Երևան
12 °C
Արհեստական բանականության՝ AI-ի հնարավորությունների, ռիսկերի ու առաջացրած նոր մարտահրավերների մասին «Հայկական ժամանակ»-ը զրուցել է մեդիափորձագետ Արթուր Պապյանի հետ: Այն ներկայացնում ենք՝ ստորև.
- Պարոն Պապյան, ի՞նչ է այդքան քննարկվող արհեստական բանականությունը:
- Արհեստական բանականությունը իրականում մեքենայական ալգորիթմեր են, որոնք մի քանի ուղղությամբ են աշխատում. դրանց մի մասը վիճակագրական ու մեծ տվյալների հետ աշխատանք է: Այսինքն՝ մեքենային տրվում է հսկայական քանակի տվյալներ, օրինակ՝ ինչպիսի՞ աթոռներ կան՝ մի ոտանի, երեք, չորս, պտտվող, բնութագրիչներ են տրվում, որ դա այն է, ինչի վրա նստում են, այդպիսի հազարավոր, միլիոնավոր աթոռներ է ինքը տեսնում, ունենում է մոտավորապես վիճակագրական տվյալ, թե աթոռը ինչ կարող է լինել: Հետո, երբ մեքենային ասում ես՝ աթոռ, փորձում է կանխագուշակել այն կոնտեքստը, որում դա կարող է հայտնվել՝ աթոռ, որի վրա նստելու են, աթոռ, որը սեղանի մոտ է: Այսինքն, երբ որ մեքենային տալիս ենք հանձնարարություն և առաջարկում գեներացնել դրան համապատասխան ինչ-որ բան, ելնելով իր ունեցած տվյալներից՝ փորձում է կանխագուշակել, թե ինչ ենք ուզում: Մեծ հաշվով, վիճակագրական վերլուծական համակարգ է, ինչ-որ առումով շատ նման է, օրինակ, autocratic-ին, երբ գրում ենք՝ ա, ապա ր, կանխագուշակում է, որ երևի հաջորդ տառը և-ն է լինելու: Այս սկզբունքով է աշխատում:
- Ի՞նչ դրական և բացասական կողմեր ունի այն, ի՞նչ ռիսկեր կարող են առաջանալ հետագայում, եթե դրա կիրառությունը տարբեր ոլորտներում ու մասնագիտություններում մասսայական բնույթ սկսի կրել:
- Շատերն ասում են, որ լրիվ նոր՝ հեղափոխական տեխնոլոգիա է: Մեկ տարի է, ինչ արհեստական բանականությունը կա, սակայն երկար ժամանակ դրա ինչ-որ տեխնոլոգիաներ օգտագործվել են արդեն, ու շատերը դրա մասին անգամ չգիտեն: Ինչ-որ տեխնոլոգիաներ Google translate-ում է ներդրված, «Ֆեյսբուք»-ի լրատվական ալգորիթմներում նման բաղադրիչներ կան: Մինչ OpenAI-ի հայտարարությունը՝ ChatGPT-ի ստեղծման ու գործարկման մասին, տեղի էր ունեցել սկանդալ, երբ «Գուգլ»-ի ինժեներներից մեկը հայտարարել էր, որ այդ համակարգի ունեցած արհեստական բանականությունը շատ զգայական է: Նրան նույնիսկ խելագար անվանեցին, աշխատանքից հեռացավ, որովհետև այնքան էր աշխատել մեքենայի հետ, որ իր մոտ այդպիսի տպավորություններ էին առաջացել:
Դրանից հետո OpenAI հայտարարեց արհեստական բանականության գործիք ստեղծելու մասին, ու բոլորը, հատկապես առաջին օգտագործողները, որ AI-ին ծանոթացան, հիացական բաներ էին ասում, որ «այ, սա լրիվ նոր է, աշխարհը կփոխի, աշխատատեղերը կփոխվեն և այլն»: Բայց երբ նայում ենք, թե մեկ տարվա ընթացքում ինչ է տեղի ունեցել, տեսնում ենք, որ այդ կանխագուշակումները չիրականացան: Այս պահին ընդամենը մոտ 100 միլիոն մարդ է օգտվում արհեստական բանականության լավագույն մոդելներից մեկը համարվող ChatGPT-ից, և նույնիսկ հիմա կա հետադարձը, որ ինչ-որ մարդիկ սկսել են հրաժարվել վճարովի տարբերակից, այսինքն՝ չի աճում այնքան, որքան կանխատեսվում էր: Իրականում տպավորություն կա, որ մեծ ընկերությունները փորձում են AI-ին օգտագործել որպես պատրվակ աշխատողներից ազատվելու համար, բայց իրականում այնպես չէ, որ այս տեխնոլոգիաները շոշափելի փոփոխություններ են իրականացնելու աշխատատեղերում, և դա գալիս է նաև այդ տեխնոլոգիաների սահմանափակությունից: Այն, ինչ այս պահին կա, ամեն դեպքում մարդուն փոխարինելի չէ, կարող է օգնել աշխատողին էֆեկտիվությունը բարձրացնել, բայց այնպես չէ, որ կարող է լիարժեք ծրագրավորել, կամ քարտուղարություն անել, այնպես որ դեռևս ճանապարհ կա անցնելու:
- Կա՞ մտավախություն, որ մի շարք մասնագիտություններ ու մասնագետներ հայտնվելու են ստվերում կամ դուրս են մնալու աշխատաշուկայից:
- Իհարկե, կլինեն ինչ-որ քանակի մարդիկ, որոնք կկորցնեն աշխատանքը: Խոսքը վերաբերում է հատկապես ցածր որակավորմամբ ծրագրավորողներին և էլի շատ այլ մասնագետների, որոնց հեշտությամբ կարելի է փոխարինել AI-ով: Կարող են լինել վարորդները, քանի որ հիմա AI-ով աշխատող մեքենաներ են ստեղծվում, որոնք կարողանում են կողմնորոշվել փողոցում, վարել մեքենան, իսկ մենք գիտենք, որ հսկայական ցածր որակավորմամբ մարդիկ վարորդ են աշխատում (տաքսի, բեռնափոխադրումներ), այդ մարդկանց համար կան որոշակի սպառնալիքներ, նույնիսկ կարող են մասսայական վարորդներին փոխարինել ավտոմատ վարորդներով, սրանք խոշոր ռիսկեր են: Իսկ այլ ոլորտներում ենթադրվում է, որ AI-ները ուղղակի կբարձրացնեն մարդկանց արդյունավետությունը, կազատեն միապաղաղ աշխատանքից, բայց դա չի նշանակում, որ մարդկանց կարիքն առհասարակ կվերանա, որովհետև այս պահին եղած AI-ներն իրականում չունեն, այսպես ասած, բարոյական կոմպլեքս, այսինքն՝ չեն տարբերում լավը վատից:
- Արհեստական բանականությունն այսօր նկարում է, գրում, խոսում, երգում և այլն: Վտանգ չկա՞, որ մարդու ստեղծագործականությունը կսկսի արժեզրկվել:
- Այո, իսկապես արհեստական բանականությունը ստեղծում է նկարներ, երգեր է գրում և ոչ վատ: Օրինակ՝ հիմա նկարիչներ կան, որ սկսել են AI-ով ինչ-որ բաներ գեներացնելու գաղափար, հետո դրա վրա շարունակում են հավելյալ աշխատանք անել: Ես կարծում եմ, որ ուղղակի ինչ-որ դեպքերում որակյալ մասնագետների աշխատանքը հեշտացնելու է, արդյունավետությունն է բարձրացնելու, բայց չի փոխարինելու լիարժեք, նույնիսկ, եթե լիարժեք փոխարինի, միևնույն է, մարդու աշխատանքը մնալու է պահանջված ու ավելի բարձր է գնահատվելու: Միշտ նման կանխատեսումներ եղել են, որ, օրինակ, մեքենաների հայտնվելով՝ ձիերն ու ձիապանները, կառապանները կվերանան, բայց մեքենաների ավելանալով՝ պարզվեց, որ նաև շատ ու շատ կառապաններ սկսեցին մեքենա վարել, որովհետև մեքենան չի կեղտոտում փողոցները, կերակրելու խնդիր չունի, ավելի հեշտ է, արագ ու հարմար: Հիմա մոտավորապես նույն պրոցեսն է, մարդիկ, ովքեր առաջ չէին կարող ստեղծագործել, հիմա կարող է նոր ոգեշնչում գտնեն, նոր գործիքներ ունեն:
- Գիտենք, որ արհեստական բանականության միջոցով հեշտ է մերկ մարմիններով կոնտենտ ստեղծել, ապա դրանք օգտագործել գումար շորթելու համար: AI-ը կարո՞ղ է գործիք դառնալ կիբերհանցագործների համար:
- Մեկ տարվա ընթացքում Հայաստանում տասնյակ, հարյուր հազարավոր հանցագործություններ ենք արձանագրել, ֆիշինգային հարձակումներ, խաբեության դեպքեր, և ընդամենը մեկ, երկու դեպքում ենք տեսնել, որ արհեստական բանականության գործիք է կիրառվել: Օրինակ՝ Նիկոլ Փաշինյանի հանրահայտ ֆեյքը ռուսերենով, երբ խոսում է, որ «Մետա»-ի հետ ինչ-որ գործիք են ստեղծել: Իրականում կիբերհնացագործներն այնքան լայն գործիքակազմ ունեն, և մարդիկ այնքան թերի են պատրաստված, որ հանցագործները ժամանակ չեն տրամադրելու չարչարվեն, AI-ի հետ գլուխ դնեն, եթե կարող են շատ ավելի ցածր կախված պտուղներին հասնել: Մյուս կողմից հանուն արդարության արձանագրենք, որ՝ այո, արհեստական բանականությունը կարող է օգնել ինչ-որ տիպի հարձակումների բազմացման: Օրինակ՝ արհեստական բանականությունը կարող է օգնել շատ ավելի գրագետ, լավ տեքստ գրել, համոզիչ ֆիշինգային տեքստ ստեղծել, կամ հանցագործին օգնել վիրուսային ծրագիր գրել, բայց նաև չմոռանանք, որ, այսպես ասած, կիբերպաշտպանները նույնպես արհեստական բանականությունից են օգտվում, և, օրինակ, մեր թիմը՝ CyberHUB-ը, որն ամենօրյա ռեժիմով զբաղվում է պաշտպանական գործողություններով, ամբողջ թափով կիրառում է տարբեր AI գործիքներ: Այստեղ մրցավազք է՝ ինչպես հանցագործները, այնպես էլ պաշտպաններն են կիրառելու, և իրականում կարծում եմ՝ շատ բան հանրագումարում չի փոխվելու այս առումով:
- Ինչպե՞ս ընկերանալ, այլ ոչ թե «թշնամանալ» արհեստական բանականության հետ:
- Իրականում պատասխան չունեցող հարց է, որովհետև յուրաքանչյուր մարդ իր կիրառությունն է գտնելու: Այստեղ կարևոր է արհեստական բանականությանը մոտենալ գիտակցված ու բաց մտքով, այսինքն՝ չունենալ չափազանցված ակնկալիքներ և մյուս կողմից չվախենալ փորձարկումներից, որովհետև ամեն ոլորտ իր կիրառությունն է ունենալու, և դժվար է նույնիսկ կանխատեսել, թե այս կամ այն մասնագետը ինչպես կարող է օգտագործել արհեստական բանականությունն իր աշխատանքի համար:
Հերմինե Կարապետյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԽաղաղության պայմանագրի ստորագրման հետ մեկտեղ կլուծարվի Մինսկի խումբը. Խանդանյան. տեսանյութ
Ռուսաստանը գոհ է Ուկրաինայի հետ բանակցություններից. Մեդինսկին հայտնել է 1000/1000 գերիների փոխանակման մասին
Արդյունավետ հանդիպում Էմանուել Մակրոնի հետ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Մեքենաներից պահեստամասեր հափշտակելու համար մեղադրվող ոստիկաններին բացահայտել է ծառայողական քննությունը
Մխչյանի դպրոցում թմրամիջոցների հետ կապված սկանդալից հետո քննարկվում է տնօրենի հեռացման հարցը. մարզպետարան
Սա փորձանք է մեր գլխին, ո՞ւմ է խաբում Շահրամանյանը, թող զոհվեր հայրենիքի համար, Հիտլերը ի՞նչ արեց. Շիրինյան
Ովքե՞ր կարող են դպրոց հաճախել 7 տարեկանից. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է նախագծի մանրամասները
Պուշկինի թունելը հոսանքազրկվել է
Վարչապետը մասնակցել է «Ապահովելով Եվրոպայի անվտանգությունը» թեմայով փակ քննարկմանը
Կոպիրկինի՝ ՀՀ պաշտպանության նախարարին հասցեագրված գրությունն ունի մի քանի շերտ. Մարգարյան
Իրենց վստահված գույքը հափշտակելու մեղադրանքով ոստիկաններ են ձերբակալվել
Պաշտոնական Բաքուն հիմա էլ խոշորացույցով ուսումնասիրել է ՀՀ զինանշանն ու կրկին դժգոհ մնացել, բողոքել
Դատախազությունը Քոչարյաններից մոտավորապես այսքան գումար է պահանջում՝ 200 միլիոն դոլար․ Ալեքսանյան
Ոչ բարոյական, ոչ քաղաքական իրավունք չունեք մեզ գնահատելու, Դուք ո՞վ եք, պարո՛ն դեսպան. Բաբաջանյան
23 համարի ավտոբուսի վթարի հետևանքով 6 մեծահասակ և 2 անչափահաս տեղափոխվել են ԲԿ-ներ
Հայտնի է՝ եզրափակչում որ համարի ներքո ելույթ կունենա Պարգը
Մի տխմար էկրանի առաջ վստահ պնդում է, թե 88 սուպերմակետն իմն է. Հակոբյանն իր մասին հորինվածքներն է հրապարակել
Վարչապետը Տիրանայում զրույցներ է ունեցել Մակրոնի, Մերցի, Սթարմերի, Տուսկի, Շտոկերի և այլ գործընկերների հետ
Ուր ասեք, կգամ. վարչապետ դառնալու ցանկություն ունեցող Մարուքյանը ընկել է դռնեդուռ. ո՞ւմ է նա զանգել
Ֆրանսիան աջակցում է խաղաղության համաձայնագրի ստորագրմանն ուղղված Հայաստանի ու Ադրբեջանի ջանքերին. Մակրոն
Միջոցառումների տոմսերի գնման Eventhub հարթակն արդեն հասանելի է MyAmeria հավելվածում
Փաշինյանն ու Կալասը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության զարգացմանը, ընթացիկ օրակարգին վերաբերող հարցեր
Երևանում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Մերսեդես»-ը
Խոշոր ավտովթար Երևանում. թիվ 23 երթուղու ավտոբուսը բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա 9 վիրավոր
Սեյրան Օհանյանը Լևոն Քոչարյանի ԱԺ-ում հայհոյանք տալը զայրույթի դրսևորում է համարում. նա մանդատը վայր չի դնի
Չափորոշիչները խիստ են, բայց հաղթահարելի. ՆԳ նախարարը հետևել է ապագա պարեկների ընդունելության գործընթացին
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի բացման արարողությանը. լուսանկարներ
Սարսափելի է. կհեռացվեն բոլոր անձինք, որոնք տեղյակ են եղել. նախարարը՝ Մխչյանի դպրոցում թմրանյութի դեպքի մասին
Քարտդ այսուհետև կարող ես ակտիվացնել AMIO Mobile-ում
Ի՞նչ են քննարկել ՀՀ վարչապետն ու Ադրբեջանի նախագահը Տիրանայում. լուսանկարներ
«ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ի «ներհոս ջրի խորքային պոմպի» ձեռքբերման համար հրավիրվում են հայտեր
Փոխվարչապետն ու ԵՄ դեսպանն անդրադարձել են համագործակցության ընդլայնման հնարավորություններին
Արարատի մարզում մեքենաներ են բախվել. վիրավորը ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայող է
Ստամբուլում սկսված բանակցությունները բացում են 2 ճանապարհ. մեկը՝ դեպի խաղաղություն, մյուսը՝ կործանում. Ֆիդան
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով. ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25% idcoin՝ բոլոր ավիաընկերություններից տոմս գնելիս․ IDBank
Հողագործական աշխատանքների ժամանակ ինչպե՞ս օգտագործել թունաքիմիկատներ և խուսափել թունավորումներից
«Անձնազոհություն չանեինք Թուրքիան մեզ կհոշոտեր» թեզը պաշտպանողների հոգևոր հայրը հայտնվեց. Իոաննիսյան
Ucom-ի աջակցությամբ տեղի ունեցավ Silicon Mountains 2025 Լոռի տեխնոլոգիական ֆորումը
ՔՊ-ից հեռացված Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը Էդմոն Մարուքյանին վարչապետի թեկնածու են առաջադրել
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT