Երևան
12 °C
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է ուսումնական հաստատության ղեկավարի կողմից 86 ուսանողներից խարդախության եղանակով ընդհանուր 18 միլիոն 159 հազար ՀՀ դրամ գումար ստանալու և հափշտակելու, ինչպես նաև՝ նրանցից մեկի կողմից կեղծ փաստաթղթեր իրացնելու վերաբերյալ դեպքի նախաքննությունը:
«Քննությամբ պարզվել է, որ Ար.Հ.-ը «Հայբուսակ» համալսարանի՝ իրար հաջորդած նախկին երկու տնօրենների հետ խմբի կազմում, 2013թ. դեկտեմբերից մինչև 2016թ. մայիս ընկած ժամանակահատվածում «Իջևանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության շենքում իր ղեկավարմամբ գործած ուսումնական հաստատությունը ներկայացրել է որպես «Հայբուսակ» քոլեջի Իջևանի մասնաճյուղ, որտեղ կազմակերպել ու իրականացրել է ուսանողների ընդունելության, դասընթացների կազմակերպման, քննությունների անցկացման, ավարտական դիպլոմների տրամադրման, ինչպես նաև՝ դրանց դիմաց գումարներ հավաքագրելու գործողություններ։
Չունենալով միջին մասնագիտական կրթություն և որակավորում տալու անհրաժեշտ լիցենզիա՝ «Հայբուսակ» քոլեջի Իջևանի մասնաճյուղ արդեն իսկ դիմած և սովորող, ինչպես նաև՝ 2013թ. դեկտեմբերի 19-ից հետո ընդունված նոր դիմորդներին համապատասխան լիցենզիա չունենալու մասին լռելով, նա մասնաճյուղը ներկայացրել է որպես օրինական գործող ուսհաստատություն, իսկ դիպլոմները՝ վավեր ու իրավական ուժ ունեցող պաշտոնեական փաստաթղթեր:
Արդյունքում՝ հիշյալ քոլեջ դիմած և ընդունված ուսանողներից ընդունելության դիմումների, տարեկան վարձավճարների, քննությունները վերահանձնելու թույլտվության և ավարտական դիպլոմների տրամադրման համար, ինչպես միայնակ, այնպես էլ Ան. և Ս.Հ.-երի հետ միասին, «Հայբուսակ» համալսարանի հաշվապահ Շ.Գ.-ի և «Հայբուսակ» համալսարանի Երևանի բազային քոլեջի ռեկտոր Ա.Հ.-ի օժանդակությամբ, առձեռն և բանկային փոխանցումների միջոցով, խարդախության եղանակով ստացել է ընդհանուր 16 միլիոն 64 հազար ՀՀ դրամ գումար և հափշտակել այն։ Իսկ 19.12.2013թ. մինչև 16.11.2018թ. ընկած ժամանակահատվածում Ար.Հ.-ն, Ա.Հ.-ի հետ խմբի կազմում 23 ուսանողներին իրացրել է հիշյալ գործողությունների արդյունքում պատրաստված՝ «Հայբուսակ» համալսարանի Երևանի բազային քոլեջն ավարտելու վերաբերյալ կեղծ դիպլոմներ:
Բացի այդ, Ար.Հ.-ն 2016թ. մայիսի 31-ից մինչև 2017թ. հուլիս ամիսն ընկած ժամանակահատվածում, գործելով արդեն որպես «Կառավարման արևելյան քոլեջ» ՍՊ ընկերության տնօրեն, չունենալով Իջևան քաղաքի համապատասխան հասցեում միջին մասնագիտական կրթություն և որակավորում տալու գործունեության լիցենզիա, այդ հասցեում իր կողմից ղեկավարվող ուսումնական հաստատությունը խաբեությամբ ներկայացրել է որպես օրինական գործող ուսումնական հաստատություն, ինչպես նաև հավաստիացրել է, որ հանդիսանում է լիցենզավորված «Կառավարման արևելյան քոլեջ»:
Իր տնօրինությամբ «Հայբուսակ» քոլեջի Իջևանի մասնաճյուղ անվանումով գործած ուսումնական հաստատություն ընդունված, սակայն դեռևս չավարտած ուսանողներից, ինչպես նաև նոր դիմորդներից շարունակել է ստանալ որպես ուսման և դիմումների համար վճարած գումարները՝ խարդախությամբ հափշտակելով 2 միլիոն 95 հազար ՀՀ դրամ գումար:
Վերոնշյալ հանցավոր արարքներն առերևույթ կատարելու համար, ձեռք բերված փաստերի հիման վրա, Ար.Հ.-ին մեղադրանք է ներկայացվել:
Մեղադրյալներ Ան., Ս. և Ա.Հ.-երի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել գրավը՝ յուրաքանչյուրի մասով 5 միլիոն ՀՀ դրամի չափով, իսկ Ար.Հ.-ի և Շ.Գ.-ի նկատմամբ՝ բացակայելու արգելքը:
Նախաքննության ընթացքում վերականգնվել է տուժողներին պատճառված ընդհանուր 15 միլիոն 74 հազար ՀՀ դրամ վնասը:
27.05.2024թ. նշված 5 անձանց վերաբերյալ անջատված մասով նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթն ուղարկվել է հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և գործը դատարան ուղարկելու նպատակով»,- ասվում է ՔԿ հաղորդագրության մեջ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՏեղի է ունեցել աշխարհի նորընծա չեմպիոն Վարազդատ Լալայանի պարգևատրման արարողությունը. լուսանկարներ
Վարազդատ Լալայանը դարձավ ծանրամարտի Աշխարհի չեմպիոն
Մասիսում կոտրել են վճարային տերմինալն ու գողացել դրամապահոցը
ԵԽԽՎ գերմանացի պատգամավորները տարիներ շարունակ հսկայական կաշառքներ են ստացել Բաքվից. ինչ է պահանջվել փոխարենը
ՀՀ-ում 16 տարեկանից բարձր բնակչության 25.5%-ը ծխող է, ղեկին ծխողների թիվը ևս մեծացել է. որքան է տուգանքը
Ներարկումներ են անում, ցույց տալիս մարմնի մասերը. Կադիրովը կոչ է արել փակել «այլասերող» գեղեցկության սրահները
Տան տանիքում հայտնաբերվել է 63-ամյա տղամարդու դի
Արջուտ գյուղում տրակտոր է հրդեհվել
«Վրացական երազանքի սառեցումը». ինչ ազդեցություն կարող է ունենալ հարևան երկրում տեղի ունեցողը ՀՀ-ի վրա
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
Շոլցը կրկին դեմ է արտահայտվել գերմանական զենքով ՌԴ տարածքի խորքերին հարվածներ հասցնելուն
Տարածաշրջանի կայունության ուղին անցնում է Ադրբեջան-Հայաստան խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ. Գյուլեր
Ներմուծողից՝ արտադրող ու արտահանող. հաջողված բիզնեսի օրինակ պետական աջակցությամբ. տեսանյութ
Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ին անդամակցության կասեցումը մեծ սխալ է․ Բորդյուժա
Որոնք են 2025 թվականի գույներն ու տարին խորհրդանշող կենդանին․ ինչ սովորույթներ են եղել հնում Ամանորին
Լյուքսեմբուրգում վնասվածք ստանալուց հետո Փելոսին վիրահատության է ենթարկվել
Նեթանյահուն և Թրամփը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում
Բորդյուժան բացատրել է, թե ինչու Ուկրաինան երբեք չի հրավիրվել ՀԱՊԿ
Երևանում ու մարզերում սպասվում են ձյան տեղումներ, քամու ուժգնացում. ցրտելու է ևս մի քանի աստիճանով
Կառուցիր կամ գնիր քո նոր տունը Արագածոտնի մարզում. պետությունը սատար է կանգնում. տեսանյութ
Դեսպան Հովակիմյանը ներկա է գտնվել Չեռնոգորիայի նախագահի և տիկնոջ կողմից տրված նախատոնական ընթրիքին
Խոշոր հրդեհ Երևանի հյուրանոցներից մեկում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
Կբացվեն Ազգային ժողովի այգու դռները
Վերին Լարսը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Աբովյանում մի խումբ երիտասարդների վիճաբանության հետևանքով 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց
Հրդեհ՝ Սարահարթ գյուղում
Այս տարի Հայաստանում գրանցվել է կապույտ հազի 100-ից ավել դեպք
Շրջանառության մեջ է դրվել Գոհար Գասպարյանի ծննդյան 100-ամյակին նվիրված նամականիշ
Թբիլիսիի քաղաքապետը չեղարկել է գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությունը. ցույցերը չեն հանդարտվում
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրի ռեստորանում 12 մարդու դի է հայտնաբերվել
Ծանրամարտի ԱԱ․ հարթակ դուրս կգա Հայաստանի վերջին ներկայացուցիչը
Փակ և դժվարանցանելի հատվածներ, մերկասառույց. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ ժամը 10:00-ի դրությամբ
Մեկնարկում ենք նաև ընթերցանության օլիմպիադա․ Ժաննա Անդրեասյան
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վրաստանի նորընտիր նախագահին
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ Քաղաքական ժողովը
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Միխեիլ Ղավելաշվիլուն Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Սպիտակի ոլորաններում և Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է, Սյունիքում՝ բուք
Ես դեռ փարիզցի եմ, բայց միայն որպես երկրպագու. Մբապեն՝ ՊՍԺ-ի մասին
Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամներն այցելել են Լոռի. տեսանյութ
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT