ՊՊԾ պետն ու ոչ զինվորական տեղակալը զենք կրելու, պահելու և կիրառելու լիազորություն կստանան. Առաքելյան

23/10/2024 schedule15:19

Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվել գործադիրի հեղինակած «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» եւ կից օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը:

Այս մասին հայտնում են Ազգային ժողովի հանրային կապերի բաժնից:

Զեկուցողի խոսքով՝ փոփոխությունը պայմանավորված է ինչպես ԱԱԾ-ից ՊՊԾ առանձնացման հետեւանքով մի շարք օրենքներում տեխնիկական բնույթի լրացումներ կատարելու, այնպես էլ որոշ իրավահարաբերությունների կարգավորման վերանայման անհրաժեշտությամբ:

Ներկայացնելով նախագիծը՝ Պետական պահպանության ծառայության պետի տեղակալ Գրիգորի Առաքելյանը հայտնել է, որ  կարգավորումներով առաջարկվում է ծառայության պետին եւ ոչ զինվորական տեղակալին օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով, վերապահել ֆիզիկական ուժ գործադրելու, հատուկ միջոցներ եւ զենք կրելու, պահելու եւ կիրառելու լիազորություն:

«Առաջարկվում է նաեւ գլխավոր, ավագ եւ միջին խմբի պաշտոններում ծառայողների առաջխաղացումն իրականացնել «Ազգային անվտանգության ծառայության մարմիններում ծառայության մասին» օրենքով սահմանված ընթացակարգով, ինչպես նաեւ նվազեցնել բարձրագույն եւ գլխավոր խմբի պաշտոններում նշանակվելու համար համապատասխանաբար գլխավոր եւ ավագ խմբի պաշտոնում ծառայության անհրաժեշտ ժամկետները` դրանք երեք տարվա փոխարեն դարձնելով 1 տարի»,- նշել է ուժային կառույցի ներկայացուցիչը՝ հավելելով, որ փոփոխությունների արդյունքում ծառայությունում կներդրվի նաեւ հավելավճար հաշվարկելու նպատակով ատեստավորում անցկացնելու նոր համակարգ:

Հարակից զեկուցող, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վահագն Ալեքսանյանը կշռադատված է որակել նախագիծն ու տեղեկացրել, որ գլխադասային հանձնաժողովը դրան տվել է դրական եզրակացություն:

Տպել
261 դիտում

Դրական արձագանք չենք տա․ Միրզոյանը՝ 3+3-ը Ադրբեջանի հետ բանակցությունների հարթակ դառնալու մասին

Հասկանում եմ՝ «Կիկոսի մահը» քիչ գրքերից է, որ կարդացել եք, բայց պետք չէ դրա սցենարը բերել այստեղ. վարչապետը՝ Քոչարյանին

Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր է ընտրվել Վիգեն Քոչարյանը

«Հայաստան» խմբակցության կողքերը, որ նայեք, կգտնեք․ Պապոյանը՝ ոսկու վերարտահանման իրական սեփականատերերի մասին

Հայկ Գրիգորյանն ընտրվել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի կատարման ընթացքը

Գլխավոր դատախազությունը պահանջում է դատավոր Արտուշ Գաբրիելյանից բռնագանձել անշարժ գույքեր և դրամական միջոցներ

Կադրեր նկարահանման հրապարակից. ինչպես է Հայաստանի պատվիրակը պատրաստվում «Մանկական Եվրատեսիլ 2024»-ին

Առևտրով զբաղվող անհատ ձեռնարկատերը պետությանը պատճառված վնասից պետբյուջե է վերականգնել 135 միլիոն դրամ

Ավտոբուսը ընկել է բաց դիտահորը, տեղի է ունեցել վառելիքի արտահոսք

Գուցե ոմանց երազանքն է, որ ՔՊ-ն չմասնակցի առաջիկա ընտրություններին, բայց նման հաճույք չենք պատճառի. Կոնջորյան

Գագիկ Ղազինյանը հրավիրվել է դատախազության ապօրինի գույքի բռնագանձման վարչություն

Ինչ զիջումների մասին է խոսվում Ջո Բայդենի՝ Նիկոլ Փաշինյանին ուղղված նամակում. Կոնջորյանը մանրամասնել է

Ինչ են քննարկել ԲՐԻԿՍ-ի առաջնորդներն ընթրիքի ժամանակ. Պուտինն անհատապես հանդիպել է գրեթե բոլորի հետ

ԱՄՆ-ն մշտապես աջակցություն է հայտնել խաղաղության գործընթացին. Հայկ Կոնջորյան

Ես ձեզ զգուշացնում եմ՝ ինձ հետ սպառնալիքով մի՛ խոսեք, դա չի աշխատելու. Սիմոնյանը՝ Մինասյանին

ՊՊԾ պետն ու ոչ զինվորական տեղակալը զենք կրելու, պահելու և կիրառելու լիազորություն կստանան. Առաքելյան

Համաշխարհային առաջնորդների ամենամեծ հանդիպումներից մեկը. ովքեր են ժամանել Կազան, և ինչ է սպասվում առաջիկա օրերին

Ալիևը ժամանել է Կազան. օդանավակայանում նա կծել է չակ-չակն ու տվել իր պատվիրակության անդամին (տեսանյութ)

Երևանի աղբահանության և սանմաքրման համայնքային հիմնարկի հավաքակայանը համալրվել է աղբատար 14 նոր մեքենայով

20 օր արգելվում է կենդանիների արածեցումը. սկսվել են մկնասպան թունանյութի բաշխման աշխատանքներ

Մանդատ դնել-չդնելու մասին դեռ լուր չկա. թիվ 31 ՏԸՀ-ն «Բալասանյան» դաշինքի ընտրացուցակից դուրս գալու դիմումներ է ստացել

Ավետ Պողոսյանն ընտրվել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ

ՔՊ խմբակցության ղեկավարն անդրադարձել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը թափուր մնալու հետ կապված հարցին

Ամենամեծ ռևանշիզմն այն է, ինչ հիմա անում է Բաքուն․ Ալեն Սիմոնյան

Արդարադատության նախարարի թեկնածու չունենք, պետք է դիտարկենք նաև կուսակցության անդամ չհանդիսացող մասնագետների․ Սիմոնյան

Դանակահարված երիտասարդը հիվանդանոցում հայտնել է՝ ընկել է ամրանի վրա. ինչ է եղել իրականում

Վստահ եմ՝ Խաղաղության պայմանագրի կնքումից հետո Ադրբեջանը հետ կքաշվի այն մասերից, որտեղ ինքն առաջ է․ Ալեն Սիմոնյան

Լեռնային Ղարաբաղում կրկին ադրբեջանցի զինծառայող է մահացել

Տավուշում երկու եռանկյունի կա, Ադրբեջանինը գտնվում է մեր տիրապետության տակ, իսկ մերը՝ իրենց․ Սիմոնյան

«Միսս Տիեզերք» մրցույթը Հայաստանի մասնակցության մասին հայտարարություն է տարածել և կոչ արել նոր մասնակից ընտրել

Արարատյան դաշտում առաջիկա օրերին սպասվում է -1-ից -5 աստիճան ցուրտ, կանխատեսվում են տեղումեր

Նախատեսվում է Հայաստանին տրամադրել 75 մլն եվրո բյուջետային աջակցության վարկ․ ֆինանսների նախարար

Սուրեն Պապիկյանն ու Հայաստանում Վրաստանի դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության ընթացքը

Կազանում մեկնարկել է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի նեղ կազմով նիստը. նախագահում է Պուտինը

Մոպեդների մասնակցությամբ ՃՏՊ-ների կանխման նպատակով միջնորդագրեր են հղվել պատկան մարմիններին. ՔԿ

Հօգուտ Հայաստանի կբռնագանձվի շուրջ 850 հազար դոլար. դատարանը բավարարել է Դատախազության հայցադիմումը

Ռազմական դրության ժամանակ ոստիկանության գվարդիան կարող է ստանալ հատուկ առաջադրանքներ․ ՆԳՆ փոխնախարար

«Նոա»-ն մեկնել է Վիեննա․ Կոնֆերենցիաների Լիգայի երկրորդ փուլում նրանք կմրցեն «Ռապիդի» հետ

ՊԵԿ-ը 21 ավտոգազալցակայանում հայտնաբերել է ապրանքային մնա­­ցորդի պակասորդ. առաջադրվել է 4,8 մլրդ դրամ տուգանք