Կիրանցի եկեղեցիները բուն հայկական են. ԿԳՄՍՆ-ն արձագանքել է Ադրբեջանի մանիպուլյատիվ քաղաքականության հերթական դրսևորմանը

20/06/2024 schedule11:20

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պաշտոնապես հերքում է Ադրբեջանի տարբեր մեդիահարթակներում տեղ գտած հրապարակումները, թե իբր Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատվող (և ոչ միայն) հատվածներում գտնվող հայկական պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքներն «աղվանական հետքերի» վերացման նպատակ են հետապնդում:

Նմանօրինակ լրատվությունն ակնհայտ սուտ է, պատմական փաստերը կեղծելու Ադրբեջանի մանիպուլյատիվ քաղաքականության հերթական դրսևորում:

«Մասնավորապես՝ ՀՀ Տավուշի մարզի Կիրանց գյուղի եկեղեցին կառուցվել է 19-րդ դարում տեղական կոպտատաշ քարից և եռանավ բազիլիկ հայկական եկեղեցի է։ Պահպանվել են հայկական լինելու փաստը հաստատագրող հարավային ավանդատան պատուհանի վերևի հատվածում պահպանված արձանագրությունը («1888 ամի»)՝ կառուցման տարեթվով, իսկ դրանից աջ նաև հայերեն արձանագրությունը։ Կիրանցի այս եկեղեցին խորհրդային շրջանում վերածվել էր պահեստի։ 2024 թ․ ՀՀ կառավարության հատկացրած միջոցներով կիրականացվեն հուշարձանի ամրակայման, նորոգման և վերականգնման և զանգաշտարակ-ռոտոնդայի տեղադրման գիտանախագծային փաստաթղթերի կազմման աշխատանքները:

ՀՀ Տավուշի մարզի Ոսկեպարի Սբ Աստվածածին կենտրոնագմբեթ եկեղեցին կառուցվել է 7-րդ դարում։ Այն պատկանում է հայկական վաղմիջնադարյան եկեղեցական ճարտարապետության «մաստարայատիպ» կառույցներին (Մաստարայի Սբ Հովհաննես, Հառիճավանքի Սբ Գրիգոր, Արթիկի Սբ Գևորգ, Կարսի Առաքելոց)։ Ոսկեպարի վաղմիջնադարյան եկեղեցին հիմնական վերանորոգման է ենթարկվել 1975-1977 թվականներին, սակայն մթնոլորտային տեղումների արդյունքում առաջացած խոնավության ներթափանցումից եկեղեցու տանիքածածկերը քայքայվել են, ծածկասալերը՝ վնասվել: 2024 թ․ պետական միջոցներով կվերականգնեն հուշարձանի տանիքի ծածկասալերը։

ՀՀ Շիրակի մարզի Երերույքի վաղքրիստոնեական տաճարը, որը նույնպես հայտնվել է ադրբեջանական տեղեկատվական քարոզչության թիրախում և պատմական կեղծ պնդմամբ ներկայացվել իբրև թյուրքական կոթող, ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության նախնական ցանկում և Եվրոպա Նոստրայի ամենավտանգված մշակութային կոթողների ցանկում:

Երերույքի տաճարի և հարակից տարածքը հարուստ է մշակութային շերտով, ինչի մասին են վկայում տարիներ շարունակ հայ և իտալական հնագիտական արշավախմբերի կատարած ուսումնասիրությունների արդյունքները։

Երերույքի վաղքրիստոնեական տաճարի ամրակայման և վերականգնման ծրագիրն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանում ԱՄՆ դեսպանության միջև համագործակցության շրջանակում՝ ԱՄՆ դեսպանի «Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի» ֆինանսավորմամբ:

Հայաստանի Հանրապետության պատմամշակութային ժառանգության պահպանումը, վերականգնումն ու հանրահռչակումը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջնահերթություններից է, և այս ուղղությամբ պետությունն իրականացնում է շարունակական աշխատանք:

Կոչ ենք անում Ադրբեջանի համապատասխան շրջանակներին չխեղաթյուրել պատմական փաստերը, ինչպես նաև ապահովել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայկական պատմամշակութային հուշարձանների պահպանումը՝ մասնավորապես ապահովելով նաև միջազգային դիտորդական առաքելության այցերը՝ Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվող հայկական հուշարձանների մշտադիտարկման նպատակով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Տպել
527 դիտում

Ատելության խոսքը և ապատեղեկատվական արշավները խաթարում են Հարավային Կովկասում խաղաղության հասնելու ՀՀ ջանքերը. Կոստանյան

Քաղաքացին վարորդական իրավունքի համար ծանոթի միջոցով 100 հազար դրամ է փոխանցել ավտոդպրոցի ուսուցիչ ներկայացած անձին

Ռազմարդյունաբերական կոմիտեին կտրվեն նոր գործառույթներ. օրինագիծը ստացել է դրական եզրակացություն

Ընդլայնվել է «Մվասի» դեղով բուժման ծրագիրը. քաղցկեղ ունեցող բոլոր պացիենտներին այն կտրամադրվի անվճար

Կպարտադրի՞ արդյոք Թուրքիան Ադրբեջանին ՀՀ-ի հետ հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքել. մանրամասնում է թուրքագետը

Առաջարկվում է ՆԳՆ ենթակայությամբ ձևավորել մեկ միասնական ուսումնական հաստատություն

ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Ոստիկանապետերի միջազգային տարեկան համաժողովին

Գնել Սանոսյանն ու ԻԻՀ դեսպանն այցելել են Սյունիքի մարզի «Նորավան» ենթակայան

Իսրայելը կրկին հարվածել է Բեյրութին. հայտարարվել է «Հըզբոլլահ»-ի ղեկավարին ոչնչացնելու փորձի մասին

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է աշխատել իր պաշտպանական ունակությունների վրա և ընտրել գործընկերներին. ԵՄ խոսնակ

Արարատ Միրզոյանը Իվան Կոնդովին է ներկայացրել ՀՀ քաղաքացիների՝ Բուլղարիա այցելությունների ժամանակ առաջացող խնդիրները

ՀՀ-ում գրիպով և այլ վիրուսներով հոսպիտալացվածների մեծ մասը երեխաներ են. առաջիկայում սպասվում է վարակվածության աճ

Բախվել են բեռնատարն ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց

Հայաստան է ժամանել Ռուս ուղղափառ եկեղեցու պատվիրակությունը. հյուրերը կմասնակցեն Մայր տաճարի վերաօծման արարողությանը

Երևանի մի շարք փողոցներում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Մախաչկալայի գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել. զոհերի թվում երեխա կա

Մայր Աթոռից Վազգեն Գալստանյանին արգելել են մասնակցել արարողություններին. նա գնացել է վանքերից մեկը՝ «ծոմ պահելու»

Երևանում հրդեհ է բռնկվել թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում

Սկանդալ ԱՄՆ-ում. Նյու Յորքի քաղաքապետը մեղադրվում է թուրքական իշխանությունների հետ կոռուպցիոն կապերի համար

Սևանի հանգստյան տներից մեկի տանիքում տղամարդու դի է հայտնաբերվել

Քննարկվել են ՄԱԿ կայուն զարգացման նպատակների իրականացմանն ուղղված ծրագրերի ընթացքը

Ծանրամարտի երիտասարդների ԱԱ. Աշոտ Մովսիսյանը բրոնզե մեդալ է նվաճել (տեսանյութ)

Հոկտեմբերին Յունիբանկը կամփոփի նվերների խաղարկության արդյունքները

Խաղաղություն պետք է հաստատվի, Պուտինը չպետք է հաղթի. Զելենսկին և Թրամփը հանդես են եկել հայտարարություններով

Հայաստանի համար չեզոքությունն է լավագույն լուծումը, ոչ թե Ադրբեջանի դեմ ռազմական դաշինքները. Հիքմեթ Հաջիև

Գևորգ Պապոյանն ընդունել է ՀԲ ներկայացուցիչներին. անդրադարձ է կատարվել Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացմանը

ԼՂ-ից բռնի տեղահանված 4918 անձ դիմել է Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար. 83 մարդ դիմումը հետ է վերցրել

Մահացել է օսկարակիր դերասանուհի Մեգգի Սմիթը՝ պրոֆեսորը՝ Հարի Փոթերից

Ալեն Սիմոնյանը կմասնակցի Էջմիածնի Մայր տաճարի վերաօծման արարողությանը

ՆԳՆ ոստիկանությունում օպերատիվ խորհրդակցություն է տեղի ունեցել

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 19 հարց է ընդգրկված

Քննարկվել են ՀՀ-ում համատեղ ծրագրերի հնարավորությունները. նախարարը մասնակցել է Հնդկաստանի օրվան նվիրված ընդունելությանը

Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով. ժամանակ առ ժամանակ անձրև կտեղա

Հարկեր վճարելուց խուսափած ցեմենտի արտադրությամբ զբաղվող ՓԲԸ-ն վերականգնել է 161 միլիոն 870 հազար 946 դրամ վնասը

Մենք հիշում ենք զոհերին՝ նրանց, ովքեր կորցրել են կյանք, տուն և հարազատներ. Յան Պլեշինգերն այցելել է «Եռաբլուր»

ՀՀ նախագահը կմասնակցի Էջմիածնի Մայր տաճարի վերաօծմանը

Բացահայտվել է Տավուշի վարչական ղեկավարներից մեկի պաշտոնեական կեղծիքը. վարույթի նյութերը դատարանում են

Քոչարյանը արձագանքեց հարցին՝ միացե՞լ է Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության նպատակով ստորագրահավաքին, թե՞ ոչ

Քաղաքականություն չէ՞ այն, որ եկեղեցին պահանջում է Փաշինյանի հրաժարականը, եթե չէ, ի՞նչ է. Գառնիկ Դանիելյան

Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Հնդկաստանի օրվան նվիրված միջոցառման նախարարական ընդունելությանը