Մոպեդների մասնակցությամբ ՃՏՊ-ների կանխման նպատակով միջնորդագրեր են հղվել պատկան մարմիններին. ՔԿ

23/10/2024 schedule12:18

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ՃՏՀ քննության բաժնում ուսումնասիրվել են 2024 թ․ հունվարի 1-ից մինչ օրս մոպեդ երկանիվ տրանսպորտային միջոցների մասնակցությամբ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառները և հանգամանքները: 

ՔԿ-իցտեղկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցամբ՝ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ մոպեդ երկանիվ տրանսպորտային միջոցների մասնակցությամբ նշված ժամանակահատվածում տեղի է ունեցել շուրջ 70 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով տարբեր մարմնական վնասվածքներ են ստացել հիմնականում մոպեդների վարորդները, 2 դեպքում արձանագրվել է մահ:

«Պատահարների զգալի մասի պարագայում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները տեղի են ունեցել մոպեդի վարորդների կողմից։

Նախաձեռնված քրեական վարույթներով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ վթարների մասնակից մոպեդների զգալի մասը վարել են այլ երկրի քաղաքացիներ, ովքեր չեն ունեցել ՀՀ-ում գործող վարորդական վկայական:

Ընդ որում՝ տվյալ երկրում ստացված ազգային կամ միջազգային վարորդական վկայականներով ՀՀ-ում տրանսպորտային միջոց վարելն արգելվում է, քանի որ այդ երկիրը չի վավերացրել համապատասխան միջազգային կոնվենցիան:

Բացի այդ, քրեական վարույթների ուսումնասիրությամբ պարզվել է, որ նշված տրանսպորտային միջոցի վարորդները մոպեդներով իրականացրել են հիմնականում առաքման ծառայություններ՝ հանդես գալով որպես ՀՀ-ում առաքման ծառայությունների ոլորտի ընկերությունների աշխատակիցներ։

Ըստ այդմ՝ առկա է անհրաժեշտություն պարզելու՝ արդյոք այդ ընկերությունների աշխատակիցները (վարորդները) կամ այդ ընկերությունների անվամբ իրականացվող առաքումները երկանիվ տրանսպորտային միջոցներով իրականացնող վարորդ-առաքիչները պատշաճ գրանցվա՞ծ են որպես ընկերության աշխատակից և աշխատանքի ընդունվելիս վերջիններս այդ ընկերություն ներկայացնո՞ւմ են արդյոք տվյալ կարգի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը հավաստող և ՀՀ-ում գործող համապատասխան վարորդական վկայական:

Ելնելով վերոգրյալից՝ ճանապարհատրանսպորտային պատահարների, հանցագործությունների նախականխման նպատակով ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի կողմից համապատասխան միջնորդագրեր են ներկայացվել իրավասու երկու պետական մարմիններ՝ մի դեպքում քննարկելու նշված տրասնպորտային միջոցը վարելու համար փաստաթղթերի առկայությունը ստուգելու, դրանց բացակայության դեպքում անձանց կողմից հետագա վարելն արգելելու, տրանսպորտային միջոցն անհապաղ սեփականատիրոջը կամ օրինական տիրապետողին հանձնելու, կամ հատուկ պահպանվող տարածք տեղափոխելու, մյուս դեպքում՝ համապատասխան ընկերություններում մոպեդներով առաքում իրականացնող աշխատակիցների գրանցված լինելու, նրանց կողմից ՀՀ-ում այդ կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունքի առկայությունն ստուգելու հանգամանքները պարզելու հարցերը և ձեռնարկելու դրանցից բխող անհրաժեշտ միջոցներ»,- ասված է հաղորդագրությունում։

Տպել
238 դիտում

Դրական արձագանք չենք տա․ Միրզոյանը՝ 3+3-ը Ադրբեջանի հետ բանակցությունների հարթակ դառնալու մասին

Հասկանում եմ՝ «Կիկոսի մահը» քիչ գրքերից է, որ կարդացել եք, բայց պետք չէ դրա սցենարը բերել այստեղ. վարչապետը՝ Քոչարյանին

Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր է ընտրվել Վիգեն Քոչարյանը

«Հայաստան» խմբակցության կողքերը, որ նայեք, կգտնեք․ Պապոյանը՝ ոսկու վերարտահանման իրական սեփականատերերի մասին

Հայկ Գրիգորյանն ընտրվել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի կատարման ընթացքը

Գլխավոր դատախազությունը պահանջում է դատավոր Արտուշ Գաբրիելյանից բռնագանձել անշարժ գույքեր և դրամական միջոցներ

Կադրեր նկարահանման հրապարակից. ինչպես է Հայաստանի պատվիրակը պատրաստվում «Մանկական Եվրատեսիլ 2024»-ին

Առևտրով զբաղվող անհատ ձեռնարկատերը պետությանը պատճառված վնասից պետբյուջե է վերականգնել 135 միլիոն դրամ

Ավտոբուսը ընկել է բաց դիտահորը, տեղի է ունեցել վառելիքի արտահոսք

Գուցե ոմանց երազանքն է, որ ՔՊ-ն չմասնակցի առաջիկա ընտրություններին, բայց նման հաճույք չենք պատճառի. Կոնջորյան

Գագիկ Ղազինյանը հրավիրվել է դատախազության ապօրինի գույքի բռնագանձման վարչություն

Ինչ զիջումների մասին է խոսվում Ջո Բայդենի՝ Նիկոլ Փաշինյանին ուղղված նամակում. Կոնջորյանը մանրամասնել է

Ինչ են քննարկել ԲՐԻԿՍ-ի առաջնորդներն ընթրիքի ժամանակ. Պուտինն անհատապես հանդիպել է գրեթե բոլորի հետ

ԱՄՆ-ն մշտապես աջակցություն է հայտնել խաղաղության գործընթացին. Հայկ Կոնջորյան

Ես ձեզ զգուշացնում եմ՝ ինձ հետ սպառնալիքով մի՛ խոսեք, դա չի աշխատելու. Սիմոնյանը՝ Մինասյանին

ՊՊԾ պետն ու ոչ զինվորական տեղակալը զենք կրելու, պահելու և կիրառելու լիազորություն կստանան. Առաքելյան

Համաշխարհային առաջնորդների ամենամեծ հանդիպումներից մեկը. ովքեր են ժամանել Կազան, և ինչ է սպասվում առաջիկա օրերին

Ալիևը ժամանել է Կազան. օդանավակայանում նա կծել է չակ-չակն ու տվել իր պատվիրակության անդամին (տեսանյութ)

Երևանի աղբահանության և սանմաքրման համայնքային հիմնարկի հավաքակայանը համալրվել է աղբատար 14 նոր մեքենայով

20 օր արգելվում է կենդանիների արածեցումը. սկսվել են մկնասպան թունանյութի բաշխման աշխատանքներ

Մանդատ դնել-չդնելու մասին դեռ լուր չկա. թիվ 31 ՏԸՀ-ն «Բալասանյան» դաշինքի ընտրացուցակից դուրս գալու դիմումներ է ստացել

Ավետ Պողոսյանն ընտրվել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ

ՔՊ խմբակցության ղեկավարն անդրադարձել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը թափուր մնալու հետ կապված հարցին

Ամենամեծ ռևանշիզմն այն է, ինչ հիմա անում է Բաքուն․ Ալեն Սիմոնյան

Արդարադատության նախարարի թեկնածու չունենք, պետք է դիտարկենք նաև կուսակցության անդամ չհանդիսացող մասնագետների․ Սիմոնյան

Դանակահարված երիտասարդը հիվանդանոցում հայտնել է՝ ընկել է ամրանի վրա. ինչ է եղել իրականում

Վստահ եմ՝ Խաղաղության պայմանագրի կնքումից հետո Ադրբեջանը հետ կքաշվի այն մասերից, որտեղ ինքն առաջ է․ Ալեն Սիմոնյան

Լեռնային Ղարաբաղում կրկին ադրբեջանցի զինծառայող է մահացել

Տավուշում երկու եռանկյունի կա, Ադրբեջանինը գտնվում է մեր տիրապետության տակ, իսկ մերը՝ իրենց․ Սիմոնյան

«Միսս Տիեզերք» մրցույթը Հայաստանի մասնակցության մասին հայտարարություն է տարածել և կոչ արել նոր մասնակից ընտրել

Արարատյան դաշտում առաջիկա օրերին սպասվում է -1-ից -5 աստիճան ցուրտ, կանխատեսվում են տեղումեր

Նախատեսվում է Հայաստանին տրամադրել 75 մլն եվրո բյուջետային աջակցության վարկ․ ֆինանսների նախարար

Սուրեն Պապիկյանն ու Հայաստանում Վրաստանի դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության ընթացքը

Կազանում մեկնարկել է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի նեղ կազմով նիստը. նախագահում է Պուտինը

Մոպեդների մասնակցությամբ ՃՏՊ-ների կանխման նպատակով միջնորդագրեր են հղվել պատկան մարմիններին. ՔԿ

Հօգուտ Հայաստանի կբռնագանձվի շուրջ 850 հազար դոլար. դատարանը բավարարել է Դատախազության հայցադիմումը

Ռազմական դրության ժամանակ ոստիկանության գվարդիան կարող է ստանալ հատուկ առաջադրանքներ․ ՆԳՆ փոխնախարար

«Նոա»-ն մեկնել է Վիեննա․ Կոնֆերենցիաների Լիգայի երկրորդ փուլում նրանք կմրցեն «Ռապիդի» հետ

ՊԵԿ-ը 21 ավտոգազալցակայանում հայտնաբերել է ապրանքային մնա­­ցորդի պակասորդ. առաջադրվել է 4,8 մլրդ դրամ տուգանք