Երևան
12 °C
«Որ էլի հրավիրել են, ու մենք այստեղ ներկայացում կխաղանք, ուրեմն մեզի հավանել են, սիրել: «Տեսակ մը թատրոն»-ն ենք բերել Լիբանանեն Գյումրի: Այժմեական պատմություն մը, որեն շատ բան կրնա դիտողը հասկընալ, կողմնորոշվիլ, ինքը իր հետը կըտանի այն պատգամը, որը կուզենա»:
Հերթական հյուրախաղերով Հայաստան է ժամանել Լիբանանի Համազգայինի «Գասպար Իփէկեան» թատերախումբը:
Վարդան Ազնավուրյանը դերասաններից մեկն է, որն առաջին անգամը չէ Գյումրիում: Տարբեր տարիների հյուրախաղերն ու բեմում ապրած զգացողությունները համադրելով՝ վստահեցնում է՝ ամեն տարի ու ամեն հանդիսատես նոր ասելիք է թելադրում:
«Տեսակ մը թատրոն» ներկայացման պրեմիերան երկու ամիս առաջ է Լիբանանում կայացել: Հայաստանում այն դիտելու հնարավորություն ունեցավ Գյումրու և Երևանի հանդիսատեսը:
Լիբանանի 80-ամյա այս թատերախումբը Սոս Սարգսյանի համազգայինի և Գյումրու դրամատիկականի լավագույն ընկերն է, փոխադարձ այցերն ու երբեմն համատեղ նախագծերն առավել ամրացնում են հայրենիք-սփյուռք մշակութային կապը:
80 տարի Լիբանանում Գասպար Իփեկյանի թատրոնի դուռը չի փակվել
Հայ գաղթօջախներում հատկապես սա վկայում է անմնացորդ նվիրումի և ամեն վայրկյանը հայերենն ապրեցնելու ու փոխանցելու մասին:
«1915-ից ետք, երբ գաղութներ ձևավորված են, մարդոց առաջնային գործը եղած է մշակութային դրսևորումները, որոնց հիմնական երևույթը եղած է եկեղեցին, երկրորդը՝ դպրոցը, կրթական հաստատությունները և մշակույթը, որի մեջ առանձնահատուկ դեր ունեցած է թատրոնը: 15-ին հազիվ հաստատված գաղթախումբերուն մեջ ձևավորված են փոքր թատրոններ, փոքր պարախումբեր, սիրողական մակարդակով, իհարկե, մինչ Լիբանանի պարագայում, Գասպար Իփեկյանի մուտքով որպես մասնագետ մարդ, հիմնվեց, այսպես ասած, մասնագիտական թատրոնին»,- «Հայկական ժամանակ»-ի զրուցակիցը Մարտիկ Դեմիրճյանն է՝ «Գասպար Իփեկյան» համազգային թատերախմբի վարչության ատենապետը:
Նրա խոսքով՝ մեծ դժվարություն է 80 տարի հայ գաղթօջախում թատրոնի դուռը բաց, լույսն էլ վառ պահել: Իփեկյանի ղեկավարության տարիներին թատրոնն ամուր արմատներ է ձգել, ունեցել և՛ ձեռքբերումներ, և՛ կորուստներ:
«Վայրիվարումներ շատ ունեցած ենք՝ քաղաքական, զինվորական, ունեցած ենք և՛ փառքի օրեր, և՛ նվազման, իջեցման: Իփեկյանը պատրաստած էր սերունդ մը, որոնցից հայտնի եղավ Ժորժ Սարգիսյանը, 30 տարի բեմադրիչ եղած է: Հիմա նրա անունով կան թատերախմբեր աշխարհի տարբեր երկրներում: Այնուհետև ունեցած ենք Վարուժան Խդշյան անունով մի մասնագետ, բեմադրիչ, որը իր անձնական խումբը հիմնեց նաև: Նա ևս Իփեկյանեն դուրս եկած էր և 10-12 տարի բեմադրիչ եղավ: Ի տարբերություն Ժորժ Սարգսյանի՝ Խդշյանն ավելի նորարար էր, ժամանակակից էր ու նոր շունչ բերավ թատրոնին: Նրա մահից հետո նորեն խարխափումի ու շվարումի շրջան եղավ: Ունեցանք հրավիրյալ բեմադրիչներ Հայաստանից»,- ասում է Դեմիրճյանը:
Այլ շրջանակեն վերադարձա. ով ցրեց «Գասպար Իփեկյան» համազգայինի խորացող խավարը
Այս ծանր, պատասխանատու և օրախնդիր լուծն ուսերին՝ 2011-ից վերցրել է Հակոբ Տեր-Ղուկասյանը: Ասում է՝ մինչ այդ այլ շրջանակների հետ էր իր աշխատանքը, այնտեղ էր, որտեղ իրեն հասկանում էին, ուր սիրտը ձգտում էր անել ավելին: Սակայն նույն սիրտը առավել ձգվեց դեպի հայկականն ու հայապահպանությունը: Այսօր արդեն համազգայինում գտնվելը Հակոբը մեծ պատիվ է համարում:
«Ես երբ որ վերադարձա, որովհետև շատ ավելի օտար միջավայրի մեջ զարգացած էի, քիչ մը օտար մշակույթ բերեցի: Սկզբի պիեսները որ խաղցանք, օտար պիեսներ էին, որ թարգմանեցի արաբերենից, ֆրանսերենից, մինչև որ սկսանք հայկական կտորներ զատել՝ աս կըրնանք խաղալ, ան կըրնանք խաղալ ու այդպես շարունակ: Մինչև հիմա 2 հայ գրող խաղցած ենք իմ ղեկավարությամբ»,- նշում է նա:
Հակոբն այս թատրոն իր հստակ պահանջով է եկել. հանդիսատեսը միայն հայ չպիտի լիներ: Ընդունել են, հասկացել միտքն ու շարունակում են այս քաղաքականությունը մինչ օրս:
«Ըսի՝ լիբանանցի, արաբ հանդիսատես պիտի ըլլա, ու ադոր համար է, որ ես շատ կգործածեմ տեքստերը գրիլ ան ատեն, երբ որ դերասանները կխաղան: Ես կկարծեմ, որ օտարները պետք է գան ու ծանոթանան մեր դերասաններու հետ, մեր թատրոնը տեսնեն: Համազգայինի առաքելություներից մեկն այն է, որ հայկական մշակույթն ու արվեստը նաև տարածե օտար շրջանակներում: Ադ առաքելությունը շալկած՝ ադ ճանապարհը կքալեմ, ադոր համար է, որ օտար պիեսներ կանեմ, որոնք ծանոթ կըլլան նաև օտարներուն, որ իրենք էլ գան»,- ասում է նա:
Նոր կապեր Հայաստանի հետ. ուր է քայլում «Գասպար Իփէկեան» թատերախումբը
Հայաստանի հետ համագործակցությունն անկախացումից վեր է եղել, սակայն կապը մայր հայրենիքի հետ միշտ չէ, որ ամուր ու համակարգված բնույթ է ունեցել: Որպես համազգային ի սկզբանե Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի հետ են սկսվել շփումները, փոխադարձ ներկայացումներ խաղացել, բեմադրություններ արել:
«2-3 թատերախաղեր հրավիրելով գաղութ՝ հնարավոր եղավ տարբեր գույնի ու բնույթի որոշ արժեքավոր գործեր խաղալ մեր հանդիսականի համար: Ադոր ավելցավ մեր քայլը, այն, որ չբավարարվեինք համազգային թատրոնով»,- պատմում է թատերախմբի ատենապետը
Այդ վստահ քայլի արդյունքում 2018-ին առաջին անգամ Լիբանան է հրավիրվում Գյումրու դրամատիկականը: Թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանն այս թատերական բարեկամության մասին մեծ ակնածանքով է խոսում:
Դրամատիկականն առաջին այցի ժամանակ 3 ներկայացում է խաղացել Լիբանանում՝ «Հարսանիք թիկունքում», «Սիրո կաստինգ» և «Երկնագույն շան աչքեր»: Փոխադարձաբար նրանց են հրավիրել Գյումրի:
«Գասպար Իփէկեան»-ի ռեժիսոր Հակոբ Տեր-Ղուկասյանը Գյումրիում բեմադրում է Նիլ Սայմոնի «Լավ բժիշկը» կատակերգությունը, որը Մհեր Մկրտչյան փոքր բեմում ջերմ ընդունելություն է գտնում:
«Կարծեք թե առանց գրավոր պայմանավորվածության բարեկամության, փորձառության վրա ստեղծված մթնոլորտ մը կա, և հաջորդաբար մենք զիրենք կհրավիրենք ու հակառակը: Առիթ կունենանք մեր սփյուռքյան թատրոնը ներկայացնել մեր հայաստանցի հանդիսատեսին և հայ դերասաների խաղը ներկայացնել մեր սփյուռքում»,- ընդգծում է Մարտիկ Դեմիրճյանը:
Լեզվի ու հայապահպանության խնդիրներ Լիբանանի հայ գաղթօջախում
Լիբանահայ գաղութի ներկայացուցիչները փաստում են՝ հայերենի պահպանության խնդիր կա այսօր: Հիմա, առավել, քան երբևէ, երբ կյանքը դժվար է, ահազանգը՝ հրատապ և՛ դասական սփյուռքում, և՛ նորաստեղծ:
«Տասնամյակ մը, երկուս անց պիտի անդրադառնան, որ լեզուն կնահանջե, և այդ լեզուն պահպանող գլխավոր բանը թատրոնն է: Կարելի է ես ելնեմ պարեմ, լեզվի խնդիր չի կա, հայկական որոշ գույնով ու երաժշտությունով կպարեմ, բայց թատրոնը լեզու է, եթե թատրոնը պիտի հասկընամ, լեզուն պիտի հասկընամ»,- մանրամասնում է Դեմիրճյանը:
Մասնագիտական կրթություն ստացած ռեժիսորի համար շատ բարդ է սիրողական մակարդակի դերասաններով հայ թատրոն պահելը: Բոլորը տարբեր աշխատանքներ ունեցող մարդիկ են, որոնք համախմբված են լեզուն ու մշակույթը չկորցնելու, պահպանելու, փոխանցելու վեհ գաղափարի շուրջ: Այլ խնդիրներ էլ կան. «Դժվար կգտնինք դերասաններ: Նախ բոլորն ալ պորֆեսիոնալներ չեն, եթե այդ մակարդակի խաղ էլ կունենան, զուտ սիրով և փորձերով կհասնին: Մեր փորձերը իրիկվա ժամը 8-ից հետո են: Եվ, երբ որ մեկը գործի կըլլա, աշխատած, հոգնած կըլլա, ադ բոլորը կմոռնա ու գուկա փորձ կընե՝ ըսելով, որ պատրաստ է ամեն ինչի, հենց աս սերն է իմ դերասան-դերասանուհիներուս, որ ինձի հույսը կուտա, որ՝ չէ, պետք է աշխատինք, ավելի լավն ըլլանք»:
Հակոբն ասում է՝ ժամանակ կար՝ դերասանուհու պակաս կզգացվեր, հիմա հակառակն է՝ տղամարդիկ են պակասել: Կյանքը դժվարացել է, օրվա ապրուստը սփյուռքում քիչ-քիչ հեռու է մղում այլ ձգտումները:
Քաղաքական ու սոցիալ-տնտեսական այս բարդ պայմաններում նաև շատ դժվար է հանդիսատեսին բերել ու պահել թատրոնում:
«Կյանքը 2019-ի վերջից նույնը չէ, ինչ-որ դրանից առաջ էր: Հիմա շատ խառը վիճակ է: Մենք ալ քանի տարի բեմ չբարձրացանք, այսօր նաև չգիտենք, թե հանդիսատեսն ինչ կուզե, որովհետև նախ շատ փոխվեցավ հանդիսատեսը, շատերը լքեցին, գնացին Լիբանանը, այսօր կա նոր սերունդ ու նոր պահանջ, մենք պարտավոր ենք տարբեր ոճի ներկայացումներ ունենալ: Երբեմն կստիպվինք շատ մը բաներ մեր ուզածը չանել, այլ երթալ հանդիսատեսի պահանջով, երբեմն ալ պատի դիմաց կհանդիպինք ու կտեսնինք, որ ադ չէր իր ուզածը: Պետք է օրը օրին քալես, կարեցածնիս չափ պիտի համատեղվինք: Տեսակ-տեսակ սերունդ կա Լիբանանին մեջ, որը թատրոն կսիրե: Մեր նպատակը եղել է և է՝ թատրոնին սորվցնել: Դպրոցների մեջ թատրոնի պահ մը ունին, որը էսօր գոյություն չունի և բեռն ավելի ծանր է մեր համար: Ադ պատգամը տեղ հասցնել, որ մշակույթի կողքին նաև թատրոնը կա, բառը ավելի խոսուն է»,- ասում է լիբանանահայ դերասան Վարդանը:
Գյումրու դրամատիկականի տնօրենն էլ պատմում է, որ երբ իրենք Լիբանանում հյուրախաղերի են լինում, մշտապես զգում են այն հզոր աշխատանքը, ինչի մասին քիչ են խոսում, սակայն անում են նրանք. «Պարոն Մարտիկին գլխավորությամբ կարողանում են Հայաստանի բոլոր թատրոնների հետ կապի մեջ լինել, հայկական գաղութում կարողանում են հայկական մշակույթը միշտ ապրեցնել: Երբ մենք հյուրախաղերով հանդես ենք գալիս Լիբանանում, հատուկ շարքերում են Լիբանանի հայկական դպրոցների աշակերտները: Մենք գործ ունենք մեծ նվիրյալների հետ, հայ են բառի բուն իմաստով, որոնք օտար հողում մտածում են հայկական մշակույթի, արժեքների պահպանման մասին»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՑնցված եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից․ Նիկոլ Փաշինյան
«Խաղաղության խաչմերուկ»-ը կբերի տնտեսական փոխգործակցության, դա էլ կնպաստի թշնամանքի էջը թերթելուն. Խալաթյան
Իրանում ավտոբուսի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել
Փոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը
Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել
Գերմանիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել
Սպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին
Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին
Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ
Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ
Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին
Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր
Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է
Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը
Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու
Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր
Հնարավոր չէ կառուցել առանց քանդելու․ ՀՀ վարչապետ
2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը
Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողությունն էր․ վարչապետը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված
Ինչ մեքենաներ է գնել ՆԳ նախարարությունը. կառույցից պարզաբանել են
Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց․ Մեհրաբյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
Ցերեկվա տևողությունը կավելանա․ Սուրենյանը գրառում է արել
Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում
Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել․ ՀՀ վարչապետ
Հոբելյանական երեկո. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Բեռնատարի հետ բախումից հետո «BMW»-ն բռնկվել է. կա տուժած
«Հայկական ժամանակ»-ի լրագրողները ՆԳ նախարարության կողմից արժանացել են մրցանակի, պատվոգրի և շնորհակալագրի
Տոն օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում հերթապահություն է գործելու
Ախուրյանում տոնական տրամադրություն է. վառվել են գլխավոր տոնածառի լույսերը
Վայոց ձորի մարզում գորշ արջերը զբոսանքի են դուրս եկել. տեսանյութ
Գրիգորյան-Օվերչուկ համանախագահությամբ միջկառավարական հանձնաժողովի նիստ է կայացել. արձանագրություն է ստորագրվել
ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից
«Խաղաղության խաչմերուկը»՝ տարածաշրջանային խնդիրների արդար և իրագործելի լուծում. հունական պարբերականի հոդվածը
Շմոլ գազի թունավորումով բժշկական կենտրոն է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ. նրանց թվում անչափահասներ կան
Արժանիորեն նվաճեցիք աշխարհի չեմպիոնի սպասված կոչումը. ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչում՝ Վարազդատ Լալայանին
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT