Տուրիստական սեզոնին ընդառաջ՝ բացահայտենք Աջարիան. զբոսաշրջային ուղղություն՝ բոլոր եղանակների և նախասիրությունների համար

10/08/2024 schedule16:00

Հայաստանը տարիներ շարունակ առաջատար տեղ է զբաղեցնում Աջարիա այցելող զբոսաշրջիկների թվով առաջին հնգյակում:

Աջարիան Հայաստանի բնակիչների համար առաջին հերթին ծովն է և ծովային հանգիստը՝ մարդաշատ լողափերը, ջրային զվարճանքները, համեղ վրացական ուտեստներն ու տեղի բնակիչների հյուրընկալ ընդունելությունը:

447802147_871820331658048_3472171722118895637_n.jpg (383 KB)

Ամբողջ Աջարիան և վարչական շրջանի մայրաքաղաք Բաթումին հայերի ամենահասանելի ուղղություններից է, որտեղ ամեն ամառ շտապում են հայրեը մեքենայով, գնացքով կամ ինքնաթիռով:

Հայաստանում Վրաստանի դեսպանության և Վրաստանում Աջարիայի Ինքնավար Հանրապետության զբոսաշրջության դեպարտամենտի կազմակերպած մեդիաշրջագայության ընթացքում հայ լրագրողների խումբն այցելել է Վրաստանի ամենագեղեցիկ ու ամենապահանջված անկյուններից մեկը՝ Աջարիա, որի վարչական կենտրոնը Բաթումին է:

Ծովը, ճարտարապետությունը, հին ու նոր քաղաքը

Աջարիան գեղեցիկ է տարվա բոլոր եղանակներին, ամեն շոգ ամռանն այնտեղ պարբերաբար տեղացող առատ անձրևն անգամ ծովին ու քաղաքների փողոցներին աննկարագրելի գեղեցկություն է հաղորդում: Այդ փողոցներով կարելի է զբոսնել ժամեր շարունակ՝ բացարձակապես չզգալով որևէ հոգնածություն, հիանալ երկնաքերերով, պատմական ու ժամանակակից կառույցներով:

Untitled collage (1).jpg (2.63 MB)

Untitled collage.jpg (1.95 MB)

Սև ծովի ափին տեղակայված ժամանակակից Վրաստանի գլխավոր զբոսաշրջային, ինչպես նաև տնտեսական և մշակութային կենտրոններից մեկը՝ Բաթումին, հարուստ պատմություն ունի, այնտեղ է գտնվում Վրաստանում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը:

Աջարիան ու Բաթումին, սակայն, միայն ծովափնյա հանգիստը չեն: Վրաստանի այս հատվածում կան բազմաթիվ գողտրիկ անկյուններ, արժեքավոր տեսարժան վայրեր, որոնք հաճախ վրիպում են լողափնյա հանգստով տարված այցելուների ուշադրությունից։

Untitled collage (10).jpg (2.55 MB)

Untitled collage (11).jpg (2.50 MB)

Այստեղ պահպանվում են 19-րդ դարի գեղեցիկ առանձնատները, որտեղ ապրել են քաղաքի նշանավոր դեմքերը։  Հիացնում են հրապարակը, քաղաքային թատրոնը և Մեդեայի արձանը՝ ոսկե գեղմով: Միաժամանակ զուգահեռված են ճարտարապետական նորագույն լուծումներով երկնաքերերը, հին բուլվարի կողքին կառուցված ժամանցի ժամանակակից կենտրոնները։

Untitled collage (2).jpg (2.64 MB)

Untitled collage (3).jpg (2.21 MB)

Քաղաքի սրտում գտնվող Բաթումիի ամենամարդաշատ ու կանչող վայրերից մեկը՝ «Պիացա» հրապարակը, անհնրա է չնկատել յուրահատուկ և հետաքրքիր ճարտարապետության շնորհիվ: Այնտեղ գրեթե ամեն օր վրացական պարային բեմադրություններ են, երժշտական խմբեր: Հետաքրքիր ճարտարապետությամբ և հարուստ պատմությամբ շինությունները Բաթումիի միայն կենտրոնում չէ, որ հանդիպում են:  Քաղաքում զբոսնելիս անհնար է չհրապուրվել ցիտրուսային ծառերի մանդարինների ու լիմոնների բույրով, ծովի թարմ շնչով ու հնագույն շինությունների ոգով:

Untitled collage (7).jpg (2.74 MB)

Untitled collage (4).jpg (2.62 MB)

Աջարիան արևմուտքից եզերում է Սև ծովը, իսկ մյուս երեք կողմերից՝ Փոքր Կովկասի լեռնաշղթան՝ երկրամասը բաժանելով հարթավայրային և լեռնային հատվածների։ Բնության այսպիսի բազմազանությունը՝ զուգորդված հին պատմության և մշակույթի հետ, բարենպաստ պայմաններ է ստեղծել զարգացնելու զբոսաշրջության գրեթե բոլոր հայտնի տեսակները՝ ծովային, լեռնադահուկային, մշակութային, էկո, գինու և գաստրո տուրիզմ, գյուղական տուրիզմ և այլն։

Կրոնն ու հայկական հետքը

Բաթումին բազմադավան քաղաք է. այստեղ ուղղափառ եկեղեցիների կողքին մզկիթ է, սինագոգ, ու նաև Հայ Առաքելական եկեղեցին, որը հին քաղաքի հենց կենտրոնում է։

Untitled collage (5).jpg (2.44 MB)

Սուրբ Փրկիչ Հայ Առաքելական եկեղեցու նախնական փայտյա շենքը Բաթումիում կառուցվել է 1874 թվականին, սակայն հետագայում փայտյա կառույցն ապամոնտաժվել է, և նույն տեղում 1887-1898 թվականներին քաղաքի հայ համայնքի և հայտնի նավթարդյունաբերող  Մանթաշովի ջանքերով կառուցվել է  քարե շենքը: Խորհրդային կարգերի հաստատումից հետո եկեղեցին փակվել է,  1992 թվականին՝ վերադարձվել հայ համայնքին: Այն սկսել է գործել 1995 թվականից:

Հայ զբոսաշրջիկներից քչերին է հայտնի Բաթումիի Խարիթոն Ախվլեդիանիի  թանգարանը, որտեղ պահվում են նաև հին հայկական եզակի մատյաններ, իսկ արվեստի գործերի շարքում՝ Այվազովսկու հայտնի կտավներից մեկը: 

Untitled collage (6).jpg (3.11 MB)

Բաթումիի բուլվարը, ճոպանուղին, համեղագույն խոհանոցն ու «Ալին և Նինոն»

Մոտ 2,5 կմ երկարությամբ ճոպանուղին հասցնում է սարի գագաթ, որտեղից բացվում է Սև ծովի խենթացնող տեսարանը՝ ծովն ամբողջ հեքիաթային հմայքով, որտեղ առկա են ծովը տեսնելու բոլոր միջոցները՝ զբոսանավեր, մոտորանավակներ և  ճախրող պարաշյուտներ։

photo_2024-08-09_14-38-33 (2).jpg (191 KB)

gde_samaya_deshevaya_nedvizhimost_u_morya_5-1000x_.jpg (151 KB)

Երեկոյան զբոսանքը Բաթումիի հայտնի բուլվարով՝ լի բազմաթիվ սրճարաններով ու ռեստորաններով, զվարճանքի ու ժամանցի տարատեսակ հնարավորություններ ունի:

Հին և նոր Բաթումները ծովափի երկայնքով միացնում է աշխարհի ամենաերկար ծովափնյա զբոսայգիներից մեկը՝ Բաթումի բուլվարը, որն ունի 8կմ երկարություն։

«Տղամարդը և կինը» կամ «Ալին և Նինոն» արձանախումբը, որը դարձել է ժամանակակից Բաթումի խորհրդանիշը, երեկոյան լուսավորության ներքո պատմում է տարբեր կրոններ դավանող երկու պատանիների ողբերգական սիրո պատմությունը։  Բուլվարի շրջակայքում են գտնվում Բաթումի գրեթե բոլոր ժամանցային վայրերը, այդ թվում՝ դելֆինարիումը, հրաշքների այգին, երգող շատրվանները և այլն։

428335906_795304712642944_4485021311682898834_n.jpg (192 KB)

428366667_795305402642875_6740674048593094344_n.jpg (905 KB)

Ծովը զբոսաշրջիկներին գրավող Աջարիայի միակ հարստությունը չէ, տեղի զբոսաշրջության դեպարտամենտը ներկայացնում է զբոսաշրջային ուղղությունները և Աջարիան ցույց տալիս որպես ակտիվ հանգստի վայր՝ տարվա բոլոր չորս եղանակների համար:

Ձմռանը այստեղ հնարավոր է դահուկներ քշել, գարնանն ու աշնանը՝ օգտվել զիփլայնից, լեռնային տուրիզմից: 

Աջարիայի բոլոր սննդի կետերում՝ փոքրիկ կրպակներից մինչև շքեղ ռեստորաններ, մատուցվում է համեղագույն սնունդ՝ տիպիկ վրացական խոհանոցի բոլոր ուտեստներով՝ զուգորդված վրացական համեղագույն գինիներով:

Բուսաբանական այգին

Առանձին ուշադրության է արժանի Բաթումիի բուսաբանական այգին, որտեղ  արտասովոր ծառեր են վեր հառնում, որոնց սաղարթները ճեղքում են արևն ու ծովը։ Այստեղ աճող 2037 բուսատեսակների գերակշիռ մասը բերվել է Արևելյան Ասիայից, Նոր Զելանդիայից, Հարավային Ամերիկայից, Հիմալայներից, Ավստրալիայից և միջերկրածովյան երկրներից։

botanic-garden.jpg (232 KB)

447560488_871820238324724_5353814083387935189_n.jpg (1.15 MB)

Պատահական չէ, որ Աջարիան արժանացել է զբոսաշրջության Օսկար համարվող՝ Worldtravelawards-ին՝ որպես եվրոպական տուրիստական ուղղություն՝ բոլոր սեզոնների համար։

243556270_3142347529371519_271846630244530321_n.jpg (229 KB)

Առանձին մրցանակ է ստացել նաև Բաթումի բուսաբանական այգին, որը հաղթող է ճանաչվել «Եվրոպայի առաջատար բուսաբանական այգի» անվանակարգում։ Աջարիայում այս հաջողության վրա կանգնել չեն պատրաստվում։ Մտադիր են զբոսաշրջիկների թիվը 2025 թվականին հասցնել 6 միլիոնի։

Էքստրիմի սիրահարները կարող են ուղևորվել Մթիրալա ազգային պարկ, որտեղ ոտք դնելով՝ կթվա, թե հայտնվել եք ջունգլիներումկամ ինչ-որ էքստրեմալ ֆիլմի կադրում:

Բաթումիի ծովամթերքի շուկան

Աջարիայում գործող տասնյակ սննդի օբյեկտներում, ռեստորաններում ու սրճարաններում մատուցվող սնունդն այնքան համեզ ու բազմազան է, որ քչերն են տեղյակ Բաթումիի ծովամթերքի շուկայի մասին:

Իսկ այնտեղ այցելել, հավատացեք, պետք է: Ի դեպ, կարող եք ձեր նախընտրած ծովամթերքը գնել և շուկային կից «Ֆիշլանդիա» ռեստորանում  այն կպատրաստեն ձեր նախընտրած ձևով: 

Untitled collage (9).jpg (3.14 MB)

Untitled collage (8).jpg (3.58 MB)

Ի վերջո, ինչու հենց Աջարիա

Աջարիան հայաստանցիների համար ամենահասանելի, մատչելի, նախընտրելի ուղղություններից է:

Միաժամանակ Աջարիան պահանջված ուղղություն է եվրոպացիների համար, եվրոպական երկրներից գործում են ուղիղ չվերթներ դեպի Բաթումիի միջազգային օդանավակայան. Աջարիայի իշխանություններն աշխատում են բոլոր եվրոպական երկրների հետ:

448236499_874272714746143_4244273398385379527_n.jpg (720 KB)

Լեռնային Աջարիայում զբոսաշրջիկներին ընդունում են տարվա բոլոր եղանակներին։ Հատկապես ծովափին մոտ շրջաններում գրեթե երբեք չի դիտվում բացասական ջերմաստիճան, առկա են մշտական տեղումներ, ինչի շնորհիվ բարձրուղեշ լեռները մշտապես պատված են առատ բուսականությամբ՝ ապահովելով մաքուր օդ և գեղեցիկ տեսարաններ, այնտեղ կան նաև բազմաթիվ ջրվեժներ, գետեր:

447732910_871820504991364_5043565185730299362_n.jpg (1.24 MB)

Ի վերջո, Աջարիան չափազանց հարմար է հանգստի համար, քանի որ Հայաստանի և Վրաստանի միջև գործում է առանց վիզայի ռեժիմ, Վրաստանը համարվում է աշխարհի ամենաապահով 10 երկրներից մեկը  և բացի այդ՝ երկրամասում գրեթե ամեն տեղ կարելի է վճարել անկանխիկ, բոլոր լողափերը հանրային են և բաց հանգստացողների համար, սննդի կազմակերպումը՝ հասանելի և մատչելի, մարդիկ՝ հյուրընկալ:

Հյուրասեր և հյուրընյակալ վրացիները

Վրացական հյուրընկալությունն ու հյուրասիրությունը անմիջապես տեսանելի է սեղանի շուրջ: Լրագրողական խմբին հյուրընկալողները ջերմ միջավայրում մեզ հյուրասիրեցին վրացական գինի, ազգային ու տարատեսակ համեղագույն ուտեստներ՝ ուղեկցված ազգային երգ ու պարով: 

Այս ամենի տպավորությունները բարդ է փոխանցել, ավելի լավ է հայտնի ասացվածքի համաձայն՝ մեկ անգամ տեսնել, քան մի քանի անգամ լսել: Հավատացեք, մեկանգամյա ուղևորությունը կդառնա ամենամյա նախընտրելի ուղղություն:

Տպել
925 դիտում

ԼՂ պաշտոնյա այլևս գոյություն չունի. Ալեն Սիմոնյանն առաջարկեց լուծարել ՀՀ-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովը

ԼՂ-ի վրա հարձակման նպատակը եղել է ՀՀ-ն որպես պետություն ոչնչացնելը և բռնակցելը միութենական որևէ կառույցի. Սիմոնյան

Գեղամ Նազարյանի հեղինակած նախագիծը չի ընդգրկվել ԱԺ նիստերի օրակարգում

Արայիկ Հարությունյանը ինձ ասել էր՝ «կարող է մի օր արթնանաք, տեսնեք՝ ես չկամ»․ Սիմոնյան

ԱԺ բակում այսուհետ սրճարան կգործի

Մեծացել է կենսաթոշակի և նպաստի անկանխիկ վճարումների դեպքում հետվճարի չափը. քանի քաղաքացի է օգտվում ծրագրից

Երևանում ամեն մի փոքր պատահարից երթևեկությունը կաթվածահար է լինում, խնդիրը մեր դաշտում է․ Ավինյան

Լավ է չեք ասում՝ Շահրամանյանը մատերով խաչ էր արել. լուրջ չէ 120 հազար ԼՂ բնակչի տեղահանել, ասել՝ վավեր չէ. Հովհաննիսյան

«Հայաստանում հաց, Հայաստանում կաց» կարգախոսը կարող է լինել ժողովրդի և պետական պատկերացումները միավորող բանաձև. վարչապետ

Երևանում ապամոնտաժվել է 2516 գովազդ

Սեպտեմբերի 9-ից դեկտեմբերի 31-ը 0 տոկոս ներմուծման մաքսատուրքով կարող է ձևակերպվել դեռևս 1115 էլեկտրոմոբիլ. մանրամասներ

Սուրեն Պապիկյանը մասնակցել է «Պատասխանատու արհեստական բանականություն՝ ռազմական տիրույթում» գագաթնաժողովի բացմանը

Հայաստանի Հանրապետության կոչը սեփական քաղաքացիներին՝ «Այստեղ հաց, այստեղ կաց». վարչապետ

ԱԺ-ն նոր պատգամավոր ունի. Արմենուհի Ղազարյանը երդվեց և ընդունեց մանդատը

Ուկրաինայի ԱԳՆ-ն հետ է կանչել Վրաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին. պատճառը՝ «դիվանագիտական մտքի բացակայություն»

Բնակավայրի խնդիրների ռեյտինգավորումը կնպաստի դրանց արդյունավետ լուծմանը. Նիկոլ Փաշինյանը դիմել է քաղաքացիներին

Աննա Հակոբյանը կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության Կանանց ֆորումին (տեսանյութ)

Բելառուսն ուժեղացրել է սահմանային անվտանգությունն ու պաշտպանությունը երկրի հարավում

Խոշոր ավտովթար Երևան-Արմավիր ճանապարհին․ 6 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

Գավառում հրդեհվել է մեծ քանակությամբ անասնակեր. կրակի դեմ պայքարել են 4 ժամ

Մահացել է КВН-ի ղեկավար և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մասլյակովը

Դպրոցում քարոզչություն չպետք է անել. քաղաքական զսպվածություն չցուցաբերող տնօրենները սանկցիաների կենթարկվե՞ն

Իմ ամենամեծ ուսուցիչը նորին մեծություն երաժշտությունն է. այսօր Օհան Դուրյանի ծննդյան օրն է

Լոռու մարզի որոշ հասցեներում գազ չի լինի

Արծաթե մեդալով՝ Լոզանի սպորտային արբիտրաժային դատարան. Արթուր Ալեքսանյանը կպայքարի հանուն արդարության

Համագործակցության հեռանկարներ բիոէներգետիկայի ոլորտում․ Պապոյանն այցելել է լատվիական EggEnergy ընկերություն

Պուտինը կհետևի ՌԴ զինված ուժերի զորավարժություններին

Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ է մատուցվել

Ռուսական անօդաչու թռչող սարքերը հատել են Ռումինիայի օդային տարածքը. ՆԱՏՕ-ն արձագանքել է

Բախվել է 3 ավտոմեքենա. կա տուժած

Մեկնարկում է «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովը. ԱԳՆ-ն իրազեկել է՝ ինչպես հետևել ընթացքին

Հաջիևը հանդիպել է ԱՄՆ պաշտպանության հետախուզական գործակալության ներկայացուցչի հետ

ՀՀ տարածքում ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Իրանի նախագահն առաջին արտասահմանյան այցը կկատարի Իրաք

ՀՀ-ում Նիդերլանդների նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

«Զանգեզուրի միջանցք»-ի ստեղծմանն ուղղված Ռուսաստանի մղումը «դանակով հարված է թիկունքից»․ իրանցի պատգամավոր

Մեկնարկում է թատերահամերգային կազմակերպությունների 2024-2025 թատերաշրջանի բացումը

Սևանա լճում շարունակվում են Երևանի 43-ամյա բնակչի մարմնի որոնումները. սպանության հատկանիշներով հարուցվել է վարույթ

Սուրեն Պապիկյանը մեկնել է Կորեայի Հանրապետություն

Երկրաշարժ՝ Ադրբեջանի տարածքում