Բեմականացված ընտրություններն ու ահաբեկման ռեժիմը Ադրբեջանը վերածել են բռնատիրության. Գարդման-Շիրվան-Նախիջևան միություն

20/06/2024 schedule10:58

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը հայտարարություն է տարածել՝ հիշեցնելով, որ Freedom House կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն աշխարհում-2024» զեկույցը, որում անդրադարձ է կատարվել ինչպես Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իրականացված գործողություններին, այնպես էլ Ադրբեջանում տիրող բռնատիրական վարչաձևին՝ քաղաքական և քաղաքացիական ազատությունների ցուցանիշով 100 հնարավորից գնահատելով ընդամենը 7 և դասելով անազատ երկրների ցանկին։

«Զեկույցում արձանագրված է, որ Ադրբեջանի ավտորիտար ռեժիմի պայմաններում իշխանությունը շարունակում է մեծապես կենտրոնացված մնալ Իլհամ Ալիևի, ով նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2003 թվականից, և նրա մեծ ընտանիքի ձեռքում: Կոռուպցիան համատարած է, և ֆորմալ քաղաքական ընդդիմությունը թուլացել է տարիների հալածանքների պատճառով: Վերջին տարիներին իշխանությունները լայնածավալ ճնշումներ են գործադրել քաղաքացիական ազատությունների դեմ՝ բռնություններ կիրառելով քաղաքական ակտիվիստների, անկախ լրագրողների, լրատվամիջոցների նկատմամբ։ Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողությունները քննադատողները ևս ենթարկվել են հետապնդումների։ Զուգահեռաբար օրենսդրական բարդություններ են հարուցվում քաղաքական նոր կուսակցությունների ձևավորման հարցում։

Զեկույցը զրոյական է գնահատում ներկայիս կառավարության ղեկավարի և ամբողջ կառավարության կազմի, ինչպես նաև օրենսդիր մարմնի ընտրությունը ազատ և արդար ընտրությունների միջոցով։ Բացի այդ նույնկերպ զրոյական է նաև ընտրական օրենքների և ընտրությունների կառավարման համապատասխան մարմինների կողմից դրանց անաչառ կիրառումը։ Զեկույցն անհնար է համարում ընդդիմության հնարավորությունը մեծացնելու իր աջակցությունը կամ ընտրությունների միջոցով իշխանություն ստանալը։ Հետևապես՝ Ադրբեջանում քաղաքական միջավայրը ոչ բազմակարծիք է, ոչ մրցակցային։

Զեկույցում հատուկ անդրադարձ է կատարվում այն հանգամանքին, որ Լեռնային Ղարաբաղի երկարատև շրջափակումից հանգեցրել էր հումանիտար ճգնաժամի և որ ադրբեջանական ուժերը սեպտեմբերի 19-ին ռազմական գործողությունից հետո տեղի ունեցած զարգացումները ստիպեցին գրեթե ողջ էթնիկ հայ բնակչությանը փախչել Հայաստան։

Զեկույցը հարցադրում է կատարում «Արդյո՞ք կառավարությունը կամ իշխող ուժը միտումնավոր է փոխում երկրի կամ տարածքի էթնիկական կազմը, որպեսզի ոչնչացնի մշակույթը կամ թեքի քաղաքական հավասարակշռությունը մեկ այլ խմբի օգտին», որին ի պատասխան արձանագրվում է, որ «[Ադրբեջանի] Կառավարությունը մշակել է ծայրահեղ թշնամական քաղաքականություն էթնիկ հայերի նկատմամբ՝ կրթական, մշակութային, քաղաքական և ռազմական բաղադրիչներով՝ կապված 1994 թվականից ի վեր Լեռնային Ղարաբաղի նկատմամբ վերահսկողություն ապահովելու իր ջանքերի հետ: 2022 թ․ դեկտեմբերին այս ջանքերը հանգեցրին Լաչինի միջանցքի շրջափակմանը, միակ ճանապարհի, որը Լեռնային Ղարաբաղը կապում էր Հայաստանի և մնացած աշխարհի հետ։ Շրջափակումը նախաձեռնել են ադրբեջանցիները, ովքեր իբր բնապահպան ակտիվիստներ են, սակայն լայնորեն ենթադրվում էր, որ նրանք կապեր ունեն Ադրբեջանի կառավարության հետ: Դա հանգեցրեց Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի, որի հետևանքով էթնիկ հայ բնակչությունը բախվեց սննդի և դեղորայքի խիստ պակասի, ինչպես նաև տարածքից դուրս նրանց տեղաշարժի սահմանափակումներին»:

Նման և այլ բազմաթիվ անօրինություններն ու սահմանափակումները, բեմականացված ընտրություններն ու ահաբեկման ռեժիմը Ադրբեջանը վերածել են բռնատիրության տարածաշրջանային օջախի։

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը ողջունում է Freedom House կազմակերպության անաչառ արձանագրումները, որոնք միջազգային հանրությունը պետք է ի գիտություն ընդունի Ադրբեջանի հարաբերություններ կառուցելիս։ Թեև կազմակերպությունը հստակորեն արձանագրում է այն բոլոր գործողությունները, որ Ադրբեջանն իրականացրել է Լեռնային Ղարաբաղում, սակայն անհրաժեշտ է առավել առարկայական բնութագրել դրանք՝ որպես ցեղասպանական արարքներ՝ համապատասխան հետևանքներով և պատասխանատվության ամբողջական և ճկուն մեխանիզմներով»,-ասված է հաղորդագրության մեջ։

Տպել
456 դիտում

Ատելության խոսքը և ապատեղեկատվական արշավները խաթարում են Հարավային Կովկասում խաղաղության հասնելու ՀՀ ջանքերը. Կոստանյան

Քաղաքացին վարորդական իրավունքի համար ծանոթի միջոցով 100 հազար դրամ է փոխանցել ավտոդպրոցի ուսուցիչ ներկայացած անձին

Ռազմարդյունաբերական կոմիտեին կտրվեն նոր գործառույթներ. օրինագիծը ստացել է դրական եզրակացություն

Ընդլայնվել է «Մվասի» դեղով բուժման ծրագիրը. քաղցկեղ ունեցող բոլոր պացիենտներին այն կտրամադրվի անվճար

Կպարտադրի՞ արդյոք Թուրքիան Ադրբեջանին ՀՀ-ի հետ հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքել. մանրամասնում է թուրքագետը

Առաջարկվում է ՆԳՆ ենթակայությամբ ձևավորել մեկ միասնական ուսումնական հաստատություն

ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Ոստիկանապետերի միջազգային տարեկան համաժողովին

Գնել Սանոսյանն ու ԻԻՀ դեսպանն այցելել են Սյունիքի մարզի «Նորավան» ենթակայան

Իսրայելը կրկին հարվածել է Բեյրութին. հայտարարվել է «Հըզբոլլահ»-ի ղեկավարին ոչնչացնելու փորձի մասին

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է աշխատել իր պաշտպանական ունակությունների վրա և ընտրել գործընկերներին. ԵՄ խոսնակ

Արարատ Միրզոյանը Իվան Կոնդովին է ներկայացրել ՀՀ քաղաքացիների՝ Բուլղարիա այցելությունների ժամանակ առաջացող խնդիրները

ՀՀ-ում գրիպով և այլ վիրուսներով հոսպիտալացվածների մեծ մասը երեխաներ են. առաջիկայում սպասվում է վարակվածության աճ

Բախվել են բեռնատարն ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց

Հայաստան է ժամանել Ռուս ուղղափառ եկեղեցու պատվիրակությունը. հյուրերը կմասնակցեն Մայր տաճարի վերաօծման արարողությանը

Երևանի մի շարք փողոցներում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Մախաչկալայի գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել. զոհերի թվում երեխա կա

Մայր Աթոռից Վազգեն Գալստանյանին արգելել են մասնակցել արարողություններին. նա գնացել է վանքերից մեկը՝ «ծոմ պահելու»

Երևանում հրդեհ է բռնկվել թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում

Սկանդալ ԱՄՆ-ում. Նյու Յորքի քաղաքապետը մեղադրվում է թուրքական իշխանությունների հետ կոռուպցիոն կապերի համար

Սևանի հանգստյան տներից մեկի տանիքում տղամարդու դի է հայտնաբերվել

Քննարկվել են ՄԱԿ կայուն զարգացման նպատակների իրականացմանն ուղղված ծրագրերի ընթացքը

Ծանրամարտի երիտասարդների ԱԱ. Աշոտ Մովսիսյանը բրոնզե մեդալ է նվաճել (տեսանյութ)

Հոկտեմբերին Յունիբանկը կամփոփի նվերների խաղարկության արդյունքները

Խաղաղություն պետք է հաստատվի, Պուտինը չպետք է հաղթի. Զելենսկին և Թրամփը հանդես են եկել հայտարարություններով

Հայաստանի համար չեզոքությունն է լավագույն լուծումը, ոչ թե Ադրբեջանի դեմ ռազմական դաշինքները. Հիքմեթ Հաջիև

Գևորգ Պապոյանն ընդունել է ՀԲ ներկայացուցիչներին. անդրադարձ է կատարվել Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացմանը

ԼՂ-ից բռնի տեղահանված 4918 անձ դիմել է Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար. 83 մարդ դիմումը հետ է վերցրել

Մահացել է օսկարակիր դերասանուհի Մեգգի Սմիթը՝ պրոֆեսորը՝ Հարի Փոթերից

Ալեն Սիմոնյանը կմասնակցի Էջմիածնի Մայր տաճարի վերաօծման արարողությանը

ՆԳՆ ոստիկանությունում օպերատիվ խորհրդակցություն է տեղի ունեցել

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 19 հարց է ընդգրկված

Քննարկվել են ՀՀ-ում համատեղ ծրագրերի հնարավորությունները. նախարարը մասնակցել է Հնդկաստանի օրվան նվիրված ընդունելությանը

Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով. ժամանակ առ ժամանակ անձրև կտեղա

Հարկեր վճարելուց խուսափած ցեմենտի արտադրությամբ զբաղվող ՓԲԸ-ն վերականգնել է 161 միլիոն 870 հազար 946 դրամ վնասը

Մենք հիշում ենք զոհերին՝ նրանց, ովքեր կորցրել են կյանք, տուն և հարազատներ. Յան Պլեշինգերն այցելել է «Եռաբլուր»

ՀՀ նախագահը կմասնակցի Էջմիածնի Մայր տաճարի վերաօծմանը

Բացահայտվել է Տավուշի վարչական ղեկավարներից մեկի պաշտոնեական կեղծիքը. վարույթի նյութերը դատարանում են

Քոչարյանը արձագանքեց հարցին՝ միացե՞լ է Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության նպատակով ստորագրահավաքին, թե՞ ոչ

Քաղաքականություն չէ՞ այն, որ եկեղեցին պահանջում է Փաշինյանի հրաժարականը, եթե չէ, ի՞նչ է. Գառնիկ Դանիելյան

Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Հնդկաստանի օրվան նվիրված միջոցառման նախարարական ընդունելությանը