Վերականգնվել է հանցագործությամբ պետությանը պատճառված առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 439 միլիոն ՀՀ դրամի վնասը

20/06/2024 schedule13:02

Քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ Արարատի մարզի համայնքերից մեկի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Ս. Բ.-ն պաշտոնավարելիս թույլ է տվել չարաշահումներ:

Դրանց հետևանքով առանձնապես խոշոր չափերով՝ 438 մլն 837 հազ. ՀՀ դրամը չի մուտքագրվել համայնքապետարանի բյուջե:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից տեղեկացնում են, որ վերականգնվել է հանցագործությամբ պետությանը պատճառված առանձնապես խոշոր չափերի վնասը:

«Համայնքի ղեկավարը, տեղեկացված լինելով տնտեսական գործունեություն ծավալող խոշոր ընկերություններից մեկի սեփականատեր Դ. Ղ.-ի կողմից նույն մարզի Շահումյան համայնքում գտնվող և ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող հողամասերում առանց համապատասխան թույլտվության 265961,82 քմ մակերեսով ջերմոցային համալիր կառուցելու մասին, անձնական շահագրգռվածությունից ելնելով, Դ. Ղ.-ի դրդմամբ իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ: Մասնավորապես՝ Դ. Ղ.-ն մեկ այլ ընկերության տնօրեն Ա. Բ.-ի օժանդակությամբ համայնքապետին ներկայացրել է վերը նշված հողամասերը շինություններով ծանրաբեռնված չլինելու վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող փաստաթղթեր: Դրանց հիման վրա համայնքի ղեկավար Ս. Բ.-ն, խախտելով ՀՀ կառավարության համապատասխան որոշման պահանջները, վերը նշված ինքնակամ կառույցի օրինականացման համար սահմանված՝ 438 մլն 837 հազ. ՀՀ դրամ վճարը համայնքի բյուջե մուծելու վերաբերյալ հողամասի սեփականատեր Դ. Ղ.-ին առաջարկություն ներկայացնելու փոխարեն, 2018 թվականի դեկտեմբերի 12-ին կայացրած որոշմամբ ՍՊ ընկերությանը թույլատրել է վերը նշված հողամասերում իրականացնել ջերմոցային համալիրի կառուցման շինարարական աշխատանքներ:

Այնուհետև, հանցավոր դիտավորությունն ավարտին հասցնելու նպատակով 2021 թվականի օգոստոսի 23-ին Ս. Բ.-ն դարձյալ կազմել է պաշտոնական կեղծ փաստաթուղթ հանդիսացող՝ ջերմոցային համալիրը շահագործման պատրաստ լինելու մասին ավարտական ակտը՝ այդ կերպ հիմքեր ստեղծելով նշված ինքնակամ շինությունն առանց համապատասխան վճարի օրինականացնելու համար, որի հետևանքով առանձնապես խոշոր չափերով՝ 438 մլն 837 հազ. ՀՀ դրամը չի մուտքագրվել համայնքապետարանի բյուջե:

Նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ վերը նշված ՍՊԸ-ի կողմից կառուցվող ջերմոցային տնտեսության նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացնող անձը ՍՊԸ-ի տնօրենի դրդմամբ, 2021 թվականի օգոստոսի 20-ին կազմել է ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի կեղծ ակտ այն մասին, որ 12.12.2018 թվականին ընկերությանը տրված  ջերմոցային համալիր կառուցելու շինթույլտվության հիման վրա իրականացվող աշխատանքները սկսվել են 21.01.2019 թվականին և ավարտվել՝ 30.09.2019 թվականին, այնինչ նախաքննությամբ հիմնավորվել է, որ տվյալ ջերմոցային համալիրի կառուցման աշխատանքներն ավարտվել են դեռևս 2018 թվականի ապրիլ-հունիս ամիսների ընթացքում:

Նախաքննության ընթացքում ՍՊԸ տնօրեն Դ. Ղ.-ին, Ա. Բ.-ին, համայնքի ղեկավար Ս. Բ.-ին մեղադրանքներ են ներկայացվել:

2024 թվականի հունիսի 11-ին մեղադրյալ Դ. Ղ.-ի կողմից ամբողջությամբ վերականգնվել է հանցագործությամբ պատճառված վնասը՝ շուրջ 439 միլիոն ՀՀ դրամը:

2024 թվականի հունիսի 17-ին միջնորդություններ են ներկայացվել հսկող դատախազին հիշյալ  մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումները քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելու և գործուն զղջալու հիմքով դադարեցնելու մասին, որոնք բավարարվել են»,-ասված է հաղորդագրության մեջ:  

Տպել
571 դիտում

Ատելության խոսքը և ապատեղեկատվական արշավները խաթարում են Հարավային Կովկասում խաղաղության հասնելու ՀՀ ջանքերը. Կոստանյան

Քաղաքացին վարորդական իրավունքի համար ծանոթի միջոցով 100 հազար դրամ է փոխանցել ավտոդպրոցի ուսուցիչ ներկայացած անձին

Ռազմարդյունաբերական կոմիտեին կտրվեն նոր գործառույթներ. օրինագիծը ստացել է դրական եզրակացություն

Ընդլայնվել է «Մվասի» դեղով բուժման ծրագիրը. քաղցկեղ ունեցող բոլոր պացիենտներին այն կտրամադրվի անվճար

Կպարտադրի՞ արդյոք Թուրքիան Ադրբեջանին ՀՀ-ի հետ հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքել. մանրամասնում է թուրքագետը

Առաջարկվում է ՆԳՆ ենթակայությամբ ձևավորել մեկ միասնական ուսումնական հաստատություն

ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Ոստիկանապետերի միջազգային տարեկան համաժողովին

Գնել Սանոսյանն ու ԻԻՀ դեսպանն այցելել են Սյունիքի մարզի «Նորավան» ենթակայան

Իսրայելը կրկին հարվածել է Բեյրութին. հայտարարվել է «Հըզբոլլահ»-ի ղեկավարին ոչնչացնելու փորձի մասին

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է աշխատել իր պաշտպանական ունակությունների վրա և ընտրել գործընկերներին. ԵՄ խոսնակ

Արարատ Միրզոյանը Իվան Կոնդովին է ներկայացրել ՀՀ քաղաքացիների՝ Բուլղարիա այցելությունների ժամանակ առաջացող խնդիրները

ՀՀ-ում գրիպով և այլ վիրուսներով հոսպիտալացվածների մեծ մասը երեխաներ են. առաջիկայում սպասվում է վարակվածության աճ

Բախվել են բեռնատարն ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց

Հայաստան է ժամանել Ռուս ուղղափառ եկեղեցու պատվիրակությունը. հյուրերը կմասնակցեն Մայր տաճարի վերաօծման արարողությանը

Երևանի մի շարք փողոցներում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Մախաչկալայի գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել. զոհերի թվում երեխա կա

Մայր Աթոռից Վազգեն Գալստանյանին արգելել են մասնակցել արարողություններին. նա գնացել է վանքերից մեկը՝ «ծոմ պահելու»

Երևանում հրդեհ է բռնկվել թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում

Սկանդալ ԱՄՆ-ում. Նյու Յորքի քաղաքապետը մեղադրվում է թուրքական իշխանությունների հետ կոռուպցիոն կապերի համար

Սևանի հանգստյան տներից մեկի տանիքում տղամարդու դի է հայտնաբերվել

Քննարկվել են ՄԱԿ կայուն զարգացման նպատակների իրականացմանն ուղղված ծրագրերի ընթացքը

Ծանրամարտի երիտասարդների ԱԱ. Աշոտ Մովսիսյանը բրոնզե մեդալ է նվաճել (տեսանյութ)

Հոկտեմբերին Յունիբանկը կամփոփի նվերների խաղարկության արդյունքները

Խաղաղություն պետք է հաստատվի, Պուտինը չպետք է հաղթի. Զելենսկին և Թրամփը հանդես են եկել հայտարարություններով

Հայաստանի համար չեզոքությունն է լավագույն լուծումը, ոչ թե Ադրբեջանի դեմ ռազմական դաշինքները. Հիքմեթ Հաջիև

Գևորգ Պապոյանն ընդունել է ՀԲ ներկայացուցիչներին. անդրադարձ է կատարվել Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացմանը

ԼՂ-ից բռնի տեղահանված 4918 անձ դիմել է Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար. 83 մարդ դիմումը հետ է վերցրել

Մահացել է օսկարակիր դերասանուհի Մեգգի Սմիթը՝ պրոֆեսորը՝ Հարի Փոթերից

Ալեն Սիմոնյանը կմասնակցի Էջմիածնի Մայր տաճարի վերաօծման արարողությանը

ՆԳՆ ոստիկանությունում օպերատիվ խորհրդակցություն է տեղի ունեցել

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 19 հարց է ընդգրկված

Քննարկվել են ՀՀ-ում համատեղ ծրագրերի հնարավորությունները. նախարարը մասնակցել է Հնդկաստանի օրվան նվիրված ընդունելությանը

Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով. ժամանակ առ ժամանակ անձրև կտեղա

Հարկեր վճարելուց խուսափած ցեմենտի արտադրությամբ զբաղվող ՓԲԸ-ն վերականգնել է 161 միլիոն 870 հազար 946 դրամ վնասը

Մենք հիշում ենք զոհերին՝ նրանց, ովքեր կորցրել են կյանք, տուն և հարազատներ. Յան Պլեշինգերն այցելել է «Եռաբլուր»

ՀՀ նախագահը կմասնակցի Էջմիածնի Մայր տաճարի վերաօծմանը

Բացահայտվել է Տավուշի վարչական ղեկավարներից մեկի պաշտոնեական կեղծիքը. վարույթի նյութերը դատարանում են

Քոչարյանը արձագանքեց հարցին՝ միացե՞լ է Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության նպատակով ստորագրահավաքին, թե՞ ոչ

Քաղաքականություն չէ՞ այն, որ եկեղեցին պահանջում է Փաշինյանի հրաժարականը, եթե չէ, ի՞նչ է. Գառնիկ Դանիելյան

Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Հնդկաստանի օրվան նվիրված միջոցառման նախարարական ընդունելությանը