Ամեն ոք պատասխան է տալու Աստծո մոտ. երկար տարիներ եկեղեցում ծառայած Արթուր Մանուկյանին ապշեցնում է Գալստանյանի վարքագիծը

20/05/2024 schedule21:00

Ռեժիսոր, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, այժմ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Արթուր Մանուկյանը զարմացած է Վազգեն (Բագրատ) Գալստանյանի գործողություններից, նրան առավել ապշեցրել է հատկապես այն, որ վերջինս իրեն թույլ է տվել քողարկված ձևով վիրավորական արտահայտություններ հնչեցնել «Հանրապետություն» կուսակցության նախագահ, սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արամ Սարգսյանի հասցեին զուր տեղը:

Մանուկյանն այն համոզմանն է, որ հոգևորականի առաքելությունը սեր և խաղաղություն տարածելն է, սակայն այլ  բան ենք տեսնում այս օրերին: Վերջինս 15 տարի ծառայել է եկեղեցուն, եղել դպիր և այդ ընթացքում չի լսել, որ քահանան «Խաղաղություն ամենեցուն» արտահայտությունից շեղվի, այլ բան ասի:

«Մեր պատարագների ընթացքում հիմնական քարոզը դա է, որ ուղղում է ժողովրդին հոգևորականը։ Ինձ թվում է՝ այս հոգևորականը (Վազգեն (Բագրատ) Գալստանյան) այնքան է կրկնել այդ տեքստը, որ այլևս չի զգում բառի իմաստն ու տրամաբանությունը: Կրկնում եմ՝ քահանաների գործը ատելությունը մերժելն է, այն չեզոքացնելը, սակայն այս դեպքում պատկերը հակառակն է»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա։

Մանուկյանը կարծում է, որ ամեն մարդ, այդ թվում՝ քաղաքականություն մտնելու հայտ ներկայացրած արքեպիսկոպոս Գալստանյանը, պատասխան է տալու Աստծո առաջ իր գործողությունների և խոսքերի համար:

«Ես քաղաքականության մասին ավելի լուրջ կարծիք ունեմ, մինչև ասելը, որ այս հոգևորականը քաղաքականություն է մտել։ Մանկամիտ խոսակցություններ են, թե՝ սպարապետի «քույրն» ես, եղբայրը չես, էժան քայլ է հոգևորականից, էլ չեմ ասում, որ մահացած մարդու միջոցով խոսելը տգեղ արարք է։ Խոսում է արծաթից, եկեք ընդհանրապես արծաթից չխոսենք. բոլորս էլ գիտենք, թե ով ու ում է դավաճանել արծաթի դիմաց։ Ինքս Արամ Սարգսյանին բազմաթիվ անգամներ լսել եմ, հետևում եմ և տեսնում եմ, որ շատ խելացի մարդ է, որևէ մեկին չի վիրավորում, կամ վիրավորել»,- նկատում է նա:

Հարցադրմանը՝ ըստ իրեն՝ ինչո՞ւ է Վազգեն Գալստանյանը թիրախավորել Արամ Սարգսյանին, նրան մեղադրում հարազատ եղբորը ուրանալու համար՝ այն դեպքում, երբ իր հետևում, ըստ տարբեր փորձագետների և հանրության ծանրակշիռ մասի, «Հոկտեմբերի 27»-ը և «Մարտի 1»-ը կազմակերպած ուժերն են, զրուցակիցը պատասխանում է. «Գուցե մոռացել է, բայց ես մի քանի բան եմ հիշում․ մեկը պարզապես ասել էր «Պրիվետ Ռոբ», իրեն սպանել էին, մյուսը փորձել էր ինչ-որ հոդված գրել, ոտքերի տակ ռումբ էին տեղադրել։ Ամոթ է, պարզապես աբսուրդ»։

Մանուկյանը անհիմն է համարում ընդդիմության այն պնդումները, թե գործող իշխանությունը 2018 թվականի հեղափոխության ժամանակ պաշտոնյաններին թիրախավորել է:

«2018 թվականին շատ մարդիկ կային, որոնք ատում էին նախկին իշխանություններին, բայց հիշեցնեմ՝ Նիկոլ Փաշինյանը այդ ժամանակ միշտ ասում էր՝ սա սիրո և համերաշխության շարժում է, ագրեսիա չէ։ Մենք փորձում էինք նախկինների ցանած ատելությունը փոխել, կանխել հետագա տարածումը, քարոզել միայն սեր, իսկ ատելությունը իրենք են մինչ այսօր քարոզում։ Սև ու սպիտակի մասին են խոսում․ բազմաթիվ անգամներ ասել ենք՝ Մարությանը ոգևորված էր, առաջին անգամ էր նման հաղթանակ ունենում, երբ հայտարարեց սև ու սպիտակների մասին, անզգույշ արտահայտություն էր, բայց վեց տարի անցել է, իրենք դեռ հիշում են։ Աստվածաշնչի հետ կապ չունեցող խոսքեր են ասում, նախադասություններ կրկնում։ Այսինքն՝ Գալստանյանը հիմա շատ դժվար վիճակում է, պետք է սթափվի»,- կարծում է նա։

Նախկին պատգամավորի խոսքով՝ ժողովուրդը եկեղեցիները չի կառուցել, որ հոգևորականները փողոցներով ման գան, իշխանափոխություն պահանջեն: Մանուկյանը հորդորում է հոգևորականին հետ վերադառնալ եկեղեցի, ապաշխարել:

Մերի Խաչատրյան

Տպել
4043 դիտում

Հայաստանի հավաքականը 4։1 հաշվով հաղթեց Լատվիայի ընտրանուն

Ոստիկանությունը հրապարակել է ոստիկանին սպանած ու վիրավորած անձի նկարը. նրան որոնում են

Արմավիրում զինված անձը կրակել է ոստիկանների ուղղությամբ. մեկ ծառայող զոհվել է, մյուսը՝ տեղափոխվել հիվանդանոց

«Տելեգրամ»-ը սպառնալիք է Ուկրաինայի ազգային անվտանգության համար. Կիրիլ Բուդանով

ՌԴ-ն արգելված պահանջներ է առաջադրում ՀՀ-ին, փորձում է անտեսել Իրանի դիրքորոշումը, ճնշել նրան. Խալաթյան

Ֆրանսիայում բողոքի ցույցեր են. հազարավոր ակտիվիստներ դեմ են նոր վարչապետի նշանակմանը

Ոտքը վնասած քաղաքացուն փրկարարները սարալանջից ամենագնացով իջեցրել, մոտեցրել են շտապօգնության մեքենային

Նիդերլանդների նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Գնդակոծվել է Դոնեցկի շրջանի մանկական հիվանդանոցը. վիրավորների թվում երեխա կա

Փարիզ-2024. գյումրեցի պարածանրորդ Գրետա Վարդանյանը 3 անձնական ռեկորդ է սահմանել, նա 6-րդ հորիզոնականում է

Հայաստան է ժամանել Իրաքի Դաշնային գերագույն դատարանի բարձրաստիճան պատվիրակությունը

Հրդեհ Բայանդուրում. գազի բալոնից արտահոսք է տեղի ունեցել

Օդինցովոյում ավտոկանգառ է հրդեհվել. կան զոհեր

Արգենտինան Միջազգային քրեական դատարանից Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելու օրդեր է խնդրել

Հայաստան կայցելի Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն

Համոզված եմ, որ մեր կառավարությունները կշարունակեն սերտորեն համագործակցել. Նիկոլ Փաշինյանի ուղերձը Ֆրանսիայի վարչապետին

Կայացել է Ժողովրդավարության դպրոցի 2-րդ հոսքի բացումը

ՀՀ օրգանական և դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնի հարակից շինարարությունը ժամանակավորապես դադարեցվել է

2024 թվականին երեխաների ստացիոնար բուժման համար բյուջետային հատկացումները 2019-ի համեմատ 23 տոկոսով աճել են. փոխնախարար

Հաստատվել է մշակութային արժեքների փորձաքննություն անցկացնող մասնագետների ցանկը

Որ դեպքում Արևմտյան Նեղոսի տենդը կարող է փոխանցվել մարդուց մարդուն. վարակված և բուժված մայրը կարո՞ղ է կրծքով կերակրել

Նոր Նորք վարչական շրջանի նոր զբոսայգում շների համար առանձնացված տարածք կկառուցվի (տեսանյութ)

Ավարտվել է ԱԺ «Ամառային դպրոց» 3-րդ ծրագիրը. մասնակիցները հավաստագրեր են ստացել

Հերհերի ջրամբարի մոտ մեքենաներ են բախվել. վարորդներից մեկը մահացել է

Հրապարակվել է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում. ովքեր են դուրս մնացել

Ազգային փոքրամասնությունները ՀՀ կառավարության և խորհրդարանի ուշադրության կենտրոնում են. ինչ խնդիրներ կան համայնքներում

Գնել Սանոսյանը դժգոհել է Դիլիջան-Վանաձոր հատվածում իրականացվող աշխատանքների տեմպից

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով. առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

SMS-ով խախտման մասին ծանուցումը չի փոխարինում էլեկտրոնայինին. ինչպես օգտվել 20 տոկոսի բոնուսային համակարգից

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ Քսավյե Բետելը

«Զանգեզուրի միջանցքը» կեղծ է, նման պատրանքներին հետևողների համար հետևանքները ծանր կլինեն. Էբրահիմ Ազիզի

Լոռիում մեքենաներ են բախվել. ընտանիքի 4 անդամ, այդ թվում՝ անչափահասներ, տեղափոխվել են հիվանդանոց

Կոչեր Ադրբեջանին, միջազգային հանրությանը. Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը ԼՂ-ի վերաբերյալ բանաձև է ընդունել

Հայաստանը կարևորում է բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը. վարչապետը շնորհավորել է Բրազիլիայի նախագահին

7 միլիոն վաղաժամ մահ աշխարհում. մոլորակի բնակչության 99%-ը աղտոտված օդ է շնչում

Թեհրանը կշարունակի աշխատել Ռուսաստանից գազ ստանալու ուղղությամբ. Ջալալի

Վրաստանում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Բանվորները պահեստից հեռահաղորդակցության մարտկոցներ են գողացել․ ընկերությանը պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս

Քննարկվել է արտահանման և ներմուծման նոր ուղիներ գտնելու հնարավորությունը. Լատվիայում հանդիպել են Պապոյանն ու Վալայնիսը

Մեր քաղաքին պետք են մարդիկ, որոնք ընկեր են Երևանին ու գրքին. Տիգրան Ավինյան