Այս մարդիկ չեն հասկանում՝ որտեղ են գտնվում, պետության մեջ պետություն են խաղում, հո պատուհաս չեն մեր գլխին. Մկրտչյան

25/06/2024 schedule21:20

«Ո՞ր խմբակցության մասին է խոսքը, ա՞յն, որ գնացին Եվլախ, մի քանի անգամ ինքնալուծարվեցին և վերադարձան ՀՀ: Ա՞յն, որ մեր հարկերի հաշվին գնված ԼՂ՝ մոտ 2 միլիարդ դոլարի զենքը «բանտիկը» վրան տվեցին ադրբեջանցիներին: Հիմա իրենք ո՞ւմ շահերն են պաշտպանում, Շահրամանյանի «Տոյոտա»-ի՞»:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է քաղաքագետ Հարություն Մկրտչյանը՝ մեկնաբանելով ԼՂ ԱԺ նախկին 4 խմբակցությունների դատապարտող հայտարարությունն առ այն, որ հունիսի 21-ին իրավապահները կոտրել էին Հայաստանում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչության դարպասը և առգրավել ԼՂ-ի լուծարման հրամանագիրը ստորագրած Սամվել Շահրամանյանին սպասարկող ծառայողական մեքենան՝ օրենքի սահմաններում իրականացնելով հատուկ պահպանվող տարածք տեղափոխելու գործընթաց։

Ըստ Մկրտչյանի՝ այս հայտարարությամբ վերջիններս իրենց դիմակն են պատռում. «Ի՞նչ է նշանակում մեկ մեքենայի համար այսպիսի հայտարարություններ անել, կամ կրծքով մեկ մեքենայի իրավունքները պաշտպանել. այդ մեքենան ՀՀ քաղաքացիների հարկերի հաշվին է գնվել: Ոչ միայն մեքենան, այլ այս մարդկանց՝ կոնկրետ եվլախցիների շրջանակի դեպքում պետք է հասկանալ, թե ՀՀ-ում ի՞նչ կապիտալ ունեն, որտեղի՞ց իրենց, ծագումնաբանությունը»:

Անդրադառնալով հայտարարության մեջ առկա պնդմանը, թե ՀՀ իշխանություններն արդեն տևական ժամանակ ժողովրդավարության քողի տակ թիրախավորում են արցախցիների տարբեր խմբերի և անհատների՝ Մկրտչյանն ասում է՝ արցախահայերը ոչ միայն թիրախավորված չեն ՀՀ-ում, այլ, հակառակը, շարունակում են ՀՀ քաղաքացիների վճարած հարկերից սնվել, ինչպես սնվել են տարիներ շարունակ:

«Դրանից առաջ էլ ՀՀ քաղաքացիներն են իրենց հարկերի վճարման հաշվին, իրենց մարմնով Արցախ պահել: Բարոյականության սահմանները թող այս անբարոյականները չանցնեն. ՀՀ-ն և նրա քաղաքացիները նվիրել են, տվել Արցախին այն, ինչ կարող էին, ամեն ինչ, ինչ հնարավոր է եղել՝ սկսած կյանքից, վերջացրած վճարած հարկերով, որը գրպանվել է: Դուրս եկեք, Երևանի փողոցներով պտտվեք. հանրապետությունում ինչքան խոշոր բիզնես կա, ղարաբաղցիներն են մեջը: Իմ վճարած հարկերի հաշվին այդ խոշոր բիզնեսատերը 40 հազար դրամ հոսանքի գումար է վերցնում: Բա էնքան պարապ են, որ պետք է Գալստանյանին միտինգներին գնան, մի 5000 հազար էլ էնտեղից աշխատեն: Ի վերջո, այս մարդկանց պետք է իրենց տեղը նստեցնել, չեն հասկանում, թե որտեղ են գտնվում, պետության մեջ պետություն են խաղում, ՀՀ սահմանադրական կարգի դեմ գործողություններ անում, հո պատուհաս չեն մեր գլխին, պետք է սթափվեն»,- ընդգծում է Մկրտչյանը:

Կրկին անդրադառնալով առգրավված մեքենային՝ զրուցակիցը հեգնում է՝ ասելով, որ անհանգստանալու կարիք չկա՝ հիշեցնելով, որ Վազգեն (Բագրատ) Գալստանյանն իր մեքենան նվիրել է Շահրամանյանին. «Հենա Շահրամանյանին էն ինքնասառեցված տերտերը մոտ 50-60 հազար դոլարանոց «Լեքսուս» է նվիրել, թող բարով վայելի»:

Հարցադրմանը՝ իսկ ո՞րն էր դրդապատճառը, որ Գալստանյանն իր մեքենան նվիրեց Շահրամանյանին, վերջինս կարծիք է հայտնում, որ այսպես նա վարձահատույց եղավ «մատուցված ծառայությունների համար»:

«Գալստանյանի հանրահավաքներին, եթե ղարաբաղցիները ներկա չլինեին, նա կմնար մենակ միկրոֆոնի հետ: Իհարկե, պետք է ինչ-որ կերպ վարձահատույց լիներ մատուցված ծառայությունների համար: Սակայն հարց է, թե ո՞ր երկրին մատուցած ծառայությունների համար է այս մարդը վարձատրվում, ո՞ր ծառայության համար է Շահրամանյանին մեքենա նվիրում, կարող է Եվլախ գնալու և ԼՂ-ն լուծարելո՞ւ: Վազգենսարգսյանական բառերով եմ ուզում ասել՝ «Ես վախենում եմ մեր հացն ուտող, ուրիշի դռանը հաչացող շներից», անկեղծ եմ ասում»,- ասում է քաղաքագետը:

Մկրտչյանն իր դժգոհությունն է արտահայտում այն փաստի վերաբերյալ, որ Հայաստանի տարածքում գործում է ԼՂ ներկայացուցչության շենքը՝ կրկին պնդելով, որ պետության մեջ չի կարող պետություն լինել:

«Կոչ եմ անում ՀՀ իշխանություններին հարցը դնել քննարկման, ինչ է նշանակում Երևանում ունենալ ներկայացուցչություն, գրասենյակ: Այդ շենքում ինչո՞վ են զբաղվում, եթե փորձ է արվում մեր պետության մեջ պետություն ստեղծել, բնում պետք է խեղդել, բավ է ազդեն ՀՀ քաղաքացիների նյարդերի վրա: Այս մարդիկ տասնամյակներ շարունակ ՀՀ-ում կլանային իշխանություն են ունեցել՝ «Ղարաբաղյան կլան» անունով, հիմա փորձ է արվում այդ 100 հազար ղարաբաղցիներին օգտագործելով՝ հերթական կլանային իշխանությունը ձևավորել ՀՀ-ում, սակայն «Ղարաբաղյան կլան»-ը վաղուց արդեն անցյալում է: Ղարաբաղը ինքնալուծարել են, եկել են ՀՀ, որ Հայաստանն էլ գուբերնացնե՞ն»,- մտահոգություն է հայտնում բանախոսը:

Հերմինե Կարապետյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2259 դիտում

Միմյանց հետ աշխատել են ՀՀ և ԱՄՆ պետական կառույցները, այլ շրջանակներ ներգրավված չեն եղել. Հունանյան

Փալոնը ողջունել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը

Հայաստանում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրան բողոքի հայտագիր է հանձնվել

Հայաստանն ու Միացյալ Նահանգները նոր էջ են բացում երկկողմ հարաբերություններում. Լիլիթ Մակունց

Ինչու է հիմա կնքվում ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ, ինչ սպասել առաջիկայում

14 տարվա դադարից հետո Սիրիայի արտգործնախարարն ուղևորվել է Թուրքիա

53-ամյա կինը նետվել է Երևանի շենքերից մեկի 7-րդ հարկից. հայտնաբերվել է նրա դին

Արշակ Կարապետյանը կեղծ լուսանկար է հրապարակել

Հայաստանի կողմից վարվող բալանսավորված արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային հանգրվանին․ վարչապետ

Երևանցի երիտասարդները մասնակից կդառնան նախաձեռնվող ծրագրերին. քաղաքապետարան

Պատմական փաստաթղթի ստորագրումը նշանակալի ձեռքբերում է Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում. Չախոյան

Ցուրտը դա էր, ոչ թե գիշերվա -1․․․-3 աստիճանը, որը հունվարի համար նորմայից բարձր է. Սուրենյան

Ովքեր և ինչպես 2025 թվականին պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր

Արարատ Միրզոյանը և Էնթոնի Բլինքենը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար

«Սևան» ՔԿՀ ազատազրկման դատապարտված անձինք Անահիտ Մանասյանին են ներկայացրել առկա խնդիրները

Նոր հանգրվան ԱՄՆ-ՀՀ զարգացող հարաբերություններում. Պետդեպը՝ ռազմավարական գործընկերության փաստաթղթի մասին

Ուժեղ դաշնակիցները դառնում են տարածաշրջանային կայուն գործընկերներ․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

Կենցաղային սարքավորումների և էլեկտրոնիկայի մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունը չի վճարել խոշոր հարկեր

Նոր համաձայնագրերը խառնելու են Պուտին-Ալիև դուետի պլանները, հիբրիդային սպառնալիքներն ահագնանալու են. Սաֆարյան

Արարատ Միրզոյանը ԱՄՆ պետքարտուղարության հյուրերի մատյանում գրառում է կատարել

Քթի կոտրվածք, ուղեղի ցնցում. Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիան հարձակման է ենթարկվել

Հրապարակվել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության փաստաթղթի ամբողջական տեքստը

Ստամբուլում մեկ օրում կեղծ ոգելից խմիչքից 11 մարդ է մահացել

Երևանի և 3 մարզի մի շարք հասցեներ 2-6 ժամով կհոսանքազրկվեն

Մի շարք ավտոճանապարհների մառախուղ է, Հրազդանում՝ ցածր տեսանելիություն

Միտված ենք ապահովել ՀՀ անվտանգությունը իր տարածքում, ԱՄՆ-ից հատուկ թիմ է մեկնելու Հայաստան. Բլինքեն

Խորապես գնահատում ենք ԱՄՆ-ի հաստատուն աջակցությունը ՀՀ անկախությանն ու տարածքային ամբողջականությանը. Միրզոյան

ՔՊ վարչության նիտում ամփոփվել են Փարաքարի նախնական ընտրությունների արդյունքներն ու այլ հարցեր. տեսանյութ

Միրզոյանն ու Բլինքենը ստորագրեցին ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը. տեսանյութ

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում վերջին 2 օրում 30 վարորդ է ընդունվել աշխատանքի

Դեսպան Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության տնօրենին

Մինչև 28 աստիճան սառնամանիք է եղել․ Սուրենյանը նոր մանրամասներ է հայտնել, թե ինչ եղանակ է սպասվում. տեսանյութ

Երևանի մետրոպոլիտենի 10 կայարանի ինքնասպասարկման տերմինալներից ևս հնարավոր է տրանսպորտային քարտեր ձեռք բերել

Քարերով, ռետինե ու փայտե մահակներով ծեծկռտուք Ջրվեժում հայտնի «Սոչի պալաս» հյուրանոցի դիմաց. կան տուժածներ

ԱՄՆ-ը պահանջում է, որ TikTok-ն անջատվի չինական կոնցեռնից և վաճառվի. 170 միլիոն օգտատեր կարող է զրկվել հարթակից

Ռուսաստանը, Ադրբեջանը և Իրանը տրանսպորտային հարցերով հանդիպում կանցկացնեն

Ոսկյա զարդերի խանութի տերը կես ժամով բացակայել է, դուռը բաց թողել, վերադառնալիս՝ գտել թալանված

Ձերբակալվել է «Կիևյանցի կրիստալ Յուրա»-ն. նրա մոտ հայտնաբերել են զինամթերք ու թմրամիջոցներ

Երևանում մեքենա է հրդեհվել