Երևան
18 °C
Կառավարության սեպտեմբերի 12-ի նիստում քննարկվել են հանցավորության կանխարգելման, հանցագործությունների բացահայտումների հետ կապված հարցեր, որոնց շրջանակում ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ներկայացրել է 2024 թ․ ութ ամիսների ընթացքում ՀՀ տարածքում արձանագրված հանցագործությունների վիճակագրությունը:
2024 թ. ութ ամիսների ընթացքում հանրապետությունում գրանցված հանցագործությունների թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է 1070-ով կամ 4,2%-ով (2023 թ. 8 ամիս` 25637, 2024 թ․ 8 ամիս՝ 24567):
Ծանր հանցագործությունների թիվը նվազել է 437-ով կամ 11,6%-ով, իսկ առանձնապես ծանր հանցագործությունների թիվն աճել է 146-ով կամ 13,2%-ով (հանկարծամահությունները չհաշված՝ 16-ով կամ 4․5%-ով), ինչն էլ գլխավորապես պայմանավորված է առանձնապես խոշոր չափի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի հայտնաբերման ավելացմամբ։
Հիմնական հանցատեսակներից 17-ով կամ 30,9%-ով նվազել են սպանությունների (2023 թ. 8 ամիս 55, 2024 թ․ 8 ամիս՝ 38), 974-ով կամ 29,8%-ով ՝ թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների (2023 թ. 8 ամիս3264, 2024 թ. 8 ամիս՝ 2290), 333-ով կամ 38,2%-ով հրազենի և ռազմամթերքի ապօրինի շրջանառության (2023 թ. 8 ամիս872, 2024 թ․ 8 ամիս՝ 539), 284-ով կամ 7%-ով՝ գողությունների (2023 թ. 8 ամիս՝ 4046, 2024 թ․ 8 ամիս՝ 3762) դեպքերը։
Միևնույն ժամանակ, 52-ով կամ 8%-ով աճել են դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու (2023 թ. 8 ամիս՝ 646, 2024 թ․ 8 ամիս՝ 698), 34-ով կամ 8,8%-ով ՝ խուլիգանության (2023 թ. 8 ամիս՝ 385, 2024 թ․ 8 ամիս՝ 419), 106-ով կամ 7,4%-ով ՝ խարդախության (2023 թ. 8 ամիս՝ 1428, 2024 թ․ 8 ամիս՝ 1534) և 5-ով կամ 11,1 %-ով՝ ավազակության (2023 թ. 8 ամիս՝ 45, 2024 թ․ 8 ամիս՝ 50) դեպքերը:
Ընդ որում, ավազակության դեպքերի աճը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ նոր Քրեական օրենսգրքի իրավակարգավորումներով պայմանավորված` ներկայումս ոչ վտանգավոր բռնություններով կատարված հափշտակությունները նույնպես որակվում են որպես ավազակություն:
Արձանագրվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 1946 (2023 թ. 8 ամիս՝ 2939) դեպք, որից 1168-ը (2023 թ. 8 ամիս՝ 1725)` իրացման: Արձանագրվել է համացանցի միջոցով թմրամիջոցների անօրինական շրջանառության 220 դեպք, որից 53-ը իրացնելու, 167-ը ձեռք բերելու: Ներկայումս գործում է թմրամիջոցների իրացման շուրջ 500 էջ, որից շուրջ 300-ը խանութներ են, որոնցից 15-ը արգելափակվել է: Մյուսների արգելափակման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: Ընդհանուր առմամբ, ընթացիկ տարում հայտնաբերվել և առգրավվել է 161 կգ 527 գ տարբեր տեսակի թմրամիջոց:
Ոստիկանության կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 11-ի դրությամբ առգրավվել, հայտնաբերվել և բացատրական աշխատանքների շնորհիվ կամավոր հանձնվել է ընդհանուր 999 (2023 թ.՝ 1112) միավոր հրազեն, որից՝ 199 ինքնաձիգ, 395 ատրճանակ, 12 գնդացիր, 387 հրացան, 6 նռնականետ։
Սեպտեմբերի 11-ի դրությամբ հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 2783 պատահար, որոնց հետևանքով մահացել է 218, մարմնական վնասվածքներ ստացել՝ 4034 մարդ։
Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՃՏՊ-ները նվազել են 336-ով, մահացածների թիվը՝ 40-ով, մարմնական վնասվածք ստացածների թիվը՝ 396-ով։
Հաշվետու ժամանակահատվածում գրանցված 24567 (2023 թ․ 8 ամիս՝ 25637) հանցագործության դեպքերից 16548-ով կամ 67,4%-ով (2023 թ․ 8 ամիս՝ 16982-ով կամ 66,4%-ով) հայտնի է հանցանք կատարած անձի ինքնությունը։
Չինական դպրոցի դիմաց «Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Իսրայելի պաշտպանության բանակը հարված է հասցրել Բեյրութում բնակելի շենքերի տակ գտնվող Հըզբոլլահի պահեստներին
Իսրայելը հարվածել է Գազայի մզկիթին և դպրոցին. առնվազն 24 մարդ է զոհվել
50 կիլոմետր, կեցցե’ հեծանիվը. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Տևական ժամանակ լույս չի լինի Երևանում և 10 մարզում. հասցեներ
Հրդեհ է բռնկվել Հերմոն գյուղի հանգստի գոտում
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Իսրայելն Իրանին պատասխան հարվածի մասին որոշում դեռ չի կայացրել․ Բայդեն
Ֆրանսիան Իսրայելին զենք չի մատակարարում. Մակրոն
Գևորգ Պապոյանը մասնակցել է Արենի գինու փառատոնին
Ընդդիմությունը «թեժ աշուն» էր խոստանում. Աջապահյանը «իր բաժին բենզինը» «պզզացրեց»
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի տարածքում բացվեց ամբողջովին վերանորոգված «ԱրտԼանչ» սննդի ցանցի մասնաճյուղը (տեսանյութ)
Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում ընդունվել է բանաձև, որով 54 անդամ պետություն համերաշխություն է հայտնել Հայաստանին
Ուսուցչուհին շշով հարվածներ է հասցրել 3 աշակերտի. նրանք գլխի շրջանում վնասվածքներ են ստացել
Վարչապետը Փարիզում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիագումար նիստերին
Ձերբակալվել է Տեղ համայնքի ղեկավարը
Մարդիկ մեդիահարթակներում ներկայանում են առանց բարդույթների՝ ճեղքելով հասարակության մեջ առկա բազում տաբուներ. Գրիգորյան
Երևանում մեկնարկել է ՏՏ ոլորտի կարևորագույն իրադարձություն՝ Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակն արձագանքել է պաշտոնական Երևանի հայտարարությանը
ԿԳՄՍ նախարարությունը Ուսուցչի օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ ներկայացուցիչների
Խաշթառակում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը. կա տուժած
Ֆրանսիան կանգնած է հայ եղբայրների կողքին. Մակրոն
Ակնկալում ենք ՆԱՏՕ-ի հետ գործընկերության ամրապնդում և մեր պաշտպանական ներուժի բարձրացում. ՀՀ ԱԳՆ
Երևանում «Lexus» մակնիշի ավտոմեքենայից գողացել են 2 մլն 500 հազար դրամ և ականջակալ
ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետն այցելել է Ծիծեռնակաբերդ
Ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով, շաբաթվա կեսին սպասվում են անձրև ու ամպրոպ
Քննարկումներ՝ ՖՄԿ 19-րդ գագաթնաժողովի շրջանակներում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Իսրայելական հարվածի հետևանքով ենթադրաբար սպանվել է «Հըզբոլլահ»-ի նոր առաջնորդը
Ամերիաբանկը ԴիջիԹեք Էքսպո 2024-ի ֆինթեք գործընկերն է և ներկայանում է MyInvest ներդրումային հարթակով
ՆԳՆ-ում ԱՄՆ գործընկերների հետ քննարկվել են կիբեռանվտանգության ոլորտին վերաբերող հարցեր
Մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ՝ նվիրված «Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրես» թեմային
Մուշուրբի կախարդանքը, կամ ինչպես է բաժակը ձայներ հանում․ ում համար է գյումրեցի վարպետ Էդիկը ոսկե մուշուրբա սարքել
Նիկոլ Փաշինյանը և Ջասթին Թրյուդոն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ քննարկումներին
Աննա Վարդապետյանը և Ուզբեկստանի գլխավոր դատախազի տեղակալը քննարկել են իրավական հարցեր
Նիկոլ Փաշինյանը և Բելգիայի վարչապետը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակի վերաբերյալ
Թուրքիայի խորհրդարանը Իսրայելի հարցով փակ նիստ կանցկացնի
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ լավ խոսակցություն ունեցանք. վարչապետ
Թուրքիայում որոնում են 3 հայի, որոնք հանդիսանում են հսկայական տարածքի սեփականատեր
Երևան-Արմավիր ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ջրատարում
Մեր քաղաքի պատմության մեջ շատ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել․ Դիլիջան համայնքի ղեկավար
© 2024 Հայկական ժամանակ