվում են որպես հոմանիշներ։ Ասում ենք՝ Դաշնակցություն, հասկանում ենք տեռոր ու արյուն։ Իսկ երբ ասում ենք՝ «Դաշնակցություն», կողքը դնում «Ազգային ժողով» ու «գլխակեր» բառերը, միանգամից հիշում ենք Նաիրի Հունանյանին ու նրա բանդային, ջախջախված գլխով կառավարության ղեկավարին ու գլխատված ԱԺ նախագահությանը։ 

ՀՅԴ-ում այսքան տարի անց տեղյա՞կ են, թե ում հրահանգով «Հոկտեմբերի 27»-ին կերան Վազգեն Սարգսյանի, Կարեն Դեմիրճյանի եւ մյուսների գլուխները։ Տեղյակ լինելու դեպքում կարող են իրավապահներին ու հասարակությանն էլ տեղյակ պահել։ Այսպիսով ահագին գլուխներ կփրկվեն։ Ուտվելուց, անշուշտ։    

Ասում ենք՝ Դաշնակցություն ու էլի գործեր ենք հիշում։ Հիշում ենք «Դրո»-ի գործը, «31-ի» գործը,․․․․․ ու մի թարմ գործ էլ՝ Դիմադրության շարժման օրերին Գյումրիում «պապիկներին ծեծելու» գործը, որը, ի դեպ, դատարանում է։ Կարճ մեջբերում անենք այս գործով 7 ամբաստանյալներից մեկին առաջադրված մեղադրական եզրակացությունից:

«Տարոն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2022 թվականի մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ի սահմաններում, Գյումրի քաղաքում տեղակայված բնակելի շենքի դիմաց՝ հասարակական վայրում եւ հասարակության անդամների ներկայությամբ, մի խումբ անձանց հետ, միմյանց գործողությունները փոխլրացնելով, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որը դրսեւորվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով եւ զուգորդվել անձանց նկատմամբ ֆիզիկական բռնության գործադրմամբ: Տարոն Մանուկյանը․․․․ «նախ ձեռքերով հրել է Համլետ Մարտիրոսյանին (տուժող -խմբ․), ապա՝ ձեռքով հարվածել վերջինիս գլխին»:

Տարոն Մանուկյանը, ի դեպ, երիտդաշնակցական է՝ Աղվան Վարդանյանի գործընկեր Գեղամ Մանուկյանի որդին։ Փառք Աստծո, միջադեպը չի ավարտվել մահվան ելքով։    

Դաշնակցություն ասելիս հիշում ենք նաեւ դաշնակցական Պողոս Պողոսյանին, որը, ըստ քննության, մահացել էր գլխի հետեւի մասով զուգարանի սալիկապատ հատակին հարվածելու եւ դրա հետեւանքով ստացած գանգուղեղային ծանր վնասվածքից։ Աղան Վարդանյանը հիշո՞ւմ է, թե ինչու։ Այո՛, իրենց քաղաքական խմբակցության փաստացի «գլխին» 2001-ին «Առագաստ» սրճարանում «Պրիվետ Ռոբ»-ով ողջունելու հետեւանքով։ 

Այսքանից հետո ո՞վ է գլխակերը։ Պատասխան չի ակնկալվում։ Այն ակնհայտ է։

Հեղինե Մանուկյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
13167 դիտում

«Խաղաղության խաչմերուկ»-ը կբերի տնտեսական փոխգործակցության, դա էլ կնպաստի թշնամանքի էջը թերթելուն. Խալաթյան

Իրանում ավտոբուսի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել

Փոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը

Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել

Գերմանիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել

Սպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին

Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին

Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ

Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ

Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին

Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր

Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է

Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը

Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու

Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին

ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր

Հնարավոր չէ կառուցել առանց քանդելու․ ՀՀ վարչապետ

2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը

Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողությունն էր․ վարչապետը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված

Ինչ մեքենաներ է գնել ՆԳ նախարարությունը. կառույցից պարզաբանել են

Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց․ Մեհրաբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Ցերեկվա տևողությունը կավելանա․ Սուրենյանը գրառում է արել

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել․ ՀՀ վարչապետ

Հոբելյանական երեկո. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Բեռնատարի հետ բախումից հետո «BMW»-ն բռնկվել է. կա տուժած

«Հայկական ժամանակ»-ի լրագրողները ՆԳ նախարարության կողմից արժանացել են մրցանակի, պատվոգրի և շնորհակալագրի

Տոն օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում հերթապահություն է գործելու

Ախուրյանում տոնական տրամադրություն է. վառվել են գլխավոր տոնածառի լույսերը

Վայոց ձորի մարզում գորշ արջերը զբոսանքի են դուրս եկել. տեսանյութ

Գրիգորյան-Օվերչուկ համանախագահությամբ միջկառավարական հանձնաժողովի նիստ է կայացել. արձանագրություն է ստորագրվել

ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից

«Խաղաղության խաչմերուկը»՝ տարածաշրջանային խնդիրների արդար և իրագործելի լուծում. հունական պարբերականի հոդվածը

Շմոլ գազի թունավորումով բժշկական կենտրոն է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ. նրանց թվում անչափահասներ կան

Արժանիորեն նվաճեցիք աշխարհի չեմպիոնի սպասված կոչումը. ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչում՝ Վարազդատ Լալայանին

Եվրահանձնաժողովն առաջարկել է Վրաստանի պաշտոնյաների համար դադարեցնել առանց մուտքի արտոնագրերի ռեժիմը. նախագիծ