ՀՀ-ում 16-69 տարեկան բնակչությունը նորմայից շատ է օգտագործում․ ինչ եղավ աղի կարգավորմանն ուղղված հայտնի նախագիծը

16/06/2024 schedule22:20

Հայաստանում 16-69 տարեկան բնակչությունը աղի օրական սպառման թույլատրելի նորման գերազանցում է ավելի քան 2 անգամ, փաստում է ՀՀ առողջապահության նախարարությունը՝ հիմնվելով հետազոտությունների վրա:

Մասնագետները շեշտում են, որ մարդու օրգանիզմի համար օրական անհրաժեշտ չափաբաժինը աղի 5 գրամն է, մինչդեռ մեր երկրում այդ ցուցանիշը կրկնակի ավելի է:

Աղի շատ օգտագործումը դադարեցնելու և դրա հետևանքով առաջացած առողջական խնդիրները կանխարգելելու համար Առողջապահական գերատեսչությունը դեռևս 2022 թվականին էր հանրային քննարկման ներկայացրել օրենսդրական նախաձեռնություն, ըստ որի՝ հանրային սննդի օբյեկտներում, եթե առանց հաճախորդի պահանջի աղամանը դրվի սեղանին, տնտեսվարողը կտուգանվի:

Նախարարության առաջ բերած այս նոր ռեֆորմը հումորի առարկա դարձավ, առաջարկվող նախագծի վերաբերյալ հասարակության որոշ հատվածի շրջանում անլուրջ վերաբերմունք ձևավորվեց: Օրենսդրական նախաձեռնությունն այդպես էլ օրենք չդարձավ։ Այն այսօր էլ օրակարգային չէ, սակայն, ըստ Առողջապահության նախարարության, նախագծի մշակումները դեռևս շարունակվում են։

«Հայկական ժամանակ»-ին առողջապահության նախարարությունից տեղեկացրել են, որ աղի օգտագործումը չարաշահելու նպատակով առաջացող բացասական հետևանքների մասին իրազեկման աշխատանքներ, օրինակ, իրականացվում են հանրապետության դպրոցներում։

Ի՞նչ բացասական ազդեցություն կարող է թողնել մարդու օրգանիզմի վրա կերակրի աղի օրական նորման 2 անգամ գերազանցելը.

«Կարդիոմեդ» ընտանեկան բժշկության կենտրոնի տնօրեն, սրտաբան, Առողջապահության նախարարության ընտանեկան բժշկության գծով խորհրդատու Սամվել Հայրումյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում մանրամասնում է՝ մեծ քանակությամբ աղի ընդունումը կարող է հանգեցնել արյան բարձր ճնշման, ինչը մեծացնում է հիպերտոնիայի զարգացման ռիսկը:

«Կարող է առաջացնել սրտանոթային հիվանդություններ. աղի ավելցուկ ընդունումը կապված է սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկի հետ, ինչպիսիք են սրտամկանի ինֆարկտը, ինսուլտը և հիպերտոնիան: Օստեոպորոզ. աղի ավելցուկ ընդունումը կարող է նպաստել ոսկրային զանգվածի կորստին և մեծացնել օստեոպորոզի զարգացման ռիսկը: Երիկամային հիվանդություն. օրգանիզմում աղի ավելցուկը կարող է բացասաբար ազդել երիկամների աշխատանքի վրա՝ մեծացնելով երիկամների հիվանդության առաջացման վտանգը»,- զգուշացնում է նա:

Աղի ավելցուկ ընդունումը նաև կարող է առաջացնել օրգանիզմում հեղուկի կուտակման, հավելում է մասնագետը, ինչը հնարավոր է՝ հանգեցնի այտուցների, լյարդի վատ աշխատանքի և այլ խնդիրների:

Նրա խոսքով՝ աղի օրական ընդունումը կարող է փոքր-ինչ տարբերվել՝ կախված տարիքից, սեռից, ֆիզիկական ակտիվությունից և առողջական վիճակից: Այնուամենայնիվ, մեծահասակների համար ընդհանուր առաջարկվող աղի քանակը օրական մոտ 5-6 գրամ է, այսինքն՝ մոտավորապես մեկ թեյի գդալ։

Ինչ վերաբերում է աղի շատ օգտագործումը դադարեցնելուն ուղղված տարբեր նախագծերին, մասնագետը նախ նկատում է, որ բազմաթիվ երկրներում կան առողջապահական կազմակերպությունների և պետական կառույցների կողմից բնակչության համար աղի ընդունման տարբեր առաջարկություններ և սահմանափակումներ։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, օրինակ, խորհուրդ է տալիս մեծահասակների համար նվազեցնել աղի ընդունումը մինչև 5 գրամ օրական՝ սրտանոթային հիվանդությունների կանխարգելման համար: Մի շարք զարգացած երկրներ, ինչպիսիք են՝ ԱՄՆ-ը, Կանադան, Մեծ Բրիտանիան և այլն, ունեն աղի ընդունման դիետիկ ուղեցույցներ, որոնք սովորաբար խորհուրդ են տալիս նվազեցնել աղի ընդունումը օրական մինչև 2,3-2,4 գրամ:

Հայրումյանը շեշտում է՝ որոշ երկրներ ունեն օրենքներ և կանոնակարգեր, ինչպիսիք են սննդամթերքի փաթեթավորման վրա աղի պարունակության պարտադիր պիտակավորումը կամ հանրային սննդի համար պատրաստված մթերքների աղի պարունակության սահմանափակումները:

«Իրականացվում են կրթական արշավներ և ծրագրեր՝ բնակչությանը աղի ավելորդ սպառման վտանգների և դրա սպառումը նվազեցնելու ուղիների մասին իրազեկելու նպատակով: Այս սահմանափակումներն ու առաջարկությունները ուղղված են սրտանոթային հիվանդությունների, հիպերտոնիայի, օստեոպորոզի և աղի ավելցուկ ընդունման հետ կապված այլ հիվանդությունների զարգացման ռիսկի նվազեցմանը»,- նշում է նա:

Հայաստանում առաջարկված նախագծից զատ, վերջինս կարծում է, որ կարելի է հետևել վերը նշված երկրների օրինակներին: Դիցուք՝ սննդամթերք արտադրող ձեռնարկությունների համար պահանջ սահմանել. նախ աղի բաղադրության չափանշում անել սննդամթերքի պիտակների վրա, երկրորդ՝ տարեցտարի նվազեցնել դրանցում աղի քանակությունը՝ աստիճանաբար հասցնելով նորմայի։

Մերի Խաչատրյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5222 դիտում

Տեղի է ունեցել աշխարհի նորընծա չեմպիոն Վարազդատ Լալայանի պարգևատրման արարողությունը. լուսանկարներ

Վարազդատ Լալայանը դարձավ ծանրամարտի Աշխարհի չեմպիոն

Մասիսում կոտրել են վճարային տերմինալն ու գողացել դրամապահոցը

ԵԽԽՎ գերմանացի պատգամավորները տարիներ շարունակ հսկայական կաշառքներ են ստացել Բաքվից. ինչ է պահանջվել փոխարենը

ՀՀ-ում 16 տարեկանից բարձր բնակչության 25.5%-ը ծխող է, ղեկին ծխողների թիվը ևս մեծացել է. որքան է տուգանքը

Ներարկումներ են անում, ցույց տալիս մարմնի մասերը. Կադիրովը կոչ է արել փակել «այլասերող» գեղեցկության սրահները

Տան տանիքում հայտնաբերվել է 63-ամյա տղամարդու դի

Արջուտ գյուղում տրակտոր է հրդեհվել

«Վրացական երազանքի սառեցումը». ինչ ազդեցություն կարող է ունենալ հարևան երկրում տեղի ունեցողը ՀՀ-ի վրա

Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

Շոլցը կրկին դեմ է արտահայտվել գերմանական զենքով ՌԴ տարածքի խորքերին հարվածներ հասցնելուն

Տարածաշրջանի կայունության ուղին անցնում է Ադրբեջան-Հայաստան խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ. Գյուլեր

Ներմուծողից՝ արտադրող ու արտահանող. հաջողված բիզնեսի օրինակ պետական աջակցությամբ. տեսանյութ

Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ին անդամակցության կասեցումը մեծ սխալ է․ Բորդյուժա

Որոնք են 2025 թվականի գույներն ու տարին խորհրդանշող կենդանին․ ինչ սովորույթներ են եղել հնում Ամանորին

Լյուքսեմբուրգում վնասվածք ստանալուց հետո Փելոսին վիրահատության է ենթարկվել

Նեթանյահուն և Թրամփը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում

Բորդյուժան բացատրել է, թե ինչու Ուկրաինան երբեք չի հրավիրվել ՀԱՊԿ

Երևանում ու մարզերում սպասվում են ձյան տեղումներ, քամու ուժգնացում. ցրտելու է ևս մի քանի աստիճանով

Կառուցիր կամ գնիր քո նոր տունը Արագածոտնի մարզում. պետությունը սատար է կանգնում. տեսանյութ

Դեսպան Հովակիմյանը ներկա է գտնվել Չեռնոգորիայի նախագահի և տիկնոջ կողմից տրված նախատոնական ընթրիքին

Խոշոր հրդեհ Երևանի հյուրանոցներից մեկում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ

Կբացվեն Ազգային ժողովի այգու դռները

Վերին Լարսը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Աբովյանում մի խումբ երիտասարդների վիճաբանության հետևանքով 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

Հրդեհ՝ Սարահարթ գյուղում

Այս տարի Հայաստանում գրանցվել է կապույտ հազի 100-ից ավել դեպք

Շրջանառության մեջ է դրվել Գոհար Գասպարյանի ծննդյան 100-ամյակին նվիրված նամականիշ

Թբիլիսիի քաղաքապետը չեղարկել է գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությունը. ցույցերը չեն հանդարտվում

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է

Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրի ռեստորանում 12 մարդու դի է հայտնաբերվել

Ծանրամարտի ԱԱ․ հարթակ դուրս կգա Հայաստանի վերջին ներկայացուցիչը

Փակ և դժվարանցանելի հատվածներ, մերկասառույց. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ ժամը 10:00-ի դրությամբ

Մեկնարկում ենք նաև ընթերցանության օլիմպիադա․ Ժաննա Անդրեասյան

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վրաստանի նորընտիր նախագահին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ Քաղաքական ժողովը

Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Միխեիլ Ղավելաշվիլուն Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ

Սպիտակի ոլորաններում և Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է, Սյունիքում՝ բուք

Ես դեռ փարիզցի եմ, բայց միայն որպես երկրպագու. Մբապեն՝ ՊՍԺ-ի մասին

Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամներն այցելել են Լոռի. տեսանյութ