Երևան
12 °C
Մերձմոսկովյան «Crocus City Hall» բիզնես կենտրոնում ահաբեկչություն իրականացրած անձանցից երկուսը հավանաբար ցուցումներ են ստացել Թուրքիա մեկնելիս, մնացածը հայտնաբերվել և ներգրավվել են հանցագործության մեջ արդեն Ռուսաստանի տարածքում, պարզել է «Իզվեստիան»։
Ըստ լրատվամիջոցի իրազեկ աղբյուրի՝ 500 հազար ռուբլի հոնորարը, որը ահաբեկիչներից մեկի՝ հարցաքննության ժամանակ արած խոստովանության համաձայն, իրենց խոստացվել է, գումար է, որը ստանալու էր ոչ թե խմբի յուրաքանչյուր անդամ, այլ բոլորը միասին։ Բացի այդ, «Կրոկուս»-ում հանցագործության կազմակերպիչները կարող էին միաժամանակ ահաբեկչություն նախապատրաստել Կենտրոնական Ասիայի երկրներից մեկում, սակայն դա կանխվել է։
Ո՞վ է կանգնած Կրասնոգորսկի բարբարոսական հանցագործության հետևում՝ ՌԴ-ում արգելված ԴԱԻ՞Շ-ը, թե՞ ուկրաինական հատուկ ծառայությունները, և ի՞նչ փաստարկներ կան այս վարկածներից յուրաքանչյուրի օգտին:
Ինչպես է ձևավորվել ահաբեկիչների խումբ
Մարտի 24-ի երեկոյան «Crocus City Hall»-ում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակներին գիշերը սկսել են տեղափոխել Մոսկվայի Բասմանի շրջանային դատարան՝ խափանման միջոց ընտրելու համար։ Նրանք մեղադրվում են ՌԴ քննչական կոմիտեի հարուցած ահաբեկչության քրեական գործով (ՌԴ Քրեական օրենսգրքի 205-րդ հոդված):
Խմբի անդամներից Դալերժոն Միրզոևին առաջինն է մեղադրանք առաջադրվել. նա 32 տարեկան է, չորս անչափահաս երեխաների հայր, պարզվել է դատարանում։ Մտնելով Ռուսաստան՝ նա երեք ամսով ժամանակավոր գրանցում է արել Նովոսիբիրսկում, սակայն ժամկետը լրացել է։
Երկրորդ մեղադրյալը Ռաչաբալիզոդա Մուրոդալին է, 30 տարեկան, թերի միջնակարգ կրթությամբ, ամուսնացած, ունի մեկ երեխա, քրեական անցյալ չունի։ Կեսգիշերին մոտ դատարանը նյութեր է ստացել Մուհամմադսոբիր Ֆայզովի և Շամսիդին Ֆարիդունիի մտերիմ կապի վերաբերյալ։
Հետաքննությունը դատարանին խնդրել է փակել նիստը՝ տուժողների մասին տեղեկություններ չհրապարակելու և հետաքննության գաղտնիությունը խախտելու սպառնալիքից խուսափելու համար։ Ե՛վ Միրզոևը, և՛ Մուրոդալին, ի վերջո, երկու ամսով կալանավորել են:
Մարտի 24-ի երեկոյան դրությամբ հարձակման հետևանքով զոհվածների ցուցակում 137 անուն կա։ Եվս 180-ը վիրավորվել են։ Նրանցից 142-ը մնում է հիվանդանոցներում, 32-ը դուրս է գրվել։
Ըստ «Իզվեստիա»-ի՝ «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևում կանգնած է եղել կազմակերպված խումբ, որը հարձակում էր նախապատրաստում նաև Կենտրոնական Ասիայի երկրներից մեկում, սակայն այն կանխվել է։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի մայրաքաղաքում տեղի ունեցած ահաբեկչությանը, ապա դրա մասնակիցներին դժվար թե կարելի է դասական իմաստով կազմակերպված ահաբեկչական բջիջ անվանել. այն գոյություն չի ունեցել որևէ կառույցի շրջանակներում, այլ ձևավորվել է ահաբեկչությունից բառացիորեն մի քանի շաբաթ առաջ, պարզաբանել է իրավապահ համակարգի աղբյուրը։
Նրա խոսքով՝ դրա երկու մասնակիցները Թուրքիա մեկնելիս են հրահանգներ ստացել, իսկ մնացածները հավաքագրվել են Ռուսաստանի տարածքում։ Ավելին՝ դրա համար ընտրվել են մարդիկ, որոնք նախկինում հայտնի չեն եղել, աչքի չեն ընկել նրանով, որ դավանում են արմատական իսլամ, որպեսզի հատուկ ծառայությունների համար ավելի դժվար լինի նախապատրաստական փուլում կանխել ահաբեկչությունը՝ իրենց գործակալների, փորձագետների ցանցի օգնությամբ։
«Հետաքննությանը հասանելի նախնական տվյալները ցույց են տալիս, որ «Կրոկուս»-բիզնես կենտրոնի համերգասրահում ահաբեկչության հեղինակները հանդիպել են մոտ 3-4 շաբաթ առաջ, իսկ մինչ այդ հանրային տարածքում, սոցիալական ցանցերում արմատական իսլամիստական խմբավորումների հետ իրենց կապերի մասին որևէ ապացույց չեն թողել: Ամենայն հավանականությամբ մենք գործ ունենք կատարողների պատահական ընտրության հետ, որոնք տարված են փողի սղությամբ»,- ասել է հակաահաբեկչական ոլորտի փորձագետը:
Վերակառուցելով իրադարձությունների ընթացքը՝ հայտնի է դարձել, որ ահաբեկչության նախապատրաստումը սկսվել է դրա իրականացումից մի քանի շաբաթ առաջ։ Մարտի 4-ին հանցագործներից մեկը Թուրքիայից ժամանել է Ռուսաստան. հարցաքննության կադրերում նա ներկայանում է որպես Շամսուդդին Ֆարիդունի։
Շամսուդդին Ֆարիդունին
Մարտի 7-ին նա հայտնվել է Crocus City Hall-ում, երբ այնտեղ կայացել է իտալացի տենոր Ալեսանդրո Սաֆինայի համերգը։ Ահաբեկիչը պատահաբար հայտնվել է Crocus-ի լուսանկարչի արած լուսանկարներում: Հավանաբար հենց այս այցի ժամանակ է նա ուսումնասիրել շենքի հատակագիծը, անվտանգության կետերի տեղակայումը և փախուստի ուղիներ մշակել։
Հնարավոր է, որ ահաբեկչությունը ծրագրված է եղել մարտի 7-ից անմիջապես հետո, այլ համերգային օրերի, քանի որ մեկ օր անց եղել է Գրիգորի Լեպսի համերգը, մարտի 9-11-ը՝ Շամանինը:
Այդ ժամանակ, ըստ ամենայնի, հավաքագրվել են նաև ահաբեկչության մնացած անմիջական մասնակիցները։
Բաց աղբյուրներում ամենաշատ տեղեկատվությունն առկա է նրանցից ամենաերիտասարդի՝ 19-ամյա Մուհամմադսոբիր Ֆայզովի մասին։ Ըստ ամենայնի՝ նա առնվազն մի քանի տարի ապրել է Իվանովոյի մարզում՝ որպես վարսահարդար աշխատելով գեղեցկության սրահներում։ Նախ՝ «Պլոշադկա» վարսավիրանոցների ցանցում, ապա՝ «MyStyle» սրահում՝ Տեյկովո գյուղում, Իվանովոյից 30 կմ հեռավորության վրա։
19-ամյա Մուհամմադսոբիր Ֆայզովը
Վերջինս դատարանի դահլիճում գրեթե անգիտակից վիճակում է եղել, բերվել է անվասայլակով, քանի որ տեղաշարժվել գրեթե չի կարողացել, նրան ուղեկցել է բժիշկը:
Նշված սրահներում երիտասարդն աշխատել է կարճ ժամանակահատված, տեղի աշխատակիցների փոխանցմամբ՝ երբեք չի խոսել քաղաքականության մասին, հայտնի է, որ Ֆոյզովը զբաղվել է սպորտով, սովորել է քիքբոքսինգ կամ թայերեն բռնցքամարտ:
Հունվարից հետո, երբ Ֆայզովը լքել է «MyStyle»-ը, նրա հետքերը որոշ ժամանակով կորել են, նա հայտնվել է փետրվարին Մոսկվայում՝ Դմիտրովսկոե մայրուղու մոտ գտնվող հանրակացարանում, որտեղ միայնակ է ապրել Ֆարիդունու հետ, սակայն պարբերաբար հայտնվել են նաև այլ հյուրեր, ասել է հանրակացարանի ադմինիստրատորը։
Հյուրերի թվում է եղել նաև Դալերժոն Միրզոևը։
Դալերժոն Միրզոևը
Առաջին հարցաքննության ժամանակ պատասխանելով անվտանգության աշխատակիցների հարցերին՝ նա ասել է, որ Աբդուլո անունով մի տղամարդ, ում հետ ծանոթացել է «Տելեգրամ»-ի միջոցով, մեքենա է գնել, և նրանք միասին տաքսիում են աշխատել։ Բայց գործը չի հաջողվել, և Միրզոևը համաձայնել է ահաբեկչությանը մասնակցելու առաջարկին։
Մեկ այլ ահաբեկչի՝ Ռաչաբալիզոդա Մուրոդալիի մասին դեռ ստույգ տեղեկություն չկա։ Նկատենք, որ ձերբակալությունները կատարվել են բիրտ մեթոդներով, ծեծի, խոշտանգման ուղեկցությամբ: Դատարանի դահլիճում էլ բոլորը ակնհայտ ծեծված վիճակում են եղել:
Ռաչաբալիզոդա Մուրոդալին
Դատելով ձերբակալվածների ցուցմունքներից՝ հավաքագրումն իրականացվել է Վահաբի քարոզիչներին պատկանող «Տելեգրամ» ալիքների ցանցում:
«Ես «Տելեգրամ»-ով դաս եմ լսել քարոզիչի։ Հետո օգնականը գրել է ինձ, առանց ազգանունի, առանց որևէ բանի։ Նա գումար է առաջարկել՝ 500 հազար ռուբլի: Պետք էր սպանել՝ անկախ նրանից, թե ով է»,- հարցաքննության ժամանակ ասել է Շամսուդդին Ֆարիդունին։
Կասկածյալի խոսքով՝ որպես կանխավճար փոխանցվել է 250 հազար ռուբլի, ի դեպ, 500 հազարը խոստացված հոնորար է ոչ թե յուրաքանչյուր ահաբեկչի համար առանձին, այլ ամբողջ խմբին։
Դալերժոն Միրզոևը ևս համալրվել է «Տելեգրամ»-ում: Կա վարկած, որ պատվիրատուն չի գտնվում Ռուսաստանի տարածքում, իսկ խումբն ընտրվել է պատահականությամբ անձանցից, որոնց վրա հեշտ է հոգեբանական ազդեցություն թողնել:
Հատկապես ուշագրավ է այն փաստը, որ հարձակումից առաջ երկու ահաբեկիչ է այցելել Թուրքիա: Բանն այն է, որ Թուրքիայում այժմ ապրում են վահաբիական քարոզիչներ, որոնք հեռակա դատապարտվել և Ռուսաստանում հետախուզման մեջ են հայտնվել, օրինակ՝ Աբդուլլահ Կոստեկսկին և Աբու Ումար Սասիտլինսկին։ Թուրքիայում ամեն ինչ լավ է, իրենք ունեն իրենց մեդիա կենտրոնը, որի միջոցով քարոզում են:
Այն, որ ինտերնետում քարոզները հավաքագրման սովորական մեթոդ են, նորություն չէ, սակայն անհայտ են մնում նման ահաբեկչությունների պատվիրատուները:
Հավաքագրողների ինքնությունը բաց հարց է, առկա տեղեկատվությունը չի կարող հերքել, որ դրանք կարող են լինել ինչպես ԴԱԻՇ-ի կառույցները, այնպես էլ նրանց ետևում կանգնած ուկրաինական հատուկ ծառայությունները կամ լրիվ այլ՝ երրորդ կառույց:
«Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ կապված իրադարձություններում կան բազմաթիվ մանրամասներ, որոնք, թեկուզ անուղղակի, կարող են վկայել ուկրաինական հատուկ ծառայությունների ներգրավվածության մասին հանցագործությունների պլանավորմանը։
Առաջինը հավաքագրման մեթոդն է։ «Իզվեստիա»-ի զրուցակիցների խոսքով՝ Ուկրաինայի հատուկ ծառայությունները սերտորեն համագործակցում են արմատական քարոզիչների՝ նույն Աբդուլլա Կոստեկսկու և Աբու Ումար Սասիտլինսկու հետ։ Երկրորդ կետը այն գործողություններն են, որոնք ահաբեկիչները կատարել են հանցագործությունից հետո փախչելու փորձի ժամանակ։ Վլադիմիր Պուտինը ողբերգության կապակցությամբ իր ուղերձում ասել է, որ, ըստ նախնական տվյալների, «ուկրաինական կողմից ահաբեկիչների համար պատուհան է պատրաստվել պետական սահմանը հատելու համար»։
Միաժամանակ, ըստ որոշ աղբյուրների, փախչել փորձողների նախնական թիրախը կարող էր լինել Բելառուսը։
Հետաքրքրական է, որ նրանք ճանապարհ են ընկել հենց Ուկրաինայի և Բելառուսի ուղղությամբ, թեև շատ ավելի տրամաբանական էր, ահաբեկչություն կատարելով, տարրալուծվել այստեղ աշխատող միլիոնավոր միգրանտների մեջ, քան անցնել լավ վերահսկվող սահմանային տարածքներ: Սա կարող է նշանակել, որ նրանց ուղղակի «օգտագործել են և հատուկ հանձնել»։ Նրանց խոստացվել է «պատուհան», բայց արվել այնպես, որ բռնվեն:
Երրորդ փաստարկը ահաբեկիչների կողմից օգտագործվող զենքերն են։ Դրանք քողարկված ներկով AK12-ներ են՝ զենք, որն օգտագործվում է հատուկ ռազմական գործողության գոտում։ Ռուսաստանում նման զենք ձեռք բերելը գրեթե անհնար է, սակայն հենց դա է եղել ահաբեկիչների մոտ:
Այս պահին ահաբեկիչների թողած ողջ զենքերն ուղարկվել են բալիստիկ, դատաբժշկական և այլ փորձաքննության՝ հասկանալու համար, թե ինչպես են դրանք հայտնվել ահաբեկիչների ձեռքում:
Այս պահին ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է ԴԱԻՇ-ի աֆղանական մասնաճյուղը՝ Վիլայաթ Խորասանը, որը համապատասխան հաղորդագրություն և տեսանյութ է հրապարակել իր կայքում։
Հետախուզական ծառայությունների տվյալներով՝ այժմ 11 մարդ է ձերբակալված՝ կապված «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ։ Բացի չորս անմիջական կատարողներից, մնացածը մարդիկ են, ովքեր կարող են ներգրավված լինել հարձակման նախապատրաստման և կազմակերպման մեջ: Բայց այս ձերբակալությունները ակնհայտորեն վերջինը չեն։ Նրանք, ովքեր պատվիրել և վճարել են ահաբեկչության համար, և ովքեր զենք են գնել, մնում են ազատության մեջ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումSTARLINK-ը պաշտոնապես Հայաստանում է․ Մխիթար Հայրապետյան
Մեկ գողական կերտաս, մեկ «գործ կուտաս», քննիչ ե՞ս, թե՞ քաղաքապետի թեկնածու, կողմնորոշվի. Մինասյանը՝ Մխիթարյանին
Մարտի 30-ին գյումրեցին չի գնալու «Պրագա-մռագա», Դոնբաս, Պուտին, Թրամփ, նա իր գիտակից քվեն տալու է. Մինասյան
Չե՛ս կարող իմ ձայնը կտրես, Պետրո՛ս. Ռուբեն Մխիթարյանը վիճաբանել է Պետրոս Ղազարյանի հետ
Թուրքերեն հայաթը օգտագործելով՝ հաց եք վաստակում, մեղադրում ինձ թուրքական լինելու համար. Մինասյանը՝ Մխիթարյանին
Ուկրաինայի կարգավորման շուրջ բանակցություններում Եվրոպան կներկայացնեն Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան. Զելենսկի
Գյումրիում 8 անձ է ձերբակալվել. խուզարկություններ, խոստովանական ցուցմունքներ, ընտրակաշառք, ձեռագիր ցուցակներ
Հոր ընկերոջ բակում անզգուշաբար արձակված կրակոցից վնասվածք ստացած 7-ամյա երեխան տեղափոխվել է հիվանդանոց
Համայնքապետի աթոռը՝ «փրկօղակ». ինչի համար են մեղադրվում Վոլոդիա Գրիգորյանի հայրը և եղբայրը
Գտի՛ ր քո տեղամասը. ինչպես ստուգել և ճշտել տվյալները
Իրավական գործընթացները կապել իմ անվան հետ, ոչ միայն անտրամաբանական է, այլ սխալ հաշվարկ. Սարիկ Մինասյան
Ռազմական ակադեմիա է այցելել Կանզասի ազգային գվարդիայի գլխավոր սերժանտ Քրիս Հարգիսը
Հունաստանի հետ հարաբերություններն առանձնակի նշանակություն ունեն Հայաստանի համար. նախագահը՝ դեսպանին
Էրդողանը տեսանյութ է հրապարակել, որտեղ տեղ են գտել կադրեր Վրաստանի բողոքի ակցիաներից
Հայաստանը Իրանում առևտրական կցորդ կունենա
Տրանսպորտից առանց վճարելու օգտվելու համար պատիժ կսահմանվի. նախագիծն ուղարկվել է ԱԺ
Վարչապետի գլխավորությամբ մի շարք օրենքների նախագծեր են քննարկվել
Բանակցել են հողեր վերադարձնելու մասին, բայց՝ քարոզել Բաքվում չայ խմելը. Չախոյանը՝ նախկին նախագահների մասին
Մեղրիի զբոսայգին վերակառուցվել է. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Հայկ Մարությանը նոր «զբաղմունք» է գտել. նա «գաղտագողի» լուսանկարում է «Հայկական ժամանակ»-ի խմբագրության շենքը
Երևանի ավագանին նոր անդամ ունի
Տեղամասային կենտրոններում փակցված կլինեն կուսակցությունների և դաշիքների անուններն օտար լեզուներով. պարզաբանում
ՏՏ-ի նկատմամբ հետաքրքրությունը Հայաստանի մարզերում. Yandex ծրագրավորման դպրոցի փորձը Գյումրիում և Վանաձորում
Նման մարդկանց տեղը իրենց սիրելի վայրում է՝ գաղութում․ Նազելի Բաղդասարյանը՝ Վարդան Ղուկասյանի մասին
Միայն սենսացիա փնտրող լրագրողներից մեկին ընդամենը հիշեցրի ամիսներ առաջ իրեն ասած մի նախադասություն. Քոչարյան
Ո՛չ Քոչարյանը, ո՛չ Սարգսյանը, ո՛չ Տեր-Պետրոսյանը չեն ընտրվել ՀՀ նախագահ, չընտրված եռյակն են. Սիմոնյան
Գյումրեցին այլընտրանք չունի, քան ընտրությունը հին բարքերի, բռնության, սպառնալիքի և Ազատության միջև. Մանավազյան
Եթե մեկը կորոշի՝ ձայնը պետք է դառնա վաճառքի առարկա, թողում եմ այստեղ․ Ալեքսանյանը ԱԺ ամբիոնին 5 հազար դր․ դրեց
Հովիկ Աղազարյանը և Տարոն Մարգարյանը զրկվեցին պատգամավորական անձեռնմխելիությունից
Խուզարկություններ Վարդենիսի համայնքապետարանում, 3 աշխատակից կալանավորվել է
«Գելափը» 2021-ին տվել էր՝ Քոչարյան Ռոբիկը պետք է մեզնից շատ ձայն հավաքի, 30 տոկոս շեղում էր եղել․ Ալեքսանյան
Չեմ կարծում՝ պարտվելու ենք, որ գյումրեցին կուրացել է, չի տեսնում՝ ովքեր են մի կողմում, ովքեր՝ մյուս. Սիմոնյան
Ընտրակաշառքը ժողովրդավարության վրա հարձակում է, Գյումրու մեր քաղաքացիների ձայնը վաճառքի ենթակա չէ. Բարսեղյան
Նրանք, ովքեր այսօր ընտրակաշառք են բաժանում Գյումրիում, վաղը պատրաստ կլինեն վաճառել քաղաքը. Մանուկյան
Զարմանում եմ, որ մարդիկ փորձում են ձայնագրություններից հետո թպրտալ․ Վահագն Ալեքսանյան
Դեսպան Քվինը Սյունիքում վերահաստատել է ԱՄՆ աջակցությունը ՀՀ տարածքային ամբողջականությանը
ՔՊ-ն մասնակցում է Աղազարյանին և Մարգարյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդության քվեարկությանը
ՔՊ-ն կողմ կքվեարկի Տարոն Մարգարյանին և Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու՝ դատախազի միջնորդություններին
Պուշկինից Տերյան ուղղությամբ ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքից մինչև ելք կարգելվի մեքենաների կայանումը
Մարտի 30-ին գյումրեցին կասի իր որոշումը, դրանից հետո ձեր կեղտոտ բերաններով ինչքան կուզեք հայհոյեք. Պալյան
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT