Մինչև սպարապետի ուրացո՞ւմ, երբ ինքդ վազում ես թիվ 1 ուրացողի Էրեբունի պլազայի 6-րդ հա՞րկ. Սաֆարյանը՝ Գալստանյանին

20/05/2024 schedule09:45

«Հատուկ ժամանակ ծախսեցի ու նայեցի Արամ Զավենի Սարգսյանի հարցազրույցները, որտեղ նա առանց որևէ անձնական վիրավորանքի անդրադառնում է ներկայիս շարժմանն ու նրա առաջնորդին, ու նաև նայեցի Վազգեն Գալստանյանի արձագանքը Արամ Սարգսյանին»:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը՝ շարունակելով.

«Ինչ ասեմ՝ սարսափելի է․․․ Այդքան ցա՞ծր․․․ Մինչև սանրվա՞ծք․․․ Մինչև հոպլո՞․․․ Մինչև Վազգենի քո՞ւյր․․․․ Մինչև սպարապետի ուրացո՞ւմ, երբ ինքդ վազում ես թիվ մեկ ուրացողի ու շահառուի՝ Էրեբունի պլազայի 6-րդ հա՞րկ․․․ Դև՞․․․․ Ցեմենտի գործարան, այն էլ Բիչինայի փայատիրոջ կողմի՞ց․․․

Եկեղեցու բակից․․․ Պատարագից հետո․․․․ Դիվային․․․

Ու դրանից առաջ էլ ոգևորված Եկեղեցուց ու պատարագից հեռացնել տալով ոչ յուրային հավատացյալին․․․

Լավ, Էջմիածնում մարդ չկա, որ խնդիր բարձրացնի, թե սա ի՞նչ է․․․ Ոնց է հնարավոր «օրհնել» նման պղծությունը․․․

Ես շատ մարող շարժումներ ու առաջնորդներ եմ տեսել։ Այսպիսի չարացումն ու դեսետրուկցիան գոնե հրապարակային ցուցադրելն աներևակայելի ու աննախադեպ են․․․

Թե բա՝ չեմ ասի հոպլո, բայց հոպլո»:

Հիշեցնենք՝ Վազգեն (Բագրատ) Գալստանյանը երեկվա իր հավաքի ընթացքում անդրադարձ է կատարել «Հանրապետություն» կուսակցության նախագահ, Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանին։

Վերջինս նշել է, թե իր սկզբունքին դեմ է որևէ մեկի մասին խոսել, բայց հոգին թելադրում է, որ հնչեցնի այդ խոսքերը, ու թեև չի ուզում վիրավորել Սարգսյանին, սակայն նրա հասցեին թույլ է տվել վիրավորական արտահայտություններ։

Նա մասնավորապես հայտարարել է․ «Այս մարդը՝ Արամ Զավենի Սարգսյանը, այնքան համարձակություն ունի, ցինիզմով պարուրված, ես չեմ տեսել, բայց տեղեկատվությունը փոխանցել են, որ օրը 4 անգամ անընդհատ ինձ է անդրադառնում։ Հստակ ասում եմ՝ ես մյուսների պես քեզ չեմ ասելու՝ «մեր Սպարապետի քույր», «հոպլո», ինձ թույլ չեմ տա դրանք ասել քեզ, որովհետև չեմ ուզում վիրավորած լինեմ, բայց հստակ ասում եմ՝ ես եղբայր չեմ ուրացել, իմ եղբոր արձանը չեն պղծել, իմ սպարապետի արձանն են պղծել, իմ եղբոր վաստակը չեն փաթաթել և արծաթի հետ մի կշռի վրա դրել։

Մի մոռացիր՝ ոնց էիր խոնարհվում աջիս վրա՝ Գրետա հոգելույս մայրիկիդ ողջույները հղելով։ Այդ նույն խաչի մասին, որ խոսում ես, դա միայն քեզ ու քո նման դևերին է վախեցնում։ Խնդրում եմ, որ, ցեմենտից բացի, ուրիշ բաների մասին էլ մտածես կյանքում, այն ճանապարհը, որ դու անցել ես, որևէ մարդու այդ ճանապարհով կենսագրությունը ամոթ կբերեր, հնարավորինս պետք է գաղտնի պահել, որ մարդիկ չիմանային։ Շատ պարզ եմ ասում, նաև քո արբանյակներին եմ ասում՝ դուք ընդունակ չեք գաղափարի, դուք փողոցային մարդիկ եք։ Այդ մարդը անդադար տվայտանքների մեջ է, երևի ամենաշատը դրանից է դարդոտվել, աթոռից է զրկվել՝ վարչապետի է եղել երկրի, ծիծաղելի, էն էլ ում հաշվին, թող ինքը ասի»։

Գալստանյանը խոստացել է, թե այսուհետ որևէ մեկին անձնապես այլևս չի անդրադառնալու, որովհետև ինքը համբերող մարդ է, կփորձի ավելի լավը տեսնել։

Տպել
3903 դիտում

18 և 19 տարեկան աղջիկները 20 և 23 տարեկան տղաների հետ մեքենայից կրակոցներ են արձակել. նրանք ձերբակալվել են

ԼՂ-ն լուծարելուց հետո 100 հազար դոլար արժողությամբ մեքենան նվիրաբերել են մեծահարուստի, որը Երևանում 10 անշարժ գույք ունի

Ալեն Սիմոնյանը կմեկնի արձակուրդ

Նիկոլ Փաշինյանն այս անգամ հեծանիվ է վարել Բեռլինում (տեսանյութ)

17-ժամյա վթարային ջրանջատում է Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

Էրդողանը դատապարտել է Թրամփի դեմ մահափորձը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Նյու Յորքում

Մեկնարկել են «Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունները (լուսանկարներ)

Եվրամիությունը մեկ տարով երկարացրել է Իրանի դեմ պատժամիջոցները՝ Ռուսաստանին աջակցելու համար

Բայդենի նախընտրական շտաբում քննարկվում է Թրամփի մահափորձից հետո մարտավարության փոփոխությունը. CNN

Մշա­կու­թա­յին արժեքների փորձաքննություն անցկացնող 9 մասնագետ հավատարմա­գրվել է

Հայկ Մարտիրոսյանը հաղթել է արագ շախմատի միջազգային մրցաշարում

Ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով. սպասվում են տեղումներ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում

ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները բաց են ու անցանելի

Կոմիտասի պողոտայում ապամոնտաժվել են արտաքին գովազդի վահանակները

Վերաբացվել է Իրանում Ադրբեջանի դեսպանատունը

Էջմիածնում 20-ամյա երիտասարդ է հոսանքահարվել ու մահացել

Չեզոքացրել են դիպուկահարի մեկ կրակոցով. հրապարակվել է Թրամփի վրա կրակած երիտասարդի՝ տանիքին սպանված լուսանկարը

Բենզասղոցով հատել է 6 կանգուն ծառ. փայտանյութը մեքենայով տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք

Հայտնի են «Ոսկե ծիրան» Երևանի 21-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները

Ամեն ինչ ռինգը ցույց կտա. ԿԳՄՍՆ-ն բացահայտել է հայ օլիմպիականներից Դավիթ Չալոյանին

Կայանել է մեքենայի հետևում, օգտվել խցանումից՝ օգնելով ընկերոջը սպանությունն իրականություն դարձնել. «զոհը» փրկվել է

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող 25-ամյա Իվանը հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում

Հիմա արդեն կարելի է վստահ ասել՝ Թրամփը կհաղթի. Մեդվեդև

Ազգային փոքրամասնությունների մասին օրինագիծը քննարկվել է պետական մարմինների և շահառուների միջև

Հետաքննությունների դաշնային բյուրոն Թրամփի ուղղությամբ կրակոցները դիտարկում է որպես ներքին ահաբեկչության գործողություն

Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը հետևել են Իսպանիա-Անգլիա խաղին (տեսանյութ)

Մոտ 109 հազար վարորդ օգտվել է տուգանքների վճարման 50 տոկոս արտոնությունից, շարունակում են գործել այլ բոնուսներ

Հրդեհ Արագածոտնի գյուղերից մեկում. ծանր վիճակում հոսպիտալացվել են քաղաքացիներ

Հայաստանը Գերմանիայի իրավասու մարմիններին է հանձնել հետախուզվող անձի

Հոսանքազրկում Երևանի և 6 մարզի մի շարք հասցեներում

ՓԾ-ն հորդորում է Սևանում պահպանել անվտանգության կանոնները, լինել զգոն և հետևել փրկարարների հրահանգներին

Հրդեհ Դսեղի ռեստորաններից մեկում (լուսանկարներ)

Իսպանիայի հավաքականը՝ «Եվրո-2024»-ի հաղթող

«Մեր բակը»՝ աշխարհի ամենադեգեներատ ֆիլմերից մեկը, սկիզբ դրեց անկախ Հայաստանի ֆուֆլոնային մշակույթի ձևավորմանը. Մադլենյան

Օգտագործում են թունաքիմիկատ ու արագ հավաքում բերքը, ինչը վտանգավոր է առողջության համար. ինչպես խուսափել թունավորումից

Երևանում ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենայի վրա

Իմ մտքերը Դոնալդ Թրամփի հետ են․ Մակրոն

Բլինքենը դատապարտել է Թրամփի հանրահավաքում կրակոցներն ու մահափորձը