Երևան
12 °C
Գյումրու բուն միջուկում ոտքի վրա մեռած ու թաղված չէ «Մեր մանկության տանգոն» հայտնի ֆիլմի առավել հայտնի՝ «Վառեմ-մարեմ»-ի պատշգամբով պատմական շենքը։
Հայաստանի Հանրապետությունը քանի՜ մշակույթի նախարար է ունեցել, նույնքան էլ այս կառույցի համար վերականգնման ծրագիր է մշակվել։ Հասկանալի է՝ սևով սպիտակի վրա գրվածի ոգևորությունը մինչև թանաքի չորանալն է ձգվել:
Հավանաբար բացառություն է Ժաննա Անդրեասյանը, քանի որ մինչ այս պահը նրա ղեկավարած կառույցը «Վառեմ-մարեմ»-ի շուրջբոլորը դեռ չի երևացել։
Աբովենց տունը կամ «Վառեմ-մարեմ»-ի բալկոնը
1860-ականներին է ներկայիս Աճեմյան 2 հասցեում գյումրեցի վաճառական Խաչատուր Աբովյանցը կառուցել իր տունը։ Այն հետագայում համալրվել է այլ կառույցներով՝ ցարական Ռուսաստանի բանակի կապի հանգույցն է կառուցվել, որն Ալեքսանդրապոլի համար դարձել է միակ փոստային բաժանմունքը։
1985 թվականին այս տանը նկարահանվել են Ալբերտ Մկրտչյանի «Մեր մանկության տանգոն» ֆիլմի դրվագները։ Ֆիլմից հետո գյումրեցին Աբովենց տունը կոչել է «Վառեմ-մարեմ»-ի բալկոն, որտեղից Սիրանուշը (Գալյա Նովենց) ի լուր Ռուբենի (Մհեր Մկրտչյան) հայտարարել է՝ «Լույսը վառել եմ ու բդի վառեմ ու ըսորից հետո բդի վառեմ-մարեմ, վառեմ-մարեմ»։
Ովքեր փորձեցին Սիրանուշի տան լույսը վառ պահել
1988-ի երկրաշարժից հետո այս տանը բնակություն հաստատեցին անօթևան գյումրեցիները, ապրեցին՝ ինչքան սրտերը կամեցավ, կառույցի հետ վարվեցին վարձակալի, մի օր գնացողի մոտեցմամբ, հետո քիչ-քիչ հեռացան. կա՛մ բնակարաններ ստացան, կա՛մ գնեցին, կա՛մ Գյումրին լքեցին։
Սիրանուշի տունը մնաց դատարկ, հետո՝ անդուռ ու անլուսամուտ. օրերն անցան, նաև տանիքը կիսափուլ եղավ։ Շենքը սկսեց քայքայվել, ինքնափլուզվել։ Մշակութային մայրաքաղաքում պատմական կառույցն անտերության մատնվեց, դարձավ աղբանոց, շների ու թափառական մարդկանց՝ պատսպարվելու անկյուն, շատերի համար՝ զուգարան, ոմանց համար էլ՝ հնարավոր շինանյութ թռցնելու վայր։
2017-ին մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը Գյումրի գնաց շենքի վերականգնման վիրտուալ նախագծով, համաձայն որի՝ շենքի առաջին հարկում արհեստագործական սենյակներ էին լինելու, երկրորդ հարկում սենյակ էր հատկացվելու Գյումրու պատկերասրահին և երկրագիտական թանգարանին: Իսկ շենքի այն հատվածը, որը տարիներ առաջ գործել էր որպես Ցարական Ռուսաստանի փոստատուն, նպատակ կար դարձնել փոստի թանգարան:
Ամիրյանը գնաց, նախագիծը մոռացվեց։ Առաջարկ եղավ վերականգնել միայն շենքի պատշգամբը, որը այդ տարիների Մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը համարեց աննպատակահարմար:
Նույն տարում մեկ այլ նախագիծ ներկայացվեց։ Մշակույթի նախարարությունը հայտարարեց, թե ռուսական կողմը շենքը վերականգնելու ցանկություն է հայտնել՝ հավանաբար ցարական Ռուսաստանի հետ կապ ունենալու փաստը հաշվի առնելով։ Անգամ որոշում կայացվեց, որ հայ-ռուսական թանգարան կառուցվի: Քննարկումները շարունակվեցին 2018-ին նաև։
Հետո հայկական կողմի ականջը մնաց ռուսական կողմի ձայնին սպասող։
2019-ին կրկին հայերն ակտիվացան։ Կառավարության որոշմամբ պատմական կառույցը հատկացվեց Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանին, որպեսզի վերակառուցումից հետո այն դառնար տեխնոլոգիական միջազգային կրթական կենտրոն։ Անգամ ճարտարապետական նախագծերի մրցույթ հայտարարվեց։
Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ ծրագիրն իրականացվելու էր «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի», «Սինոփսիս Արմենիայի» և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի հետ համատեղ:
Որևէ ծրագիր կյանքի չկոչվեց։ Մինչ օրս էլ շենքը շարունակում է ինքնափլուզվել։ Վտանգավոր լինելով հանդերձ՝ այն մեծաթիվ զբոսաշրջիկների համար Գյումրու ամենաայցելվող վայրերից մեկն է։
Այստեղ անգամ նախազգուշական նշաններ չկան, որ մարդն իմանա՝ հնարավոր է պատշգամբը գլխին փուլ գա, կամ քարերի տակ մնա անսպասելի։ Գյումրու քաղաքապետարանն անվտանգության որևէ նկատառում հաշվի չի առել, հավանաբար այն տրամաբանությամբ, որ կառույցը համայնքապատկան չէ, ուստի թող Կառավարությունից մեկը գա, սահմանազատի կամ արգելապատնեշներ դնի, կողքն էլ կանգնի, մարդկանց անվտանգությունը հսկի։
2024-ի լույսի մարդը․ Սիրանուշի տան լույսը վառելու ցանկություն ունի «Տաշիր» բարեգործական հիմնադրամը
Շատերիս աչքի առաջ պատմության ու մշակույթի լուռ վկան քայքայվեց։
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում իրականությունը մեկ անգամ էլ փաստում է ԱԺ պատգամավոր Դավիթ Առուշանյանն ու նշում, որ այս խնդիրը մշտապես եղել է Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ուշադրության կենտրոնում և մտահոգության առարկան։
«Դիմեցի Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանին՝ առաջարկելով ուսումնասիրել գործընթացը։ Հանվեցին բոլոր փաստաթղթերը, դրանք կրկին ուսումնասիրվեցին։ Քանի որ մինչ հիմա որևէ քայլ չէր էլ եղել իրենց կողմից, որոշվեց այդ գործընթացը դադարեցնել, պայմանագրերը չեղյալ համարել»,- ասում է Առուշանյանը։
Գյումրեցի Պետրոսյան եղբայրների միջնորդությամբ «Տաշիր» բարեգործական հիմնադրամը ցանկություն է հայտնել վերականգնել, ամբողջությամբ հիմնանորոգել շենքը՝ բացառելով օտարման ու վարձակալության ցանկացած տարբերակ։
Առուշանյանը նկատում է՝ հարցն արդեն քննարկել են Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանի, գյումրեցի Պետրոսյան եղբայրների, «Տաշիր» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչ Սուրեն Կարայանի, ԿԳՄՍ հուշարձանների վերականգնման բաժնի պետ Հրանտ Հովսեփյանի և գյումրեցի քանդակագործ Սամվել Պետրոսյանի հետ։
Հստակ արձանագրել են․ հիմնանորոգումից հետո կառույցն ունենալու է բացառապես մշակութային նշանակություն։
«Ես առաջարկեցի, որ շենքում տեղակայվի Մհեր Մկրտչյանի թանգարանը. և՛ խորհրդանշական է, և՛ մեր Ֆրունզին հարիր: Նաև եթե ավելի մեծ տարածք էլ ունենանք, այնտեղ պատկերասրահ լինի, քանի որ Գյումրին չունի պատկերասրահ։ Սրանք հետագայի հարցեր են։ Այս փուլում նախնական քննարկումներն ավարտվել են, Պետգույքի կառավարման կոմիտեն շրջանառության մեջ է դրել նախագիծը, սպասում ենք այլ գերատեսչությունների դրական եզրակացություններին, որից հետո նոր այն կհասնի Կառավարություն»,- մանրամասնում է պատգամավորը:
Ըստ Առուշանյանի՝ այս նախագիծը ոչ թե գույքը, այս դեպքում կառույցն ինչ-որ մեկին տալու մասին է, այլ թույլտվություն է, որ «Տաշիր» բարեգործական հիմնադրամը կարողանա շինաշխատանքներ կատարել, քանի որ դրանք սովորական աշխատանքներ չեն լինելու։
«Սա պատմական կառույց է, ամեն թուփ ու դետալ մանրամասն ուսումնասիրվելու, հաշվի է առնվելու։ Պատմականության մասը հենց շինարարը հաղթահարի, մնացյալ աշխատանքներն արագ առաջ կգնան»,- վստահեցնում է Առուշանյանը։
Ստացվում է՝ վերջապես Սիրանուշն իր խոսքի տերն է լինելու. «Վառեմ-մարեմի բալկոնում» կրկին լույսեր են վառվելու այս անգամ՝ մշակութային պայծառ լույսեր, որին հաստատ Ռուբենը, նույն ինքը գյումրեցու Ֆրունզն էլ վստահաբար դեմ չէր լինի։
Լուսանկարները՝ «Հայկական ժամանակ»-ի
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՑնցված եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից․ Նիկոլ Փաշինյան
«Խաղաղության խաչմերուկ»-ը կբերի տնտեսական փոխգործակցության, դա էլ կնպաստի թշնամանքի էջը թերթելուն. Խալաթյան
Իրանում ավտոբուսի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել
Փոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը
Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել
Գերմանիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել
Սպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին
Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին
Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ
Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ
Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին
Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր
Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է
Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը
Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու
Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր
Հնարավոր չէ կառուցել առանց քանդելու․ ՀՀ վարչապետ
2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը
Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողությունն էր․ վարչապետը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված
Ինչ մեքենաներ է գնել ՆԳ նախարարությունը. կառույցից պարզաբանել են
Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց․ Մեհրաբյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
Ցերեկվա տևողությունը կավելանա․ Սուրենյանը գրառում է արել
Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում
Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել․ ՀՀ վարչապետ
Հոբելյանական երեկո. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Բեռնատարի հետ բախումից հետո «BMW»-ն բռնկվել է. կա տուժած
«Հայկական ժամանակ»-ի լրագրողները ՆԳ նախարարության կողմից արժանացել են մրցանակի, պատվոգրի և շնորհակալագրի
Տոն օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում հերթապահություն է գործելու
Ախուրյանում տոնական տրամադրություն է. վառվել են գլխավոր տոնածառի լույսերը
Վայոց ձորի մարզում գորշ արջերը զբոսանքի են դուրս եկել. տեսանյութ
Գրիգորյան-Օվերչուկ համանախագահությամբ միջկառավարական հանձնաժողովի նիստ է կայացել. արձանագրություն է ստորագրվել
ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից
«Խաղաղության խաչմերուկը»՝ տարածաշրջանային խնդիրների արդար և իրագործելի լուծում. հունական պարբերականի հոդվածը
Շմոլ գազի թունավորումով բժշկական կենտրոն է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ. նրանց թվում անչափահասներ կան
Արժանիորեն նվաճեցիք աշխարհի չեմպիոնի սպասված կոչումը. ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչում՝ Վարազդատ Լալայանին
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT