Այրումի հարակից հատվածում չվնասված երկաթուղային կամուրջ կա․ հաղորդակցության առումով միջանկյալ լուծում է գտնվել

01/06/2024 schedule12:09

Տավուշի և Լոռու մարզերում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքների վերացման գործում մեծ տեղ է հատկացվում հատկապես Հայաստանը Վրաստանի հետ կապող երկաթգծի վնասված հատվածների վերակառուցման աշխատանքներին։

Այս մասին հայտնել է ՏԿԵ նախպարար Գնել Սանոսյանը՝ նշելով, որ երկաթգիծը Հայաստանի համար ունի չափազանց կարևոր նշանակություն, որովհետև կան թե՛ արտահանման, թե՛ ներկրման բեռներ, որոնց տեղափոխումը կատարվում է հիմնականում երկաթուղու միջոցով:

«Օրինակ՝ հանքարդյունաբերության ոլորտի մեր հիմնական խտանյութն արտահանվում է երկաթգծով, և եթե աղետի հետևաքները շուտափույթ կերպով չվերացվեն, ապա այդ ոլորտում կառաջանան հսկայական խնդիրներ, կամ՝ արդեն իսկ առաջացել են, ինչն էլ ածանցյալ բացասական ազդեցություն կարող է ունենալ այլ ուղղությունների վրա: Այդ պատճառով ջանք չենք խնայում և առաջին հերթին Հարավկովկասյան երկաթուղու գործընկերների հետ փորձում ենք հնարավորինս շուտ վերականգնել երթևեկությունը:

Վնասվածքները բավականին լուրջ են, մեզանից պահանջվելու է զգալի ջանք ու եռանդ՝ դրանք վերականգնելու համար: Երկաթգծի՝շատ տեղերում շուռ եկած և գետում հայտնված հատվածները տեսանելի են, սակայն խնդիրը միայն դա չէ: Այդտեղով անցնում են նաև էլեկտրահաղորդման գծեր, կան ենթակայաններ, էլեկտրական սյուներ, որոնք նույնպեես վնասվել են»,- ասել է նախարարը։

Գտնվել է միջանկյալ լուծման տարբերակ, թեև նույնիսկ Վրաստանից ներկրվող բեռներն ավտոմեքենաներով տեղափոխելը նույնպես կապված է որոշակի դժվարությունների հետ:

«Պետք է լինի ԵԱՏՄ տարածք, պետք է բեռները մտնեն մեր տարածք, որտեղ, ի տարբերություն Վրաստանի, գործում են մաքսային այլ կանոնակարգեր, այսինքն՝ խնդիրներ ու բարդություններ են առաջանում զուտ այն առումով, որ բեռները չեն մաքսազերծվի մեր տարածքում բացվելուց հետո: Քանի որ մինչև Այրում կայարան բերող տարածքում երկաթգիծը խնդիրներ ունի համեմատաբար փոքր հատվածներում, մենք ստեղծեցինք մասնագիտական խումբ և դիտարկեցինք հետևյալ տարբերակը․ Այրում կայարանի հարակից հատվածում կա մի երկաթուղային կամուրջ, որի հետ ոչինչ չի պատահել: Այդ կամուրջը դեռ խորհրդային տարիներին, որպես առանձին կամուրջ, ծառայել է պահածոյի գործարանի մատակարարումների համար:

Հիմա այդ գործարանը չկա, կամրջից ոչ հեռու ավարտվում են գծերը, որոնք քանդվել են: Քննարկումների արդյունքում հասկացանք, որ հնարավոր չէ այդտեղ երկաթուղի անցկացնել, որոշեցինք երկաթուղային այդ կամուրջը վերափոխել ու դարձնել ավտոմեքենաների համար անցանելիություն ապահովող կամուրջ: Հիմա այնտեղ իրականացվում են մեծածավալ աշխատանքներ թե՛ կամուրջը վերափոխելու, թե՛ ավտոմեքենաների երթևեկությանը համապատասխանեցնելու ուղղությամբ: Հույս ունենք՝ առաջիկա երեք-չորս օրերի ընթացքում այդ հատվածում կունենանք ասֆալտապատված և բետոնապատված ճանապարհ»,- ասել է Սանոսյանը:

Նախարարի խոսքով՝ այն առաջադրանքը, որ տրվում է շինարարներին, երբեմն շատ բարդ է, սակայն բոլոր ջանքերը ներդրվում են խնդիրը լուծելու համար: Սանոսյանն ուշադրություն հրավիրեց նաև այն հանգամանքի վրա, որ Վրաստանում նույնպես ջրհեղեղի պատճառով վնասվել էր վրացական երկաթուղին: Վրաց գործընկերներն ակտիվորեն աշխատում են և փորձում ներգրավված մեծ ուժերով հետևանքները վերացնել ու երկաթուղին վերագործարկել հնարավորինս շուտ:

«Կարծում եմ՝ մոտ օրերս հնարավոր կլինի բեռները տեղափոխել մինչև Այրում կայարան, այդտեղից էլ բեռնատարների միջոցով դեպի Հանրապետության տարբեր մարզեր: Մեզ համար առաջնահերթը դիզելային վառելիքի և բենզինի անխափան ներկրումն է»,- նշել է նախարարը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
940 դիտում

Տեղի է ունեցել աշխարհի նորընծա չեմպիոն Վարազդատ Լալայանի պարգևատրման արարողությունը. լուսանկարներ

Վարազդատ Լալայանը դարձավ ծանրամարտի Աշխարհի չեմպիոն

Մասիսում կոտրել են վճարային տերմինալն ու գողացել դրամապահոցը

ԵԽԽՎ գերմանացի պատգամավորները տարիներ շարունակ հսկայական կաշառքներ են ստացել Բաքվից. ինչ է պահանջվել փոխարենը

ՀՀ-ում 16 տարեկանից բարձր բնակչության 25.5%-ը ծխող է, ղեկին ծխողների թիվը ևս մեծացել է. որքան է տուգանքը

Ներարկումներ են անում, ցույց տալիս մարմնի մասերը. Կադիրովը կոչ է արել փակել «այլասերող» գեղեցկության սրահները

Տան տանիքում հայտնաբերվել է 63-ամյա տղամարդու դի

Արջուտ գյուղում տրակտոր է հրդեհվել

«Վրացական երազանքի սառեցումը». ինչ ազդեցություն կարող է ունենալ հարևան երկրում տեղի ունեցողը ՀՀ-ի վրա

Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

Շոլցը կրկին դեմ է արտահայտվել գերմանական զենքով ՌԴ տարածքի խորքերին հարվածներ հասցնելուն

Տարածաշրջանի կայունության ուղին անցնում է Ադրբեջան-Հայաստան խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ. Գյուլեր

Ներմուծողից՝ արտադրող ու արտահանող. հաջողված բիզնեսի օրինակ պետական աջակցությամբ. տեսանյութ

Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ին անդամակցության կասեցումը մեծ սխալ է․ Բորդյուժա

Որոնք են 2025 թվականի գույներն ու տարին խորհրդանշող կենդանին․ ինչ սովորույթներ են եղել հնում Ամանորին

Լյուքսեմբուրգում վնասվածք ստանալուց հետո Փելոսին վիրահատության է ենթարկվել

Նեթանյահուն և Թրամփը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում

Բորդյուժան բացատրել է, թե ինչու Ուկրաինան երբեք չի հրավիրվել ՀԱՊԿ

Երևանում ու մարզերում սպասվում են ձյան տեղումներ, քամու ուժգնացում. ցրտելու է ևս մի քանի աստիճանով

Կառուցիր կամ գնիր քո նոր տունը Արագածոտնի մարզում. պետությունը սատար է կանգնում. տեսանյութ

Դեսպան Հովակիմյանը ներկա է գտնվել Չեռնոգորիայի նախագահի և տիկնոջ կողմից տրված նախատոնական ընթրիքին

Խոշոր հրդեհ Երևանի հյուրանոցներից մեկում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ

Կբացվեն Ազգային ժողովի այգու դռները

Վերին Լարսը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Աբովյանում մի խումբ երիտասարդների վիճաբանության հետևանքով 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

Հրդեհ՝ Սարահարթ գյուղում

Այս տարի Հայաստանում գրանցվել է կապույտ հազի 100-ից ավել դեպք

Շրջանառության մեջ է դրվել Գոհար Գասպարյանի ծննդյան 100-ամյակին նվիրված նամականիշ

Թբիլիսիի քաղաքապետը չեղարկել է գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությունը. ցույցերը չեն հանդարտվում

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է

Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրի ռեստորանում 12 մարդու դի է հայտնաբերվել

Ծանրամարտի ԱԱ․ հարթակ դուրս կգա Հայաստանի վերջին ներկայացուցիչը

Փակ և դժվարանցանելի հատվածներ, մերկասառույց. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ ժամը 10:00-ի դրությամբ

Մեկնարկում ենք նաև ընթերցանության օլիմպիադա․ Ժաննա Անդրեասյան

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վրաստանի նորընտիր նախագահին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ Քաղաքական ժողովը

Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Միխեիլ Ղավելաշվիլուն Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ

Սպիտակի ոլորաններում և Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է, Սյունիքում՝ բուք

Ես դեռ փարիզցի եմ, բայց միայն որպես երկրպագու. Մբապեն՝ ՊՍԺ-ի մասին

Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամներն այցելել են Լոռի. տեսանյութ