Երևան
12 °C
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանին պատկանող «Ժողովուրդ»-ի խմբագրակազմը՝ ի դեմս խմբագրության «թագուհու», ինչպես ժողովուրդն է ասում, որոշել էին «էս նեղ մաջալին սատանի մայլում քյանդրբազ խաղալ»։
Այսինքն՝ ապրիլմեկյան կատակի թեմա դարձնել այն, ինչը առնվազն վերջին երեք տարիներին ամենաշատն է տանջում հայրենի ընդդիմությանը, Հայաստանի արտաքին թշնամիներին, թշնամացած դաշնակիցներին եւ մեծ հավանականությամբ նաեւ թերթի ստնտուներին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Փաստորեն, այս սուբյեկտների բարոյահոգեբանական վիճակն այն աստիճան (ծայրահեղ) վատ է, որ որոշել են իրենց սեւեռուն մտքի, եթե կուզեք՝ անանց փափագի մասին խոսել նաեւ հումորի ժանրում։ Թե․ «Նիկո (հենց այսպես՝ առանց «լ»-ի -խմբ․) Փաշինյանը կուսակցության հրատապ նիստ է գումարել։ Ադրբեջանի պահանջները Տավուշի անկլավների վերաբերյալ այնքան են խորացել, որ այդ օրավիճակը թուլացնելու համար Փաշինյանը որոշում է կայացրել հրաժարական տալ։ Ըստ նրա սա իր եւ իր կառավարության փրկությունն է լինելու։ Փաշինյանը քննարկել է եւ որոշում է կայացրել, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի կունենան սեպտեմբերի 10-ին։ Սա եւս մեկ շանս է Փաշինյանի համար սեփական կաշին փրկելու։ Կ․»։
Եթե նման էժանագին շուլուխ բստրեր որեւէ «սունկ» կայք, ասենք՝ «դժգույն գարշասունկ»-ը կամ «կարմիր ճանճասպան»-ը՝ ինքնահաստատվելու ու դիտում հավաքելու նպատակով, գուցե ըմբռնումով մոտենայինք։ Թեեւ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների դարաշրջանում անգամ «սունկ» կայքերի միջոցով գեներացվող ու տիրաժավորվող կեղծ տեղեկատվությունը, որքան էլ որ այն անմեղ փաթեթավորմամբ՝ որպես կատակ շրջանառվի, կարող է սպառնալ ազգային անվտանգությանը՝ խուճապ ու քաոս առաջացնելով հանրության շրջանում։ Մի խնդիր, որը, փաստորեն, կատարեց ԱԺ ընդդիմադիր պատգամավորին, ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահին պատկանող կայքը։
Ի դեպ, ըստ հավաստի տեղեկությունների, սույն ԶԼՄ-ում որեւէ տող կամ բառ առանց տիկին Թովմասյանի իմացության չի գրվում, նա թեեւ իր կարգավիճակի բերումով իրավունք չունի զբաղվել թերթի խմբագրական աշխատանքով, սակայն, ինչպես թերթին մոտ կանգնած մեր աղբյուրն է հայտնում, նա պատգամավորական աշխատանքը համատեղում է նաեւ խմբագրական աշխատանքի հետ՝ մասնավորապես՝ հանձնարարականներ իջեցնելով աշխատակազմին։ Միամտություն կլիներ կարծելը, թե ունենալով այնպիսի հզոր զենք, ինչպիսին թերթն է, որեւէ պատգամավոր չէր օգտագործի սեփական քաղաքական կարիերան առաջ մղելու եւ դրան «հարակից» շահերը սպասարկելու համար։
Արդ, ի՞նչ կատակ էր որոշել անել տիկին Թովմասյանն արտաքին մարտահրավերներ ունեցող երկրի քաղաքացիների հետ, այն էլ ապրիլի 5-ին սպասվող կարեւոր հանդիպմանն ընդառաջ։ Հանդիպում, որը, հիշեցնենք, տեղի է ունենալու Բրյուսելում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի մասնակցությամբ, որը տապալելու, ձախողելու ուղղությամբ աշխատում է ոչ միայն Կրեմլի, այլեւ Ալիեւի կատաղի ագիտպրոպը։
Ուշագրավ է, որ երեւանյան խմբագրություններից մեկում արտադրված այս ֆեյք նյուզը կայծակնային արագությամբ տարածվեց հենց ռուսալեզու հարթակներում, մասնավորապես՝ «Սպուտնիկ» կայքի տեղական «ֆիլիալը» արտատպեց այն (ապա՝ ժամանակ անց հեռացրեց հրապարակումը), այնուհետեւ լուրը սփռվեց համացանցում, մասնավորապես՝ տելեգրամյան ալիքներում, «Ադրբեջանի պահանջներ», «Տավուշի անկլավներ», «հրաժարական» բառերը վերնագրերում ընդգծելով՝ լուրի տիրաժավորմանը միացան նաեւ ադրբեջանական եւ ռուսական մի շարք ԶԼՄ-ներ (մասնավորապես apa.az, abc.az, buta.media, gazeta.ru, caliber.az, minval.az) եւ․․․․
«Ժողովուրդ»-ը, փաստորեն, իր վարած «հեռատես ու հավասարակշռված, պրոպետական ու հայրենասիրական» լրատվական քաղաքականությամբ ապահովեց թշնամական քարոզչության «ջրաղացի» «վարար ջուրը»։
Եվ մինչ հարեւան երկրի քարոզչական ռեսուրսները վերլուծություններ կկառուցեին հայկական ԶԼՄ-ի մտքի արգասիքի շուրջ, հանրության, մասնավորապես՝ տավուշցիների շրջանում տարածված խուճապն ու անհանգստությունն էլ թափ կհավաքեր, շուլուխի հեղինակները (ենթադրաբար անարգանքի սյունին գամվելուց իրենց «կաշին փրկելու համար») հանդես եկան պարզաբանմամբ, թե՝ «Կ» տառով թողարկված լուրերը կատակ են։
Նկատեք, որ կեղծ լուրը հրապարակվել է 10:45, իսկ պարզաբանումը կայքում զետեղել է 12:51, ավելի քան երկու ժամ հետո։ «․․․Հարգելի ընթերցող, եթե այսօր կայքում հանդիպեք «Կ» մակագրությամբ լուրեր, ապա դրանք ապրիլմեկյան կատակներ են, խնդրում ենք լուրջ չընդունել։ Եթե մեր լուրերը ձեզ անհանգստություն կպատճառեն, նախապես հայցում ենք ձեր ներողամտությունը»,- մասնավորապես ասված է պարզաբանման մեջ։
Ահա այսպիսի «պրոֆեսիոնալիզմ», ահա այսպիսի «լրջություն» մի կայքի կողմից, որը դժվար թե չիմանա այն մասին, որ իր լրատվական արտադրանքի շահառուների թվում է նաեւ ադրբեջանական քարոզչամեքենան։
Ի դեպ, հայ հանրությանն անհանգստություն պատճառած կայքից օգտված ադրբեջանական ԶԼՄ-ները դեռեւս չեն հեռացրել «Жоховурд»-ի «ապրիլմեկյան կատակը», ոչ էլ իրենց ընթերցողին ծանուցել են վերոհիշյալ «հետշուլուխյան պարզաբանման» մասին։
Այնպես որ, Թովմասյանը, թերեւս, ստիպված պետք է լինի իրեն հարմար լեզվով պարզաբանում հղել ՀՀ-ում ՌԴ դեսպանատանն ու դրա միջոցով նաեւ Ալիեւի աշխատակազմին՝ ներողություն հայցելով նաեւ նրանից՝ փուչ հույսեր ներշնչելու ու «երազախաբ» անելու համար։
Նիկոլ Փաշինյանը չի պատրաստվում հրաժարական տալ, վարչապետի աշխատակազմն արդեն արձագանքել է այս ապրիլմեկյան անհաջող կատակին։
Հ․Գ․ Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ Թագուհի Թովմասյանը պատրաստվում է ՌԴ-ում իր ունեցած կապերն օգտագործել ու Բաքվի արվարձաններից մեկում հողակտոր գնել՝ սրճարան կառուցելու համար՝ այսպիսով լինելով առաջին հայ գործարարը, որը իրականություն կդարձնի «Բաքվում չայ խմելու» մասին որոշ ռազմահայրենասերների երազանքը։ Ըստ մեր աղբյուրի՝ պատգամավորն իր այս մտադրության մասին հայտնել է ՊՈՒ խմբակցության փակ նիստում եւ հեռակա կարգով ստացել անձամբ Սերժ Սարգսյանի աջակցությունը։ Կ․»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում«Խաղաղության խաչմերուկ»-ը կբերի տնտեսական փոխգործակցության, դա էլ կնպաստի թշնամանքի էջը թերթելուն. Խալաթյան
Իրանում ավտոբուսի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել
Փոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը
Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել
Գերմանիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել
Սպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին
Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին
Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ
Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ
Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին
Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր
Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է
Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը
Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու
Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր
Հնարավոր չէ կառուցել առանց քանդելու․ ՀՀ վարչապետ
2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը
Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողությունն էր․ վարչապետը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված
Ինչ մեքենաներ է գնել ՆԳ նախարարությունը. կառույցից պարզաբանել են
Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց․ Մեհրաբյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
Ցերեկվա տևողությունը կավելանա․ Սուրենյանը գրառում է արել
Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում
Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել․ ՀՀ վարչապետ
Հոբելյանական երեկո. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Բեռնատարի հետ բախումից հետո «BMW»-ն բռնկվել է. կա տուժած
«Հայկական ժամանակ»-ի լրագրողները ՆԳ նախարարության կողմից արժանացել են մրցանակի, պատվոգրի և շնորհակալագրի
Տոն օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում հերթապահություն է գործելու
Ախուրյանում տոնական տրամադրություն է. վառվել են գլխավոր տոնածառի լույսերը
Վայոց ձորի մարզում գորշ արջերը զբոսանքի են դուրս եկել. տեսանյութ
Գրիգորյան-Օվերչուկ համանախագահությամբ միջկառավարական հանձնաժողովի նիստ է կայացել. արձանագրություն է ստորագրվել
ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից
«Խաղաղության խաչմերուկը»՝ տարածաշրջանային խնդիրների արդար և իրագործելի լուծում. հունական պարբերականի հոդվածը
Շմոլ գազի թունավորումով բժշկական կենտրոն է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ. նրանց թվում անչափահասներ կան
Արժանիորեն նվաճեցիք աշխարհի չեմպիոնի սպասված կոչումը. ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչում՝ Վարազդատ Լալայանին
Եվրահանձնաժողովն առաջարկել է Վրաստանի պաշտոնյաների համար դադարեցնել առանց մուտքի արտոնագրերի ռեժիմը. նախագիծ
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT