Երևան
12 °C
ՀՀԿ-ի ֆեյսբուքյան էջը զետեղել է նախկին լրագրող, նախկին պատգամավոր, գործող ՀՀԿ-ական Մարգարիտ Եսայանի մանիպուլյատիվ, գռեհկաոճ գրառումը Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան հանդիպման վերաբերյալ, որի հենց առաջին նախադասությունը աղաղակող կեղծիք է պարունակում։
Հարկ է նկատել, որ ՀՀԿ-ն եւ դրա «քույր քաղաքական ուժերի» տարբեր ներկայացուցիչներ առանձնակի հրճվանքով են ցիտում տեղական հայտնի կազմակերպություններից մեկի կողմից ժամանակ առ ժամանակ հրապարակվող (կասկածելի ճշգրտության) սոցհարցումների արդյունքները, որոնք «ավետում» են Նիկոլ Փաշինյանի վարկանիշի անկման մասին։
Ըստ ամենայանի՝ հենց այդ սոցհարցմանն էլ տիկին Մարգոն հղում է արել՝ «Ֆեյսբուք»-ում աղաղակելով․ «Ըստ սոցհարցումների նիկոլի վարկանիշը 8 տոկոս է, եթե հաշվի առնենք, որ ամիսներ առաջ քպ-ն Երեւանի ավագանու ընտրությանը սոսկ 9 տոկոս էր ստացել, կնշանակի, ակնհայտ է, որ կարճ ժամանակում այդ 9-ը իջել է 8-ի։ Ու այս գահավիժող վարկանիշով անձը այսօր Բրյուսելում կփորձի անել հերթական հակահայ քայլը՝ արեւմուտքի թելադրանքով։ Դա հենց գնում է Պրահա կամ Բրյուսել, մնում է սպասել վատին կամ վատթարագույնին»։
Ի գիտություն տիկին Մարգարիտի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Երեւանի ՏԻՄ ընտրություններում «սոսկ 9 տոկոս» չէր ստացել, այլ՝ 32,57% կամ 75 հազար 463 ձայն։ Այսինքն՝ մոտ երեք ու կես անգամ ավելի շատ քվե, քան Եսայանն է ներկայացրել։
Տիկինը, թեեւ լրագրող է եղել, բայց երեւի տեղյակ չէ համացանցի որոնողական գործիքների մասին, այլապես իրեն նեղություն կտար ու «կգուգլեր» ՏԻՄ ընտրությունների վերջին արդյունքներն ու կիրազեկվեր։
Ի դեպ, այդ ընտրություններին ՀՀԿ-ն չէր մասնակցում՝ հերթական անգամ չխայտառակվելու հաշվարկով։ Ով՝ ով, բայց գոնե Մարգարիտ Եսայանն ու նրա կուսակցությունը պետք է ձեռնպահ մնան ուրիշների վարկանիշի իջեցման կամ բարձրացման դարդը քաշելուց՝ հաշվի առնելով հետեւյալ դառը ճշմարտությունը. նախքան 2018-ի հեղափոխությունը տեղի ունեցած համապետական եւ ՏԻՄ ընտրություններում մշտապես «ինչքան ուզած, էնքան խփած» ՀՀԿ-ի վարկանիշը հեղափոխությունից մոտ 6 տարի հետո էլ 1-2 տոկոսից վերեւ չի ձգում։ Մաթեմատիկական այս պարզագույն հաշվարկն է, որ պետք է տոչորի «կայուն ծանր» վիճակում գտնվող կուսակցության զազրախոս ստատուսչիներին՝ եթե անգամ Փաշինյանի վարկանիշը 8 տոկոս է, ապա այն 4 անգամ ավելի է, քան երկիրը 10 տարի ղեկավարած անձի կուսակցության։
Բայցեւայնպես․ քանի որ տիկին Մարգոն բացել է վարկանիշի թեման, ապա զարգացնենք այն։ Եվ ուրեմն, 2021 թվականի համապետական արտահերթ ընտրություններում ՀՀԿ-ն Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցության հետ դաշինքի կազմելով անգամ չկարողացավ 7 տոկոս «տանել» ու ստացավ 5,22 տոկոս քվե։ Իսկ «Պատիվ ունեմ»-ը խորհրդարան անցավ միայն օրենսդրական կարգավորումների պահանջով՝ ԱԺ-ում պարտադիր պետք է ներկայացված լինի քաղաքական 3 ուժ՝ անկախ այն հանգամանքից, որ երրորդ ուժը չի հաղթահարել անցողիկ շեմը (դաշինքի դեպքում՝ 7 տոկոս)։
Ի դեպ, Երեւանում նույն «Պատիվ ունեմ»-ը 2021-ի արտահերթ ընտրություններում ստացել էր քվեների ընդամենը 5,75 տոկոսը։ 2018 թվականի հեղափոխությունից հետո էլ դեկտեմբերին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ն չհատեց Աժ անցնելու անցողիկ շեմն ու ստացավ 4,70 տոկոս քվե։ Այն դեպքում, երբ մեկ տարի առաջ՝ 2017-ին, տեղի ունեցած ԱԺ ընտրություններում ստացել էր 49, 08 տոկոս ձայն։ Նույն 2017 թ. Երեւանում ՏԻՄ ընտրությունների ժամանակ էլ ՀՀԿ-ն ստացել էր 71.24%։ Մաթեմատիկան, այո, դաժան իրողություն է վեր հանել՝ Սերժ Սարգսյանը տարիներ շարունակ չարաշահել է կեղծիքի գործիքն ու «չերեսչուր» շատ է խփել։
Ինչ վերաբերում է ՀՀԿ-ական նախկին պատգամավորի այն ձեւակերպմանը, թե «Նիկոլ Փաշինյանի վարկանիշը 8 տոկոս է», ապա այստեղ էլ է նա դիմում պրիմիտիվ մանիպուլյացիայի․ ըստ ենթադրյալ սոցհարցման արդյունքների՝ հարցվածների 8 տոկոսն ասել է, որ լիովին դրական է գնահատում վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքը, 17.1 տոկոսն էլ ասել է, որ ավելի շուտ դրական է գնահատում։ Լրագրության ոսկե կանոնն է՝ չխեղաթյուրել իրականությունն ու հղում անելիս գոնե պահել կոռեկտությունը։
Ի գիտություն ՀՀԿ-ի, մեկ ամիս առաջ ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտ (IRI) հեղինակավոր կազմակերպությունը հրապարակեց հասարակական կարծիքի հարցման արդյունքները։ Ըստ այդմ՝ ՀՀ քաղաքացիները քաղաքական կամ հասարակական գործիչներից ամենից շատ շարունակում են վստահել Նիկոլ Փաշինյանին՝ 17%, ՔՊ-ին էլ, եթե առաջիկա կիրակի լինեին ԱԺ ընտրություններ, ձայն կտար հարցվածների 17 տոկոսը։ Իսկ այ ՀՀԿ-ին, ըստ նույն այդ հարցման արդյունքների, ձայն կտար ընդամենը 2 տոկոսը։
Սերժ Սարգսյանը, ի դեպ, սույն սոցհարցման արդյունքներից դատելով, անգամ չի ներառվել հասարակության շրջանում վստահություն վայելող գործիչների ցանկում։
Եսայանը, ի դեպ, վարկանիշի թեման հենց այնպես չէ, որ բարձրացրել է, այլ այն նպատակով, որ տանի, հանգեցնի Նիկոլ Փաշինյանի հրաժարականին ու ձեռքի հետ էլ իրեն հատուկ ոճով հաթաթա տա ԵՄ-ին (գրառման՝ շրիշակից ցածր մակարդակի մյուս դատողություններին չենք անդրադառնում)։ Թե․ «Մեզ մնում է լրջանալ եւ համապատասխան, ինչու՝ ոչ համատեղ, կոնսենսուսային քայլերով հասնել սրանց հեռացմանը։ Ի վերջո 8 տոկոս վարկանիշով մեկը չունի սահմանադրական իրավունք երկրի հարցերով զբաղվելու։ Իսկ նույն այդ արեւմուտքը պարտավոր է ի վերջո ընկալել, որ շատ շուտով Հայաստանում իրավիճակ կփոխվի, տեղի կունենա իշխանափոխություն ու ոչ լեգիտիմ այդ անձի, իմա՝ իրենց խամաճիկի, որեւէ որոշում, քայլ, ստորագրած կամ բանավոր խոստացած թուղթ կդառնա առ ոչինչ»։
Հարց Մարգարիտին՝ 2013-ին, երբ Սերժ Սարգսյանը գնաց հայտնի խայտառակությանը՝ ՀՀ-ն մտցրեց «Մաքսային միության» մեջ, քանի՞ տոկոս վարկանիշ ուներ, որ իրեն սահմանադրական իրավունք էր վերապահել ՀՀ քաղաքացիների անունից որոշումներ կայացնել։ Նա այդ օրերին հանդես էր գալիս որպես ո՞ր տիրոջ, հիմա՝ աշխարհաքաղաքական կենտրոնի խամաճիկ՝ ՌԴ-ի՞, թե՞ ԵՄ-ի, որի հետ տարիներ շարունակ բանակցում էր Եվրոպական միության հետ Ասոցացման եւ Խորը ու համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրերի ստորագրման շուրջ, բայց մոտ 4 տարվա բանակցություններից հետո «մի գիշերվա մեջ» որոշումը փոխեց՝ հաստատելով «Հայաստանի ցանկությունը՝ միանալ Մաքսային միությանը»։
Մինչ տիկին Եսայանը «կալկուլյատորը» կվերցնի ու կսկսի հաշվարկը՝ Սերժ Սարգսյանի ոճով արձանագրենք՝ «2 տոկոս տարած կուսակցությունը չի կարող խոսել ժողովրդի անունից», առավել եւս՝ իրենցից մի քանի անգամ ավելի շատ վարկանիշ ունեցողների հեռացման մասին։
Միակ ճիշտ դիտարկումը, որն արել է տիկին Մարգոն, դա լրջանալու մասին է։ Այո, ընդդիմությունը պետք է լրջանա ու «համատեղ, կոնսենսուսային քայլերով» մաքրվի՝ լիկվիդանա քաղաքական դաշտից՝ տեղ բացելով առողջ, կենսունակ ու գոնե 5 տոկոսից բարձր վարկանիշ ունեցող ուժերի համար։
Հեղինե Մանուկյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՀայտնի է՝ երբ կկայանա ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլը
Անհայտ անձը կրակ է բացել Ֆլորիդայի համալսարանական շենքում․ կան վիրավորներ
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը
Նորակերտի դպրոցում չհաշվառված զինամթերք է հայտնաբերվել
Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը` Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
Իրանցի վարորդը բեռնատարով դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել Որոտան գետը․ նրան տեղափոխել են հիվանդանոց
Ալեքսանդր Կոնյուկն ազատվել է Հայաստանում Բելառուսի դեսպանի պաշտոնից
Վերանայվել է փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերի փոխհատուցման գումարի առավելագույն չափը
Ալեն Սիմոնյանը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստին
Կառավարությունը հաստատել է բուհերի 2025-2026 ուսումնական տարվա ընդունելության տեղերը
Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է Իրանի ԱԳ նախարարին
Պետք է պարզել՝ սա ՀԸ-ների՞ համար է, թե՞ հեռուստադիտողների. կստեղծվի «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամ
Ինչ КГБ, հո Բելառուսում չե՞նք, մենք ստացել ենք 14 մանդատ և ծառայեցնելու ենք մեր գյումրեցիներին. Սարիկ Մինասյան
Ներողություն եմ խնդրում սխալ թիվ արտաբերելու համար. Սուքիասյան
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
ՊԵԿ-ի և Հայաստանի ամերիկյան համալսարանի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել
Թվային ինքնություն, թվային նույնականացում և ապահով գործարքներ. պաշտոնապես բացվեց imID-ի գրասենյակը
Ե՞րբ կմեկնարկի ամառային զորակոչը
«Coffee House»-ի սեփականատերերի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Հրաչյա Զաքոյանը՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր. Կառավարությունը հաստատեց թեկնածությունը
Կայուն և համապարփակ խաղաղության հաստատումը հրամայական է. Բրյուսելում ԱԽ քարտուղարը հանդիպել է Ռալֆ Մորոյի հետ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 10-13 աստիճանով. առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում
ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
ՆԳՆ ՓԾ տնօրենը Սյունիքում խորհրդակցություն է անցկացրել, տվել հանձնարարականներ
Ավարտվել է Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի փոխարտգործնախարարների հանդիպումը. ի՞նչ ընդգծումներ են արել կողմերը
5․237․825 դրամ՝ «Հերոսների վերականգնողական քաղաքին»․ ապրիլի շահառուն «4090» հիմնադրամն է
Միջպետական հետախուզման մեջ գտնվող տղամարդը հայտնաբերվել է
Եվրոն թանկացել է. ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին
Ավանեսյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի աշխատակազմին է ներկայացրել տնօրենի պաշտոնակատար Նարեկ Զեյնալյանին
Հայաստան-Ադրբեջան նոր սրացում ու նոր պատերազմ չի լինելու, մոռացե՛ք այդ մասին. վարչապետ
Ղարաբաղյան շարժումը շարունակելու ամեն փորձ կործանարար է, այն եղել է անկախությունը թույլ չտալու համար. վարչապետ
Ի սկզբանե կատարյալ «Ժիգուլի» եք եղել, քաղաքական դինոզավր․ Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Թմրամոլության պես է՝ շատ կարճ, հաճելի, հետո պարզվում է՝ քաղաքական բոմժ ես կամ խեղկատակ. Սիմոնյանը՝ Վարդանյանին
Հայաստանի քաղաքացիները Ռուսաստանի և Բելառուսի միջև սահմանը արդեն կարող են հատել նաև ցամաքային տրանսպորտով
Վերականգնվել է համայնքին պատճառված շուրջ 90 միլիոն դրամի խոշոր չափերով վնասը
Չեք ուզում ունենանք սահման, որ հեշտ լինի մեզ տարբեր պետությունների տակ պառկեցնելը. Թորոսյանը՝ ընդդիմությանը
Բայրամովն Անթալիայում Միրզոյանի հետ հանդիպումը բավական օգտակար է համարել
Գրիգորյանն ու Ալիշերովը քննարկել են 2024-ին մակրոտնտեսական ոլորտում ԵԱՏՄ երկրների արձանագրած ցուցանիշները
Ռազմական ուժ չպետք է կիրառվի, Թեհրանը պատրաստ է աջակցել Երևանին ու Բաքվին՝ հասնելու խաղաղության. Ռավանչի
Երբ մի ուժ մեղադրում է մյուսին Թուրքիայի հետ բանակցելու համար, այդ ուժը գոնե պետք է երեսպաշտ չլինի. Ռուբինյան
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT