ԱԳՆ-ի մոտ Գալստանյանի ակցիայի ընթացքում խուլիգանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել 5 անձի նկատմամբ

04/06/2024 schedule16:25

ՀՀ արտաքին գործերի նախարարության դիմաց բողոքի ակցիայի ընթացքում առերևույթ խուլիգանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել 5 անձի նկատմամբ, հայտնել են ՀՀ քննչական կոմկտեից։

«ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային ծավալուն գործողությունների արդյունքում պարզվել են ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց կազմակերպված ակցիայի ընթացքում մի խումբ անձանց կողմից կատարված խուլիգանության դեպքի մի շարք հանգամանքներ։

Մասնավորապես, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման շրջանակներում 2024 թվականի մայիսի 31-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, Երևանի Վազգեն Սարգսյան փողոց 3 Կառավարական տուն 2 հասցեում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց կազմակերպված ակցիայի ընթացքում, մի խումբ անձինք, սեփական անձի կարծեցյալ առավելություններն ընդգծելու և խուլիգանություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, հասարակության նկատմամբ անհարգալից, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, անտեսելով ոստիկանության ծառայողների կողմից պատշաճ վարքագիծ դրսևորելու և հասարակական կարգը չխախտելու պահանջները, անպարկեշտ արտահայտություններ և հայհոյանքներ են հնչեցրել, շիշ և տարբեր առարկաներ նետել տեղում ծառայություն իրականացնող՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների և արտաքին գործերի նախարարության շենքի ուղղությամբ:

Այդ ընթացքում խուլիգանության մասնակիցներից մի քանիսը, փոխլրացնելով միմյանց գործողությունները, իրենց մոտ գտնվող ծխարձակող առարկաները նետել են ոստիկանության ծառայողների ուղղությամբ, նրանցից մեկը ոտքով հարվածներ է հասցրել ոստիկանության աշխատակիցների շարքի ուղղությամբ, որոնք դիպել են ոստիկանության ծառայողներից մեկի ձեռքում գտնվող ոստիկանական վահանին։ Արդյունքում, խախտվել է նշված վայրում գտնվող անձանց անդորրը, և նույն եղանակով խափանվել է հանրային միջոցառումը:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա նկարագրված խուլիգանական գործողությունների 5 մասնակցի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մայիսի 31-ի վաղ առավոտից Վազգեն Գալստանյանը համակրների հետ քայլերթով գնացել էր դատախազության շենք, նրանց մեղադրել անաչառ չլինելու հարցում, այնուհետև նա աջակիցներին ուղղորդել էր արտգործնախարարության շենք և շենքի դիմաց պահանջել հանդիպում նախարար Արարատ Միրզոյանի հետ:

Արտաքին քաղաքական հարցերով գերատեսչությունից հայտնել էին, որ տվյալ պահին նպատակահարմար չեն համարում հանդիպում կազմակերպել: Ոստիկանությունն էլ տեղեկացրել էր, որ Արտաքին գործերի նախարարությունը անցագրային ռեժիմային համակարգով գործող կառույց է, ցանկացած մուտք ենթադրում է ռեժիմի պահպանում՝ հորդորելով ցուցարարներին ձեռնպահ մնալ խախտման որևէ գործողությունից:

Գալստանյանը սկսել էր սպառնալ, որ լրագրողների և իր համակրների հետ կմտնի շենք:

Որոշ ժամանակ սպասելով՝ հոգևոր սպասավորի կարգավիճակը սառեցրած Գալստանյանը ոստիկանների հետ բախում էր հրահրել՝ փորձելով մտնել նախարարություն: Նրա համակիրները դարձել էին անկառավարելի, շշեր և այլ առարկաներ նետել ոստիկանների ուղղությամբ, հասցրել հարվածներ: Գործողությունների ժամանակ վիրավորվել էին ակտիվիստներ և ոստիկանության աշխատակիցներ՝ տեղափոխվելով բուժհաստատություններ:

Հասարակական կարգը պահելու համար ոստիկանությունը բերման էր ենթարկել անկառավարելի վարք դրսևորած ցուցարարներին:

Երեկ առավոտից էլ Վազգեն Գալստանյանը համակիրների հետ գնացել էր Քննչական կոմիտե, պահանջել հանդիպում կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանի կամ կառույցի այլ պաշտոնյաների հետ:

Գալստանյանն ասել էր, որ այդ գործողություններով սատարում են այն անձանց, որոնք Արտաքին գործերի նախարարության դիմացից զանգվածային անկարգությունների մասնակից լինելու կասկածանքով ձերբակալվել են:

Նա և նրա համակրները կրկին վիրավորել էին ոստիկաններին, փորձել սադրել, ոստիկանությունն էլ իր հերթին պարբերաբար կոչ էր արել պահպանել զսպվածություն, չլարել իրավիճակը:

Մի քանի ժամ Քննչական կոմիտեի դիմաց ակցիա անելուց հետո Գալստանյանը աջակիցներին հորդորել էր հեռանալ՝ ասելով, որ թե հասել են իրենց նպատակին, ձերբակալվածներին մեղադրանք առաջադրված չէ, և նրանք ազատ կարձակվեն:

Գալստանյանը, սակայն, մանիպուլացրել էր, քանի որ, եթե ձերբակալումից հետո մեղադրանք չի առաջադրվում, ինքնաբերաբար ձերբակալվածները ազատ են արձակվում, և դա ոչ թե ճնշման, այլ օրենքի պահանջն է:

Միաժամանակ չէր բացառվել, որ նրանցից ոմանց նկատմամբ կարող է քրեական հետապնդում հարուցվել։

Տպել
1424 դիտում

1 ոստիկանի սպանության, ևս 4-ի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար Նալբանդյանի 41-ամյա բնակիչը կալանավորվել է

ՊԵԿ նախագահը հանդիպել է տնտեսվարողների հետ․ քննարկվել են հսկիչ նշանների ներդրման հետ կապված հարցեր

Աննա Հակոբյանը Պեկինում այցելել է ամենամեծ տեխնոլոգիական և գիտական կենտրոն (տեսանյութ)

Սարքերն ու տարածքը պատշաճ չեն մաքրվել. Երևանում կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը

Ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանի վերաբերյալ դատարանը կայացրել է վերդիկտ

ԱԽ քարտուղարը Ճապոնիայի գործընկերոջ հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

Մենք սկզբունքային դիրքորոշում ունենք միջազգային սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ. Իրանի ԱԳ փոխնախարար

Հին Գորիս տանող ճանապարհը ասֆալտապատվում է (լուսանկարներ)

Կեսարյան հատումների աճը զսպելու համար ԱՆ-ն նոր ծրագիր է մշակել. մանրամասներ (տեսանյութ)

Մենք ուսումնասիրել ենք ՀՀ զբոսաշրջային ներուժը դիվանագիտական կապերի ամրապնդման հարցում․ Պոլոլիկաշվիլի

Կրիշտիանու Ռոնալդուն՝ աշխարհում առաջին մարդը, որը սոցցանցերում հատել է մեկ միլիարդ հետևորդի շեմը

Աղավնաձորին հարող հողամասի նկատմամբ ճանաչվել է ՀՀ սեփականության իրավունքը. ուժի մեջ է մտել դատախազության հայցով վճիռը

Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեներ ջուր չեն ունենա

Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհին բախվել է 3 մեքենա․ 6 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

Երևանի և 7 մարզի մի շարք հասցեներում լույս չի լինի

Տարածաշրջանային վերջին զարգացումների շուրջ Հայաստանի և Իրանի ԱԳ փոխնախարարը մտքեր ենք փոխանակել

Հայաստանի հավաքականները շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայում վստահ հաղթանակ են տարել

AMIO LeadUP. Ամիօ բանկի Ղեկավարման և առաջնորդման հմտությունների զարգացման նոր ծրագիրը

Մեքենան բախվել է հողաթմբին, ապա հայտնվել հաստաբուն ծառի վրա. վիրավորը հատուկ տեխնիկայի օգնությամբ է դուրս բերվել

Փաշինյանը և Բլինքենը Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին առնչվող հարցեր են քննարկել. հեռախոսազրույց է տեղի ունեցել

ԱԳ նախարարի տեղակալն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը միջազգային օրակարգին առնչվող արդի հարցերի շուրջ մտքեր են փոխանակել

«Մերսեդես»-ներ և մեկ «Ֆորդ մուստանգ». 6 մեքենայի մասնակցությամբ «դրիֆթ» Երևանի կենտրոնում (տեսանյութ)

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ. ինչ է քննարկվել

Զրույց է ծավալվել Երևանում «Լատվիայի տուն» հիմնելու հեռանկարի մասին. Արմեն Փամբուխչյանն ընդունել է դեսպան Էդիտե Մեդնեին

Կրոնական երթից հետո Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքի ինքնազգացողությունը վատացել է

Ռուսաստանը վերահսկողության տակ է վերադարձրել Կուրսկի մարզի 10 բնակավայր. ՌԴ ՊՆ

ԱՄՆ-ն և ԵՄ-ն բարեգործական ՀԿ չեն, որ մեզ համար բարեգործություն անեն, պետք է շարունակել բանակցել Ադրբեջանի հետ. Քոչինյան

Հրդեհ է բռնկվել Բնունիսի մոտակա արտում

Լողավազանի տարածքից ԱՄՆ-ում հայտնի գործարարարի կնոջն առևանգած քաղաքացիները կալանավորվել են (լուսանկար)

Հնարավորինս արագ հասնել կայուն և տևական խաղաղության. նախագահը Դըվինազի հետ զրույցում վերահաստատել է ՀՀ դիրքորոշումը

Հայկական Կարմիր խաչը նոր նախագահ ունի. ընկերության ներսում եղած «աղմուկը», սակայն, չի դադարել. ինչ իրավիճակ է ՀԿԽԸ-ում

Թեհրանը համարժեք պատասխան կտա. ԱԳՆ են կանչվել Մեծ Բրիտանիայի, Նիդեռլանդների, Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպանները

Այս համատեղ ներդրումը նոր լրացուցիչ խթան կլինի. ներկայացվել է Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույցը

Երբեմն գիտես, թե ինչի համար ես հարկ վճարում. Իոաննիսյանը Վաղատինի միջնակարգ դպրոցից լուսանկարներ է հրապարակել

Քննարկվել է ԱՄՆ-Հայաստան էներգետիկ համագործակցությունը

Ալեն Սիմոնյանն ընդունել է Տուլիա Էքսոնին և Չունգոնգին. անդրադարձ է կատարվել Ադրբեջանում պահվող հայ գերիների թեմային

Հայաստանի Հանրապետությունում 2024-ին գրանցված հանցագործությունների թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է. վիճակագրություն

Գերասիմ Վարդանյանը կմնա կալանքի տակ

3 տարվա ազատազրկում՝ գրաֆիտիի համար. Ֆրանսիայի ԱԳՆ-ն դատապարտել է իր քաղաքացու նկատմամբ Ադրբեջանի կայացրած դատավճիռը

Փաստը, որ գլոբալ համաժողովն անցկացվում է ՀՀ-ում, մեծ հնարավորություն է բացում որպես հաջողակ ժողովրդավար երկիր. Չունգոնգ