Սևանն առափնյա հանգստի պայմաններով, ծառայությունների որակով պետք է դառնա միջազգային չափորոշիչներին համապատասխան. Մկրտչյան

21/06/2024 schedule20:44

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը և գլխավոր քարտուղար Սերգո Աթանեսյանն աշխատանքային այցով եղել են «Սևան» ազգային պարկի տարածքում գտնվող հանրային լողափերում՝ լողափնյա հանգստի շրջանի մեկնարկի համատեքստում ամփոփելու իրականացված նախապատրաստական աշխատանքները:

Այցի շրջանակում դիտարկվել են Սևան-Երևան միջպետական Մ4 ավտոմայրուղու 63-րդ կմ-ից դեպի ափամերձ հատվածում տեղակայված N1 և N3, Սևան-Երևան միջպետական Մ4 ավտոմայրուղու 66,5 կմ-ից դեպի թերակղզու ափամերձ հատվածում գտնվող N2, Շողակաթ համայնքի, Դրախտիկ բնակավայրի վարչական սահմաններում ընկած ափամերձ հատվածում գտնվող N4 և Սևան համայնքի, Լճաշեն բնակավայրի վարչական սահմաններում գտնվող Սևան-Գավառ ավտոմայրուղուց դեպի լիճ ընկած ափամերձ հատվածում գտնովող N5 հանրային լողափերը։

Նախարարի տեղակալը ծանոթացել է հանրային սպասարկման ծառայությունների մատուցման և քաղաքացինելրի ջրափնյա հանգստի կազմակերպման անվտանգության ուղղությամբ իրականացված աշխատանքներին, քննարկել առկա խնդիրները, ժամկետները և տվել մի շարք հանձնարարականներ։

Նախորդ տարիների վիճակագրությունը ցույց է տալիս, որ լողափնյա սեզոնին հանրային լողափերի ծառայություններից օգտվում են մեծ թվով ՀՀ և այլ երկրների քաղաքացիներ։ Ուստի նախարարի տեղակալն ազգային պարկի տնօրեն Կարեն Մնացականյանին և աշխատակիցներին ևս մեկ անգամ հորդորել է առավել հետևողական լինել, որ նախապատրաստական աշխատանքներն ավարտվեն սահմանված ժամկետներում և բարձր որակի։

Նախարարի տեղակալ Արա Մկրտչյանն առանձնահատուկ շեշտել է, որ քաղաքացիները պետք է պատշաճ իրազեկված լինեն լողափերում մատուցվող անվճար և վճարովի ծառայությունների վերաբերյալ։

Հանրային լողափեր քաղաքացիների մուտքն անվճար է, որտեղ գործում են անվճար հանդերձարաններ, հովհանոցներ, ցնցուղարաններ, խաղահրապարակներ,

հանրային լողափերում իրականացվում է ջրափրկարարական ծառայություն, գործում են բուժկետեր և Ջրային պարեկային ծառայության կողմից ապահովվում է հասարակական կարգի պահպանությունը,

լողափերը հարմարեցված են հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին։

Ամփոփելով այցը, նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ Սևանա լիճը առափնյա հանգստի կազմակերպման պայմաններով և առաջարկվող ծառայությունների որակով պետք է դառնա տարածաշրջանում գրավչություն ունեցող և միջազգային չափորոշիչներին համապատասխան։

Տպել
883 դիտում

Դեսպան Քվինը երախտագիտություն է հայտնել ՆԳՆ-ին և Ոստիկանությանը՝ առևանգված ԱՄՆ քաղաքացուն անվնաս վերադարձնելու համար

Երևանում դանակահարվել է 32-ամյա տղամարդ. կասկածյալը Վրաստանի քաղաքացի է

Լավրովն ու Արաղչին հանդիպել են, քննարկել Հարավային Կովկասում առկա իրավիճակը

Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին մեքենա է այրվել

Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը զրկվել է վարորդական իրավունքից. նա մեքենան վարել է ոչ սթափ

Նյու Յորքի քաղաքապետը Թուրքիայից կաշառք է ստացել նաև Հայոց ցեղասպանությունից չխոսելու դիմաց. միջնորդն ադրբեջանցի է

Կոտայքի դպրոցներից մեկում 12-ամյա տղան դասընկերոջը հարվածներ է հասցրել՝ պատճառելով վնասվածքներ

Մեր նահատակները մեզ համար պետություն ունենալու նոր հնարավորություն են բացել. Նիկոլ Փաշինյան

Անձը շուրջ 3 ամիս անհարկի պահվել է հոգեբուժական կազմակերպությունում. խախտվել է նրա անձնական ազատության իրավունքը

Կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվում են Արաքս համայնքի համար կարևոր նշանակության ծրագրեր (լուսանկարներ)

ԱԳ նախարարը և Պաղեստինի վարչապետը ստորագրել են 2 երկրի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին կոմյունիկե

Երբ կմեկնարկեն դպրոցականների աշնանային արձակուրդները

Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է

Բայրամովն ու Բերբոքը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը և հայ-ադրբեջանական կարգավորումը

Մետրոպոլիտենի նախկին տնօրեն Փայլակ Յայլոյանի նկատմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ

Եվս մի քանի օր որոշակի ժամերի փակ կլինի Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը

Ատելության խոսքը և ապատեղեկատվական արշավները խաթարում են Հարավային Կովկասում խաղաղության հասնելու ՀՀ ջանքերը. Կոստանյան

Քաղաքացին վարորդական իրավունքի համար ծանոթի միջոցով 100 հազար դրամ է փոխանցել ավտոդպրոցի ուսուցիչ ներկայացած անձին

Ռազմարդյունաբերական կոմիտեին կտրվեն նոր գործառույթներ. օրինագիծը ստացել է դրական եզրակացություն

Ընդլայնվել է «Մվասի» դեղով բուժման ծրագիրը. քաղցկեղ ունեցող բոլոր պացիենտներին այն կտրամադրվի անվճար

Կպարտադրի՞ արդյոք Թուրքիան Ադրբեջանին ՀՀ-ի հետ հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքել. մանրամասնում է թուրքագետը

Առաջարկվում է ՆԳՆ ենթակայությամբ ձևավորել մեկ միասնական ուսումնական հաստատություն

ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Ոստիկանապետերի միջազգային տարեկան համաժողովին

Գնել Սանոսյանն ու ԻԻՀ դեսպանն այցելել են Սյունիքի մարզի «Նորավան» ենթակայան

Իսրայելը կրկին հարվածել է Բեյրութին. հայտարարվել է «Հըզբոլլահ»-ի ղեկավարին ոչնչացնելու փորձի մասին

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է աշխատել իր պաշտպանական ունակությունների վրա և ընտրել գործընկերներին. ԵՄ խոսնակ

Արարատ Միրզոյանը Իվան Կոնդովին է ներկայացրել ՀՀ քաղաքացիների՝ Բուլղարիա այցելությունների ժամանակ առաջացող խնդիրները

ՀՀ-ում գրիպով և այլ վիրուսներով հոսպիտալացվածների մեծ մասը երեխաներ են. առաջիկայում սպասվում է վարակվածության աճ

Բախվել են բեռնատարն ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց

Հայաստան է ժամանել Ռուս ուղղափառ եկեղեցու պատվիրակությունը. հյուրերը կմասնակցեն Մայր տաճարի վերաօծման արարողությանը

Երևանի մի շարք փողոցներում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Մախաչկալայի գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել. զոհերի թվում երեխա կա

Մայր Աթոռից Վազգեն Գալստանյանին արգելել են մասնակցել արարողություններին. նա գնացել է վանքերից մեկը՝ «ծոմ պահելու»

Երևանում հրդեհ է բռնկվել թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում

Սկանդալ ԱՄՆ-ում. Նյու Յորքի քաղաքապետը մեղադրվում է թուրքական իշխանությունների հետ կոռուպցիոն կապերի համար

Սևանի հանգստյան տներից մեկի տանիքում տղամարդու դի է հայտնաբերվել

Քննարկվել են ՄԱԿ կայուն զարգացման նպատակների իրականացմանն ուղղված ծրագրերի ընթացքը

Ծանրամարտի երիտասարդների ԱԱ. Աշոտ Մովսիսյանը բրոնզե մեդալ է նվաճել (տեսանյութ)

Հոկտեմբերին Յունիբանկը կամփոփի նվերների խաղարկության արդյունքները

Խաղաղություն պետք է հաստատվի, Պուտինը չպետք է հաղթի. Զելենսկին և Թրամփը հանդես են եկել հայտարարություններով