Ինչ զիջումների մասին է խոսվում Ջո Բայդենի՝ Նիկոլ Փաշինյանին ուղղված նամակում. Կոնջորյանը մանրամասնել է

23/10/2024 schedule15:45

«ՀՀ դիրքորոշումների վերաբերյալ մենք մշտապես և պաշտոնապես հայտարարել ենք: Մեր դիրքորոշումներում որևէ բան չի փոխվել, այն, ինչ հայտարարել ենք, հայտարարում ենք և հայտարարելու ենք»: 

Այս մասին խորհրդարանում՝ լրագրողների հետ ճեպազրույցում, հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, որը վերաբերում էր ԱՄՆ նախագահի հատուկ օգնական, Ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի հարցով գլխավոր տնօրեն Մայքլ Քարփենթերի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին փոխանցած նամակում խոսք եղած իբրև զիջումների մասին: 

Լրագրողը հետաքրքրվեց՝ արդյոք Երևանը փոխզիջման որևէ բան ունի՞ այս պահին:   

«Մեր դիրքորոշումները մեր թիմը՝ վարչապետի գլխավորությամբ, բազմիցս հայտնել ենք»,- նշեց Կոնջորյանը: 

Հարցին՝ ի՞նչ ակնկալիքներ ունի Երևանը ԱՄՆ-ից՝ տարածքային ամբողջականության վերականգնման հետ կապված, Կոնջորյանը նշեց՝ Հայաստանը մշտապես Միացյալ Նահանգների և մյուս գործընկերների հետ քննարկումների մեջ է խաղաղության օրակարգի և տարածաշրջանում երկարատև խաղաղություն հաստատելու վերաբերյալ: 

«ՀՀ տարածքային ամբողջականության պահպանման և նաև վերականգնման մասով մենք նշել ենք, որ այսօր, ըստ էության, Հայաստանի ինքնիշխան տարածքից Ադրբեջանի կողմից օկուպացված շուրջ 207 քառակուսի կմ տարածք կա, որի վերաբերյալ նաև նշել ենք, որ Հայաստանն իր առջև խնդիր չի դնում ռազմական ճանապարհով վերականգնելու իր տարածքային ամբողջականությունը, որովհետև կարծում ենք, որ կա հնարավորություն՝ թե՛ սահմանազատման գործընթացի շրջանակներում և թե՛ խաղաղության հաստատման ճանապարհով, քաղաքական լուծումներով հասնել այդ նպատակի իրագործմանը»,- ասաց Հայկ Կոնջորյանը: 

Անդրադառնալով խաղաղության պայմանագրի ստորագրմանը՝ նա վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը՝ ամենասեղմ ժամկետներում գնալ համաձայնության. «Հիշում եք, որ այս պահին մենք կարող ենք ստորագրել համաձայնեցված հոդվածները և շարունակել մեր աշխատանքը մյուս հոդվածների կամ դրույթների շուրջ: Այդ տեսանկյունից որևէ բան չի փոխվել մեր դրույթների շուրջ, և մենք պատրաստ ենք ամենասեղմ ժամկետներում դա կատարել: Դա մեր մոտեցումն է»: 

Առավել մանրամասն՝ տեսանյութում:  

Տպել
589 դիտում

Եվրաջասթի հետ ստորագրված համաձայնագիրը ՀՀ-ԵՄ հարաբերությունները քրեաիրավական ոլորտում նոր մակարդակ է տեղափոխում

ՀՀ ինքնիշխան տարածքի որևէ միլիմետր սակարկման ենթակա չէ. Նիկոլ Փաշինյան

COP29-ը լավ առիթ է տարածաշրջանում առկա հրատապ խնդիրների վրա ուշադրություն հրավիրելու համար․ վարչապետ

BRICS գագաթնաժողովի օրակարգն ուղիղ առնչվում է նաև Հայաստանի Հանրապետությանը․ վարչապետ

Ալեն Սիմոնյանն ու Մատվիենկոն հայ-ռուսական հարաբերություններին վերաբերող հարցեր են քննարկել

Զինված հարձակում Անկարայում. կան զոհեր և վիրավորներ

Մեր երկխոսությունը զարգանում է դրական հունով. Միրզոյանը՝ Թուրքիայի հետ հարաբերությունների մասին

Իրական Հայաստանի հայեցակարգը իրագործված է Կիրանցում, բոլորը կարող են տեսնել՝ բխո՞ւմ է, թե՞ չի բխում ՀՀ շահերից. վարչապետ

Կներեք, իսկ ի՞նչ է պատահել Գյումրիում, ասեք՝ ի՞նչ է կատարվելու՝ մենք էլ իմանանք. վարչապետը՝ Մհեր Մելքոնյանին

Դրական արձագանք չենք տա․ Միրզոյանը՝ 3+3-ը Ադրբեջանի հետ բանակցությունների հարթակ դառնալու մասին

Հասկանում եմ՝ «Կիկոսի մահը» քիչ գրքերից է, որ կարդացել եք, բայց պետք չէ դրա սցենարը բերել այստեղ. վարչապետը՝ Քոչարյանին

Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր է ընտրվել Վիգեն Քոչարյանը

«Հայաստան» խմբակցության կողքերը, որ նայեք, կգտնեք․ Պապոյանը՝ ոսկու վերարտահանման իրական սեփականատերերի մասին

Հայկ Գրիգորյանն ընտրվել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի կատարման ընթացքը

Գլխավոր դատախազությունը պահանջում է դատավոր Արտուշ Գաբրիելյանից բռնագանձել անշարժ գույքեր և դրամական միջոցներ

Կադրեր նկարահանման հրապարակից. ինչպես է Հայաստանի պատվիրակը պատրաստվում «Մանկական Եվրատեսիլ 2024»-ին

Առևտրով զբաղվող անհատ ձեռնարկատերը պետությանը պատճառված վնասից պետբյուջե է վերականգնել 135 միլիոն դրամ

Ավտոբուսը ընկել է բաց դիտահորը, տեղի է ունեցել վառելիքի արտահոսք

Գուցե ոմանց երազանքն է, որ ՔՊ-ն չմասնակցի առաջիկա ընտրություններին, բայց նման հաճույք չենք պատճառի. Կոնջորյան

Գագիկ Ղազինյանը հրավիրվել է դատախազության ապօրինի գույքի բռնագանձման վարչություն

Ինչ զիջումների մասին է խոսվում Ջո Բայդենի՝ Նիկոլ Փաշինյանին ուղղված նամակում. Կոնջորյանը մանրամասնել է

Ինչ են քննարկել ԲՐԻԿՍ-ի առաջնորդներն ընթրիքի ժամանակ. Պուտինն անհատապես հանդիպել է գրեթե բոլորի հետ

ԱՄՆ-ն մշտապես աջակցություն է հայտնել խաղաղության գործընթացին. Հայկ Կոնջորյան

Ես ձեզ զգուշացնում եմ՝ ինձ հետ սպառնալիքով մի՛ խոսեք, դա չի աշխատելու. Սիմոնյանը՝ Մինասյանին

ՊՊԾ պետն ու ոչ զինվորական տեղակալը զենք կրելու, պահելու և կիրառելու լիազորություն կստանան. Առաքելյան

Համաշխարհային առաջնորդների ամենամեծ հանդիպումներից մեկը. ովքեր են ժամանել Կազան, և ինչ է սպասվում առաջիկա օրերին

Ալիևը ժամանել է Կազան. օդանավակայանում նա կծել է չակ-չակն ու տվել իր պատվիրակության անդամին (տեսանյութ)

Երևանի աղբահանության և սանմաքրման համայնքային հիմնարկի հավաքակայանը համալրվել է աղբատար 14 նոր մեքենայով

20 օր արգելվում է կենդանիների արածեցումը. սկսվել են մկնասպան թունանյութի բաշխման աշխատանքներ

Մանդատ դնել-չդնելու մասին դեռ լուր չկա. թիվ 31 ՏԸՀ-ն «Բալասանյան» դաշինքի ընտրացուցակից դուրս գալու դիմումներ է ստացել

Ավետ Պողոսյանն ընտրվել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ

ՔՊ խմբակցության ղեկավարն անդրադարձել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը թափուր մնալու հետ կապված հարցին

Ամենամեծ ռևանշիզմն այն է, ինչ հիմա անում է Բաքուն․ Ալեն Սիմոնյան

Արդարադատության նախարարի թեկնածու չունենք, պետք է դիտարկենք նաև կուսակցության անդամ չհանդիսացող մասնագետների․ Սիմոնյան

Դանակահարված երիտասարդը հիվանդանոցում հայտնել է՝ ընկել է ամրանի վրա. ինչ է եղել իրականում

Վստահ եմ՝ Խաղաղության պայմանագրի կնքումից հետո Ադրբեջանը հետ կքաշվի այն մասերից, որտեղ ինքն առաջ է․ Ալեն Սիմոնյան

Լեռնային Ղարաբաղում կրկին ադրբեջանցի զինծառայող է մահացել

Տավուշում երկու եռանկյունի կա, Ադրբեջանինը գտնվում է մեր տիրապետության տակ, իսկ մերը՝ իրենց․ Սիմոնյան

«Միսս Տիեզերք» մրցույթը Հայաստանի մասնակցության մասին հայտարարություն է տարածել և կոչ արել նոր մասնակից ընտրել